adj.

sour, rough, sharp, acerb, hard, tart, astringent, acrid, pungent;
— գինի, racy or brisk wine.

adj.

στρυφνός acerbus. Փոթոթահամ. (իբր միջակ ընդ թթու եւ ընդ դառն՜) կծուահամ. ունակ համոյ տհաս պտղոյ, կեղեւոյ, գինւոյ, եւ այլն. բերանը զպօղ, փոթռտօղ, պուրուշտուրմիշ կամ պիւզմիշ ընօղ, մրմրուկ.

Այնոքիկ խոշորագոյն գոլով՝ տըտիպ անուանին. (Պղատ. տիմ.։)

Որ առ լեզուովն են տտիպ տեսակաւն. եւ որչափ ջերմացուցիչքն են՝ կծուք կոչեցան, եղբարք գոլով. (անդ։)

Ի պարարտէ եւ յողորկագունէ եւ տտպէ՝ խոշոր եւ տղտաղտին. (անդ։)

Եթէ կամին քաղցր, եւ եթէ դառն. եթէ տտիպ, եւ եթէ կշիռ։ Զդառնութիւն տըտպոյն իւրեանց քաղցրացուցին. (Լմբ. իմ.։ ՃՃ.։)

• (յետնաբար ո, ի հլ.). «փոթոթա-համ» Պղատ. տիմ. 139. Լմբ. իմ. Ճառընտ. որից տտպատեսակ Վրդն. երգ. Երզն. ժ. Խոր. էջ 8, տտպատեսիլ Վահր. տտպութիւն Բժշ. տտպել Մխ. բժշ. գրուած տետպել «կծկել» Մխ. բժշ. 12 (Կաշուն չորութիւնն վասն այնոր եղև, որ գործեցաւ տըտպելով, զերդ զգործած կաշին գխտորով կամ նռան կեղևով... Երակն այրնեն տետպինտ ի դրուց անդամոցն տետպելովն)։ Վերջին օրինակից երևում է որ բառիս նախնական նշանակու-թիւնն է «կծկել, հաւաքել, սեղմել, ամփո-փել, կուչ ածել» (հմմտ. լտ. adstringo «կա-պել, սեղմել, ճնշել, շրթունքը կծկել, փորը պնդացնել, բերանին տտիպ համ տալ», ո-րից և ֆր. saveur astringente «տտպա-համ»), և այս իմաստով դառնում է

• = բնիկ հայ բառ՝ հնխ. stib-«սեղմել, ճնշել ևն» արմատից. հմմտ. յն. στείβω «ոտ-քի տակ կոխոտել՝ աւելի խիտ ու հաստա-տուն դարձնելու համար», στοιβά-ω «դիզել», στοιβή «խցկելու բան, խցան», στιβαρός «սեղմ, խիտ, հաստատուն», լտ. stipo «սեղ-մելով կապել, ճխտելով լցնել, դիզել, բազ-մութեամբ հաւաքուիլ, խճողուիլ, խտաց-նել», անգսք. stīf «կոշտ, խիտ», լիթ. stipti «կարծրանալ» (Pokorny 2, 646-8)։ Նոյն արմատի steib-ձևից է հյ. ստէպ, ստիպել, որ տե՛ս առանձին։ Հայերէնի մէջ stib-տու-ել է նախ *ստիպ (տե՛ս տակը լազերէն ձևը), որից ս-ի անկումով *տիպ և կրկնու-թեամբ *տիտիպ >տտիպ (տե՛ս տակը վրա-ցերէն ձևը)։-Աճ.

• Հիւնք. համառօտուած պաղատիտ բառից։

• ԳՒՌ.-Երև. Ջղ. Տփ. տտիպ, Ղրբ. տր-տրէ՛պ, տտը՛պ, Գոր. Շմ. տտէպ, Ագլ. տը-տայպ, Մշ. տդում! Սլմ. (բարդութեամբ միայն) տտպիխամ «տտպահամ», և միայն բայական ձևով Ախց. տտըփէլ «տտպել», Պլ. գըբդէլ «տտպել», գըբդան «փոթոթա-2в-2045 համ» (իբր տտպել >*տպտել >կպտել). նոյն են նաև Մկ. տըտըպիլ և Ղրբ. տըտըպէլ «լուացքը վատ լուացումից կռտիլ»։

• ՓՈԽ.-Վրաց. ტიტიბი տիտիբի «տտիպ» (Չուբինով 1222 «նռան կեղև՝ որ ներկի համար են գործածում») և լազ. ստիպո «Ոթու»։ Վերջինս ներկայացնում է հայե-րէնի հնագոյն ձևը և հնդևրոպական պարզ արմատը։ Վրաց. բառի նշանակութեան հա-մար հմմտ. Շիր. տտիպ «սև ներկ տուող վայրի բոյս, որով բրդեղէններ են-ներկում» (Ամատունի, Հյ. բառ ու բան 638)։