s. fig.

talent (weight);
talent, ability, parts, attainments;
— ոսկի, golden talent.

s.

ՏԱՂԱՆԴ կամ ՏԱՂԱՆՏ. յն. դա՛լանդօն. τάλαντον . լտ. դալէնդում. talentum. (եբր. քիքքար. հյ. Քանքար. ռմկ. գընթար, գանդար, խանթար) Կշիռ արծաթոյ եւ ոսկւոյ՝ ճիե լտերաց, այլ ըստ տեղեաց եւ ըստ ժամանակաց պէսպէս առեալ. ըստ ոմանց իբր քսակ մի առ մեօք, այսինքն 500 դահեկան.

այլ ըստ (Հին բռ.)

Քանքար եւ տաղանտ՝ հինգ հազար դահեկան։ Այլք ասեն լինել սովորաբար չաստուած թալէռ կամ ռիալ. եւ ըստ ատտիկեցւոց եւ բաբելացւոց, ռ։ Շիր. եւ Երզն. պարզապէս ասեն՝ ճիգ լիտր. որպէս եւ ի յն. լտ. բռ. գրի, ճիե լիպրա։

Իսկ յասելն (Ճ. ՟Ա.)

Եւ է տաղանդն յեթովպայեցւոց աշխարհին՝ երեքտասան լիտր. թուի գրելի՝ ճժդ։

Ի տաղանդէ միոյ ոսկւոյ։ Հարիւր տաղանդ ի հարիւր խոյակ, տաղանդ մի առ խոյակ։ Ստացաւ երկուց տաղանտաց արծաթոյ։ Առ ի ձեռին իւրում տասն տաղանտ արծաթոյ։ Պատեաց զնա մաքուր ոսկւով ի քրոբէս վեց հարիւր տաղանտով։ Ի վարձու կալաւ հարիւր տաղանտոյ արծաթոյ։ Կշիռ տաղանդի միոյ.եւ այլն։

ՏԱՂԱՆԴ կամ Քանքար ասի նմանութեամբ՝ Ձիրք բնութեան եւ շնորհաց.

Յորժամ զտաղանդ պատուիրանին պահանջեսցես ի ծառայից։ Պահանջէ յինէն տաղանդ պատուիրանին. (Շար.։)

Նախանձու զտաղանդ արուեստիցն արգելուցուն յայնցանէ, որք ուսանելն կամիցին. (Մանդ. ՟Ժ՟Ը։)

• , ո, ի-ա հլ. «ար-ծաթի կամ ոսկու 125 լիտր=40 kil. 800 gr. (ըստ Մանանդեան, Կշիռները և չափերը, էջ 47), որ է 9000 դահեկան (Տեղեկ. ինստիտ. 2, 30)» ՍԳր. փխբ. «ձիրք. վերնային շը-նորհք» Մանդ. Շար. որիզ տաղանդաւոր Ոսկ. եփես. տաղանդեալ Լմր. ւաւտ. ծ. տա-ղանդապարտ Մանդ. տաղանդան «տաղանդ-ներ» (պարսկաձև յոգնակի) ԱԲ։

• = Յն. τάλαντον բառն է, որ բուն նշանա-կում է «կշռի նժար», յետոյ «կշիռ, ծանրու-թիւն, քաշ» և մասնաւորապէս «ծանրութեան և դրամի չափ, որ տեղի և ժամանակի հա-մեմատ փոփոխւում էր. Աթէնքի մէջ սովո-րաբար տաղանդը իբր կշիռ՝ 26 kil. էր, իսկ իբր դրամական չափ՝ արծաթը արժէր 56Որ ֆրանկ, ոսկին՝ 56,000 ֆրանկ»։ Բառս փո-խառութեամբ անցել է շատ լեզուների. ինչ. լտ. talentum, ֆրանս. անգլ. talent, ռուս. талантъ, վրաց. ტალანტი տալանտի ևն։ Ծագում է հնխ. tel-, tol-, tl-«քաշել, կշռել» արմատից. հմմտ. յն. ταλαντεύω «կշռել, հաւասարակշռել», τάλας, τάλαν «դժբախտ, որ չարիքներ և թշուառութիւն է քաշում», ταλασ-σαι «կրել, տանիլ, տառապիլ», τολμάω «կըշ-ռել, քաշել», սանս. tulá «կշիռք», tulayati «կշռել», լտ. tollo «բարձրացնել», tolero «կրել, տառապիլ», հլտ. tulere «կրել», գոթ. hulan, անգսք. ֆolian, հբգ. dolen, գերմ. dulden «տանիլ, համբերել», Geduld «համ-բերութիւն» ևն (Boisacq, էջ 937-9, Kluge, էջ 169 ևն)։-Հիւբշ. 383։

• Ուռեղ մեկնեց նախ ՀՀԲ. նոյնը նաև Աւգերեան, Բացատր. չփ. և կշռ. 172, ՆՀԲ ևն։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Տաղանդաւոր, աց

Voir tout