s.

large box or trunk;
Noah's ark;
coffin, bier;
tomb, sarcophagus, sepulchre, urn.

s.

κιβωτός arca, arcula. որ եւ ՏԱՊԱՆԱԿ. եբր. դէպա. պ. դէբինկէ, թէփէնկիւ. Արկղ մեծ կամ փոքր. եւ Որ ինչ է ի նմանութիւն արկեղ. սնտուկ. սանտըգ. Որպէս ձեղունափակ նաւն նոյի.

Արա՛ դու քեզ տապան ի չորեքկուսի փայտից։ Մո՛ւտ դու ի տապանդ։ Ել ի տապանէ.եւ այլն։

Որ ապրեցոյց զնոյ տապանաւն։ Շինեաց տապան զեկեղեցի. (Շար.։)

Նոր նոյեան տապանն է քոյդ դադար. (Շ. տաղ.։)

ՏԱՊԱՆ. σορός loculus, urna. Ընդունարան մարմնոյ վախճանելոյն, փայտեղէն, քարեղէն. հողեղէն. լայնաբար՝ Շիրիմ. գերեզման.

Եդին զնա ի տապանի յեգիպտոս։ Ինքն ի գերեզմանի գնաց, եւ ի տապանի տքնեցաւ.եւ այլն։

Արկղագործ տախտակամած երկաթագամ տապան գործել։ Ուրոյն ուրոյն ի վեց տապանս ժողովեալ էր. եւ ի վերայ տապանացն նշանակեալ էր. (Ագաթ.։ Եղիշ. ՟Ը. (ըստ Փարպ. սապատս չորեքկուսի)։)

Զմարմին երանեալ հայրապետին փոխեցին ի հանգիստ՝ եդեալ ի տապանի։ Եւ յետ մահուն կենդանութիւն՝ ետուն ոսկերքն (եղիսէի) ի տապանին։ Բացեալ զտապանն ամենօրհնեալ, եւ զբաղձալին իւր ոչ գտեալ. (Ղեւոնդ.։ Յիսուս որդի.։ Շար.։)

• , ի-ա հլ. «արկղ, արկղի նման՝ չորս կողմը փակ նաւ (Նոյի), մեռելի սըն-տուկ, գերեզման, դամբան» ՍԳր. Ագաթ որից տապանակ «արկղիկ, գանձանակ» ՍԳր. տապանակակիր Եփր. յես. տապանագործ Մանդ. Կիւրղ. խչ. տապանատուն, Մամիկ. սհ. Վրք. հց. տապանիլ Ճառընտ. ևն։

• Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. էջ 176-7 և ԳԴ պրս. [arabic word] tabangū «տախ-տակեայ սնտուկ»։ ՆՀԲ եբր. [hebrew word] tēbā. պրս. tabangū, վրաց. կիտօպանա՛կի։ Pictet 2, 508 կամ տապ բառի հետ tap, dabh արմատից, և կամ փոխառեալ սե-մական dafana «թաղել» արմատից։ Մորթման ZDMG 24, 80 թրք. թավան «ձեղուն»։ Յոյս 1877, 259 ևն իբր. թէ-պահ «Նոյի տապանը» և եգիպտ. Թեբէ քաղաքի անունը։ Հիւնք. պրս. թէպէնկի։ և յն. τάφος բառերից հանում է տապա-նակ, որից համառօտուած տատան։ Ա. ւիշան, Հին հաւ. 417 տապ բառից, ինչ-աէս յն. τάφος, τάφη «դիականց աւոման տեղը»։ Սանտալճեան, Բազմ. 1904, 499 լծ. դամբան։ Մառ, Иппoл. էջ 60 և AВО 20, 064 վրաց. კიდობანი կիդո-բանի «արկղ», սվան. კიბდვენ կիբդվեն «հացի արկղ» բառերի հետ, հնագոյն ձևը համարելով *կտապան. սրանց հետ է միացնում նաև արաբ. [arabic word] dafn «թաղել», ասոր. [arabic word] dafnā «պատգա-րակ», ասուր. dapanu, ասոր. [arabic word] dūfnā «դագաղ»։

• ԳՒՌ.-Ախց. Տփ. տապան «Նոյի տապա-նը», Մկ. տապան «գերեզման», Մշ. տաբան «գիւղական տան յետևի մասը», ինչպէս նաև տապան Զն. «սենեակի մէջ հողէ յատակ՝ առանց տախտակամածի», տապանակ Մլթ. «գերեզմանատան մէջ իւրաքանչիւր ընտա-նիքի յատկացուած հողամասը, թաղ», հող-տապան Խրբ. (հողդաբան) «գերեզման».-թրքախօս հայոց մէջ կայ Ատն. թափան «տապան», որ և ըստ Պէտէլեան (Արևելք 1888, նոյ. 8-9)՝

• ՓՈԽ -անցած է նաև Ատանայի թուրքերի և թրքախօս յոյների բարբառին, ուտ. tapan «լուացքի տաշտ. 2. Նոյի տապանը»։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Բանտապան, ի, աց

Դաստապան, աց

Դրախտապան, աց

Ըղտապան

Խրոխտապանծ

Կշտապանակ, աց

Կոյտապան, աց

Շտապանամ, ացայ

Ուղտապան, ի

Պարտապան, աց

Պարտապանութիւն, ութեան

Տաղտապանք, նաց

Տապանագիր, գրոյ

Տապանակ, աց

Տապանակակիր

Տապանաձեւ

Տապանամ, ացայ

Տապանատեղ

Տապանատուն

Տապանաքար

Voir tout