Rose.
վր. վա՛րդի. պ. ար. վարտ. վէրտ. յն. ռօ՛տօն. լտ. ռօ՛զա. ῤόδον rosa. Ծաղիկ գեղեցիկ որպէս թագաւոր ծաղկանց՝ կարմրերփեան անուշահոտ. որպէս եւ սպիտակն իբր մեղրահոտ նուազ, իսկ դեղինն անհոտ, զուարթ տեսլեամբ եւ զուարթարար. կիւլ. (լծ. ընդ ծաղր, եւ ծաղիկ).
Բոլորիւք վարդից պսակեցուք, մինչչեւ թառամեալ իցեն. (Իմ. ՟Բ. 8։)
Ծաղիկ վարդի. (Սիր. ՟Լ՟Թ. 17։)
Գալարին աղիք իմ ի վերայ վարդոյդ՝ որ թարշամեցաւն ի բուրաստանիդ. (Ճ. ՟Ժ.։)
Զկնի սուղ ժամանակի թուփդ այդ փշալի ծաղկեալ փթթի վարդուք (կամ վարդիւք). (Պտմ. վր.։)
Վարդից կարմրութիւն առեալ ծովուն, արեամբ ներկեալ սրբոցն. (Տաղ.։)
Բնութիւնս մարդկան իբրեւ զիւղ է. յիւղ յորժամ արկանէ վարդ, լինի վարդ իւղ. եւ եթէ ցմախ արկանէ, լնի ցմախ իւղ. (Եփր. ի յովսէփ.։)
Վարդի ձէթ. (կիւլ եաղը. Վստկ.։)
Նմանութեամբ ասի.
Վարդ վառելով այտիցն նմանեալ խայծեալ նըռանց. (Տաղ.։)
• , ի հլ. (յետնաբար նաև ռ, ու հլ.) «վարդ ծաղիկը» Իմ. բ. 8. Սիր. լթ. 17. որից վարդաբեր Գ. մկ. է. 12. վարդագոյն Բ-մկ 4. 28. վարդայատակ Եսթ. ա. 6. վարդենի Սիր. իդ. 19. լթ. 17. Վեցօր. 92. վարդենիք Ոսկ. մ. բ. 13. կարմրավարդ Տաղ. հազրե-վարդ Նար. տաղ. 471. վարդավառ Տոմար. Տօնաց. (այս անունը առած է իրար վրայ վարդաջուր ցանելու հին հայկական սովո-րութիւնից, որ յետոյ փոխանակուեցաւ պարղ օրով. համապատասխանում է Պարսից [arabic word] abrēzagān ևամ [arabic word] barazgān կոչուած տօնին, որ տեղի է ունենում Տիր = յունիս ամսի 13-ին, այն է Խեզգետնի արևադարձի չորրորդ օրը. մեզ նման այդ օրը Պարսիկները իրար վրայ վարդաջուր կամ պարզ ջուր են սրսկում)։ Նոր բառեր են վարդաբոյր, վարդախտ, վարդարան, վար-դափունջ։
• -Պհ.. *vard<հպրս. *varda-ձևից, որ աւանդուած չէ. հմմտ. պհլ. Vardaki «Վար-դիկ» (իբր յտ. անուն), զնդ. ❇ va-rəδa «վա՞րդ», պրս. [arabic word] gul «վարդ» (գւռ. vále), զազա [arabic word] vile «ծաղիկ»։ Պահլաւե-րէնից են փոխառեալ նաև ասոր. ի︎ν︎ vardā, ն. ասոր. värdä, արաբ. [arabic word] vard «վարդ». ասորերէնից յետ փոխառութեամբ պհւ. var-tā (իմա vardā) «վարդ» (Horn § 927)։ Իրանեանից փոխառութիւն է նաև յն. ῥόδον ևոլ. βρόδον «վարդ», որից լտ. rosa, և այս-տեղից էլ իտալ. rosa, ֆրանս. rose, հբā. rδsa, գերմ. Kose, հոլլ. roos, անգխք. անգլ. rose (Kluge 398) և վերջապէս ռուս. poaa, բոլորն էլ «վարդ»։ Երկրորդ փոխառութեամբ յառաջացել է արաբ. [arabic word] ǰul «վարդ կամ ծաղիկ», որից [arabic word] ǰulāb (իմա՛ պրս [arabic word] gulāb) «վարդաջուր», որ և փոխառու-թեամբ տուել է իտալ. giulebbe, ֆրանս. ǰulep, սպան. julepe «դեղագործական օշա-րակ»։ Իրանեան բառը ծագում է հնխ. urdhō «փշոտ թուփ, փշաթուփ» ձևից, որի այլ ժա-ռանգներն են անգսք. word «փշաթուփ», նորվ. ōr, ōl (*ord) «հաղարջենի» (Pokorny 1, 316, Walde 658, Boisacq 843)։ Թէև Po-korny չի յիշում, բայց անշուշտ այս հնխ. urdho-բառն էլ պէտք է դնել հնխ. ueredh-, uerədh-«աճիլ, բարձրանալ, բարձր» արմա-տից, որի ժառանգներից են սանս. várdhate «աճեցնել», զնդ. varəd-«աճիլ», yarəδa-(որ է «վարդ»), նաև «աճեցնել, շատացնել» (ածանցմանց մէջ), varəδā-«թուփ» (որ Bartholomae, Altir. Wört. 1370 դնում է varəd-«աճիլ» արմատից), պրս. [arabic word] ba-līdan «աճիլ, առաւելուլ», յն. ὄρϑός, դոր. მορϑό-«ուղիղ կանգնած, շիտակ, ճշմարիտ». հսլ. roditi, raždati, ռուտ. родить, paждать «ծնիլ», pодители «ծնօղք», pодъ «ազգ, սեռ, սերունդ, պտղաբերութիւն, տեսակ» ևն (Pokorny 1, 289, Boisaca 711)։ Meillet (Dict. étym. It. 831) թէև հայերէնը դնում է իրանեանից, բայց լատինը յունարէնից չի դը-նում, ինչպէս նաև յունարէնը իրանեանից, ոչ էլ ընդունում է հնդևրոպական ծագում. այլ թէ՛ իրանեանը, թէ՛ յոյնը և թէ՛ լատինը փո-խառեալ միջերկրեան մի քաղաքակրթութիւ-նից, որ սովորել էր մշակել վարդը, ինչպէս շուշանը, մանուշակը ևն։-Հիւբշ. 244։
• Նախ ԳԴ կցեց պրս. վէրտ ձևին։ ՆՀԲ վրաց. վարդի, պրս. արաբ. վարտ, վէրտ, յն. ռօ՛տօն, լտ. rosa։ Peterm. 18 ա-րաբ. vard։ Lag. Urgesch 823 պրս gul, յն. ρόσον և խպտ. urt։ Müller SWAW 38, 586, 39, 394 ևն արաբ. vard. պրս. gul ևն։ Նոյն, Kuhns u Schl. Btrg. 1, 318 սանս. vrdh արմա-տից։ Մ. Փ., Մասիս 1882 յուլ. 21 պհլ. վարդա, պրս. կիւլ, քաղդ. վարդա։ Հիւնք. արաբ. վէրտ, ևոլ. βρόδον։ Մաս
• ЗВО 25, 306 հյ. որթ, յն. ῥοα «նուռ» և այլ բառերի հետ յաբեթական արմա-տից։ վարդավառ բառը հներից Մովս. օերթ. Ճառ վարդ. մեկնում է արդ ա-ւար։ Աւելի երկար խօսում է Յայսմ. օգոստ. 6. «Յայնմ աւուր հեթանոսք Ափրոդիտեայ տօնէին և... կոչէին զնա վարդամատն և ոսկեծղի, և զվարդն նմա ընծայ մատուցանէին։ Վասն այ-սորիկ անուանէին զտօնտ զայս վարդա-վառ։ Իսկ ի նորս ասի վարդավառ, զի Քրիստոս ըստ նմանութեան վարդի՝ վարդ ի կոկոնի եր. և յայլակերպիլն ի թաբօր՝ իբր թէ վարդ վառեցաւ»։ Վար-դավառ բառի ստուգաբանութիւնն է ակ-նարկում Նար. գնձ. 482 Գոհար վարոն վառ առեալ ի վեհից վարսիցն արփենից (տաղ Վարդավառի. նկատողութիւն Ստ. Մալխասեանի)։ Մանրամասն խօսում է Տաթև. ամ. 485 և հանելով վարդ բա-ռից, դնում է վարդի և Քրիստոսի հա-մեմատութիւնը։ Նոյնը կրկնում է էջ 498, ուր աւելացնում է բառախաղով արդ աւար և վարդապետ բառերի հա-մեմատութիւնը։ Նորերից ՀՀԲ և ՆՀԲ վարդ վառեալ։ Հիւնք. պրս. վէրտէ «ա-ղաւնեբոյն» և վառանտէն «վարել, քշել» բառերից (այսպէս կոչուած՝ վարդավա-ռին աղաւնի թռցնելու սովորութիւնից)։ Հերպետ, Բազմ. 1902, 291 սանս. վար-դա «ջուր» + վառ «սրսկում»։ Պարո-նեան, Անահիտ 1903, 13 զնդ. աէթրա «կրակ» և հյ. վառել, իբր «հրավառա-թեան տօն»։ Փառնակ, անդ՝ 39-40 սանս. vardh «բարձրացնել» + վառ «քօղ արքայական», իբր Պարսից farr -i-kayānī տօնի օրինակութիւնը։ Լևո-նեան, Աւետաբեր 1914, 906 =բարդա-վառ (խոտի բարդեր այրելու սովորու-թիւնից հանելով)։
• ԳՒՌ.-Ալշ. Մշ. վարդ՝, Ախց. Գոր. Դվ. եղև. Խրբ. Կր. Ղրբ. Շմ. Պլ. Ջղ. Ռ. Սեբ. Տփ. վարթ, Մկ. Մրղ. Սլմ. Վն. Տիգ. վmրթ, Ասլ. վարթ (վար*), Զթ. վօյդ՝, վորդ՝, Հճ. վօյդ՝, Ագլ. վէօռդ, Սվեդ. վուրթ. բոլորն էլ «վարդ» նշանակութեամբ, իսկ Դվ. Մրղ. «ծաղիկ», ինչպէս որ պրս. gul «վարդ» այժմ նշանակում է ընդհանրապէս «ծաղիկ»։-Ննխ. վարթ, վաշթ «վարդ»։-Վարդավառ բառի ձևերն են՝ Սչ. վարդ'ավառ, Ախց. Պլ. վարթավառ, Տիգ. վmրթmվառ, Մկ. վmրտm-վար, Մշ. վարդ'էվառ, Ասլ. վարթէվառ, Ալշ, վարդ'էվար, վարդ'էվոր, Սեբ. վարթէմար. Ակն. վարթէվար, սեռ. վարթէրվի, Կր. Ռ. վարթէվօր, Ննխ. վարթէվօր, վաշթէվօր, Ջղ. վարդ'իվոր, Երև. վարթիվօր, Զթ. վայ-դ'իվօյ, վարդ'իվոր, Հճ. վայդ'իվօյ, Սւմ վmրթվոր, Տփ. վարթէվուր, Մրղ. վmրթըվըիր։ Շմ. վարթօօր, Ղրբ. վըրթէ՛վիւր, Ագլ. վըո-դm՛վիւր, Հմշ. վաշտէվօր։-Նոր բառեր են վարդածոց, վարդակաղնի, վարդահոտ, վար-դաշալակ, վարդավառենի, վարդևորի, վար-դևորչէք, վարդենիս։
• ՓՈԽ.-Վրաց. ვარდი վարդի «վարդս ვარდიანი վարդիանի «վարդեղէն», ვარდის ზეთი վարդիս զեթի «վարդի ձէթ», ვარდის ჩიტი վարդիս չիտի «վարդի ծիտ, սո-խակ», სავარდი սավարդի «վարդարան, ա-ղօթքի համրիչ», სავარდე սավարդե «վար-դանոց», իմերել. vardi, թուշ. սվան. vard «վարդ», ուտ. վաովարթն ախսիբայ «Վար-դավառի տօն» (Քամալեան, Երկասիրութ. Ա. 161), կպդվկ. -βάρτι «վարդ», βαρτουβάρια, βαρτουβάρ, βερτουὲ «հոգեգալուստից մէկ շա-բաթ առաջ կատարուած տօն ծաղկանց՝ ճիշտ մեր Վինակի նման» (Karolides, Iλ. ουγϰρ. էջ 71, որ դնելով բառը φερω արմա-տից, համարում է բնիկ կապադովկեան և ո՛չ հայկական, որովհետև այս ձևերը ենթա-դրում են հյ. վարդաբեր և ո՛չ թէ վարդա-վառ), ուտ. վարթ «վարդ»։