s.

wick;
match;
— վիրաց, lint, lineament, scraped lint.

s.

ՊԱՏՐՈՅԳ ՊԱՏՐՈՅԿ. λυχνιαίον, ἑλλύχνιον ellychnium, funale λίνον linum. Պատատեալ թել կտաւոյ կամ բամբակի ի ճարակ լապտերի եւ ճրագի յիւղոյ. ծագ մոմոյ լուցելոյ.

զպատրոյկն առկայծեալ մի՛ շիջուսցէ։ Շիջան իբրեւ զպատրոյկ շիջեալ. (Ես. ՟Խ՟Բ. 3։ ՟Խ՟Գ. 17։)

Ըստ օրինակի պատրուկի ճրագի կամ բուծնոյ, որ ծծեն քամեն զիւղն առ ի կերակուր հրոյ. (Վեցօր. ՟Գ։)

Պատրոյկ թացեալ ի ճարպուն՝ ոչ երեւեցուցանէ ինչ նշոյլ, մինչեւ հուրբ լուցեալ վառիցի։ Ձեռնկալութիւն ձիթոյ՝ շարտմանութեամբ նիւթոյ պատրուգի ընդ նոյն զանդելոյ։ Որպէս պատրոյգն ի ճրագն մերձենալով՝ ի նոյն լոյս փոփոխի. (Նար. ՟Ղ՟Գ. եւ Նար. երգ.։)

Վառումն անշէջ ճրագացն ի իւղոյ եւ ի պատրուգէ Եղիշ. (դատ.։)

Կազմեաց զճրագն ձիթով եւ պատրուգիւ. (Վրք. հց. ձ։)

Լոյս ճրագին՝ պատրուգովն զձէթն ծծէ եւ պակասեցուցանէ. (Երզն. երկն.։)

եթէ ոչ արկանես իւղ, ճրագն շիջանի. եւ եթէ ոչ կազմես զպատրոյգն, խոտացեալ անճառագայթ լինի եւ աղօտանայ. (Եփր. աւետար.։)

• (ըստ ՆՀԲ ի, ի-ա հլ. բայց կայ միայն սեռ. -ի, Վեցօր, գրծ. -իւ Վրք. հց.) «պատրոյգ, փիլթայ, ֆի-թիլ» Ես. խբ. 3. խգ. 17. Մտթ. ժբ. 20. Վեցօր. էջ 57. Եփր. փես. 391. որից լուսա-պատրոյկ Նար. մծբ.։

• -Պհլ. *patrōk ձևից, իբր զնդ. *paiti-raoka-, որ կազմուած է pat-նախդիրով rok «լոյս» բառից. հմմտ. զնդ. paiti-raočaya-«վառել, լուցանել», սանս. rōka-«լոյս, պաւ-ծառութիւն» (բնիկ հայ ձևն է լոյս)։ Ըստ այսմ մեր բառի ուղիղ գրչութիւնն է պատ-րոյկ, թէև նոր գրականում աւելի ընդունուած է պատրոյգ։-Հիւբշ. 227։

• ՆՀԲ պատել բայի՞ց։ Lag. Urgesch, 337 ruč արմատից։ Նոյն, Btrg. bktr. Lex 63 զնդ. *paiti-raoka-։ Muller SWAW 88 (1877), 15 զնդ. paiti-raōγna-ձևից, ուր raоγna=պրս. ❇ гoγan «իւղ»։ Հիւնք. պատմուճան բա-ռի՞ց։

• ԳՒՌ.-Կր. Ջղ. Տփ. պատրուք, Մկ. Վն. պատրուք՝, Աշլ. Մշ. պադրուգ՝, Ագլ. պm՛տ-րիւգ՝, Երև. պա՛տրիք, Սվեդ. բmդրէք, Մրղ. Սլմ. պառուք, Ատն. բադրիգ, Եւդ. բառուք, Խրբ. բայրօք, Ակն. բայօք, որոնք նշանա-կում են «ճրագի պատրոյգ». փոխաբերա-բար Տփ. պա՛տրուք «ողնաշարի միջի ծու-ծը», Զթ. բադրըք (նաև Ակն. Չն.) «բուրդի կամ բամբակի գլանաձև ոլորք՝ որից իլիկ են մանում»։ (Այս նշանակութեամբ է թըր-քախօս հայերից Այն. bedrig)։ Նոր բառեր են պատրգամէջ, պատրուգկալ կամ պատըր-գալ «բարակ ու կոլոր ճիւղ, որով բամբակը ոլորում ու պատրոյգ են շինում»։

• ՓՈԽ.-Վրաց. მატრუკი պատրուքի, թուշ. მატრუკ պատրուք «պատրոյգ», թրք. գւռ. Տ. beruk «պատրոյգ» (Բիւր. 1899, 799). կայ նաև գւռ. թրք. ❇ [arabic word] bedruk «բամբա-կից հիւսած պատրոյգ վէրքի վրայ դնելու ևն» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 544) կամ❇ [arabic word] bedrek «բամբակի ոլորած քուլայ՝ մանելու համար» (Будaгoвъ 1, 247)։