navel, umbilicus;
belly;
middle, centre;
— երկրի, mount, mountain;
— կամարաց, key-stone of an arch;
— ի վեր, —յորսայս, supinely, with one's face upward;
—ոյ ծառայ, slave to one's belly, gourmand, *greedy-gut.
ὅμφαλος umbelicum. Միջին վայր որովայնի մարդոյ եւ բազմաց յանասնոց՝ փոսաձեւ, որով կցի մանուկն ընդ մօր իւրում յարգանդի անգ, եւ ընդ այն ձգեալ զհիւթս՝ սնանի.
Զօրութիւն զպորտիւ որովայնի իւրոյ։ Պորտ քո թակոյկ ճախարակեայ։ Յորում աւուր ծնար՝ ոչ ոք եհատ զպորտ քո. (Յոբ. խ. 11։ Եգր. ՟Է. 2։ Եզեկ. ՟Ժ՟Զ. 4։)
ամենայն վայրքն ամնոքիկ՝ որչափ ի մէջ գագաթան մերոյ եւ պորտոյ ձեացեալ կայ. (Պղատ. տիմ.։)
Դատաւորն գիտելով դատեսցէ մերկ իսկ զարուսն, եւ մերկ մինչեւ ցպորտս զէգն. (Պղատ. օրին. ՟Ժ՟Ա։)
ՊՈՐՏ՝ ասի լայնաբար եւ իբր որովայն. փոր. լանջք. ... γαστήρ, κοιλία venter եւ այլն.
Դնէր սուսեր ընդ պորտով. (՟Բ. Մակ. ՟Ծ՟Գ. 42։)
Ի պորտ ձկանն (յովնան)։ Մարդք՝ որ վասն պորտոցն աղետի եւ որկորոյն չարութեան յօժարեցին անցին ըստ օրէնս նախնեացն. (՟Գ. Մակ. ՟Ղ. 7։ ՟Է. 7։)
Եղեւ յունան ի պորտ ձկանն. (Եփր. համաբ.։)
Էջ նա ի պորտ ձկանն ... Մի պորտոյ ձկանն եկն ել ի վեր։ Աղաղակաւն մարգարէին ի պորտոյ կիտին. (Կոչ. ՟Ծ՟Դ. եւ ՟Դ։ եւ Նար ՟Ի՟Ե։)
Բեկաւ խորտակեցաւ փշրեցաւ թշնամին (բանսարկու), յորժամ ետես զանօթն իւր, զի ի պորտ եւ յորովայն իւր սողէր. (Եփր. ծն.։)
Այլ եւ զպորտս եւ զբարձս եւ զծնօտս նոցա քերէին գործւովք տանջանաց. (Եւս. պտմ. ՟Ը. 10։)
Իյորկորամոլ ճակաճանաց, որ փոխանակ աստուծոյ պատուեն զպորտս. (Պիտ.։)
Կերակուր վասն պորտոյ հաստեալ է, եւ պորտ՝ ուտել խնդրէ. (Եփր. ՟ա. կոր.։)
ՈՒտելով եւ ըմպելով ընդ աշխարհականաց՝ զպորտն պարարէ. (Լմբ. առ լեւոն.։)
ՊՈՐՏ. Միջին վայրք. եւ որ ինչ ի ձեւ պորտոյ կայցէ ի միջավայրի ուրեք.
Զօր իջանէ ընդ ծովակողմն առ պորտով երկրին. (Դատ. ՟Թ. 37։)
Ի քարինսն որ պորտս անուանին, եւ դրեալ լինին ի մէջս կարակնից (այսինքն կամարաց կամ գմբեթաց). (Արիստ. աշխ. ...)
ՊՈՐՏ Ի ՎԵՐ. որպէս Յորսայս. փորը վեր.
Պարզեաց զինքն պորտ ի վեր՝ վասն ցաւոյն։ Կայր պարզեալ պորտ ի վեր. (Վրք. հց. ձ։)
ԳԱԼ ՊՈՐՏ ՅՈՐՍԱՅՍ. Յորսայս անկանիլ. փորը վեր տնկել, կռնըկի վրայ գալ.
Որ ի գռեհիկս պատմի առակեալ արտիւտի զգուշութիւն, երկնի յստորս կործանիլ, եւ նա եկեալ պորտ յորսայս՝ զոտն ի վեր յերկին ջանայ կարկառել, զի մի՛ երկին յերկիր անկցի. (Մագ. ՟Ծ՟Է։)
• , ո հլ. (գրծ. -իւ ձևով կայ Յ. խ. 11) «պորտ» ՍԳր. լայնաբար «որովայն, փոր» ՍԳր. Կոչ. 287, 290. Եփր. ծն. և ա. կոր. 61. համաբ. 109, 110. Եւս. պամ. «մի-ջավայր» Դատ. թ. 37. «գմբեթի մէջտեղի քարը» Արիստ. աշխ. «ազգականութեան աս-տիճան» Տաթև. հարց. էջ 611. որից պոր-տաբոյծ Խոսրովիկ. Կանոն. պորտապարար Պիտ. դատարկապորտ Տիգ. ա. 13. Եփր. բ. Թես. 184. թանձրապորտ ԱԲ. մշկապորտ Խոր. հռիփ. պորտիվեր «կռնակի վրայ պառ-կած» Վրդ. առ. 63=պորտ ի վեր (պառկիլ) Վրք. հց. բ. 100 (որ այլ ձ. բերան ի վայր)։
• = Ձևով նոյն է հսլ. bedro, ռուս. бeдр6, ուկր. բուլգ. սերբ. չեխ. bedro, լեհ. biodro, biodra բառերի հետ, նշանակութիւնն է «ազ-դըր, երանք, զիստ» (Berneker 47)։ Բոլորի նախաձևը կարելի է դնել bed-ro-, կազմուած bed-«ուռչիլ»? արմատից, -ro մասնիկով։ Նոյնի միջին ձայնդարձից հնխ. bod-ro-, որից շրջմամբ՝ նախահայ. bordo->պորտո. հմմտ. հնխ. k'ubhró->հյ. *սուրբո>սուրբ։ Անյարմար է միայն նշանակութիւնը։
• Հիւնք. պարարտ բառից։ Վերի մեկ-նութիւնը տուաւ Petersson LUA 1915, 29-30, որ յիշում է Pokorny 2, 109 վերապահութեամբ։
• ԳՒՌ.-Ջղ. պորտ, Ախց. Կր. Շմ. պօրտ, Մշ. պորդ, Ակն. Խրբ. Ննխ. Պլ. Ռ. Սչ. բօրդ, Վն. պոռտ, Գոր. Երև. Ղրբ. պօռտ, Ագլ. Մկ. պուռտ, Տփ. պուրտ, Տիգ. բուրդ, Սլմ. պուէռտ, Մրղ. պրէրտ, Սեբ. բէօրդ, Ասլ. բէօ՜րդ, բէ օր*, Սվեդ. բիւռդ, Հմշ. բէօյդ, բույդ, Հճ. բոյդ, Զթ. բիւյդ, բիւրդ։ Նոր բա-ռեր են պորտաբաց, պորտակտրի, պորտիկ, պորտիվայր, պորտիդուրս, պորտաւեր, պոր-տաքաշի, պորտոնի ևն։ Արդի բարբառների պորտ «ազգականութեան աստիճան» իմաս-տը՝ որ գտանք նաև Տաթևացու մօտ, շատ հին է. հմմտ. զնդ. nabānazdisto «ամենա-մօտ ազգականը», խրվաթ. od puporizine plemeniti «ազնուածին», բառացի «պորտի լարի հատումից սկսեալ»։
• ՓՈԽ.-Գնչ. bor, por, pol «պորտ» (այդ բառերը Paspati հանում է սանս. nābhila հոմանիշից՝ nā-վանկի անկումով). հմմտ. նաև փոր։