sack, bag, purse, budget, wallet, satchel;
— զօրաց, knapsack;
— թղթաբերի, courier's bag.
πήρα pera θυλάκιον loculus, sacculus. Պայուսակ. քուրձ քսակ. մախաղ. բակեղէթ. տօպրակ, խուրճ. (լծ. յն. բի՛րա. լտ. բէ՛րա ).
Ծրարեաց երկուս տաղանդս արծաթոյ յերկուս պարկս։ Եբեր նմա զպարկսն՝ կնքօքն հանդերձ։ Մի պարկ ի ճանապարհ. (՟Դ. Թագ. ՟Է. 23։ Տոբ. ՟Բ. 6։ Մտթ. ՟Ծ. 10։ եւ Մրկ. ՟Ղ. 8։)
Բերին պարկս օդենիս մեծամեծս, եւ լծին մոխրով հնոցի։ Կապեցին զբերան պարկին ի փողս նորա. (Ագաթ.։)
Զչարեաց խորհրդոյ ամանն զմորթն հանեալ մոմնեալ իբրեւ զպարկ՝ ի վերայ դրաց քաղաքին հրամայէր փչել եւ դնել. (Կոչ. ՟Ղ։)
• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն սեռ. -ի) «տոպրակ» ՍԳր. Ագաթ. Կոչ. որից պարկուճ «թրթուրի պատեան» Վստկ. 79. «տղընդերք» Վստկ. 76. «ընդեղէնների դրսի կեղևը» Վստկ. 20. (վերջին իմաստի համար հմմտ. յն. ϑὸλαϰος «պարկ, տիկ, ընդեղէննե-րի կճեպը», գւռ. պարկուճ «տոպրակ», պար-կուիկ «իւղի տիկ»)։
• Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. 152 պրս. պէրխ (իմա ❇ [arabic word] barx «սակաւ ինչ»)։ ՆՀԲ լծ. յն. πὴμα, լտ. pera «պարկ»։ Karolides, Γλ. συγϰρ. 95 կա-պադովկ. παγρί «սափոր»։ Հիւնք. պրս. barg «պատրաստութիւն պիտոյից ճա-նապարհի, պաշար»։ Թիրեաքեան, Ա. րիահայ բռ. 319 պրս. [arabic word] barak «ուղ-տի բրդից գործուած կտոր, որից դար-վիշները գլխանոց կամ կապայ են շի-նում. 2. մի տեսակ կարճ հագուստ»։
• ԳՒՌ.-Գոր. Երև. Ղրբ. Մրղ. Շմ. Սլմ. Վն. Տփ. պարկ, Մկ. պmրկ, Մշ. պարգ, Սեբ. բարգ, Ագլ. պօրկ, Զթ. բօյգ, բորգ, Ջղ. պառկ.-(Մրղ. պարկ նշանակում է «տիկ». ուրիշ է Տփ. բարգ «բեռ»)։ Նոր բառեր են մուխպարկ, պարկակապ, պարկակապիչ, պարկամուկ, պարկապզուկ, պարկապոզ, պարկափոխան, պարկուկ, պարկուճիկ։
• ՓՈԽ.-Վրաց. მარკი պարկի «պարկ. 2. ընդեղէնների դրսի պատեանը», քրդ. berika, barīk, bārúk «գրպան» (վերջին քրդ. ձևերը, որոնք կասկածելի են, համեմատում է Justi, Dict. Kurde էջ 48 հյ. և վրաց. ձևերի, ինչ-պէս նաև bī̄r «կողմնակի գրպան» բառի հետ)։