fierce, ferocious, tyrannous, brutal;
wild beast.
ἅγριος, δημίος, τύραννος agrestis, furiosus, carnifex, tyrannus. Վայրագ. գազանամիտ. արիւնահեղ. վայրենի եւ ամեհի (գազան). անագորոյն. բռնաւոր.
Որք զհարազատ եղբարս սպանին պիղծք վիրագքն։ Ըմբռնեցան յաստուածային դատաստանին ի վիրագացն յարուցելոց ի վրէժխնդրութիւն։ Սատակելի է իբրեւ զվիրագ եւ զհասարակաց թշնամի։ Իբր հասարակ զգաւառացն վիրագս եւ դարշս առանց ամենայն թողութեան սատակէին. (Փիլ.։)
Զորդի վիրագին (մանկակոտորն հերովդի) զարքեղայոս. (Ոսկ. եւ Շ. մտթ.։)
Արիւնախանձ վիրագ։ Ի խզումն ապականիչ վիրագիս. (Պիտ.։)
Ընդ գաւակ ձիոյ հարեալ՝ յերկիր կործանեաց զվիրագն ահագին. (Խոր. ՟Գ. 9։)
Մերկասցի յասպարիզին՝ իւղով օծեալ. (որով զբռամբ վիրագն եկեսցէ. Սկեւռ. լմբ.։)
Եսաւ այր վիրագ, որսորդ, գազանամիտ. (Վրդն. ծն.։)
• ի-ա հլ. «բռնաւոր, գազանամիտ. անագորոյն» Ոսկ. մտթ. Փիլ. Խոր. որից վի-րագութիւն Պիտ. վիրագային ԱԲ. չարավի-րագ Կեչառ. աղեքս.։
• = Ծագում է վայրագ բառից, որի վրայ տե՛ս վայր։
• ՆՀԲ նոյն ընդ վայրագ? Lag. Urgesch 244 սանտ. yīra, yir բառերի հետ դը-նում է հյ. վիրակ «մարդ», որով թերևս ուզում է հասկանալ վիրագ։ Տէրվ. Al-tarm 76 իրար հետ նոյն է դնում վայրագ, վիրագ և վէրք, որոնց արմատը վայ= սանս. vadh-aka «սպանող», զնդ. xvara «վէրք»։ Հիւնք. տարբեր է վայրագ բա-ռից և ծագում է յն. χάρυβδις «անդնդա-յին» բառից, իբր χαριβ >βιραχ> վիրագ, Ալիշան, Հին հաւ. էջ 170 վիր «վիհ»+ ագ (հմմտ. վիշապ), հնդ. ուրակ «մեծ օձ». ւտ. Uragus «դժոխքի աստուածը». virago «կին այրասիրտ», virgo «կոյս». հնռ. վիրաճա «կոյս»։
• ՓՈԽ.-Սրանից են և ոչ պատահական վը-րաց. ვერაგი վերագի, ვერაბული վերա-գուլի «խորամանկ, խաբեբայ», ვერაგობა վերագոբա «խորամանկութիւն անել, խորա-մանկել», որովհետև ունինք նաև ვავერაგება գավերագեբա «աւազակ դարձնել» (Չուբի-նով 145)։ Այս ձևերը ներկայացնում են հյ, նախաւոր *վէրագ ձևը, որ վայրագ և վիրագ ձևերի միջին աստիճանն է։