vn.

to be sad, sorry, afflicted, chagrined, to grieve, to take to heart;
to wither, to fade.

ձ.

σκοτάζομαι, συμπίπτω, συγχύομαι obscuror, concido, confundor ἁσχάλλω doleo, moereo, tristor σκυθρωπάζω vultu tetrico et tristi sum. Տխուր լինել. ի թուխս համակիլ. այլագունիլ. խոժոռիլ. թխանալ. անշքանալ. նսեմանալ. տրտմիլ. սգալ. մշխուլ ըլլալ, երեսը կախել.

Երեսք իւր այլ ոչ եւս տխրեցան։ Տխրեալ եւ լքեալ։ Տխրեցաւ ի վերայ նորա լիբանան. (՟Ա. Թագ. ՟Ա. 18։ ՟Գ. Թագ. ՟Ի. 43։ ՟Ի՟Ա. 4։ Եզեկ. ՟Լ՟Ա. 15։)

Սովաւ ուսոյց մեզ ոչ տխրիլ. (Ոսկ. յհ. ՟Բ. 42։)

Մի՛ ի վայր տխրեալք, այլ զուարճանալով. (Բրս. պհ.։)

Որք ի սուգ ապաշխարութեան տխրիցին։ Ընդ վշտացեալսն տխրելն. (Խոսր.։)

Բարերարն տխրեցեալ, եւ բանսարկուն ուրախացեալ։ Դէմք երկնակի կերպից, մինն տխրեալ, եւ միւսն ցասուցեալ. (Նար. ՟Դ. ՟Լ։)

Դժուարիմք, տխրիմք իսկ եւ տրտմինք։ Ի դառնութեան տխրեցան ընդ վտանգեալսն. (Սարգ. ՟ա. պ. ՟Ը։ Ճ. ՟Ը.։)