s.

tome, volume;
book;
calendar, almanac;
նորոգութիւն —ի, Reform of the Calendar;
— լեւոնի, Dogmatical Letter of Pope Leo I to the Patriarch Flavian.

s.

ՏՈՄԱՐ կամ ՏՈՒՄԱՐ. գրի եւ ՏՕՄԱՐ, կամ ՏԱՒՄԱՐ, եւ ՏՈՎՄԱՐ. Բառ յն. դօ՛մօս. τόμος tomus, sectio, scapus chartae, pars libri, liber. Հատոր գրոց. հատուած բանից գրելոց ի գլուխս գլուխս. գիրք. մատեան. կոնդակ. գիր ամբաստանութեան կամ վկայութեան, եւ այլն։ Իսկ պրս. դումար է ծալեալ թուղթ։

Գտեալ գլուխ մի գրոյ տօմարի (կամ գրոց տումարի). (՟Բ. Եզր. ՟Զ. 2։)

Ի մանեթեանց յեգիպտական յիշատակացն, որ յերիս տոմարս արար մատենագրութիւնս։ Մինչեւ ցայսր զառաջին տոմարն իջուցանէ մանեթովս։ Երկրորդ տօմարին մանեթովսի։ Յերրորդ տօմարէն մանեթովսի. (Եւս. քր. ՟Ա։)

Զտումար սուրբ ժողովոյն։ Ըստ օրինի տումարին լեւոնի. (Ճ. ՟Բ.։ Յհ. կթ.։)

Առեալ աղեքսանդրոս զտումար հաւատոյն՝ գնաց քարոզեալ. (Հ=Յ. մայ.։)

Բերին տումարս եւ ընթերցան զամենայն գործս մեղաց նորա։ Ի մէջ ժողովոյն ձեռնարկ արարեր ի տումարին վասն արտասահմանութեան իմոյ. (Վրք. հց. ՟Դ։ Ճ. ՟Բ.։)

Տումար տենչալի՝ անսխալ դրոշմեալ։ տումար անճառ անքնին։ Դուռն աղխեալ, եւ տումար անլուծանելի. (Նար. կուս.։ Շար.։ Շ. գանձ վերափոխ.։)

Ո՞վ կարող է առնուլ զտումարս. (Հ. կիլիկ.։)

Որպէս գրէ խորագէտն կիւլիկեան տարսոնացին յեփեսացւոց տումարին. ((այսինքն թղթին). Սիւն. եկեղ.։)

Զի եւ զթուղթ տոմար ասեմք. (Գէ. ես.։ Տ՛ես եւ ՏՈՄՍ։)

ՏՈՄԱՐ կամ ՏՈՒՄԱՐ. Ցուցակ հաշուի եւ կարգի ժամանակագրութեան, աստեղաբաշխութեան, եւ թուականաց ազգաց, եւ տօնից սրբոց. կաղանդացոյց. օրացոյց. եւ Թուական.

Հարցանեմ, թէ զի՞նչ է տումարդ։ Տումարին անուն ի մերասեր աղին լեզու թուի թէ զհամարողականն դնէ թիւ, եւ զժամանակագրականն. իսկ առ այս անանիա (շիրակացին) եւ անդրէաս բազմավէպ դրութեամբ ճառեցին. (Գր. տղ. թղթ.։)

Արուեստաւորեաց իննեւտասներեկաւ տովմար յունաց եւ ասորւոց. (Տօմար.։)

Ըստ յունաց՝ յունիսի ՟Ի՟Դ. եւ ի մեր անխաղաց տումարն՝ մարգաց ՟Ժ՟Ը. (Նչ. եզեկ.։)

Ըստ հայկականս լեզուի տուեալ տումար տօնից տարեկանաց։ Յաբեթական տոհմիս տումարի. (Յհ. կթ.։ Նար. յիշ. ։)

Ուսուցանել զնոսա տոմար։ յայտնել կարգաւորութեամբ զտոմար իւրաքանչիւր ազգաց, սկիզբն արարեալ առաջի կարգեալ զտոմար ազգին եբրայեցւոց. (Շիր. զատիկ.։)

Ելն ի վիրապէն սրբոյն գրիգորի լուսաւորչին՝ ըստ ճշմարիտ տումարաց ի սահմի ի չորսն. (Հ. կիլիկ.։)

Գրացին զերանելին պարասկեւի ի տումարս յիշատակաց ընդ այլ երանելի եւ ճգնաւոր կանայս. (Հ=Յ. յունիս.)

(որ ի (Վարս հց. ՟Դ.) ասի.

Գրեցին ի տախտակս յիշատակացն։

Տոմար է՝ նախ եօթն մոլորակացն շաւղացն անսխալ գիտութիւնն։ Տումարն ժողով ասի (որպէս թէ գումար, որ է պիտակ ստուգաբանութիւն ի հյ) զի վասն ժողովոյ աստեղացդ գիտութեան ժողով անուանեցաւ. (Յկ. ղրիմ.։)

Տումար ասի ժողով սկիզբն աստեղաբաշխութեան։ Տօմար ասի ժողով կամ վասն հասանելոյ աստեղաբաշխութեան, կամ վասն զտիեզերս ժողովելոյ յայս խմբաւորութիւն, կամ վասն երկու լուսաւորացդ՝ սակս ի միասին դրման. (Տօմար.։)

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Տոմարագէտ

Տոմարական

Voir tout