embryon, foetus;
— առնուլ, cf. Սաղմնառեմ.
ՍԱՂՄՆ կամ ՍԱՂՄ. ἕμβρυον, βρέφος embryon, foetus, infans παιδίον puerulus. Որպես Թէ սերմն. զաւակ յղացեալ (կամ սեղմեալ) յարգանդի մօր՝եթէ աննկար, եւ եթէ նկարեալ. մանուկ չեւ ծնեալ.
Եմրէոն. (յն. էմվրիօն ). սաղմն. (Գաղիան.)
Հարկանեցին զկին յղի, եւ ելանիցէ սաղմն աննկար. (Ել. ՟Ի՟Ա. 22։)
Աստուած է՝ որ յարգանդէ մինչեւ ցայսօր ժամանակի սաղմն ստեղծանէ. (Կոչ. ՟Ժ՟Բ։)
Որ չձեւ էր բնաւ ի լոյս եկեալ սաղմնն, անդէն խլրտեալ յորովայնի մօրն՝ մարգարէութիւն խօսէր. (Ոսկ. յհ. ՟Ա. 11։)
Որպէս բնակի սաղմ յորովայնի մօր իւրոյ։ Զտղայս եւ զսաղմս. (Վրք. հց. ՟Դ։ Մծբ. ՟Ծ՟Թ։)
Սաղմիցն յղացելոց՝ յորովայնին ի մարց անտի դիպին վրիպակք. (Կիւրղ. ծն.։)
Իսկ ՍԱՂՄՆ ԱՌՆՈՒԼ. cf. ՍԱՂՄՆԱԱՌԵՄ։
• , ն հլ. (սեռ. սաղմին ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «սերմը արգան-դի մէջ» Ել. իա. 22. Կոչ. Ոսկ. յհ. ա. 11. նաև սաղմ, ի հլ. «նոյն նշ.» Մծբ. Կիւրղ. ծն. որոնցից սաղմնառութիւն Ոսկ. յհ. ա-24. սաղմնազգեցեալ Կնիք հաւ. 179. սաղ-մաբոյն մզանք «տղընդեր, սաղմի շապիկը, ընկերք» Ոսկ. մ. ա. 4. սաղմել կամ սաղմ-նել «բեղմնաւորել» Պետր. սիւն. 18. սաղմ-նանալ Եօթնագր. սաղմնաբանութիւն (նոր բառ) ևն։
• ՆՀԲ սերմն կամ սեղմ բառից։ Տէրվ. Altarm. 91. 99 սերմն բառի հետ (տե՛ս ներ)։ Հիւնք. սերմն բառից։ Անդրիկեան. Բազմ. 1903, 367 լտ. caro, carnis «միս» բառի հետ։ Meillet, Յուշարձան 211 հյ. սան. սուն, սնանիլ արմատից՝ իբր *սան-մին ձևից, տարանմանութեամբ ն>ղ ձայնի? Scheftelovitz BВ 28, 284 սանս. çarira «մարմին» բառի հետ։