second;
instant, moment;
the world, the universe;
Europe.
յն. ռօբի՛. ῤοπή, ἁκαρές momentum, nutus, ictus, libramentum. Մէտ ըշռոյ. մտումն. քթթել ական. վայրկեան. եւ Մանրագոյն չափ ժամանակի. մանրորդ.
Զչափ ժամանակացն անհամար րոպէիւք ժամուցն համարեցան. քանզի պէսպէս մասունս կոտորեցին զէրպէսն, այսինքն զթօթափել ական։ Րոպէ, այսինքն ական թօթափել։ Ժամս վայրկենաց եւ րոպէից. եւ այլն. (Վեցօր. -Զ։ եւ Շիր. ։)
Զի՞նչ է րոպէն. մասանց ժողովումն. զի յաւուրն երկու մասն պակաս է ընթացք լուսնին. եւ յերեսուն օրն՝ վաթսուն մասն, զոր րոպէ կոչեմք. (Սարկ. տոմար.։)
Մի ի վաթսուն մասանցն ունիվաթսունիցս վաթսուն րոպէ ... Ընդ աղօտ րոպէ ժամուն. (Վեցօր. ՟Զ։)
ՐՈՊԷ. Տիեզերք. շրջան աշխարհի. համօրէն ժամանակ, եւ Աշխարհ համօրէն. բովանդակութիւն էից. (լծ. լտ. օ՛րպիս ).
Րոպէից համայնից էից ի կուսից քառից։ Րոպէից համայնից ի կուսից քառից։ Րոպէից մաքրումն եւ ազատարար։ Րոպէից յոքնաթիւ մասանց բերկրութիւն. (Նար.։)
Րոպէից բառից տարերք։ Րոպէից տարերց մասունք. (Շ. միշտ էիդ.։ Երզն. երկն.։)
Րոպէից կազմիչ հոգին Աստուած։ Րոպէից տէրն օծանի։ Րոպէից բանաւորաց։ Րոպէից քառից կողմանց. (Տաղ.։ Գանձ.։)
Րոպէից արեգականն՝ զտիւն արար գիշերանման. (Շար.) մարթի ի կրկին նշանակութիւնս եւս հայել։
Կարճեալն բառիս Եւրոպէ. ռմկ. եւրոպիա. Εὑροπή Europia, Europe, -pa.
Զլիբիա (զափրիկէ) րոպէիւ հանդերձ, զկողմն ասիոյ. (Նար. խչ.։)
• , ի հլ. «ակնթարթ, մանրերկրորդ կամ երկվայրկեան» Վեցօր. 117-118 (Զրո-պէսն, այսինքն զթօթափել ական. Մի ի 60 մասանցն ունի վաթսնից վաթսուն րոպէ, այսինքն է ական թօթափել), Սարկ. տոմ. «տիեզերք, համօրէն աշխարհ, ժամանակք, բովանդակութիւն էից» Գնձ. Շար. Նար. որից րոպէահամար Վեցօր. 118. Շիր. րոպէական (նոր բառ). կրճատ ձևով րոպ «ժամանակ» Նար. տաղ. «կոլոր, շրջանակ, ոլորակ» Գնձ. գրուած է րոպպէ Մոլութ. 447 բ։-Նոր գրականի մէջ արևմտեան բարբառով րոպէ քիչ է գործածւում և միայն անորոշ ու կարճ ժամանաև է զոյզ տալիս. արևելեան բար-բառով շատ սովորական է և նշանակում է ժամի 1/εօ մասը, այս իմաստը սխալ է. հմմտ. վերը Վեցօրէից վկայութիւնը. այս-պէս նաև Վեցօր. 119՝ ժամք անհամար րո-պէիւք անցանեն. նոյն սխալը գտնում ենք նաև վայրկեան բառի մէջ։
• = Յն. ῥόπղ «րոպէ, moment», որից և ասոր. [syriac word] [arabic word] rōpā «րոպէ». գալիս է οεπω «ծռիլ» բայից և նշանակում է բուն «հակում, թեքում, կշիռքի թեքումը, որոշիչ պատճառ. ճգնաժամ, կրիտիկական րոպէ» և այս վեր-ջինից էլ «ժամանակ, րոպէ»։ Բայց ի՞նչ փոխաբերութեամբ ձևացած է մեր մէջ րոպէ «տիեզերք» նշանակութիւնը։-Հիւբշ. 386։
• ՀՀԲ դրած է յունարէնից։ ՆՀԲ րոպէ «moment» յուն. թօπή-ից, իսկ րոպէ «տիեզերք» լտ. orbis ձևի հետ. Broc-kelmann, Ուս. փոխ. բառից 102, 107 րոպէ «տիեզերք» յն. Νῦρωπη «Եւրոպա» բառի ց։
• ԳՒՌ.-Ագլ. րօ՛պէ, Երև. հրօպպէ, Սեբ. ռօբբէ, որոնք փոխառեալ են գրականից։