secretary;
chancellor.
Բառ յն. խարդուլա՛րիօս χαρτουλάριος chartularius. Վերակացու նամակաց. ատենադպիր. դպրապետ. սըռ՝ տիվան քէաթիպի (իսկ տէֆթէրտար ՝ ըստ յն. խարդօ՛ֆիլաքս, այսինքն թղթապահ).
Աջող քարտուղարն ագաթանգեղոս։ Ի դրան արքունի կարգեալ քարտուղար։ Ոչ փոքր ինչ կրէր աշխատութիւն յաղագս քարտուղարի. (Խոր. ՟Բ. 64։ ՟Գ. 47. 52։ Նոյնպէս եւ Յհ. կթ.։ Խոսր.։)
• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «ատենադպիր, դրպ-րապետ, նամակների վերակացու, գրագիր» Խոր. բ. 64, գ. 47, 52. Յհ. կթ. Խոսր.։
• = Յն. χαρτουλάριος, որից նաև լտ. char-tularius նոյն նշ. կազմուած է χάρτης «թուղթ» բառից։ Նոյն բառից յետին արտա-սանութեամբ ձևացած է խարտուրար Մխ. դտ. օր. թգ.։-Հիւբշ. 388։
• ՀՀԲ դնում է լատիներէնից, իսկ ՆՀԲ յունարէնից։
• ՓՈԽ. ուտ. քարտուղար նոյն նշ.։
• Քարտօնոս «թագաւոր». ունի միայն Բառ. երեմ. էջ 329. նոյն է քարագոն կամ քարգոնոս բառի հետ, որ տես վերը։