cf. Պէտք;
— առնել, to take care, to care, to do the needful or necessary;
— լինել, to be necessary;
ո եւ — whoever, whosoever;
որչափ —, as much as you will or wish;
չէ —, it need not be, it is unnecessary;
չեն ինչ ինձ — աղօթք, I do not want prayers;
ինձ ոչ է — զայնմանէ, I care not about.
cf. պէտք. պիտոյք.
Մասն այնոցիկ՝ որ ի պէտ մարդկան պարգեւեսցան ի բնութենէս. (Փիլ. լին. ՟Բ. 80։)
Գայ ի յորդանան՝ տէրն առ իւր ծառայն՝ ի պէտ լուացման. (Գանձ.։)
Զի՞նչ է հանդերձեալն (ելանել յերուսաղեմ). այսինքն զիրս ճանապարհորդութեան եւ զպէտ առեալք. (Ոսկ. գծ.։)
ՊԷՏ ԱՌՆԵԼ. Փոյթ առնել. հոգ եւ խնամ տանել. պէտ ընել
Պտղոմեոսն որ եւ եղբայրասէրն, պէտ արարեալ զամենայն ազգաց զմատեանս եւ զվէպսի ի յոյն լազու փոխարկել. (Խոր. ՟Ա. 1։)
Կամ ի գեհենէն երկիր, կամ զարքայութենէն պէտ արա. (Սեբեր. ՟Թ։)
Լցաւ աւարաւ, զոր նոքա ոչ կարացին պէտ առնել, այլ ի ցրտոյն վարանսն էին. (Լաստ. ՟Դ։)
դիմազ. ՊԷՏ Է. եղեւ դիմազ. Պիտոյ է. պետք է.
Ուր զմեղս թողուլ պէտ եւ ժամանակ է, հեզութիւն յառաջեսցէ. (Ոսկ. գծ.։)
Բազում անգամ չէ պէտ մեկնել. (Նար. երգ.։)
Հասումն գիտութեան, որում պէտ եղեւ գոլ արուեստից սկիզբն. (Փիլ. լիւս.։)
Պողոս չասաց թէ չեմ կարօտ աղօթից. եւ դու ասես թէ չեն ինչ ինձ պէտ աղօթք. (Ոսկ. ՟ա. թես.։)
Կամ որպէս փոյթ է.
Ինձ ոչ է փոյթ զայնմանէ ... ինձ ոչ է պէտ զայնմանէ. (Ագաթ.։)
ՊԷՏ ԼԻՆԵԼ. որպէս Փութալ. աճապարել.
Ասաց, եղիցին երկինք եւ երկիր. եւ անդէն պէտ եղեալ շեշտակի գոյացան հանդերձ ամենայն զարդուք. (Սանահն.։)
ՈՐՉԱՓ ՊԷՏ. իբրու՝ Որչափ կամք իցեն կամ ցորչափ պիտոյ թուեսցի.
Որչափ պէտ ժամանակս յամիջիր անգ . յն. որչափ ժամանակ կամիս. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ծ՟Է։)
ՊԷՏ cf. Ո 2. Ո՛ ԵՒ ՊԷՏ. կամ Ո՛ ԵՒ ՊԷՏ ՈՔ. Ո՛ ոք եւ իցէ. ո՛ ոք եւ դիպեսցի. տե՛ս եւ ումպէտ.
Ո՛չ զո՛ եւ պէտ թարգմանս յուզել եւ նստուցանել, զի ի բաց բարձցեն ի գրենոյն՝ զո՛ր բան կամիցին, եւ յաւելցեն՝ զոր ախորժեսցեն. (Ղեւոնդ.)
Զնոսա (զարտաքին զոհս) ո՛ եւ պէտ իսկ ոք կարէ մատուցանել, եւ զսոսա (զներքինս) սակաւք.որչափ քան զոչխար լաւ է մարդ, նոյնչափ քան զնա այս պատարագ. (Ոսկ. եբր. ՟Ժ՟Ա։)
ՊԷՏ cf. ՈՒՄՊԷՏ. ՈՒՄ ԵՒ ՊԷՏ. 4
• «հարկաւորութիւն, կարիք», անհոլով և անեզական գործածութեամբ ունին ՍԳր. Եզն. Սեբեր. Եւս. քր. եզակի ձևով ունին Փիլ. լին. Գնձ. Ոսկ. գծ. այս արմատից են պէտ առնել «հոգ տանիլ, խնամք ունենալ» Սեբեր. Խոր. Լաստ. պէտ է «հարկաւոր է, պէտք է» Ոսկ. ա. թես. թէ պէտ իցէ «եթէ աէտք է» Բուզ. Դ. 51. ո՛չ է պէտ «փոյթ չէ» Ագաթ. որչափ պէտ «որչափ ուզես, ուզածիդ չափ» Ոսկ. ա. տիմ. ժե. ո և պէտ «որևէ մէ կը, ինչ լինի լինի» Ղև. ռ և պէտ իսկ ոք՝ նոյն նշ. Ոսկ. եբր. ումպէտ «փուճ, անպի-տան» Ագաթ. յումպէտս «զուր, ի զուր» (ար-դի գրականի մէջ), յուպէտ Եւս. քր. զինչպէտ Կոչ. 304. Փարպ. զինչպիտութիւն Ագաթ. զիարդուպէտ Ոսկ. մ. ա. 6. թեպէտ, թեպէտ և ՍԳր. որպէտ Շիր. Կանոն. չպէտք Ոսկ. մ. բ. 24. չպիտոյ Ոսկ. մ. գ. 6. պիտանի ՍԳռ. Եզն. պիտանութիւն Եզն. Կոչ. Ոսկ. համա-պիտան «ամէնքին էլ պէտք եկող» (նորա-գիւտ բառ) Յիշատ. (Տաշեան, Յուց. 425բ), պիտոյ, պիտոյք, պիտոյ է ՍԳր. Սեբեր. Եզն. Ոսկ. պիտոյանալ, Կոչ. անպէտ Գ մկ. գ. 19 անպիտան ՍԳր. սակաւապէտ Փիլ. պիտակ Սեբեր. պիտակութիւն Սեբեր. պիտառ «վը-կայ» Կղնկտ. Անան. եկեղ. պիտառել «վկա-յել» (թրգմ. յն. χρηματίζω «բանակցիլ, խոր հուրդի դնել, պատասխան տալ, երկնային յայտնութեամբ իմանալ ևն») Թէոդ. մայ-րագ. Անան. եկեղ. Նանայ. պիտի «պէտք է, Բ. թագ. իա. 4. Ագաթ. Ոսկ. պիտևան «պի-տանի» (չունի ԱԲ) Կոստ. Երզն. 149 ևն։
• = Իրան *upaita ձևից, ինչպէս և պի-տակ<իրան. *upaita-ka ձևից. հմմտ. պհլ. apētāk «պարտադիր, ստիպողական, աատ-շաճ», apāyet, apāyīt «հարկատր, անհրա-ժեշտ է, պէտք է», պրս. bāyistan, bāyad «պէտք է». այս ձևերը գալիս են upa-մաս-նիկով i «երթալ» արմատից։ Հյ. բառը այն ժամանակ է փոխառեալ, երբ դեռ իրան. նա-խաձայն ս չէր վերածուած a և նախաձայն u հայերէնի մէջ ընկնում է։
• Այսպէս մեկնեց Nyberg, Hilfsb. 2, 18։
• Lag. Btrg. bktr. Lex. 54 զնդ. paiϑva «տէրութիւն, պաշտպանութիւն»։ Մորթ-ման ZDMG 26, 544 բևեռ. biduni «պի-տանի կամ պատանի»։ Bugge, Beitr. 33 իբր բնիկ հայ՝ լեթթ. špeede «պէտք», špeedu «ճնշել» բառերի հետ. Հիւնք. պոյտն կամ պտուկ բառից։ Patrubany SA 1, 311, ՀԱ 1906. 312 իբր բնիկ հայ կցում է հսլ. beda «վը-տանգ», bediti «ստիպել», գոթ. ga-baidjan, հբգ. ge-beiten «ստիպել. բռնադատել», սանս. bādhatē «նեղը լը-ծել» բառերին. հայերէն պէտ գալիս է հնխ. bheidos-ից, որ դարձած է նախ *բէտ և յետոյ՝ պետ բառի ազդեցու-թեամբ պէտ։ Թիրեաքեան, Ատրաատ-էջ 26 պրս. bāyad «պէտք է» (անորոշն է [arabic word] bayistan, որ է պհլ. apa-yistan=պազ. awāyastan Horn § 179, ուստի շատ հեռու հայերէնից)։ Ղա-փանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 94 պարտ բառից։
• ԳՒՌ.-Ախց. Կր. Մկ. Վն. պէտք, Սլմ. պէտք՝, Ալշ. Երև. Մշ. Շմ. Ջղ. Տփ. պէտկ, Մրղ. պէտկ', Ղրբ. պրէթք, Զթ. Ննխ Ռ. բէթք, Խրբ. Հճ. Տիգ. բէդք, Պլ. բէթգ, բէթգը (օր. բէթգը չէ «պէտք չէ»), Սեբ. բէդգ, Սչ. րէղգ՝, Ասլ. բէ՞գը, Սվեդ. բիղք, Ադլ. պայթք. -Հմշ. բէդ ընիմ «սպասեմ», Ակն. բիննալ «պէտք գալ».-նոյն բառն է որ գաւառա-կանների և արդի գրական լեզուի մէջ դար-ձած է ապառնիի մասնիկ՝ պիտի և կրճատ պիտ՝, տի, պի, տ, պ ևն ձևերով. այսպէս են նաև Գոր. Ղրբ. բէ՛դըմա, Ագլ. մm'տm-մm, մm՛տmլm, Մղր. մէ՛տիլ, որոնք նշա նակում են «պիտի»։ Նոր բառեր են անպի-տու, պիտուական, պիտուանի, պիտանացու, պիտենալ (>Ակն. բիննալ), պիտևան, պիտ-նալ «սիրտը ուզել», պէտիչ, պէտքութիւն, պէտքական, պէտքարան «արտաքնոց» (սրա համար հմմտ. հնից՝ ելք պիտոյից «արտաք-նոզ» Վրք. հց. բ. 60), պէտքը (Հմշ. Տր. բէթգը) «լաւ, գեղեցիկ», տեառնպիտոյ Պրտ. ծծկ. «էշ» (Մտթ. իա. 3, Մրկ. ժա. 3, Ղկ. ժթ. 31, 34 «Տեառն իւրեանց պիտոյ են, Տեառն իւրում պիտոյ է» խօսքերի ակնար-կութեամբ, որոնք էշի համար են ասուած)
• «մեծ, խոշոր» տե՛ս Բէտ։