belly, abdomen, paunch;
womb, bowels, entrails;
concavity, cavity, hollow;
side, part;
hollow, empty, void;
— անօթոց, capacity of vases;
— նաւի, keel, ship's bottom, careen;
— սեխի, seed-pulp of melon.
γαστήρ venter, uterus ἕγκατον, -τα intestunum viscera τὰ ἑντός interiora. Միջավայր մարմնոյ կենդանեաց ի լանջաց եւ ի վայր՝ ընդունարան փորոտեաց. որովայն. արգանդ. եւ Ընդերք, ախոնդանք, սիրտ.
Փորն նորա լի է ճարպով։ Դառնութեան խիթք ի փորն անկանէին։ Հեղաւ ամենայն փոր նորա։ Դարձաւ շունչ մանկանն ի փոր նորա։ Էր յովնան ի փոր իմում։ Ջեռաւ սիրտ իմ ի փորի իմում։ Հոգի ուղիղ նորոգեա՛ ի փորի իմում.եւ այլն։
Զանուշութիւն նոցա ի ժանտահոտութիւն ի փորի մերում դարձուցանեմք։ Զովացուցիչ է, զտապս ի փողոյն փարատէ. (Եզնիկ.։)
Ծխաշունչ կծուութիւն ինչ ի փորէ ի վեր բուրիցէ։ Ի փորէ անտի պարզել զմաղձն. (Ոսկ. յհ. ՟Ա. 1։ Սեբեր. ՟Ժ։)
Խարչչեցաւ փոր իմ ի լալոյ. զախտակցութիւնն ասէ (յովբ). զի զմայրն ի սէր եւ ի մեր խնայումն ախտակցութիւն. (Վանակ. յոբ.։)
Նմանութեամբ՝ Ո՛ր եւ է ընդունարան, եւ Միջուկ իրաց.
Ի փոր նաւին։ Զփոր սեխին. (Ճ՟Զ։ Վրդն. սղ.։)
Ամենայն աման՝ որչափ տանի փոր նորա, այնչափ առցէ ջուր յանսպառ գետոյ. (Սարկ. տոմար.։)
Եւ Կող կողմն.
Եւ զայլ գերութիւնս կողմանց կողմանց, փորի փորի, զաշխարհի աշխարհի ածին ժողովեցին. (Բուզ. ՟Դ. 55։)
ՓՈՐ ա.գ. Փորած. դատարկեալ. եւ Փորուած.
Ցողունն վարսակայ ամենեւին փո՛ր եւ սնամէջ է. (Վեցօր. ՟Ե։)
Մինչ ընդ միմեանս մածեալ իցեն քարինք շինուածոյն, եւ չկայցէ ինչ փոր, անքան մնան ի միմեանց։ Ուր հաստատուն է հիմն, եւ չիք ինչ փորիւ. (Ոսկ. եփես.։ Եւ Ոսկ. ՟ա. տիմ.։)
ՓՈՐ Ի ԲԱՑ
cf. ՓՈՐԻԲԱՑ
Եւ Կող կողմն.
Եւ զայլ գերութիւնս կողմանց կողմանց, փորի փորի, զաշխարհի աշխարհի ածին ժողովեցին. (Բուզ. ՟Դ. 55։)
Որպէս Բուռ.
Որ շինէին զժողովուրդսն՝ որմոյ նմանութեամբ, եւ փորիւ ծեփէին, որպէս ասէ եզեկիէլ. (Սարգ. ՟ա. պ. ՟Դ։)
κύκνος cygnus, olor. Պոր. այն է կարապ թռչունն.
Զարագիլ եւ զփող, կամ ձկնաքաղ. (Վեցօր. ՟Ը։)
Զսիրամարգ, կամ զփոր։ նա եւ փորն կարի իսկ գեղեցիկ է։ Եւ փորն իսկ քաջաձայն թռչուն է. (Ոսկ. մ. ՟Ա. 22. եւ Ոսկ. փիլիպ. ՟Է։)
Ոչ ոք արդեօք տեսանիցէ զփորն, կամ զձիւն, հարցեալ՝ եթէ սպիտա՞կք են այսոքիկ. (Կիւրղ. գանձ.։)
σκορπίος, σκορπίδιον scorpius, nepa. Ձուկն փշուտ՝ հարկանօղ, կամ թունաթափ, կարիճ ծովային ասացեալ. սկօրփիտ։ (Բժշկըն։)
• . ո հլ. «ծակ, պարապութիւն, մէջը փոս տեղ» Ոսկ. եփես. (Մինչ ընդ միմեանս մածեալ իցեն քարինք շինուածոյն և չկայցէ ինչ փոր). «սին, մէջը ծակ, սնամէջ, պա-րապ» Վեցօր. 88. «որովայն, արգանդ, սիրտ. ընդերք» ՍԳր. Եզն. Սեբեր. (մարդուս ներ-սը իբրև մի մեծ խոռոչ ըմբռնելով, հմմտ. գոգել «ծակել, փոս բանալ, փորել» և գոգ «գիրկ, ծոց»), «ընդունարան, միջուկ իրաց» (օր. նաւի, սեխի, ամանի) Վրդն. սղ. հը, էջ 267. Ճառընտ. Սարկ. տոմ. որից փորել «փոս բանալ, խորացնել, բրել, կռել կո-փել, քանդակել» (յետնաբար գրուած նաև պորել, ինչ. Նոր վկ. էջ 317. հմմտ. Վն. պո-րել) ՍԳր. Ագաթ. Եփր. յոբ. ՀԱ 1912, 671. «ձգել, երթալ, հեռանալ» Պտմ. աղէքս. (ըստ Տաշեան, Ուսումն. ստոյն Կալիսթ. էջ 201). փորած «փոս, խոռոչ» Վեցօր. փորածոյ Ասող. փորոք «փոս, ծակ» Նոնն. 69. Ա-րիստ. աշխ. (որից փորոգիլ «սնանալ» Վստկ. 163), փորուած «խորութիւն» Եզեկ. խգ. 14. Վեցօր. փորագրել Խոր. Փիլ. վիմափոր Բրս. մրկ. Շար. գետնափոր Երեմ. ը. 11. Ոսկ. ա. տիմ. ժդ. Վեցօր. փորոտի «աղիք, ընդերք» ՍԳր. Կոչ. փորկարսիք «մարդու փորը կամ ընդերքը (իբր փորի կարասիք)» Մխ. բժշ. 38, 106 (նորագիւտ բառ, որ գտնում եմ երեք անգամ գործածուած), փորանց Բժշ. դարափոր Բուզ. Վեցօր. Կիւրղ. թգ. հիմնա-փոր Մծբ. փորանալ «կռանալ, ծռիլ, թե-քուիլ՝ յատկապէս նստած տեղից» Վրք. հց. ա. 428 (նոյնի մէկ այլ խմբագրութիւնը՝ Վրք. հց. ա. 492 ունի կորացաւ). փորան-կեալ Յհ. ժթ. 24. Երզն. մտթ. 594 (աշխ. ձևով փորանկած Շնորհ. եդես. տող 973, իսկ Իրեն. ցոյցք 57 գրուած է «ի վերուստ ան-կեալ») «միակտուր հիւսած (պատմուճան)» (հակառակն է փոր ի բաց). փորագրիչ, փո-րագրութիւն (նոր բառեր) ևն։ Հմմտ. նաև յաջորդը։
• Klaproth, Asia pol. 99 և 328 ճա-պոն. fara, ալբան. bark, թունգուզ. ur, օսթյաք. poroch, perga և կանգազ bar հոմանիշների հետ կցում է հյ. փոր։ Müller, Armen. VI յն. περαω «ծակել» բայի հետ։ Պատկ. Փորձ 1880 մրտ. էջ 94 ալթայ. ❇ur «ծակիչ»։ Canini, Et. étym. 101 հյ. սոր և փո-րել =իտալ. foro, պելասգ. yöró «ծակ». էջ 224 փոր=խպտ. pera «որովայն»։ Մառ, ЗВО 5, 317 պրս. kanda «փո-րուած» բառի հետ? Հիւնք. փոր «որո-վայն» դնում է յն. φօթიς «կրող, տա-նող» ձևից, իսկ փոր «փոս, թռչուն, ձուկ» իմաստներով՝ հանում է առաջին նշանակութիւնից. նոյնպէս փորանկեալ մեկնում է պրս. վէրէնկ և բէրկեալ «հիւ-ռուած» ձևերիզ։ Մէնէվիշեան, Արդի լեզ. 44 փոս բառից։ Patrubány ՀԱ 1908, 152 յն. σφαἰρα «կլոր, գնդակ» բառի հետ։ Karst, Յուշարձան 403 սու-մեր. bar «որովայն», 408 սումեր. ur, bar «փորոտիք», 414 թունգուզ. burgui-da «բերել, ծակել», մոնգոլ. burgui, թրք. burgu «գչիր», 428 եաքութ. qor «փորել» և qarn «փոր», Թիրեաքեան, Արիահայ բռ. 109 նոյն ընդ բրել։ Պա-տահական նմանութիւն ունին լտ. fo-rare «ծակել», որի ցեղակիցն է հյ.
• բիր, բրել, և արաբ [arabic word] fār «փորել» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 62)։
• ԳՒՌ.-Ալշ. Մշ. Ջղ. Սլմ. Վն. փոր, Ախց. Գոր. Երև. Խրբ. Կր. Ղրբ. Ննխ. Շմ. Պլ. Ռ. Սչ. փօր, Ագլ. Մկ. Տիգ. Տփ. փուր, Հմշ. Սեբ. փէօր, Ասլ. փէօ՝ր, Սվեդ. փիւր, Զթ. փիւյ, փիւր, Հճ. փոյ, Մրղ. փը՞ր «փոր. ո-րովայն».-բայաձև Վն. փորել, պորել, Ալշ. Մշ. Սչ. փօրել, Ախց. Կր. Ննխ. Պլ. Տիգ. փօրէլ, Ասլ. փէօրէ՝լ, Խրբ. փօրիլ, Տփ. փօ՛-րիլ, Հմշ. փօրուշ, Մկ. փուրիլ, Ջղ. բ'որել (ազդեցութեամբ բրել հոմանիշի՝ նախա-ձայն փ դարձած բ՝) «փորել»։ Նոր բառեր են փոքրափոր (կայ արդէն էֆիմ. էջ 26), փորաբաց, փորաեղ, փորահանուցք, փորա-հարինք, փորամնայ, փորասոթ, փորատակ, փորացաւ, փորբարձ, փորթափել, փորխաշ, փորխոց, փորմուտ, փորոց, փորնակ, փոր-փրել, փորմշտկել, փորսող, փորցւոր, փոր-քաշ, փորքշուկ, փորօք, փորոք «մեղուի փև-թակ» ևն։-Կարևոր է յիշել քչփորել «ա-տամը, ականջը, քիթը խառնել, փորփրել», որից և քչփորիկ «ատամխառնիչ». բառիս այլ ձևերն են կչպորել, կչփորել, պչկորել, փչխորել, փչփորել, քչպորել, կնպորել, քըց-պորել, քցփորել, որոնց բոլորի նախնականն է պճկորել (կազմուած է -որ մասնիկով պճկել Մշ. «ատամները փորել» բայից), բայց այնպիսի ձևափոխութիւններ է կրած, որ իբր թէ փորել բայից է ձևացած (քչփո-րել=«քիչ փորել»)։
• ՓՈԽ.-Վրաց. უორი փորի կամ գორო փորո «մարմնի ծակոտիք», უოროვანი փորովանի «ծակոտ» (սրանք հնագոյն նշանակութեամբ են), բոհեմ. pori «փորոտիք». pir «փոր», puri «աղիքները» (Vaillant, Gram. bohem. 122-3), սպան. գնչ. poria «փոր» (Campuz), ռումելիի գնչ. per «փոր», per peresa «փոր փորի», peréskero «մեծափոր» (Paspati), բոշ. պեր «փոր, արգանդ», պե-րը «տիրտ»։
• (յետնաբար ո հլ.) «կարապ թռչու-նը» Օր. ժդ. 16. Վեցօր. ը. 175. Ոսկ. մ. ա. 22 և Փիլիպ. է. Փարպ. Առ որս. (գրուած է նաև պոր Խոր. բ. 81). որից փորահաւ «հա-ւալուսն» Պիսիդ. վեցօր. տող 1098. Բար. էջ 137։
• ՀՀԲ փոր «որովայն» բառից՝ թռչունի մեծ փորի պատճառաւ այսպէս կո-չուած։ ԳԴ պրս. օ [arabic word] hubara «կա-րապ», Ինճիճեան, Հնախ. Գ. 22 ո բնաձայնից։ Հիւնք. փոր «փոս» բառից, որովհետև կարապ=յն. ϰάραβος «նաւ», «որ գոգաւոր է, իբր մէջը փորուած»։ Պատահական նմանութիւն ունի վրաց. ბორა բորա «մի թռչուն»։
• «մի տեսակ ծովային ձուկ, որ իր վը-նասակարութեան պատճառով յն. կոչուած է σϰορπίος, σϰορπίδων, այն է՝ կարիճ». ըստ ՆՀԲ բառս գործածել է Բժշ. բայց վկայու-թիւնը չէ դրուած, ինչպէս նաև յայտնի չէ թէ յաճախադէ՞պ մի ձև է, թէ միայն մի անգամ գործածուած։ Վերջին պարագային կարող էինք ուղղել կոր «կարիճ», իբր թրգմ. յն. բառի։
• Նոյն բառը ունի նաև Քաջունի, հտ. Գ. էջ 248, բայց ինչպիսի՛ այլայլութե-ամբ. «փորձուկ. է ծովու կարիճ». պէտք է կարդալ «փոր. ձուկ է. ծովու կա-րիճ»։