hair, camel's hair.
θρίξ, τρίχος pilus. Մազ մարմնոյ անասնոց՝ որպէս բուրդ կամ որպէս թել. մանաւանդ ուղտու. իւշդիւվար. (ի բառէս իւշդիւր, շիւդիւր, որ է ուղտ)
Յովհաննես ունէր հանդերձ ի ստեւոյ ուղտու։ Եւ էր յովհաննէս զգեցեալ ստեւ ուղտու. (Մտթ. ՟Գ. 4։ Մրկ. ՟Ա. 6։)
Ստեւով ոչխարի ծածկեալ է գայլն սպանող. (Լմբ. յայտն.։)
• , ո հլ. «անասունի՝ մանաւանդ ուստև ռուրռ» Մտթ. գ. 4. Մրկ. ա. 6. Լմբ. յայտ. որից ստևեղէն Ոսկ. մ. ա. 10 և Փի-լիպ. ժբ. խոզանստև Ագաթ. ստևագիսակ Նար. կուս. 411։
• = Բնիկ հայ բառ՝ հնխ. steu-արմատից որի ստորին ձայնդարձն է stu-. ժառանգներն ևն սանս. stu-pá-«մազերի փունջ», stu-ka «մազերի փունջ, բրդի քուլայ, մազի հիւսք, խսիր», երկուսն էլ աճած -pa-, -kā-մաս-նիկներով, իսկ պարզ stu-ձևը պահում է prthu-stu-«մազերի լայն փնջերով», լն. οτύπη կամ στύππη «հիւսելի բոյսերի թելե-րը, խծուծ», στυππεῖον «խծուծի մի կապ», որից փոխառութեամբ լտ. stupa, stuppa> ֆրանս. étoupe, ինչպէս և թրք. ustupù «խծուծ» (Boisacq 922, Walde 747)։ Այս բոլորը Pokorny 2. 620 միացնելով մի խումբ այլանիշ բառերի հետ՝ հանում է հնխ. teu-«խտանալ, կծկուիլ» արմատից։-Աճ.
• Lag. Urgesch. 148 սանս. stambha, յն. τάτος «դամբան», σταφυλή ῥ«խա-ղող» բառերի հետ։ Հիւնք. յն. στῦππη «խծուծ» բառից։ Patrubány IF 14, 50 յն. στέφω «տարածել, շրջապատել», լիթ. stebulé «անուի պորտ» բառերի հետ։ Petersson KZ 47, 269 ստոյգ բա-ռի հետ հնխ. steu-«ուղիղ կանգնիլ» արմատից։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] sabad «մի քիչ մազ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 918)։
• ՓՈԽ.-Վրաց. სტევი ստեվի «ուղտի ստև». բառիս գործածութեան միակ տեղն է Մարկ. ա. 6 სტევითა აკმელისაαთა ստեվիթա աքմե-լիսայթա= «հյ. զստև ուղտու», որ ըստ Մառ, жрист. Bocт. 2 (1913), էջ 26 պահուած է միայն 897-1001 թուին գրուած Սվանական մի Աւետարանի մէջ և յետոյ փոխուելով՝ այժմ ընդհանրապէս դարձել է თმისაგან აკმელისა թմիսագան աքմելիսա։ Հնագոյն հազուագիւտ այս ձևի յայտնաբերումը նը-շան է որ բառը փոխառեալ էր հայերէնից Ս. Գրքի թարգմանութեան ժամանակ։