authentic rescript.
դաշն. ուխտ. (որպէս եւ պ. բատաղ ՝ է փոխարէն, եւ թ. պատաղ, դաշն)։
Զգործդ զայդ (կաթուղիկոսութեան) քեզ եւ քում ազգի եւ որում դու կամիս պատըշրաւ տամ մինչեւ յաւիտեանս. (Փարպ.։)
• , ի-ա հլ. «մի արտօնութիւն հաս-տատելու համար տրուած թագաւորական թուղթ». անստոյգ բառ, որ մէկ անգամ ունի Փարպ. կդ. «բայց այժմ եթէ զիմ կամս առ-նես և զիմ օրէնս ունիս և արեգական երկիր պագանես, զգործդ զայդ (կաթուղիկոսու-թեան) քեզ և քում ազգի և որում դու կա-միս՝ պատըշրաւ տամ մինչև յաւիտեանս»։
• Պատըշրաւ ձևը իբրև գրծ. ընդունե-լով՝ ուղ. պատշիր ձևն են ենթադրում և մեևնում՝ ՆՀԲ «դաշն, ուխտ, որպէս և պրս. pādās՝ է փոխարէն և թրք. պա-տաշ «դաշն». ՋԲ «անդարձագիր կամ վաւերական մուրհակ». ԱԲ պատշիր կամ՝ պատրշիր «դաշինքի վաւերական գիր»։ Թիրեաքեան, Կարնամակ ծան. 29 կարդում է պատփրաւ (իբր ուղղական հոլով) և մեկնում է «վարձ, հատու-ցում», իբր պհլ. patfrās։ (Բայց այս մեկնութիւնը անյարմար է, որովհետև նախ՝ այս պարագային պիտի ասուէր «որում դու կամիս՝ ի պատփրաւ (ի հա-տուցումն) տամ», երկրորդ՝ պհլ. բառը նշանակում է «պատիժ» և ո՛չ թէ «բա-րի հատուցում», և երրորդ՝ նոյն բառի հյ. ձևն է պատուհաս)։ Նորայր, Յուշար-ձան 173 ուրղում է պատաշթաւ կամ պատըշթաւ, իբր պրս. pādāst «փոխա-րէն հատուցումն բարի»։ (Անընդունելի է այս էլ, որովհետև նոյն պրս. բառի հնագոյն ձևերն են պհլ. pātdahisn, պազ. pādāišn, pādāšn (Horn, Grdr. էջ 61), որոնք չեն կարող տալ հյ. պա-տաշթ ձևը. նոյն իսկ պրս. pādāst ձևը ընդունելու պարագային՝ սպասելի էր հյ. -շտ և ո՛չ թէ -շբ)։