s.

patriarch;
— հայոց, patriarch of the Armenians, Catholicos.

s.

ՊԱՏՐԻԱՐԳ գրի երբեմն եւ ՊԱՏՐԻԱՐՔ, որ ուղղագոյն է. Բառ յն. բադրիարխիս . πατριάρχης patriarcha. որ ի սուրբ գիրս թարգմանի Հայրապետ, եւ Նահապետ։ Եկեղեցական գիրս վարի որպէս Եպիսկոսապետ երեւելի նահանգի, եւ կաթողիկոս ազգի. մանաւանդ իբրեւ նախագահ միոյ ի չորից աթոռոց յանուն չորից աւետարանչաց, որպէս հռովմայն, աղեքսանդրիոյ, անտիոքայ եւ ՟Եէմի. յորս յաւելաւ յետոյ կոստանդինուպօլսին. փաթրիք.

Պատրիարգք, որք թարգմանի հայրապետք, որք ունի զաթոռ չորից աւետարանչացն. (Մխ. դտ.։)

Պատրիարգ, որ է հայրապետն. (Սանահն.։)

Ցայն վայր չորք միայն էին ընդ երկրաւ պատրիարգք. (Յհ. կթ.։)

Առաջին աստիճան եկաղեցի՝ դաս պատրիարգաց. (Լմբ. պտրգ.։)

պատրիարգք անտիոքայ, Պետրոս, լուդիոս, իգնատիէ, իրոն Եւն։ Պատրիարգք աղեքսանդրի, Պետրոս, մարկոս, ակին, մելոս եւ այլն. (Մխ. այրիվ.։)

Ղեւոնդիէ պատրիարգին ի կեսարիա հայքն առաջին. (Շար.։)

Զայսու ժամանակաւ մեծ պատրիարգն մեր կոմիտաս զվկայարան սուրբ հռիփսիմեանցն յարդարէր. (Յհ. կթ.։)

• , ի-ա հլ. (յգ. նաև -քունք) «հայրապետ, եպիսկոպոսապետ» Յհ. կթ. Մխ. դտ. Շար. Սանահն. որից պատրիար-քութիւն Յհ. կթ. Վրդն. պտմ. պատրիարքա-րան Ասող. Յայսմ. ապր. 26. Ճառընտ. պատրիարքանոց Վրք. հց. պատրիարքական (նոր բառ). զպատրիարք Միխ. աս. 565. բո-լոր այս բառերը սովորաբար գ տառով են գրւում (նաև արդի արևմտեան գրականում), որ թերևս արգ, յարգ բառի նմանութիւնից յառաջացած մի սխալ է։

• ԳՒՌ.-Ագլ. Ախց. Երև. Տփ. պատրաստ, Մշ. Շմ. պադրաստ, Կր. պառռաստ։

• = Յն, πατριάρχης «նահապետ, հաւռա-պետ», որ կազմուած է πατριά́ «ցեղ, ընտա-նիք» (այս էլ πατήρ «հայր» բառից)+ ἀρχω «իշխել» բառերից և ըստ այսմ թարգման-ուած է հայրապետ։ Յունարէնից են փոխառ-եալ նաև լտ. patriarcha, ֆրանս. patriarche, արաբ. [arabic word] batrīq, թրք. [arabic word] patriq «պատրիարք» ևն։-Հիւբշ. 371։

• Ուղիղ մեկնութեան ծանօթ են հնե-րից Լմբ. մատ. էջ 82 «Դաս պատրիար-գաց, որ թարգմանին առաջին հարք, այսինքն հայրապետք... և կոչին ւունա-րէն պատրիարգք».-Յհ. արճիշ. էջ 20 «Պատրիարգն՝ որ թարգմանի հարանց հայր».-Տաթև. հարց. 607 «պատրի-արքունքն, որ թարգմանին՝ հայրապետ»։ Նորերից ուղիղ մեկնեց նախ Schroder, Thesaur. 47, 382. նոյնը նաև ՀՀԲ ՆՀԲ,-Գ. Թիռաքեան, Մասիս 1881 մալ. 30 նոյն է դնում արաբ. badraaa «առաջնորդ»։ Տէրվ. անդ՝ յունիս 2 նոյ-նութիւնը ընդունում է, բայց արաբը դնում է փոխառեալ յոյնից կամ լատի-

• նից, որին համաձայն է Թիռաքեան, անդ՝ յունիս 11։

• ԳՒՌ.-Մկ. պատրիյարք՝, Սչ. բադրիարք, Պլ. Ռ. բադիրյարք (հին ձևը Պլ. բադվի-բարք), Ակն. Սեբ. բադիրարք, Խրբ. բադվի-րարք, Կր. պառիյարք, Մշ. պադրյալք, Ասլ. բա*րիարք, բա՞րիար, Զթ. բադրիյօյք, բադ րիյորք, Հճ. բադիյօրք։