cf. Ստոմանի.
ՍՏՈՄԱՆ եւ ՍՏՈՄԱՆԻ. Բառ յն. սդամնօս. στάμνος, ξεστής urna, urceus, sextarius, amphora fictilis. Խեցեղէն անօթ խոնաւ իրաց, որպէս սափոր, կուժ, դորակ, քսետո, բղուկ.
Ստոման մի մեղու։ Մկրտութիւնս բաժակաց եւ ստոմանաց. (՟Գ. Թագ. ՟Ժ՟Դ. 3։ Մրկ. ՟Է. 4։)
Տեսանիցէ ոք ստոման ոսկի, որ ունիցի յինքեան (յեռեալ) ականս պատուականս. (Սեբեր. ՟Ժ՟Գ։)
Ոչ ծանրանան տակառք (կամ պակասք) ի ստոմանաց. (Լաստ. ՟Ժ՟Զ։)
Միոյ ստոմանի ջրոյ։ Լնում զստոման իմ ջրով։ Ոչ գոյր նոցա ջուր, բայց միայն մի ստոմանաւ. (Վրք. հց. ՟Ե. ՟Զ. ՟Է։)
Զբաժակսն եւ զստոմանիսն մկրտել. (Լմբ. ժղ.։)
• , ի-ա հլ. «հեղուկների աման, սափոր» Գ. թագ, ժդ. 3. Մրկ. է. 4. Սեբեր. 205. Եփր. թգ. 352, 382, եբր. 216, գրուած նաև ստուման Սանահն. ստոմանի Լմբ. ժղ.։
• = Յն. στάμνος, σταμνίον «հողէ սափոր». այս բառը տուած է նախ հյ. *ստամն, որից *ստամոն>ստոման։ Յունարէնից են փո-խառեալ նաև վրաց. სტამნი ստամնի, սվան. staman «5-6 շիշ պարունակող սափոր»։-Հիւբշ. էջ 382։
• Ուղիղ մեկնեց նախ Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. 167. նոյնը նաև ՆՀԲ։