s.

phial, flagon, bottle;
cruet;
gauge;
— վիրաբուժից, cupping-glass.

s.

καμψάκης, καψάκης, φακός campsaces, lenticula . Սրնգաձեւ կամ փողաձեւ եւ կամ ոսպնաձեւ կամփսակ. շիշ կամ եղջիւր իւղոյ, եւ այլոց իրաց. եւ Դդմաձեւ շիշ կամ եղջիւր բժշկաց յուռուցանել զմարմին եւ ի հանել զարիւն։ Տե՛ս եւ Կուժ.

Սրուակ իւղոյ. (՟Ա. Թագ. ՟Ժ. 1։ ՟Դ. Թագ. ՟Թ. 1։ Յուդթ. ՟Ժ. 5։)

Կափսակ այրւոյն, զոր հայն սրուակ ասէ, չորս քսեստաց չափ, որպէս սափորն մանանային. (Շիր. չափ եւ կշռ.։)

Բժիշկքն սրուակովն զարիւնն ծծեն եւ քարշեն։ Ծծէ եւ ձգէ զօրութեամբ իւրով ըստ օրինակի սրուակի բժշկաց։ Յայնմ ծովու նմանութիւն սրուակաց է ասեն ի միջին. (Երզն. երկն.։ Վեցօր. ՟Գ։ Շիր.։)

• , ի-ա հլ. «իւղի շիշ» ՍԳր. Եփր. թգ. 434-5. «չորս քսեստ պարունակող մի չափ, կամփսակ» Շիր. «մարմնից արիւն առ-նելու եղջիւր» Վեցօր. էջ 57. 133, Շիր. Երզն. երկն. նոր գրականում «փոքրիկ բարակ ու երկար շիշ»։

• = Պհլ. *sruvak ձևից, որ բուն նշանակում է «եղջիւր». հմմտ. պհլ. sruv, srūv (գրուած srūb), զնդ. ❇❇ srva-, sruvā-, պրս. [syriac word] ︎ surū. ❇ sarūn «եղջիւր», որոնցից փո-խառեալ բելուճ. surum, srunbē «սմբակ». հունո. szaru, szaro «եղջիւր» (Horn § 734)։ Արևելքում եղջիւրը մինչև այսօր էլ գործած-ւում է իբր շիշ զանազան հեղուկների հա-մար. հմմտ. եգիպտ. tnw.t «եղջիւր. 2. գինու աման» (MSL 23, 303)։ Բացի սրանիս սրուակ իբրև արիւն առնելու եղջիւր՝ պա-հում է իր նախնական նշանակութիւնը։ Վեր-ջապէս երկու գաղափարների նոյնութեան շօշափելի ապացոյց է Դ. թագ. թ. 1՝ «Ա՛-զսրուակ իւղոյս ի ձեռին քում», որ Ա. թագ. ժզ. 1, 13 դառնում է «Լից զեղջիւր քո իւղոմ.. և առ Սամուէլ զեղջիւրն իւղոյ և օծ զնա»։-Իրանեան բառերը ծագում են հնխ. k'er-«եղջիւր» (u-բնով k'eru-) ձևից, որի զա-նազան ժառանգներից յիշենք յն. ϰέρας «եղ-ջիւր», ϰεραῦς «եղջիւրաւոր», ϰερατίας «եղջիւ-ռաւոր», նյն. ϰερατας «կաւատ» (որ է «եղջիւ-րաւոր»=թրք. [arabic word] kerata>ռմկ. քէրաթտ «կաւատ»), ϰερατιον «եղջիւրիկ, 2. շատ փոք-րիկ մի քաշ, կերատ» (>ռուս. kapáтъ. ա-րաբ. [arabic word] qirrat>ռմկ. քրաթ «ադամանդի կշիռ». տե՛ս կերատ), լտ. cornu «եղջիւր», cervus «եղջերու», կիմր. carw, կորն. caroա. բրըտ. karó, հբգ. hiruz, անգսք. heorot «եղ-ծերու». գոթ. haurn, հբգ. հհիւս. գերմ. անգլ. horn, հոլլ. horen «եղջիւր», գերմ. Hirsch «եղջերու», լիթ. kár-vē «կով», հպրուս. kurwis «եզ», հսլ. krava, ռուս. корова «կով» (այն է «եղջիւրաւոր»), ալբան. kā «եզ» ևն ևն, տե՛ս և սար բառի տակ (Pokor-ny 1, 403-8, Walde 156, 193, Trautmann 119, Berneker 577, Boisacq 437, Kluge 224)։

• Սոյն գեղեցիկ մեկնութիւնը տւաւ Ա. Խաչատրեան, 1898 թ. Հիւբշմանին գը-րուած մի նամակի մէջ (անձնական)։ Հիւնք. հանում է սուր բառիզ։