thong, leather thong, strap, girth;
leather whip;
— գօտի, leather belt;
— անվախճան, endless strap;
phoca, seal, sea-calf.
ἰμάς corrigia, lorum σκύτος corium. Կանչեայ պարան. լար ի մորթոյ արջառոց. մաշկեղէն գօտի, կապ, խրաց, սամետ. երկար կաշի.
Իբրեւ փոկով լծոյ երնջոց։ Պրկեցին զնա փոկովք. (Ես. ՟Ե. 18։ Գծ. ՟Ի՟Բ. 25։)
Լուծ եւ փոկ զպարանոց ամբարտաւանից խոնարհեցուցանեն՞ Սիրաք. (՟Լ՟Գ. 27։)
Ճարպ մեռելոտւոյ ի փոկ եւ ի կաշի առցի ի գործ. (Նախ. ղեւտ.։)
Կինն իբր զփայտ զցանկութիւն կանգնեալ, եւ փոկ ի նմա բեւեռեալ զցանկութիւնսն՝ սոքօք զըմբռնեալն կախեաց. (Փիլ. սամփս.։)
Ո՛չ զձի քաջազգի կամ ազնիւ անուանեմք՝ վասն բազմապատիկ արծաթակուռ փոկոցն. (Պիտառ.։)
Ըստ չափոյ երկայնութեան նորա փոկս մորթեալ։ Փոկ յանձնէ հանեալ. (Ճ. ՟Ա.։ Գանձ.։)
Յովհաննէս փոկ գօտի ունէր. (Մծբ. ՟Ղ.) (տպ. գօտի փոկեայ)։
Եւ ոչ ի փոկաց եւ ոչ ի կօշկաց ուտելոյ արգելան. (Եւս. պտմ. ՟Գ. 6։)
Զի՞նչ խրաց կօշկացն իցեն, այլ ի լինել շաղկապիցն՝ պնդել կօշկացն եւ փոկոցն. (Շ. մտթ.։)
ՓՈԿ. σκύτος corium, scutica. Ձաղկիչ ի փոկոյ. սկետեայ.
Որպէս վարդապետ՝ զի վերացուցանէ մանկան զփոկն, սակայն ոչ հարկանէ։ Զմանկունս իւրեանց կրթեն՝ փոկովք տանջեալ. (Մխ. երեմ.։ Նոննոս.։)
Առաքեցի փոկ.. . Զփոկն՝ որ զեկուցանէ քեզ, զի տակաւին խրատել պարտիս. (Պտմ. աղեքս.։)
Անուն կենդանւոյ. յն. ֆօ՛գի. լտ. ֆօ՛գա. φώκη phoca, vitulus marinus. Որթ ծովային՝ երկակենցաղ. գլուխն եւ մորթ մարմնոյն անթեփ՝ յար եւ նման որթու արջառոց. որ եւ հեւայ՝ փնչէ եւ բառաչէ իբրեւ զեզն ի հանգչելն ի ցամաքի. առաջին ոտքն են նման թեւոց, եւ յետինքն իբրեւ զատունս ձկան. ունի եւ ստինս, եւ ծնանի ի ցամաքի.
Գոն ի մէջ ջուրցն զեռունք, որ ունիցին ոտս եւ գնացս, եւ ցամաքային անասնոց նման իցեն. իբրեւ զփոկ եւ զկոկորդիլոս, եւ զձիս ջուրց. (Վեցօր. ՟Է։)
Եթէ էր ինչ նըհանդն անձնաւոր, ոչ երբեմն փոկ լինէր, այլ կայր փոկն փոկ. (Եզնիկ.։)
Փոկն ծովային կենդանի է, որ ի ժամ երկիւղի զորովայնն բանայ (ընդ ատամբք ), եւ զձագսն ի ներքս ժողովէ. (Վանակ. հց.։)
• , ո հլ. «կաշիի նեղ և երկար շերտ» Ես. ե. 18. Գծ. իբ. 25. Սիրաք լգ. 27. Եւս. պտմ. 162 (յգ. սեռ. փոկոց). Փիլ. «ծեծի յատուկ կաշեայ խարազան» Պտմ. աղէքս. նոնն. Մխ. երեմ. որից փոկահանութիւն «կաշեգործութիւն» Ոսկ. մ. բ. 27. փոկա-կապ Ուռհ. ոսկեփոկ Ճառընտ. շիկափոկ Վիպաս. (Խոր. բ. 47). փոկեայ Մծբ. փոկա-ձև «կաշեայ վրան կարող» Ճառընտ. ևն։
• Տէրվ. Altarm. 58 փակ արմատի հետ՝ որ տե՛ս։ Հիւնք. փոկ անասունի անունից։
• ԳՒՌ.-Ալշ. Հճ. Մշ. փոգ, Գոր. Ղրբ. Շմ. Կր. փօկ, Երև. փօգ, Ագլ. Մկ. փուկ, Զթ. փիւգ, բոլորն էլ «կաշեայ փոկ». փխբ. Սեբ. փէօգ «տխմար մարդ».-նոր բառեր են փո-կամայր, փոկարար, փոկացու, փոկեմաղ, փոկել, փոկով (վերջինս Սեբ. փօգօվ «ծղր. գիւղացի, անուս»)։
• , ի-ա հլ. «երկակենցաղ մի անա-սուն, ծովահորթ» Վեցօր. 138, 141 (տեռ. փոկաց), Եզն. Վանակ. հց. որից փոկոտն «փոկ անասունի նման ոտքեր ունեցող» Խոր. աշխ. Պտմ. աղէքս. 142։
• = Յն. φωϰη, որից նաև լտ. phoca, ֆր. phoque ևն՝ նոյն նշանակութեամբ. ծագում է հնխ. phōu-«փչել» արմատից (Boisaq 1044)։-Հիւբշ. 387։
• Ուղիղ մեկնեցին նախ ՀՀԲ և ՆՀԲ, յետոյ, Peterm. 25, 38։ Պատահական նմանութիւն ունի ճապոն. [other alphabet] fugu «ծովային շուն»։