cf. Սփիւռ.

adj.

ՍՓԻՌ եւ ՍՓԻՒՌ. σποράς, σπαρτός sparsus, dispersus. (Արմատ Սփռելոյ. լծ. եւ յն. սփի՛ռա, սփօ՛ռա եւ թ. սէռփմէք ). Սփռեալ. ցիր եւ ցան. տարած. ծաւալեալ. համատարած.

Տարածն եւ սփիռ խանչումն (լուսոյ)։ Սփիռ եւ տարած լոյսն։ ժողովեաց զսփիռ լոյսն յանօթ արեգականն։ Զի աստուած ի չորրորդ աւուր ժողովեաց զսփիւռ լոյս, եւ երեւեցաւ արեգակն. (Փիլ. տեսիլ աբր.։ Խոսր.։ Տօնակ.։)

Լոյսն այն պարզ եւ սփիւռ է բնութեամբ։ Աստուած ասէ, պարզ եւ սփիւռ էութիւն է. (Սեբեր. ՟Զ. ՟Է։)

Օդ վասն նուրբ եւ պարզ եւ սփիռն (կամ սփիւռն) բնութեան իւրոյ։ Հուր ցանեալ է ընդ աշխարհս պէսպէս մասամբք՝ նուրբ եւ սփիռ բնութեամբ. (Վեցօր. ՟Դ։)

Իմ լոյս օգնութեանս սփիռ է ընդ ամենայն։ Որ խոր ունի զգիտութիւն, եւ ոչ սփիռ (այսինքն յերեսս կոյս եւեթ սփռեալ)։ Սփիռ է երկիր (այսինքն արձակածաւալ). (Լմբ. սղ. Լմբ. առակ. Լմբ. իմ.։)

Լցուցանիջիք սփիւռ ծծախիւք զտաճար մեծ վայելչութեան աստուծոյ. այսինքն առատ. (Յհ. կթ.։)

Ի կղզեացն նուազագոյնքն յոմանց սփիւռ են կոչեցեալ, եւ յոմանց՝ բոլոր կղզիք. (Արիստ. աշխ.։)

adv.

Կամ որպէս մ. Սփռեալ գոլով. արձակաբար. ընդ ամենայն կողմն.

Յանապատի անդ սփիռ շրջին։ Սփի՛ռ տարածէր. (Վրք. հց. ձ։ Նար. յիշ.։)

s.

ՍՓԻՒՌՔ կամ ՍՓԻՌՔ. գ. διασπορά dispersio. Սփռումն. տարածութիւն. ամենայն վայր կամ կողմն. եւ Ազգ ցրուեալ.

Ցրեցից զնոսա ի սփիւռս (կամ ի սփիռս). Միթէ ի սփի՞ւռս (կամ ի սփի՞ռս) հեթանոսաց երթայցէ։ Երկոտասան ազգացդ՝ որ ի սփիւռսդ (կամ ի սփիռս, ի սփիւռդ) էք, ողջոյն։ Ընտրելոցդ նժդեհից, որ ի սփիւռս պոնտացւոց, գաղատացւոց. (Երեմ. ՟Ժ՟Ե. 7։ Յհ. ՟Ե. 35։ Յկ. ՟Ա. 1։ ՟Ա. Պետ. ՟Ա. 1։)

Աստ անդ ուրեք ի սփիւռս գրոց գտանին. (Եւագր. ՟Ժ՟Թ։)

s.

ՍՓԻՌՔ գ. cf. ՍՓԻՒՌ

• «ցրուած, տարածուած. ռեռուռան, Վեցօր. 68, 74, Եփր. ծն. 5, որ և սփիւռ Վեցօր. Սեբեր. որից ի սփիւռս կամ ի սփի-որս «ամբողջ տարածութեան մէջ» ՍԳր. Եւա-գր. սփռել «տարածել, ցրուել» ՍԳր. սփռիչ «ճարմանդ» Ել. իզ. 17, լզ. 22. լուսասփիտ Յհ. կթ. համասփիռ կամ համասփիւռ. Զքր. կթ. ընդհանրասփիւռ Անան. եկեղ. լայնա-սփիւռ Վեցօր. խաչասփռել Կլիմաք. հագա-գասփիւռ Կոչ. 187. հագագսփռութիւն Կոչ 187։

• =Կազմուած է ս սաստկականով փռել (արմատը *փիռ) ձևից, որ տե՛ս։

• ՆՀԲ սփիւռ=լծ. յն. սփի՛ռա, սփօ՛ռա և թրք. սէռփմէք, իսկ սփռել՝ «սրփռել, սփիւռ, որպէս և ռմկ. փռել, յն. σπείρω լտ. spargo», Pictet 2, 99 «արդեր։ յոյնից փոխառեա՞լ է. հմմտ. նաև հիռլ. pór «հատիկ»

• նել, տարածել» բառին։ Scheftelowitz BВ 29, 37 սանս. çipha «մազմզոտ ար-մատ»։ Meillet, Dial. indo-eur. 82 յն. σφυρόν, σφῦρα, սանս. sphurati։ Թի-րեաքեան, Արիահայ բռ. 341 պրս. [arabic word] sipihr «տիեզերք» բառից։ Պատահա-կան նմանութիւն ունի արաբ. [arabic word] sufra «սփռող»։