shivering, cold chill, chilliness, trembling, terror;
— առնուլ or ունել զոք, to quake with fear, terror or horror.
ՍԱՐՍՈՒՌ գրի եւ ՍԱՌՍՈՒՌ. ῤίγος rigus, frigus vehemens φρίκη horror καταπτήσειν consternatio եւ այլն. Դողումն ի ցրտոյ եւ ի սառնամանեաց. կամ ի տենդէ. որպէս եւ յերկիւղէ. սոսկումն. սարսումն. սարսափումն. քստմնութիւն. դղորզ. եւ Սառնամանիք,
Հարցէ զքեզ տէրտարակուսանօք, եւ ջերմամբ, եւ սարսռով. (Օր. ՟Ի՟Ը. 22։)
Սառսուռ դժնեայ ունի զիս. (Եփր. աղ.։)
Սարսուռ է քան զամենայն ցուրտ ձմերաձնոյ սառնամանիքն (տարտարոսի). (Եղիշ. ննջ.։)
Ի սարսռոյն ապրեցուցանիջիր, զմերկութիւն ծածկեսջիր. (Ոսկ. մ. ՟Բ. 20։)
Ցաւած, կամ տագնապեալ ի սառսռոյ. (Ճ. ՟Բ.։)
Ունէր սարսուռ եւ գլխացաւութիւն. (Վրք. հց. ձ։)
զամենայն մարմինն ջերմ եւ սարսուռ ունի։ Սարսուռ տատանման. (Մծբ. ՟Է. ՟Ժ՟Է։)
Սարսուռ դիւային ջերման. (Նար. ՟Գ։)
Զամենայն մարդ սարսուռ եւ սոսկումն ունէր (յերեսաց հալածանաց)։ Զի եւ ընդ բանս իսկ սարսուռն առնու։ Ահագին տագնապ եւ սարսուռ յանցաւորաց. (Եւս. պտմ. ՟Ղ. 41։ Սեբեր. ՟Դ։ Սարգ. ՟ա. պ. ՟Թ։)
• , ո հլ. «ցրտից կամ վախից դող» Օր. իը. 22. Ոսկ. մ. բ. 20. Եփր. աղ. Եւս. պտմ. Մծբ. Սեբեր. որից սարսռալ կամ սարառիլ «դողալ, սարսափիլ» Ա. Եզր. թ. ճ. Ոսկ. գղ. և յհ. բ. 42 և մ. բ. 24. սարսռա-ցուցանել Եւագր. սարսռալի Ոսկ. անոմ. և եբր. սարսռագին Եւագր. սարսռասէր Ագաթ. դիւասարսուռ Նար. դիւրասարսռելի Բրս. արբեց. սարսռեցուցիչ, սարսըռազդեցիկ (նոր բառեր). արմատը գրուած է նաև սառ-սուռ, որի համեմատ՝ բայը սառսռալ, սար-սըռել, սառսռուլ, կայ նաև սարսառիլ Եղիշ. Կանոն. 364. սռսռալ Մխ. բժշ. 81. 83։
• = Կրկնուած է *սառ պարզականից՝ ձայ-նաւորի փոփոխութեամբ և բաղաձայնի կրը-ճատումով. փխ. *սառսառ>սառսուռ>սար-սուռ։
• Կրկնական է համարում Այտն. Քնն. քեր. էջ 309։ Վերի ձևով մեկնեց Աճառ. ՀԱ 1899, 232։ Սագրզեան ՀԱ 1909, 334 թրք. sar-səlmaq «խախտիլ»։ Meillet, Altarm. Elementarb. էջ 43 վերի ձևով, բայց էջ 206 սարսիլ բայի հետ։ Մաք-սուդեան, Շողակաթ 164 կրկնուած՝ իբր սար+սուռ։ Թիրեաքեան, Բազմ. 1913, էջ 342 թրք. սարսմաք «ցնցել»։ Պատա-հական նմանութիւն ունի արաբ. ︎ -sarsar «սաստիկ և ցրտաշունչ հողմ» (Աբիկեան, Բառ. տճկ. 1892, էջ 360)։
• ԳՒՌ.-Տիգ. սարսռիլ, Ալշ. Խրբ. Պլ. Սեբ. սառսռալ, Տփ. սարսրալ, Ախց. Երև. Պլ. Ջղ. Ննխ. սռսռալ, Շմ. սռսռիլ, թրքախօս հայե-րից՝ Ատն. սրսռել օլմաք «սարսռալ, դո-ղալ»։ (Սռսռել «դողալ» բայի հին յիշատա-կութիւնն ունի Բառ. երեմ. էջ 282)։