vulgar, low, plebeian, popular, common, vile, trivial;
the vulgar, the common people, lower orders;
տգէտ —ն, the ignorant mob.
δῆμος plebs δημότης plebejus, popularis, rudis. (ի ռամ, րամ. որ ի բառէս երամ). Ամբոխ . ժողովուր. սինլքոր. խառնիճաղանճ. սոսկական. գռեհիկ. աշխարհիկ. հասարակ մարդիկ, պայազը մարդ.
ծառայք հանդերձ տերամբ, եւ ռամիկն թագաւորաւն։ Ռամիկն (կամ խառնիճաղանջն) ներելի ողորմութեան է. (Իմ. ՟Ժ՟Ը. 1։ ՟Ղ. 7։)
Թող զայլ ռամիկն ամենայն. (Յուդթ. ՟Է. 2։)
Ռոմիղոս նախ յռամկէ զինուորեցոյց արս։ Բազում ռամկաւ. յռամկաց. ի ռամկաց. ի յռամկաց. (Եւս. քր.։ Ճ. ՟Բ.։)
Հաճոյանամ յետին ռամկին, եւ թագաւորիդ մեծի յաչաց ելանեմ. (Նար. ՟Հ՟Ա։)
Ուր աստուածային օրէնք ոչ, ուստի՞ ռամկանց բարեզարդութիւն. (Գէ. ես.։)
Կամ իբրեւ ածական. ամենայն ռամիկ բազմութիւն։ Զբազումս ի ռամիկ մարդկանէն։ Եկեղեցական դասուց, եւ ռամիկ ժողովրդոց. (Եղիշ. գ։ Փարպ.։ Շ. թղթ.։)
Ընդ ռամիկ մարդկան խօսէր։ Իսկ դու ռամիկդ, որ ոչ վարս ինչ պարկեշտականս ունիցիս. (Ոսկ. մ. ՟Ա. 22. եւ Ոսկ. ես.։)
ՌԱՄԻԿ. որպէս Րամիկ, խումբ, եւ խմբաւոր. համօրէն.
Ռամիկ ջոկացն սըլացեալ՝ որպէս մեղուս ընդդէմ ծաղկանց, հրաւիրեցին զտիեզերս յերկնից ի սուրբ արքայութիւն. (Շ. տաղ.։)
Ռահ լուսոյ յերկինս եղեւ մոլորելոց, ռամկաց ազգաց որդւոց մարդկան հեթանոսաց. (Տաղ.։)
• , ի-ա հլ. «հասարակ ժողովուրդ. գիւղացի կամ քաղաքացի հասարակ մար-դիկ» ՍԳր. Եւս. քր. «ռամկական, գռեհիկ» Ոսկ. մ. ա. 22 և ես. Վեցօր. 114. Փարպ։ Եղիշ. որից ռամիկսպաս Բուզ. ռամկավար Ոսկ. մտթ. անռամիկ Յհ. կթ. ռամկապետ Եւս. օր. նոր բառեր են ռամկանալ, ռամկա-պետական, ռամկավարական, ռամկացում. ռամկօրէն ևն։
• -Պհլ. *ramīk ձևից. հմմտ. մանիք. պհլ. гambāīk ἐϑνιχός ։ ИАН 1907, 548. տե՛ս ընդարձակ ռամ և երամ։-Հիւբշ. 233։
• ՆՀԲ և Lag. Arm. Stud. § 1912 ռամ բառից։ Հիւնք. հյ. երամ և յն. τρίμη «փողոց, հրապարակ»։ Մառ տե՛ս Ռամ։ Ադոնց, Aрм. въ ənoxy Юст. 436 արա-մայեցոց անունից, որոնք հպատակ ու նուաճուած ժողովուրդ էին։ Բառիս վը-րայ տե՛ս և Մանանդեան, Տեղեկ. հա-մալս. 1, 24։
• ԳՒՌ.-Մկ. ռամիկ, Մշ. ռամիգ։