cf. Պիւրամիտ.
ՊԻՒՐԱՄԻԴ որ գրի եւ ՊԻՐԱՄԻԴ, ՊԻՒՌԱՄԻԴ, ՊԻՒՐԱՄԻՏ . Բառ յն. πυραμίς, -ίδος, pyramis, -idis. Բուրգն. հուրան. ցուրան. այն է մարմին հաստատուն բազմանկիւնի՝ սրածայր յանդեալ, որպիսի եղեն բրդունք կամ կոթողք եգիպտոսի. տիքիլի թաշ, հերեմ.
Որ զմեծ պիրամիդն կանգնեաց։ Զնմանէ ասեն շինել զերրորդ պիրամիդն, որ է ցուրան բլրաձեւ. (Եւս. քր. Ա։)
Այլ պիրամիդքն՝ եւ սոքա արժանի են հրաշից. շինեալք յոյժ անըմբռնելիք յեգիպտոս. զոր քրիստոնեայքս ասեմք շտեմարանս յովսեփու գոլ. իսկ հելլենացիք՝ յորոց մի է եւ հերովդոտոս, ասեն եթէ թագաւորաց շիրիմք են. (Նոննոս։)
որպէս Ձեւ երկրաչափական՝ բրգաձեւ. որ եւ ՊԻՒՌԱՄՈՒԴԷՍ. Πυραμοειδης, δες. Pyramidatus, figuram sive speciem pyramidis habens.
Զպիւռամիդն ի սկալինեացն եռանկիւնեացն հաստատիլ. (Նիւս. բն. Ե։)
• . որ և պիրամիդ, պիւռամիդ, պիւրամիտ «բուրգ» Եւս. քր. Նոնն. 24 «բուրգ, երկրաչափական ձևը» Նեմես. 65։
• = Յն. πυραμίς, πυραμίδος «բուրգ». ընդհա-նուր տարածուած բառ է. ինչ. ֆրանս. py. ramide ևն։ Առաջ կարծում էին թէ ծագած է πῦρ «կրակ» բառից, իբր թէ կրակի բրգաձև բարձրացման օրինակով, բայց այժմ այս կարծիքը թողնուած է և յն. πυραμίς համար-ւում է օտար փոխառութիւն (Boisacq 829)։ -Հիւբշ. 372։
• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ։