s. anat. adv.

hedge, fence, enclosure, boundary, wall;
index, catalogue, list, table;
desire, love, lust;
secundine, after-birth;
always, continually;
պատել, փակել —ով, to surround with hedges, to fence in;
— արկանել, to hedge in, to encompass, to surround.

s.

ՑԱՆԿ կամ ՑԱՆԳ. φραγμός sepes, sepimentum θριγκός, τριγκός septum, vallum, maceria եւ այլն. (ի բառէս Անկ կամ յանգ. իբր ցեզր, ցվերջ) Անջրպետ յեզր պարտիզի, այգւոյ, անդոց. որմ՝ գեղջուկ հիւսուածոյ. շրջապատ. պատնէշ. կրճիմն. որմարգելք. խից. խոտէ պատ.

Եկաց յառուամէջս այգեացն, եւ էր ցանգ աստի, եւ ցանգ անտի։ Խրամատեցաւ վասն քո ցանգ։ Որպէս յորմոյ թիւրելոյ, եւ ի ցանկոյ մերժելոյ։ Արկանել ցանգ եւ պարիսպ ամրութեան։ Մարախ մածեալ զցանգով։ Ցանգով փակեցի ... քակեցից զցանկ նորա։ Կոչեսջի՛ր խրամակարկատ ցանկոց.եւ այլն։

Ի ճանապարհաց եւ ի ցանկոց։ Ի խրամ ցանգոյն։ Ընդ թումբս վազել, եւ ընդ ցանգս անկանել. (Սարգ.։ Նախ. եզեկ.։ Ոսկ. յհ. ՟Բ. 13։)

Առաքինին ցանկ եւ պարիսպ ի կիր առնու, եւ ծածկոյթ շնչականացն. (Փիլ. լին.։)

Իմացա՞ր զկապ բազմաստեղացդ, եւ կամ զցանկ հայկին. (Առ որս. ՟Է։)

Ո՞ է՝ որ զփափկութիւն աչացն՝ արտեւանացն ցանկով զգուշացեալ փակեաց. (Կոչ. ՟Թ։)

Բանք սուրբ հօրն կրճիմն եւ ցանգ եդաւ ցեղընտիր լինելոյն. (Լմբ. պտրգ.։)

Հրեշտակական թեւոցն սքօղմամբ ցանկ արկեալ (այսինքն շրջապատեալ) պահէիր. (Նար. կուս.։)

ՑԱՆԿ. նմանութեամբ. πίναξ index. Ցուցակ գլխոց մատենից. որ եւ ասին ԳԼՈՒԽՔ.

Ցանկ դաւթայ մարգարէութեանն. (Սղ.։)

Ցանկք առաջին գրոց ... ցանկք երրորդ հատածի. (Խոր. ձ։)

ՑԱՆԿ. այլով նմանութեամբ, արմատ բառիս Ցանկութիւն, իբր նոյն.

Ցանկութիւնս նորոգս խնդրեն գտանել. իսկ ցանկին տեղի՝ եւ նա արս ունի իւր առանձինն՝ խորհուրդս ոմանս կախեալս եւ յարեալս զմարմնոյն եւ արտաքոյ. (Փիլ. լին. ՟Դ. 186։)

Զտռփումն մշտախոհ զցանկ ըղձման քո տրամախոհական մակամտածութեան, կա՛մ է ցանկութիւն, եւ կամ հանապազորդ։ (Մագ. ՟Թ.)

adv.

ՑԱՆԿ կամ ՑԱՆԳ διαπαντός, εἱς το διηνεκές semper, per omne tempus, in perpetuum, jugiter, continuo, indesinenter. Մինչ ի սպառ. հանապազ. միշտ. յարաժամ. յամենայն ժամ. անդադար. յաւէժաբար.

Եւ ո՛չ ցանգ բարկացայց ձեզ։ Որ ցանկ կայիք ընդ իս ի փորձութիւնս իմ. (Ես. ՟Ծ՟Է. 16։ Ղկ. ՟Ի՟Բ. 28։)

Ամի ամի զնոյն պատարագս մատուցանեն ցանգ. (Եբր. ՟Ժ. 1։)

Եթէ ցանկ զաստուած յեշեմք, չախորժիցեմք զչարիսն յիշել. (Ոսկ. եբր.։)

Որպէս ցանկն ասէի, եւ այժմ ասեմ. (Ոսկ. ՟ա. տիմ.։)

Ցանկ եւ հանապազ պատերազմի ընդ մեզ։ Ցանգ եւ հանապազ վշտանայր վասն աւետարանին. (Շ. բարձր.։ Ճ. ՟Ա.։)

Ցանկ ամբողջ պահել։ Որ ցանգ զսքանչելիսն տէսանէին։ Ի նորա գեղն ցանկ պչնուլ. (Փիլ. իմաստն.։ Ոսկ. յհ.։ Յճխ. ՟Ժ։)

Զերկիր՝ որ հանապազ բրեմք, եւ ցանգ կոխեմք. (Եզնիկ.։)

Ցանկ զնոյն աղօթեմք։ Կարօտութեամբ խնդրելեացն՝ ցանկ առ իւր մնալ մեզ արասցէ. (Խոսր.։)

Քո տէրն ցանկ խրատէ ... միշտ խրատէ, ցանկ աղաչէ. (Սարգ. ՟ա. պ. ՟Զ։)

• «պատ, պատնէշ, 2. ցուցակ. 3. միշտ»։

• = Կազմուած է ց նախդիրով անկ արմա-տից. տե՛ս անկ-անիլ։

• ՆՀԲ առաջին երկու իմաստով անգ կամ յանգ բառից։ Տէրվ. Նախալ. 68 ցանկ «պատ»=սանս. kač, kanč, լտ. cingo, լիթ. kinkau, յն. ϰαϰαλον «պատ, պարիսպ» բառերի հետ՝ հնխ. kak «պա-տել, կապել» արմատից. իսկ ցանկ «միշտ» յառաջանում է ցանկ «պատ» բառից։ Հիւնք. ցանկ «պատ» հանում է ցանց-ից, իսկ ցանկ «միշտ» յանգ բա-ռից։ Scheftelovitz BВ 28, 287 սանս. çanku «ցից», հսլ. saku «ճիւղ» բառե-րին է կցում։

• «փափագ, իղձ» Փիլ. լին. որից ցան-կալ կամ ցանկանալ (գրուած նաև գ-ով) «բաղձալ, տռփալ, սաստիկ փափագիլ» ՍԳր. Եզն. ցանկալի ՍԳր. Ագաթ. ցանկական «տռփական» Եզն. ցանկութիւն ՍԳր. անցան-կալի (նոր բառ) ևն.

• ՆՀԲ «ցանկ կամ ի սպառ բերիլ սրր-տիւ առ իմն իբր յեզր բաղձանաց»։ Հիւնք. անկանել կամ անցանել բայից։ Թիրեաքեան, Արիահայ բռ. Յ66 զնդ. seriha «փափագիլ» բայի հետ։

• ԳՒՌ.-Խրբ. ցանգանալ «տռփալ», Շմ. փափագիլ», Մշ. ցանգուտէն «ցանկու-թիւն»։

• «արգանդի կեղտ, նորածնի շապի-կը, ընկերք». ունին միայն ՋԲ և ԱԲ։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Վեցանկիւն, կեան

Վեցանկիւնի

Ցանկալի, լւոյ, լեաց

Ցանկալիք

Ցանկական, ի, աց

Ցանկակատար

Ցանկակարկատ

Ցանկամ, ացայ

Ցանկամոլ

Ցանկանամ, ացայ

Ցանկապատ

Ցանկապատառ

Ցանկապատեմ, եցի

Ցանկաջան

Ցանկասէր

Ցանկասիրեմ

Ցանկասիրութիւն, ութեան

Ցանկատեսակ

Ցանկարար

Ցանկացող

Voir tout