the fourth month of the ancient Armenian calendar (November).
Անունզ ամսոյ հայոց, ըստ անշարժ տումարի համեմատ նոյեմբերի, եւ առաւել դեկտեմբերի. իսկ ըստ շարժականին՝ պէսպէս ամսոց այլոց ազգաց.
Տրէ. զի տայ, կամ կրէ գիշերն յօրէն զժամն եւ զմասունքն. (Վանակ. տարեմուտ.։)
Որ օր ՟Ի. էր տէր ամսոյն, ի կութս այգեստանի (յեօթներորդ դարու). (Ասող. ՟Բ. 4։)
• (սեռ. տրեայ Լաբուբ. էջ 2) «Հայ-կական չորրորդ ամիսը, որ ըստ անշարժ տո-մարի համապատասխանում է հռովմէական նոյ. 9-դեկտ. 8» Ասող. Վանակ. տարեմ.։ Նոյն բառն է և տրեկան «տրէ ամիսը» Գիրք թղ. 273 (Ըստ Հռովմայեցւոցն ի 10 հոկ-տեմբեր և ասորերէն Թշրին կտիմ և ըստ հայոց տրեկանի), որ յայտնի չէ թէ գրչա-գրական սխա՞լ է, թէ ահեկան և մեհեկան ձևերից ազդուած և իրօք գոյութիւն ունեցող ժողովրդական մի ձև, որ գրուածքի հեղի-նակը կամ գրիչը գործածել է, ինչպէս որ մի քիչ յետոյ էլ ունի ժողովրդական կթոց ամ-սանունը՝ փոխանակ սահմի (տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ. 254)։
• = Պհլ. tir «Շնիկ աստղը» (Nyberg, Hilfsb. 2, 225), գւռ. *tīrē ձևից. հմմտ. պրս. [arabic word] tir «արեգակնային չորրորդ ամի-սը», և լայնաբար «ամառ», կապադովկ, τήρι, τειρει, τειδ «կապադովկիական չորրորդ ամիսը», զնդ. [other alphabet] tistrya «Շնիկ աստղը», tištryehe mā «զենդական չորրորդ ամիսը՝ որ նուիրուած է Շնիկ աստ-ոին» (Bartholomae, Altir. Wtb. 651), սանս. [other alphabet] tšya «մի աստեղատուն և նրա համապատասխան ամիսը», տոգդ. tiš, բուդդայական չին. (սոգդիականից փոխա-եեալ)՝ tir «փայլածու»։ Հայերէնը գալիս է հնագոյն *տիրէ ձևից. է վերջաւորութիւնը իրանական մի գաւառականի ուղղականի վերջաւորութիւնն է, ինչպէս ունինք քրիստ. սոգդ. ē, հմմտ. մարգարէ, բազէ. որ և -ալ. հմմտ. կամայ ակամայ, աշկարայ ևն (Bai-ley лRAS 1930, էջ 17)։
• Հներից Վանակ. տարեմ. մեկնում է «զի տայ կամ կրէ գիշերն յօրէն «ժամն և զմասունքն» (այսինքն ցերեկը կար-ճանում է և գիշերը երկարում)։ Նոյնը Տաթև. հարց. 200. իսկ Տաթև. ձմ. ա. «Տրէ՝ զտէրունական խորհուրդն ասէ, ւորժամ տիրեաց Աստուած ի վերաւ ա-ռառածոռ»։ Brosset JAs. 1832, 529 հեռաւռր նմանութիւն է ուզում նշմա-րել վրաց. ოთხი ոթխի «չորս» բառի հետ։ Böttich. ZDMG 1850, 365 պրս. Tī յատուկ անունի հետ։ Lag. Ges. Abhd. 294, 9, Beitr. bktr. Lex. 56 սրանց է կցում սանս. taš̌tar և զնդ. tistrya, ո-րոնք չի ընդունում Lag. Arm. Stud. § 2245։ (Սրանց վրայ տե՛ս Horn, Grdr. § 406)։ Պատկ. O назван. дрeв. apм. мecяц. 39 պրս. և կապադովկ. ձևերի հետ նաև վրաց. տիրիս-կոնի, տիրիս-դենա «վրացական 11r։ և 12ր։ ամիս-ները»։ Հիւնք. պրս. թիր, Հիւբշ. 89 Տիր աւստուծու անունից։ Սոգդ. և չին. նո-րագիւտ ձևերի միջոցով մեկնեց Gau-thiot MsL 19, 122։