imbibition, impregnation, absorption, saturation;
great erudition.
Թաթաւումն. շաղախումն. ներկումն. եւ նմանութեամբ. Հմտութիւն. ուսումն. մակացութիւն.
Ոհորական տոգորից տենչամ քեզ տրամակայեալ։ Յորում մթերեալք են տոգորք աստուածային։ Զքառիցն (գիտութեանց) ի նա տոգորս երեւեկեյութեամբ ցուցից։ Ի տոգորս տղմից տաղտկացեալ ի գբի՝ արտաքս ոստուցեալ. (Մագ. ՟Ժ՟Ե. ՟Ի՟Ե. ՟Կ՟Բ. եւ ՟Ի՟Ը։)
Իսկ (Լեհ.) դնէ.
Տոգոր, ներկ։
եւ (Հին բռ.)
Տոգորք, Ներկոցք։
• . անստոյգ բառ. չորս անգամ ունի Մագ. «Ոհորական տոգորից տենչամ քեզ տրամակայեալ. Յորում մթերեալք են տո-գորք աստուածային. Զքառիցն (գիտութե-անց) ի նա տոգորս երևակայութեամբ ցու-ցից. Ի տոգորս տղմից տաղտկացեալ ի գբի՝ արտաքս ոստուցեալ»։ Որից տոգորել, որ մէկ անգամ ունի Մագ. առ Լեհ. «Տախտաև աոռորեալ վարժ խուզման»։ Հին բռ.=Բառ. երեմ. 312 մեկնում է «Տոգորք. ներկոց», Լեհ. «Տոգոր. ներկ», ՆՀԲ «Տոգոր. թաթաւումն, շաղախումն, ներկումն, և նմանութեամբ հմտութիւն, ուսումն, մակացութիւն», տոգո-րել «թանալ, թաթաւել, ներկանել». ՋԲ «Տռ-գոր. հմտութիւն, մակացութիւն, շաղախ, շաղախումն, ոռոգումն, թաթաւումն». և տո-գորել կամ տոգորիլ «լի լինել, յղկիլ»։ Մէ-նէվիշեան ՀԱ 1911, 665 տոգոր դնում է «տեպք, ապացոյց, փորձ, հանդէս», նաև «գանձ, տագնապ, մրցում, շաղախում»։ Նոր գրականի մէջ տոգորել, տոգորուիլ գործած-ւում են «համակել, համակուիլ» նշանակու-թեամբ։
• ՆՀԲ լծ. պրս. թէր քէրտէն «թրջել»։ Lag. Urgesch. 328 սանս. tuǰ։ Հիւնք. տռչորիլ բայից։