vn.

cf. Սաքրիմ.

չ.

ՍԱՔՐԵՄ ՍԱՔՐԻՄ. ὐποπίπτω succumbo λανθάνω lateo. Ղօղիլ. թաքչել. սալարիլ. ծածկիլ. պատսպարիլ. ապաստան լինել. պահւըտիլ. (լծ. եւ լտ. սէչէռնօռ, սէքռէդթում. որոշիլ. գաղտնիք).

Անզգամն դիւաւ ըմբռնի յիմաստնոյն, եւ երկչոտն սաքրեաց ընդ արեաւ. (Փիլ. այլաբ.։)

Ղուղելովն եւ սաքրելովն ի մէջ խտացեալն անտառի. (Պիտ.։)

Երբեմն մերկանայ ի պատենից (ցանկութիւն ընչից). երբեմն ստութեամբ պատրուակեալ սաքրի. (Անյաղթ հց. իմ.։)

Յորոյ ահէ փախստեայ սարսէին սաքրէին դեւք. (Անյաղթ բարձր.։)

Փախստեայ լինէին սարսելով ի սորին զօրութենէ, մանաւանդ եւ սաքրէին, որ է առաւել զարհուրել իբր թաքստեամբ. (Շ. բարձր.։)

Սարսեալ սաքրէին։ Սարսեալ սաքրեցին մեծաւ դողմամբ. (Անան. եկեղ։)

Գոչմամբ զարհուրեալ սանդարամետիցն հոյլք, սարսեալ սաքրէին յանդնդասոյզ խաւարն. (Շ. տաղ.։)

Սարսեալ սաքրեն խաւարային իշխանութիւնք։ Կաճառք հրեզինացն երկեղալի դողմամբ ի քնէ սարսեալ սաքին. (Բենիկ.։)