s.

mother-in-law;
cf. Կեսուր.

s.

ռմկ. կեսուր. πενθερά socrus. Մայր փեսային՝ որպէս մայրագիր համարեալ հարսին.

Պատուեա զսկեսուրն քո եւ զսկեսրեյրն, քանզի արդ նոքա են քո հայր եւ մայր. (Տոբ. ՟Ժ. 12։ տես եւ Հռութ. ՟Ա. ՟Բ։ Մտթ. ՟Ժ. 35. եւ այլն։ Մտին ի տապանն՝ որդիք հանդերձ հարբն, եւ նուք հանդերձ սկեսրաւ. Փիլ. լին.։)

Եւ այն աղմուկ զսկեսրաւն կայցէ. մանաւանդ թէ ոչ զսկեսրաւն, այլեւ զհարսամբն. զի այնուհետեւ ամենայն հոգք ոչ սկեսրին, այլ՝ հարսին լինցի. (Ոսկ. կողոս.։)

• , ի-ա հլ. «կնոջ ամուզնու մայրը» ՍԳր. Եզն. Ոսկ. Կողոս. Փիլ. որից սկեսրայր, սկեսրեայ «ամուսնու հայրը, կեսրոջ այրը» ՍԳր. Մխ. դտ. Բրս. մրկ. որ և գրուած ռամկաձև կեսուր։

• = Բնիկ հայ բառ. նախալեզուն զանազա-նում էր իգական *suek'rú-«կեսուր» և արա-կան *suék'uro-«կեսրայր»։ Առաջինից են ծագում սանս. [other alphabet] çvaçrú-, պրս. օ,︎ xusūra, [arabic word] xusu, օ [arabic word] xusra «զո-քանչ», քրդ. xosī, xesu, xasru, աֆղան. xvaša. բելուճ. vasī, vase, vassō, սոգդ. γwsh, յն. έϰυτά, լտ. socrus, գոթ. svaihro, հբգ. swigar, նբգ. schwieger, անգսք. swe-ger, հհիւս. svōēra, հսլ. svekry, ռուս. ուռ svekry, գրակ. cвeкровь, կորն. hweger, կիմր. chwegr, ալբան. vjéhεfε «կեսուր»։ Երկրորդից են սանս. [other alphabet] çváçura, զնդ. ❇ xvasura, պրս. [arabic word] xusur, [arabic word] xusūr, քրդ. xazūr, xozīr, xaur, աֆղան. srar ռեւուճ. vasarik, յն. έϰυρός, լտ. socer, գոթ. svaihra, հբգ. swēhur, նբգ. schwaher, անոսօ. swēor, հսլ. svekru, ռուս. свëкоръ, լիթ. sēsuras, կորն. hwigeren, ալբան. vǰehεr «կեսրայր»։ Սրանցից ոմանք ուղղակի հա-մապատասխանում են հնխ. ձևերին, իսկ միւսները երկուսը իրար են խառնել. ոմանք էլ մի կամ միւս ձևը ջնջելով նոր ձևեր են հնարել. այսպէս օր. գերմ. «հայր» և «մայր» բառերի բարդութեամբ՝ Schwieger-mutter «կեսուր», schwieger-vater «կեսրայր». ի-տալ. suocera «կեսուր» և suocero «ևես-րայր». ֆրանս. beau-père «կեսրայր», belle-mère «կեսուր», անգլ. mother-in-law «կե-սուր», father-in-law «կեսրայր» ևն։ Հայե-րէնի մէջ արականը կորած է. (և յետոյ կազ-մւած կեսրայր «կեսրոջ այր» ձևը)։ Իգական հնխ. suek'rū-բառի մէջ՝ նախաձայնը ազ-դուելով երկրորդ վանկից՝ յառաջացել է նախ *k'uek'rū, ինչպէս ունին նաև սանս. և լիթ. ձևերը. այնուհետև *k'uek'rū-ձևը ազդուե-լով արական *suék'uro-ձևից, եղաւ *k'ue-k'urā (ինչպէս ունի նաև յն. έϰυρά) որից և ձևացաւ հյ. սկեսուր։-Հնխ. ձևերի արմատը համարւում է *sue-«ինքն, իւր» դերանունը (Pokorny 2, 521, Walde 719, Trautmann 295-6, Boisacq 235, Horn § 486-7, Ernout-Meillet 907-8 (շեշտում է այն հան-գամանքը որ նորահարսի համար աւելի կա-րևորը ամուսնու մայրն էր և ոչ հայրը. սրա համար է որ հայերէնի մէջ անաղարտ մնում է սկեսուր բառը, իսկ նրա վրայ շի-նուած է սկեսրայր բառը)։ Հայերէն բառի ձայնական կազմութեան վրայ քննութիւննե» տե՛ս Scheftelovitz BВ 28 290 և Lidén, Յուշարձան 383-4)։-Հիւբշ. 491։

• Ուղիղ համեմատութիւններ ունին Pe-term. 25 Windisch. 19, Diefenbach, Berl Jahrb. 1843, 445, Böttich ZDMG 1850, 361, Arica 64, Muller SWAW 38, 573, 576, Pictet 2, 369, Justi, Zend. sp. 89, Lag. Arm. Stud. § 1152, Տէրվ. Altarm. 64, Նախալ. 75, 163 ևն։ Win. disch. նախահայ ձևը դնում է *սեսկուր կամ *քեսուր, Lag. Arm. Stud. § 1152 *քեսուր։ Թիրեաքեան, Պտկ. աշխ. գրակ. 207 և Հիւնք. դնում են պարսկե-րէնից։

• ԳՒՌ.-Ջղ. սկեսուր, Գոր. Ղրբ. Տփ. սկէ՛-սուր. Հմշ. Տիգ. ըսգէսուր, Սչ. սքեսուր, Ագլ. սկmսmր, Շմ. ըսկիսօր, Սվեդ. իւգիւ-նtօր, Հւր. իւքիւսիւր, Զթ. օսգօսույ, օսգօ-սուր, Ախց. Երև. Կր. Մշ. կէսուր, Խրբ. Պլ. Ռ. Սեբ. գէսուր, Ալշ. Մկ. Վն. կիսուր, Սլմ. կ'ըսիւր, Ակն. Ասլ. գէսիւր, Ոզմ. կէ-սօր, Մրղ. կիւսիւր.-հետաքրքռաևան են՝ Ջղ. սկեսրօր և Խրբ. գէսmր «կեսրայր»։ Նոր բառեր են անսկեսուր, կեսրակ, կես-րիկ, կեսրանք, կեսրօնք, սկեսուրպապ։