θύω, κατασφάζω, ἰερεύω macto, jugulo, trucido, sacrifico, caedo, occido, interficio ἁναιρέω tollo, aufero. (լծ. թ. պօղազլամաք եւ ... ). Զփողիցն ունելով սպանանել. խողխողել. խոշոշել. զոհել. զենուլ. գլխատել. ի սպանդ վարել. խեղդել. կարճել ի կենաց. ճիտը՝ շլնիքը զարնել, գլուխը կտրել, մորթել, խղդել.
Հրամայեաց փողոտել ի ջրհոր անդր ի ներքս։ Զնա, եւ զապողոփանէս ի նոյն գուբ փողոտեցին. (՟Ա. Մակ. ՟Է. 19։ ՟Բ. Մակ. ՟Ժ. 37։)
Եւ զայնոսիկ զորա յանկողինսն եգիտ, փողոտէր։ (Փիլ. իմաստն.։)
Զորդիս նորա փողոտեցին. (Մանդ. ՟Բ։)
Նման անասնոյ փողոտէին յանխնայ։ Իբրեւ զոշխար ի սպանդ վարեալ՝ փողոտէին. (Փարպ.։ Յհ. կթ.։)
Սովաւ փողոտեաց զթշնամին. (Շ. բարձր.։)
Փողոտեաց զնա ի վերայ աղտեղի սեղանոյն. (Ճ. ՟Ա.։)
Փողոտեալ զպահապանսն՝ աւերեցին զծուր. (Պտմ. աղեքս.։)
Ի գօգ մօրն փողոտեցին սրով զմանուկն. (Կաղանկտ.։)
Փողոտեն զանմեղ մանկունս, եւ բռնամահ սպանանեն. (Վրդն. աւետար.։)
Փորոտել ետ զնոսա, այսինքն է խեղդել. (Մարթին.։)
Յետոյ փողոտեցան նոքա. (Եւս. պտմ. ՟Ե. 1։)
Սով մեծ լինէր.. . ապա ձեռնամուխ լինէին ի հարճս եւ ի ծառայս՝ փողոտել եւ ուտել. (Ղեւոնդ.։)