bittern.
κόραξ corvus. Ագռաւ կամ ազգ ինչ ագռաւու. որոյ քիթն է հանդոյն հաւալսան՝ իբր սակր կամ տապար հատու.
Գազանք գոչեսցեն ի նկուղս նորա, եւ սակռուք (այլ ձ. ագռաւք) ի գրունս նորա. (Սոփոն. ՟Բ. 14.) (ուր ակիւղաս դնէ πελεκᾶνος fulica. այն է թռչուն ծովային. իսկ πελεκάν pelecanus, է հաւալուսն։ Յն. ձայնն ստուգաբանի սակրաւոր, կամ որոյ կտուցն է սակրանման. վասն որոյ ի դէպ դնի ի մեզ Սակռուք)։
Սակռ եւ հողամաղ խոստովան եղեն, եթէ որսացաք մկունս եւ գորտունս, եւ կեանք. (Մխ. առակ. ՟Ճ՟Ի՟Ա։ 3)
• «մի տեսակ ագռաւ» Մխ. առակ, ճիա։ Բառիս համար մի հին վկայութիւն էլ է տալիս Սոփոն. բ. 14. «Գազանք գոչեսցեն ի նկուղս նորա և սակռուք (իմա՛ սակռունք) ի դրունս նորա» (եբր. տարբեր է այստեղ. հայերէնի համապատասխանն է յն. ϰόραxες որի համեմատ էլ մեր հատուածում այլ ձ. ագռաւք՝ փոխանակ սակռուք ձևի)։
• =Գտնւում է մի խումբ լեզուների մէջ. ինչ. արաբ. [arabic word] yaqr «որսի բազէ. շա-հէն» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 938), քրդ. sakkar «որսկան մի թռչուն» (Justi, Dict, Kurde 270), արևել. թրք. ❇ soqur «վայրի բադ», իտալ. sagro, ֆր. sacre «մի տեսակ մեծ շահէն», մբգ. sackers, մյն. σάϰρε, մլտ. sacer, որոնց վրայ տե՛ս Hehn, Kulturpfl. 3, 537։ Յայտնի չէ թէ հայերէնը ի՛նչ ճամբով հասած է մեզ։ Հիւբշ. Ուս. փոխ. բառից 66 և Arm. Gram. 276 մեր բառը հա-մարելով շատ յետին (Սոփոն. բ. 14 սակ-ռուք համարում է սխալ ընթերցուած՝ փո-խանակ ագռաւք), դնում է փոխառեալ արա-բերէնից։
• ՆՀԲ և սրանից էլ Հիւնք. յն. τενεϰαν «հավալուսն» բառը դնելով πελεϰυς «կացին, սակուր» բառից, հյ. սակռ ձևն էլ համարում են սակուր «կացին» բառից (իբր թէ այս թռչունի քիթը տապարաձև է)։ Böttich. ZDMG 1850, 361 սանս. cakuna։