s.

title.

s.

ՏԻՏՂՈՍ կամ ՏԻՏԼՈՍ. Բառ լտ. դիդուլուս. titulus. յորմէ յն. դի՛դլօ՛ս. τίτλος . Մակագրութիւն. վերնագիր. արձանագիր. մականուն. վերտառութիւն. եւ տախտակ. (լծ. եւ թիթեղն).

Օրինադրութիւն. տիտլոսն առաջին գլուխս դ ունի. երկրորդ՝ գլուխս ուի է։ (Տիտղոսն ՟Զ։) Ի ժ տիտլոսէն։ Ի իզ տիտլոսէն. եւ այլն։ (Մխ. դտ. կամ Օրէնք թգ.։)

Ո՛րքան յօշեալ հերձաւ տիտղոս մակաւասար տունկ. քանզի ծառն կաղնի, եւ այլն. (Մագ. ՟Ձ՟Ա։)

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «մակագրութիւն, վերնագիր, արձանագիր, մականուն» Մխ. դտ. և օր. թգ. Մագ. տիտղոսատր (նոր բառ)։

• = Յն. τίτλος «տիտղոս, խորագիր, վեր-նագիր, արձանագրութիւն, հատուած գրոց», որ փոխառեալ է լտ. titulus հոմանիշից. սրա ծագումն էլ անստոյգ է (տե՛ս Waldè 782), յոյնից կամ լատինից են փոխառեալ վրաց. ტიტლო տիտլո, ֆրանս. titre, գերմ. Titel, ռուս. титулъ ևն ևն։ Լտ. titulus բառը նախապէս նշանակում էր «այն տախտակը՝ որ յաղթութեան ժամանակ հաստատում էին մի գաւազանի ծայրին և նրա վրայ խոշոր տառերով գրում գերիների թիւր, գրաւուած քաղաքների անունը ևն» (Ernout-Meillet, էջ 1000)։-Հիւբշ. 384։

• ՀՀԲ դրած է լատինից։ ՆՀԲ «լտ. դի՛-դուլուս, յորմէ յն. դի՛դլօս, լծ. և թի-թեղն»։ Հիւնք. յն. և լտ. ձևերը։