Chisleu, the ninth month of the Hebrews.
Ամիս եբրայեցւոց, որ ըստ անշարժ տումարին առ թարգմանչօք համեմատէր տրէ ամսոյն հայոց, եւ նոյեմբերի հռովմայեցւոց։ (Նեեմ. ՟Ա. 1։ ՟Բ. Մակ. ՟Ա. 9։ ՟Ժ. 5։ Զաք. ՟Է. 1։)
• «հրէական երրորդ ամիսը» Նեեմ. ա. 1. Ա. մկ. ա. 57. Բ. մկ. ա. 9, 18. 4. 5. Զաք. է. 1։
• = Եբր. [hebrew word] kislēv հոմանիշն է, որ յն. χασ(ε)λε տառադարձութեան միջոցով ան-ցել է մեզ. եբրայական բառն էլ ծագում է ասուր. [other alphabet] ki-ši-li-mu կամ [other alphabet] k-is-li-mu «97? ասորաբաբելական ամիսը» բառից (Delitzsch, Assyr. Handwb. 344, Strassmaier, Alphab. Verz. 547)։-Աճ.