pepper;
— լոսեալ, ground or pounded -;
համեմել —աւ, to -.
ՊՂՊԵՂ. գրի եւ ՊՂՊԻՂ. նոյն բառ է եւ յայլ լեզուս. թ. պիպէր. πέπερι, πέπερις piper. իտ. pepe, pevere. Համեմ կծու եւ ջերմ յոյժ՝ ի գոյն սեաւ, եւս եւ սպիտակ՝ ի չափ գնձոյ՝ ողկուղօրէն բերեալ ի վերայ փոքրիկ ծառոյ յարեւելեան հնդիկս. իսկ յայլ տեղիս պղպեղ է բերք դոյզն բուսոյ՝ ի սկզբան կանաչ պատճով, որ յետոյ կարմրանայ. տաքդեղ.
Զսպիտակ պղպեղ եւ զսեաւ՝ նմանս միմեանց ասեմք գոլ ըստ ջերմայնոյն. քանզի երկոքին ջերմինք են, այլ ըստ առաւելութեան եւ նուազութեան. քանզի սեաւն առաւել ջերմային է, իսկ սպիտակն նուազ. (Սահմ. ՟Ծ։)
Հնդկային աշխարհն, ուստի գային պղպեղ եւ մետաքս. (Ճ. ՟Ա.։)
ի հնդիկս՝ լինի եւ պղպիղ, եւ սնգրուեղ. (Խոր. աշխարհ.։)
• (գրուած նաև պղպիղ) «տաքդեղ» Սահմ. Ճառընտ. Խոր. աշխ. 615. որից պրղ-պեղիկ «մի տեսակ բոյս. piperitis sili-quastrum, lepidium latifolium» Ռոշք. հմմտ. նաև կոճապղպեղ, դարապղպեղ։
• = Պհլ. *pilpil հոմանիշից, որ աւանդուած չէ. հմմտ. պրս. [arabic word] pilpil հոմանիշը։ Սա հնդկական մի բառ է, որ հետզհետէ արև-մուտք յառաջանալով՝ տարածուած է բոլոր լեզուների մէջ. ինչ. սանս. pippalī, քուչ. pippāl, յն. πέπερι (Boisacq 768) >լտ. pi-per, նյն. πιπερι, թրք. [arabic word] biber, հսլ. pipru, գերմ. Pfeffer (Kluge 365), հոլլ. peper, իսլ. piparr, անգլ. pepper, իտալ. pepe, pe-vere, ֆրանս. poivre և յատկապէս պարսիկ ձևից յառաջացած՝ վրաց. მილმილი պիլ-պիլի, արաբ. [arabic word] fulful, ասոր. [arabic word] telfəlā «պղպեղ»), ուտ. pimpil «պդպեղ» (տարանմանութեամբ փխ. *pilpil)։-Հիւբշ. էջ 231։
• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ։
• ԳՒՌ.-Ջնջուած է. փոխարէն գրրծածւում է տաքդեղ (թրք. isotə=«տաք խոտ») և կամ նոր փոխառութեամբ թուրքերէնից՝ բիբառ, բիբէռ։