suitable, pertinent, proper, seemly, decorous, becoming, convenient, congruous, fit, decent, conformable, analogous, proportioned;
just, reasonable;
—ք, decency, decorum, propriety, conveniency;
— ըստ —ի or —ից, conveniently, duly, a propos, pertinently, decently, seemly, seasonably;
— է, պարտ աւ — է, it is proper, suitable, right, it becomes;
չէ —, it is not seemly or befitting;
ըստ ոչ —ի, unseasonable;
լնուլ զպարտս —ից, to behave with propriety, decorum, good breeding or politeness.
κατήκον, ἤκον, δέον, προσῆκον, προσῆκων, καταλλήλος conveniens, debitus, accommodatus, congruus, quod par est, vel oportet, velut officium. Պատեհ. պատկան. յանկաւոր. յարմար. արժան. իրաւացի. վայելուչ. որ ինչ պարտ է եւ շատ.
Անդամօք երկար, եւ ընդ իրեարս պատշաճ։ Պատշաճ վարկաւ ո՜չ ամենեցուն առ իւր կալ ի Մծբին։ Արգելում զընթացս բանին յոչ պատշաճէն. (Խոր. ՟Բ. 5. 7. 61։)
Գտանիցեմք զպէտս դեղոցն պատշաճից։ Չառնէ ինչ պակաս ի պատշաճիցն, որ յուղղութիւն ածիցեն։ Որք ոչ զպատշաճ կարծիսն ունէին վասն նորա. (Ոսկ. մ. ՟Ա. 1։ ՟Գ. 29։ եւ Ոսկ. յհ. ՟Ա. 29։)
Զրկմամբ ի պատշաճիցն նոցա բարութեանց՝ չարք ասին։ Այլայլումն ի պատշաճէ նոցա հրեշտակավայելուչ կատարելութենէ։ Զգեցուցանեն հանդերձս՝ կատարեցելոյն պատշաճս. (Դիոն. ածայ. եւ Դիոն. եկեղ.։)
Ի տեղւոջ պատշաճի. (Ճ. ՟Ա.։)
Ամենայն կայանք նոցա պատշաճք, ամենայն ուրեք գտանիցեն կերակուր. (Գէ. ես.։)
Օգնական լինիցին գոյիցն ամենեցուն ի գործս պատշաճս. (Վրք. հց. ՟Ա։)
Բազում անգամ ի պատշաճիցն վրիպեն. (Ածաբ. ժղ.։)
Զպատշաճն իմ յառաջագոյն՝ անպատշաճ վարկեալ զկնի։ Թողլով զպատշաճն ըստ իս՝ յանպատշաճագոյնն իմ ընկղմեցան խորհուրդս. (Արշ.։ Յհ. իմ. երեւ.։)
Ոչ մեղկէ, այլ ի սահման պատշաճին պահէ։ Պատճառ պատշաճից անպատկառ ճգնութեանց. (Նար. ՟Ղ՟Գ. եւ Նար. կուս.։) (որք բերին եւ ի յաջորդ նշ։)
ՊԱՏՇԱՃ. գ. որպէս Պատշաճաւորութիւն. դիպողութիւն. յարմարութիւն.
Որք այժմ սակաւիկ ինչ ըստ պատշաճի իրացդ տրտմեալ էք ի պէսպէս փորձութիւնս. (՟Ա. Պետ. ՟Ա. 6։) (Ուր զպատշաճն առնու Սարգիս իբրեւ ածական բառիս՝ իրաց։)
Ըստ պատգամին պատշաճի ոչ կարէր ունել յանձին (զառաջարկութիւն մենամարտութեան). (Ագաթ.։)
Առանձինն բանիցն պատշաճիւք (այսինքն նիւթական առմամբ բառից), զզօրութիւն մտացն խարխլել. (Կիւրղ. ծն.։)
ՊԱՏՇԱՃ. մ. ԸՍՏ ՊԱՏՇԱՃԻ ԸՍՏ ՊԱՏՇԱՃԻՑ. Ըստ արժանւոյն. որպէս արժանն է. պատշաճաբար. ըստ պիտոյից.
Բարւոք եւ պատշաճ ասացան առաջին բանքն. (Իսիւք.։)
Պարտ է յոյժ մտածութեամբ փորձել, առ ո՞ր իւրաքանչիւր ոք պատշաճ ունի (զինքն). (Բրս. հց.։)
Անձնեայքն եւ բարեձեւ ըստ պատշաճի։ Ըստ պատշաճի ջերմապէս ապաշխարեսցէ։ Ըստ պատշաճի վիճակել զիշխանս եւ զդատաւորս. (Խոր. ՟Բ. 54։ Վրք. հց. ՟Բ։ Մխ. առակ.։)
Զոր գիտեմ հանդիպել ըստ ոչ պատշաճի. (Ածաբ. ժղ.։)
Հաւատասցեն ըստ իւրաքանչիւր պատշաճից։ Տե՜ս ո՜րպէս ըստ պիտոյիցն եւ ըստ պատշնճիցն միշտ տնօրինէ զվարդապետութիւնսն. (Սեբեր. ՟Գ։ Նանայ. ՟Ե։)
դիմազ. ՊԱՏՇԱ՜Ճ Է. դիմազ. ՊԱՐՏ ԵՒ ՊԱՏՇԱՃ Է. Անկ է. արժան է.
Ոչ էր պարտ եւ պատշաճ. (՟Բ. Մակ. ՟Դ. 19։)
Ինձ անկ է հայրենի իշխանութիւնն ... (եւ միւսն) ասէր. ինձ պատշաճ է. (Եւս. քր. ՟Ա։)
Յոչինչ դառնալ եւ դարձուցանել չէ պատշաճ. (Եզնիկ.։)
Ցուցանէ եթէ ի վերայ Յովբայ պատշաճ են ասացեալքն. (Իսիւք.։)
ՄԱՐԹ ՈՒ ՊԱՏՇԱՃ.
Տ. ՄԱՐԹ, եւ ՊԱՏՇԱՃ.
Զիա՞րդ մարթ ու պատշաճ էր ի վերայ այլոց աղօթս առնել, որ ինքն ջուրբքն չեւ էր սրբեալ. (Կոչ. ՟Գ։)
• , ի հլ. «յարմար, վայելուչ» Բ մկ. զ. 24. Ոսկ. մ. ա. 1, գ. 29. որից պարտ և պատշաճ Բ. մկ. դ. 19, թ. 12. պատշան է՝ չէ Եւս. քր. Եզն. ըստ պատշաճի Ա. պետ. ա 6. Ագաթ. պատշաճական Ոսկ. մտթ. և ես. Սեբեր. պատշաճել, պատշաճիլ ՍԳր. Ոսկ. Սեբեր. Ագաթ. պատշաճող Երեմ. իբ. 14 պատշաճութիւն Սեբեր. Ոսկ. մ. ա. 13. Եւս. քր. անպատշաճ Եզն. գեղապատշաճ Խոր. անպատշաճապէս (նորագիւտ բառ) Լմր մատ. էջ 51. պատշաճօրէն (նոր բառ) ևն։
• = Պհլ. patsač ձևից, որ կազմուած է pat-մասնիկով sač արմատից, իբր զնդ. paiti--sac, հպրս. pati-sac, սանս. prati-sač, հմմտ. պհլ. u︎» sačītan «յարմարիլ, արժանի լինել», ❇ ︎ sačak «արժանի, վայել, յարմար», պրս. ❇ sazidan «զար-դարուիլ, վայելել, իրեն պատշաճիլ, յարմա-րիլ» (որից գւռ. սազիլ), ❇ sazā, ❇ sazāvār «արժանի, վայել, պատշաճ»։ Հմմտ. նաև սոգդ. patsāxt-«կարգաւորեալ»։-Պհլ patsac դարձել է նախ հյ. *պատսաճ, որի մէջ ս ձայնը ազդւելով շչական ճ-ից՝ եղել է յետոյ պատշաճ։ Նոյն ձայնական երևոյթն ևն ոոյց տալիս աստիճան-աշտիճան, սո-ճի-շոճի, աստուճ-աշտուճ ևն։-Հիւբշ. 225?
• ՆՀԲ «որ ինչ պարտ է և շատ»։ Mül ler SWAW 42, 255 զնդ. sačaiti և պրս. sazad ձևերի հետ է համեմատում։ Նոյ-նը Justi, Zendsp. 291 զնդ. sač արմա-տի տակ։ Lag. Ges. Abhd. 300 հպրս. patis «ընդդէմ» նախդիրով հյ. աճ, աճիլ արմատից։ Հիւբշ. 225 մերժում է այս և կասկածով է նայում վերի ուղիղ մեկնութեան, որովհետև պհլ. *patsac ձևի դէմ սպասում է հյ. ըստ օրինի *պատսաճ։ (Ս ձայնը շ-ի վերածելու համար մեր տուած մեկնութիւնը չէ մտածած)։ Թիրեաքեան, Պատկ. աշխ. գր. 206 պրս. [arabic word] bāyistan «պատ-
• շաճ լինել»։ Meillet MSL 10, 80 յիշուք է զնդ. hačainte, որի վրայ տես հաճիլ։ Salemann, Manich. Stud. ЗAH 8 (1908), էջ 113 պհլ. ❇ pasacak= մանիք. պհլ. [hebrew word] pasačag «պատ-րաստ» բառի հետ է համեմատում։ Մերժում է Meillet JAs. 1909 (13), 314 և մեր բառի վերջի մասը (շաճ) նոյն է դնում հաճիլ բայի հետ։