որ եւ յն. բրա՛սօն. πράσον porrum. Գրի եւ ՊՐԱԽ, եւ ՊՐԱՍԽ, Բանջար՝ լայնատերեւ քան զբոյս խստորոյ, եւ գլուխ հասարակօրէն սպիտակ՝ հանգոյն սոխոյ. փռասա.
Յինչեցաք զպրասն, եւ զսոխն եւ զխստոր. (Թուոց. ՟Ծ՟Ա. 5։)
Ի գիջոյն եւ ի թեթեւէն՝ որ ըստ մասանց ջերմին է, պրաս. իսկ հողանման ջերմ կաղամբ եւ այլ ամենայն կծու. (Եփր. երաշտ.։)
Հանդերձ սոխովն եւ խստորիւ եւ պրախիւն. (Մծբ. ՟Ծ՟Ա։)
ԱՅԳՒՈՅ ՊՐԱՍ դնի ի Բժշկարանի, որպէս արաբ. նապաթի. եւ յն. ἁμπελοπράσον porrum agreste.
• (գրուած նաև պրասխ, պրախ), ի հլ. «մի տեսակ ուտելի բանջարեղէն՝ սոխերի ընտանիքից» Թուոց ժա. 5, Մծբ. 240. Եփր. երաշտ. 204։
• = Յն. πράσον «պրաս», որից փոխառեալ են նաև թրք. ❇ prasa, վրաց. ბრახა պրա-սա, թուշ. მრას պրաս, լազ. prasa, praska, proskya, ռում. praja, հպլ. prasu ևն։ Յոյն բառը կցտամ է լտ. porrum, porrus հոմանի-շին և երկուսը միասին հանւում են հնխ. prso-ձևից, որ եթէ հայերէնում ունենայինք, պիտի գտնէինք *հառ ձևով (Boisacq 810, Walde 601, Pokorny 2, 84)։-Հիւբշ. 375։
• Ուղիղ մեկնեց ՆՀԲ։
• ԳՒՌ.-Կր. պրաս, Երև. Տփ. պռաս, Հմշ. բռաս՝ նոյն նշ. իսկ Սլզ. փուրաս «սոխի ու սխտորի միջև՝ կծու համով՝ կոճղէզաւոր մի ընդեղէն» (Նաւասարդ 1914, էջ 71)։