s. gr.

kind, race, species;
sex;
cream;
— գինեմրրոյ, cream of tartar;
gender;
գեղեցիկ —, the fair sex, womankind;
գալ ի ծնունդեւ ի —, to increase and multiply.

s.

γένος genus. ճինս. Որպէս նոյն ընդ Սեռ. Ազգ. զարմ. ցեղ. տոհմ. կամ սերմ. զաւակ. սերունդ. ծնունդ.

Զբարեպաշտիցն սեր պատուեաց պատահեալն անդ բախտ։ Զայլ եւ այլ սերս ի թռչնոցն որսացեալ բազայիւք. (Արիստ. աշխ. Փարպ.։)

Որ ի սերից իմոց հարազատ եւ համանուն (նոր սողոմոն)՝ իմաստութիւն աստուծոյ. (Համամ առակ.։)

Ո՛վ մականունդ ամիրայական սերի աբրահամ յազգէ աբրահամու։ Ըստ հայրենական սերի։ Մերոյին սերի եւ համազանց. (Մագ. ՟Ե. ՟Ժ՟Դ։)

Էին ծառայք ըստ սերին սերման. (Նոննոս.։)

Ի ծնունդ ՝ ի սեր, եւ ի սնունդ. (Վեցօր. ՟Զ։)

ՍԵՐ. Ըստ քերականաց՝ Որոշումն արուի եւ իգի՝ հայելով ի յանգս բառից առ յոյնս.

Հետեւին անուանք հինգ. սերք. տեսակք, ձեւք. թիւք, հոլովք. եւ սերք են երեք, արական, իգական, չէզոք։ Սերք նախագաղափարացն (դերանունաց ի յն. իսկ ի հյ. եւ յամենայն անուանս) ձայնիւ ոչ ընտրին, այլ յատուկ ի վերայ ինքեանց ցուցցին. (Թր. քեր.։)

Սերոցն, եւ թուոցն, եւ հոլովիցն։ Հոլովք եւ թիւք միայն լինին, բայց զսերոցն ոչինչ նշանակէ. (Հին քեր.։)

s.

Պարարտութիւն կաթին. ռմկ. եւս սէր. պ. սէրչիր, սէրիչիր. թ. ... իսկ լտ. սէ՛րում է շիճուկ..

Այծոյ կաթ եռացուցած եւ պաղեցուցած, եւ ամեն սերն հանած ի նմանէ. (Վստկ. ՟Ճ՟Հ։)

Սոքա են անցեալ սեր. (Մծբ. ՟Ժ՟Թ։)

• տե՛ս Սաւռ։

• (յետնաբար ի, ռ հլ.) «ցեղ, տոհմ, ծնունդ, սերունդ» Փարպ. Արիստ. աշխ. Նոնն. Մառ. «սերիլ, աճիլ, բազմանալը» Վեցօր. 93. «քերականական սեռ» Թր. րեր. որից սերել կամ սերիլ «սերունդով աճիլ՝ բազմանալ» Եզեկ. լզ. 12. Վեցօր. Եզն. Մծբ. Եւս. քր. Ագաթ. Ոսկ. մտթ. սերանալ Մծբ. Եփր. թգ. և օրին. սերունդ Խոր. սերուն Փիլ. բազմասեր Պիտ. մօտասեր Փիլ. զաւակասե-րութիւն Պիտ. եղեգնասեր Փարպ. մանկասե-րութիւն Փիլ. բոլորասեր «բոլորատեսակ» Ագաթ. (տե՛ս ՀԱ 1913, 625) սերնդագոր-ծութիւն (նոր բառ). այստեղ են պատկանում սեռ, սերմն, որոնք տե՛ս առանձին։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. ke'r-«աճիլ, ա-ճեցնել, սնուցանել» արմատից. ժառանգներն են՝ լտ. čreo «ստեղծել, գոյացնել, յառաջ բերել, արտադրել, զաւակ կամ ձագ սերել», cresco «ծնիլ, աճիլ, զարգանալ», cerus «ա-րարիչ», Ceres «երկրագործութեան աստաւա-ծուհին», procerus «երկար, մեծ, բարձր, աճած», creber «խիտ աճած, թաւ, լաճախա-կի», օսկ. caria «հաց», յն. ատտ. ϰόρος «տղայ, երիտասարդ», յետնաբար «ընձիւղ, մատաղ ոստ», ϰορεσω «յագեցնել», հոմեր. յոն. ϰοῦρος, դոր. ϰῶეος, ատտ. ϰὸρη «աղ-ջիկ, երիտասարդուհի», ϰλωρ (<*k'êror) «որդի, սերունդ», լիթ. šeriu, šērti «սնուցա-նել», paš̌aras «կեր», šermens, šermenys «մեռեւահառ» (Walde 200, Boisacq 433, 497, Ernout-Meillet 223, Pokorny 1, 408)։

• ՆՀԲ նոյն ընդ սեռ. Windisch. 20 լտ։ sero «սերմանել»։ Տէրվ. Altarm. 91 սաղմ, սերմն, զարմ ևն ձևերի հետ՝ յն γλόη «դալարիք», լիթ. zelti «աճիլ, կանաչիլ», želmn «թարմ դալարիք», զնդ. zarəmaya «կանաչ», իսկ էջ 99 սանս. sar «սուրալ, վազել» արմատի հետ, որից նաև հյ. սուրալ, սողալ ևն։

• Հիւնք. լատ. sero։ Bugge KZ 32, 64 սեր, սեռ և սերմն դնում է հնխ. spér-si, spéros ձևից. հմմտ. յն. σπὲρμα։ Ու-ռիղ մեկնութիւնը մտածեց նախ Pat-rubány SA 1, 216, որ բառս կասկա-ծով կցեց լտ. creo ձևին։ Նոյնը հաստա-տում է մի առանձին մենագրութեան մէջ Osthoff, Etymol. Parerga էջ 1-71, յատկապէս էջ 6 և 33, նաև Schef-telowitz BВ 28, 283, Meillet Esquis se 108։ Թիրեաքեան, Կարնամակ, ծան. 16 ահլ. զերհունդ=հյ. սերունդ։ Սա-դրզեան ՀԱ 1909, 336 սումեր. sar «սե-րունդ, աճիլ»։ Karst, Յուշարձան 400 ատուր. zēru «սերմ, ցանք», zaru «սեռ, սերունդ», 407 սումեր. sar «սերունդ»։

• «կաթի երեսը, սեր» Մծբ. Վստկ. Տաթև. ձմ. կա. որից սերզատ (նոր բառ)։

• ԳԴ պրս. ❇ ❇sar-šīr «սեր» (բուն նշ. «գլուխ կաթի»)։ ՆՀԲ սրա հետ նաև լտ. serum «շիճուկ»։ Տէրվ. Altarm. 99 սանս. sā̄ra «թթու սեր, սեր»։ Հիւնք. պրս. šir «կաթ» և sar-i-šīr «րեռ». Գաբրիէլեան, Բազմ. 1908, 501 նոյն ընդ. հյ. կեղ «վէրք», լտ. cera «մոմ»։ Pictet բ. տպ. Բ. էջ 39 սանս. sara «սեր» կամ kšira, պրս. ❇ šir «կաթ»։

• ԳՒՌ.-Այ». Մշ. Ջղ. Սլմ. Սչ. Վն. սեր. Ախց. Երև. Խրբ. Կր. Ննխ. Շմ. Սեբ. սէր, Ասլ. սէրիւնց, սէրիւսգ. Ագլ. (այժմ. անգոր-ծածական). Հմշ. Մկ. Սվեդ. Տփ. սիր (իսկ Ղրբ. ի՛րէս և Ագլ. կխցի՛րիս՝ իբր «կաթի երես». միւսները թրք. ղայմաղ, խայմախ). նոր բառեր են սերակալել, սերակեր, սերո-տուիլ, սերոց, սերուց։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Այլասեր, ի, ից

Այլասերեմ, եցի

Անսեր

Անսերմն

Անսերմնաւոր

Բազմասերեմ, եցի

Երկասեր

Զաւակասերութիւն, ութեան

Լուսերակք

Լուսերամ

Լուսերանգ

Լօռասերմ

Լօռի սերմ

Կայսերագիր

Կայսերազարմ, ից

Կայսերազն, զին, զունք, զանց

Կայսերական, ի, աց

Կայսերակերպ

Կայսերակից

Կայսերանամ, ացայ

Voir tout