s.

branch, bough, shoot;
stalk, stem, trunk;

anat.

focil;

gr.

dactyle;

mus.

key, stop;
cf. Ստեղի;

bot.

umbel;
— ծխոյ, pillar of smoke;
ստեղունք աշտանակաց, branches of a candelabrum;
ստեղունք եղջերուաց, antlers or branches of stags' horns;
ստեղունք դաշնակի, keys, key-board, finger-board of a piano-forte;
— արձակել, to branch out, to ramify.

s.

(լծ. հյ. ծեղ. եւ ստեղացեալ. յն. սդէ՛լէխօս ). στέλεχος stipes, truncus, caulis, ramus, candex. Բուն եւ եղէգն տնկոց եւ բուսոց ուղղորդ ի վեր բուսեալ. ծիղ. ծղօտ. եւ ճիւղ. ոստ. շառաւիղ. իրօք կամ նմանութեամբ. տալ, ֆիտան, շահ, փայէ, բուզէի տիրէխդ. եբր. ալա (սաղարէ)

Անկան ոստք նորա, խորտակեցաւ ստեղն նորա։ Ի ստեղն նորա հասին ամենայն գազանք վայրի։ Եղիցի ստեղն նորա անտառ ացեալ շուրջ զնովաւ։ Ո՞վ է սա՝ որ ելանէ յանապատէ իբրեւ զստեղն ծխոյ խնկեալ (կամ իբրեւ զծուխ ծառացեալ բարձրացեալ)։ Արասցես աշտանակ. բունն եւ ստեղունքն եւ սկահքն եւ գնդակք եւ շուշանքն անդստին ի նմանէ։ Ի միում ստեղանն։ Վեցեցունց ստեղանցն արձակելոց յաշտանակէ անտի. (Եզեկ. ՟Լ՟Ա. 12. 13։ Երեմ. ՟Ժ՟Է. 8։ Երգ. ՟Գ. 6։ Ել. ՟Ի՟Ե. 31=36։ ՟Լ՟Է. 18=25։)

Առեալ արմատս, բերեալ ցօղուն, արձակեալ ստեղն, կապեալ ծունր. (Ագաթ.։)

Նման էր ծառոյ, որոյ զոստսն կոտորեալ, եւ ստեղն միայն կայցէ. (Ճ. ՟Ա.։)

Ուղէշք (եղջերաց եղջերուաց) այսր անդր բուսեալք զօրէն ոստոց ի ստեղունս։ Կաղնահասունս կոչեն զայնս՝ որ ի վերայ ստեղինն հասանեն. (Փիլ. լիւս. եւ Փիլ. լին. ՟Դ. 1։)

Այբն առաջին ըզքեզ տըղայ՝ հանէ յիմաստըն գերակայ. երրորդութեանըն մերձակայ՝ լինիս երիւք ստեղամբք նորա. (Շ. այբուբ.։)

ՍՏԵՂՆ, կամ ՍՏԵՂ, որ եւ ՍՏԵՂԻ, ասին նմանութեամբ երկու ձայնք ի շարականի՝ իբր հաստաբեստ եւ աճունաճեղ ի նուագս ծանր երգոց.

Երկրորդի (ձայնի) ստեղն. զորս գտեալ հրոյն՝ ճարակ եւ կերակուր իւր առնէ զամենեսեան. իսկ վերջին ստեղն պատրաստէ սիրելեաց իւրոց բաժակ փրկութեան եւ անմահութեան յարքայութեանն երկնից. (Քերթ. եկեղ.։)

Երկրորդ ձայնի կողման՝ ողբերգականաւ ասել զսաղմոս յաղուհացսն. իսկ որ ստեղ նորուն կոչի, կարգեալ է շաբաթուն մեծի։ Իսկ կողման ձայնի չորրորդի ... իսկ որ վերջին ստեղն կոչի. եւ այլն. (Տօնակ.։)

ՍՏԵՂՆ՝ ըստ քերթողաց է Բառ եռավանկ, յորում առաջինն է երկար, եւ երկու յետինքն սուղ.

Եռավանգք ութ, ստեղն ներկայնէ եւ ներկուց աղօտաց՝ քառամանակ. ո՛րբար. ա՜բրաամ. (Թր. քեր.։)

Ստեղն, որ ունի կարճ զմիջին եւ զվերջին վանգն՝ սակս ամփոփելոյ բաղաձայնիցն զերկամանակն. որպէս աբրաամ, ա՛րեգակն։ Սղացուցանելով առնէ ստեղն զհաւեղն։ Առնել սուղ, որ է ստեղն. (Երզն. քեր.։)

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Բազմաստեղն

Բազմաստեղնեան

Բիւրաստեղն

Գեղեցկաստեղն

Եօթնաստեղն

Հաստաստեղն

Միաստեղն

Սիրաստեղնեալ

Ստեղնաձիգ

Ստեղնաչափութիւն, ութեան

Ստեղնաւոր

Ստեղնիմ, եցայ

Ստուարաստեղն

Voir tout