s.

mud, mire, dirt;
ընդ — գալ, to get splashed, to be covered with mud.

s.

ՑԻԽ որ եւ ՑԵԽ. πηλός, βόρβορος coenum, lutum. Տիղմ. գայռ. չամուր.

Ո՛չ այնպէս ցիխն վնասէ աչաց, իբրեւ զլկտի երեսն տեսանել։ Կամի այնպիսին, թէ մարմինն կնդ ցիխ գայր, եւ ոչ մորթն (կօշկաց)։ Ընդ ցեխ գայցէ, փոշւով ծածկիցի։ Զոգիսդ ամենեւին ի ցիխ ընկեցեր։ Լա՛ւ էր տղմով եւ ցխով ծեփել զերես. (Ոսկ. մտթ.։)

Որ զանըեալն ի ցիխն յարուցանել կամի, եւ ինքն ցխոտի. (Բրսղ. մրկ.։)

Ընդ ցիխ (կամ ցեխ) աղբոյն եւ տղմոյն (ի փորի) որդունքն զուղիցին. (Մանդ. ՟Ժ՟Զ։)

• , ո հլ. «ցեխ, տիղմ» Ոսկ. մտթ. (քա-նիցս). Բրս. մրկ. Մանդ. որից ցխոտ Ոսկ մ. բ. 24. Մանդ. ցխատեսակ Առ որս.= Երզն. մտթ. 210. ցխոտիլ Բրս. մրկ. յետնա-բար դարձած է ցեխ Բրս. մրկ. Մանդ. որից ցեխաթաթախ Ոսկիփ. ցեխիք «աղտոտ ջուր» ԱԲ. նոր գրականի մէջ ընդունուած է միայն ցեխ։

• Klaproth, Asia pol. 93 և 102 օսս. ցիֆ։ Հիւնք. խեց բառից ցեխ և խից բառից ցիխ։ Սագրզեան ՀԱ 1909, 336 և Karst Յուշարձան 407 սումեր. suk «ճա-հիճ»։ Թիրեաքեան, Բազմ. 1913, էջ 342 թրք. [arabic word] აəγ «ծանծաղուտ» և [arabic word] ἔ̌əγ «ձեան հիւս», իսկ Արիահայ բռ. 170 հանում է ժահ, ժեխ «աղբ» բառից։ Պատահական նմանութիւն ունին սանս. čikila, հինդուստ. [arabic word] čik, գնչ. čik «ցեխ», պրս. [arabic word] čix կամ [arabic word] činx «ճիպռ», վրաց. ლხიბა ցխեբա «ծեփել, ոծել»։

• ԳՒՌ.-Ջղ. ցեխ, Ագլ. Ախց. Գոր. Երև. Կր. Շմ. ցէխ, Ղրբ. ցրէխ, Տփ. ցիխ. նոր բառեր են ցեխակոլոլ, ցեխակլոնդրակ, ցե-խանալ, ցեխաշաղախ, ցեխաջուր, ցեխա-փալալ, ցեխոտ, ցեխոտել, ցեխոտուիլ. յա-ճախ ասւում է ցխել, ցխաջուր ևն։