s.

marriage-portion, dowry, endowment;
gift, present.

s.

ՕԺԻՏ. φερνή dos, munos, donum. գրի եւ ՈՒԺԻՏ, ՈԺԻՏ. ուղերձ. ձիրք. որպէս վարձանք, պաշտատական.

Յաճախեցէք յոյժ զվարձանս եւ զօժիտս (յն. (մի բառ). Ծն. ՟Լ՟Դ. 12։)

Եւ զի՞նչ օժիտք հարսինն. (Ոսկ. ՟բ. կոր.։)

Պատրաստեցուք օժիտս հարսանեաց նորա։ Նա է փեսայ. պատրաստեսցուք մեք զօժիտ. (Մծբ. ՟Զ. եւ ՟Ժ՟Թ։)

Թռոյգս ... եւ պարգեւք՝ որ է օժիտ։ Անգիր պարգեւք՝ որ կոչի օժիտ։ Դարձզի օժիտն ի տուօղն պարգեւաց. (Մխ. դտ.։)

ՕԺԻՏ. ո՛ր է ընծայ. պարգեւ. տուրք.

Պատրաստեն զօժիտս արքային՝ որ գայ, եւ սպասեն մտանել յառագաստ. (Մծբ. ՟Թ։)

Պարգեւ՝ որ կոչի օժիտ. (Մխ. դտ.։)

Տրդատ ոչ սակաւ տայր օժիտս մերձակայից իւրոց սպասաւորաց։ Ընծայիւք եւ հաճոյակատար օժիւք. (Կանոն.։)

Օժիտս հարկաց (այսինքն զձրի թողութիւն հարկաց) գտեալ ի նմանէ. (Նախ. ՟ա. մակ.։)

Եկին դեսպանք պատուաւորք ի սուլդանէն, եւ բերին օժիտս մեծագին. մահն նորա տուաւ օժիտս լկտութեան. (Երզն. քեր. եւ Երզն. մտթ.։)

Զբանիցն օժիտս ըստ կարողութեան մերում ընծայեցուցաք. (Ճ. ՟Ե.։)

Տու՛ր մեզ օժիտս, զի թոռն ծնաւ քեզ. (Վրդն. առակ.։)

• (յետնաբար ի հլ.) «հարսի բաժինք» Ծն. լդ. 12. Ոսկ. Բ. կոր. Մծբ. «ընծայ, պարգև» Մծբ. Մխ. դտ. Կանոն. Երզն. քեր. գրուած է նաև ուժիտ, ոժիտ, որից օժտա-բեր Ագաթ. օժտել «նուիրել» Յայսմ. Ան-սիզք 63 (մհյ. օճտել «պարգևել» Կոստ. երզն. 177), օժտութիւն Յհ. կթ.-բոլորովին այլ բառ է ռյժտել Սիր. իթ. 2 (Որ ոյժտեաց ձեռամբ իւրով, պահեսցէ զպատուիրանս. յն. ό ἐπ ι σχύων τη χειρί αύτοῦ զօրանալ զօրացնել)։

• Müller, Kuhns u Schl. Btrg. 5, 381 սանս. ahiti, ahati, զնդ. aziti «օժիտ, ընծայ»։ Հիւբշ. KZ 23, 24 օգնել, օ-գուտ, օժանդակ բառերի հետ։ Տէրվ. ռե՛ս օգն։ Հիւնք. օձտել բայից։ Վեր-

• ջին անգամ Müller WZKM 10, 182 համեմատում է սանս. ahiti բառի հետ, որ գալիս է հնխ. anglhiti-նախաձևից. սա տալիս է հյ. ընծայ, ուստի օժիտ բառի համեմատութիւնը անստոյգ է ըստ Հիւբշ. 448։ Kluge MSL 16, էջ 335 վրաց. զիթեվի «օժիտ»։ Ադոնց, Арм. въ ən. Ncт. էջ 189 ասոր. zabh-da «նուէր», արաբ. [arabic word] ︎ zabd «բաշ-խել», վրաց. գուզիթի, մզիթեվի բառե-րի հետ՝ յաբեթական արմատից։

• ԳՒՌ.-Սվեդ. ուժէդք «խօսքկապի ժամա-նակ հարսնացուին տրուած նուէրը», ուժդիլ «փեսի ազգականների նուէր տալը հարս-նացուին». նոյն է և օժտել Արբ. Սթ. «նուի-րել, բաշխել»։