— կառաց, pole, carriage-pole, shaft.
πηδάλιον clavus navis. Վերին մասն ղեկացի ձեռս ղեկավարի. եւս եւ οἵαξ gubernaculum. որ է ստորին մասն՝ մխեալ ի ջուր. եւ ընդհանուր առմամբ՝ Ամբողջ ղեկան կամ ուղղեակն. որպէս թէ քեզի իցէ նոյն ձայն ընդ ղեկ՝ շրջուն հնչմամբ. (լինի եւ լծ. ընդ լտ. քլա՛ւուս ). տիւմէն (որ եւ իտ. դիմօնէ ).
Կազմել առագաստս, եւ քեղիս եւ ղեկս։ Որ պիտանացու արուեստիւն զքեղիսն վարէր։ Առանց քեղեաց, առագաստից, եւ կամ այլոց։ Ոչ նաւաստի թողցէ զքեղիսն, թէպէտեւ յաջողակ հողմով վարիցինաւն, այլ ուղղեսցէ։ Թողեալ նաւաստոյն զքեղիսն. (Փիլ.։)
Քեղի նաւի ... Են նաւք՝ որոց ոչ գոն քեղիք. վասն որոյ եւ ոչ հակադարձն. քանզի նաւ ո՛չ ասի քեղւոյ։ Քեղաւորն քեղեաւ է քեղաւոր. (Արիստ. առինչ.։)
Ունի զայս անուն փայտ, եւ զպատչաճն ի լինել ողնափայտ եւ քեզի ... Ո՛ր փայտ պատշաճ գոյ ողնափայտ լինել, եւ ո՛վ՝ որքեզի գոյ պատշաճ։ Նաւավար (ի ձմերան) գեր ի վերոյ ծխոյն եդեալ զքեղիսն։ Դարձցին ղեկացն թեւարկմունք յանքոյթ նաւահանգիստն. Խորտակեսցի լուծն, քակտեսցին քեղիքն. (Սահմ. ՟Ե։ Նիւս. թէոդոր.։ Նար. ՟Լ՟Բ։)
Թողացուցին ասէ զլծորդութիւնս թեւոցն՝ քեղեացն. (Ոսկ. գծ.։)
• (-ղւյ, -ղեաց, -ղեաւ) «ղեկ, ղեկի վերին փայտը կամ ջրի մէջ մխուած մասը» Փիլ. Նխ. ա. 35. լիւս. 130. Ոսկ. գծ. 442. Սահմ. Արիստ. առնչ. Նար. լբ. էջ 83։-Բա-ռիս իմաստը անորոշ է և զանազան հեղի-նակներ զանազան ձևով են մեկնում. այս-պէս Փիլ. ժ. բան. 226 գրում է «Սկիզբն առնեն կազմել առագաստս և քեղիս և ղե-կըս», որից երևում է որ քեղին ղեկ չէ.-Լծ. Նար. լբ. մեկնում է «ձողն որ յառագաստին գլուխն է և կամ սիւներ նաւին».-Առաք. լծ. սահմ. էջ 316 համարում է «կայմ»։ Ո, րից քեղանալ «ղեկավարուիլ» Փիլ. Նխ. ա. 35. քեղավար «ղեկով քշուած» Ոսկիփ. քե-ղաւոր «ղեկ ունեցող» Արիստ. առնչ.։
• = Թուի փոխառեալ յն. χηλή բառից. այս բառը նշանակում է «որոշ անատունների ոտքը, ինչ. ցուլի, այծի երկճիւղ ոտք, ձիու սմբակ, գայլի ճիրան, թռչունի մագիլ, ա-ռասպելական հրէշների ճանկը, խեչափառի ճանկերը, նմանութեամբ՝ ճանկաձև գործիք կամ աքցան, նաև զանազան շէնքերի նման յառաջակարկառ մասերը, ինչպէտ թումբի, ծովափի, նաւահանգստի, քարափի ցցուն մասը՝ որ կոհակների խորտակման համար է շինուած, նետի ծայրի երկճիւղ մասը»։ Վերջին նշանակութիւնները բաւական են ցոյց տալու համար թէ Փոքր-Ասիական լու-նարէնի մէջ բառս ունէր նաև «ղեկ» կամ նման մի առում, որ ուրիշ բան չէ, եթէ ոչ նաւի ոտքը։-Աճ.
• ՆՀԲ շրջուած ղեկ բառից և կամ լծ. լտ. clavus «բանալի»։ Տէրվ. Altarm. 67 լտ. temu (=tecmo) «կառքի զեկ», յն.
• τεδχος «նաւու կարասիք, առագաստ ևն», τάσσω=*ταϰιω «կարգաւորել» ձևերի հետ հնխ. *tak=*tvak կամ *tag=*tvag արմատից։ Նոյն, Մասիս 1881, մայ. 12 թերևս պրս. [arabic word] xala «նաւու դեև»։ Հիւնք. ղեկ բառից կամ պրս. խէլէ։ Pedersen, Հյ. դր. լեզ. 73 լն. ❇ω «ցամաք հանել» (ϰέλσαι), ϰελης «սը-րընթաց զբօսանաւ», հսլ. člnu «կուր», հբգ. scalm «նաւ», հանգլ. helma «ղեկ», տանտ. karna «ղեկ»? կրկնում են նոյնը Boisacq 432, Walde 149 և Pokorny I 443։ Վերջինս աւելի լաւ է համարում դնել հնխ. sqel «ճեղքել» արմատից։