s. adj.

tavern;
overloaded.

s.

Բառ լտ. դապէռնա. taberna. ուստի յն. ταβέρνα . Կրպակ. խանութ. պանդոկ.

Պօղոս մնաց ի վայրս տաբեռնեաց աւուրս չորս. (Ճ. ՟Բ.։)

• «խանութ, կրպակ, պանդոկ» Ճառընտ. ուր դրուած է յգ. սեռ. տաբեռնեաց ձևով. ուրիշ վկայութիւն չկայ։ Նոյն բառն է նաև կապեռնեայ «հասարակաց տուն», որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Սարգ. բ. պետր. դ. (բ տպ. էջ 452). «Պոռնիկք անուանին կանայք, որք ի կապեռնեայսն նստին և հաւասարաբար ընդ ամենայն արս պոռնկել կամին»։ Այս ձևափոխութիւնը լա-ռաջացել է շփոթելով բառը կապեղայ հոմա-նիշի հետ, ինչպէս որ Սարգսի առաջին տպագրութեան մէջ էլ արդէն նոյն տեղը (էջ 577) գտնում ենք ի կապելայսն։-Բառ. ե-րեմ. էջ 156 գիտէ կապեռնեայս «պոռնկա-նոց, բոզանոց»։

• = Յն. ταβέννϰ «կապելայ, պանդոկ» (So-phocles 1067), որ փոխառեալ է լտ. taberna «խանութ, խրճիթ, պանդոկ» բառից. այս էլ ծագում է լտ. trabs «գերան» բառից (Walde 759)։

• Ուղիղ մեկնեցին ՀՀԲ և ՆՀԲ։