cf. Օրհնութիւն.
Նոյն ընդ Օրհնութիւն, որոյ է արմատ. (ռմկ. օրհնէնք, օրհնէք ). Բարեմաղթութիւն, որպէս թէ՝ օրդ հնասցի.
Եկեալ եմ յօրհն (կամ յօրհնել) զեկեղեցիդ ըստ իմում օրինացս. (Վրդն. պտմ.։)
Եղեւ պատճառք այսց օրհնութեանց, որ ելանեն այսօր ի հեթանոսաց, այն՝ որ յառաջհայհոյութիւն փոխանակ օրհնից հանէին. Զի զօրհնից կամ զանիծից մշակապէս՝ ըզթոշակ վարձուց առցեսարդարապէս. (Յիշատ.։)
• (ի հլ. յետնաբար) «օրհնութիւն, բարեմաղթութիւն» Վրդն. պտմ. Յիշատ. ո-րից օրհնել ՍԳր. Ոսկ. եփես. Եփր. ծն. Սեբեր. օրհնեալ ՍԳր. օրհնիչ ՍԳր. Եփր. ծն. և հռ. օրհնութիւն ՍԳր. Սեբեր. բազմօրհնեալ Մաքս. եկեղ. բազմօրհնեան Դիոն. երկն. եկեղեցօրհնէք Մաշտ.։
• = Պհլ. *āfrinam «օրհնեմ, գովեմ» ձևից, որ կազմուած է a նախամասնիկով fri-«սիրել, յարգել, գովաբանել» արմատից. հմմտ. զնդ. ❇ āfrīnāmi «օրհնեմ, աղօթեմ», ❇ fri «աղօթք», ❇lիfrima-«ռոհներգութիւն», սոգդ. āfirīwan «օրհնու-թիւն», պհլ. [other alphabet] » ā̄frin «գովեստ, գովա-բանութիւն», nafrmn «անէծք», պրս. [arabic word] āfrin, āfarin «գովեստ. կեցցե՛», [arabic word] nafrin «անէծք»։ Այս բոլորր պատկանում է հնխ. prēi-, pri-«դուր գալ, հաճիլ, բարե-կամանալ» արմատին, որի այլ ժառանգ-ներն են՝ սանս. priyatē «սիրել», priyá «սիրելի, կինը», priyátā-«սէր», գոթ, friǰon «սիրել», frijaϑwa «սէր», frjonds=հբգ. friunt=գերմ. Freunϑ «բարեկամ», անգսք. trēod «սէր», հիսլ. frī «սիրելի, կինը», frīa «սիրել», frōendi «բարեկամ», հպլ. prijateli = ռուս. прiятeль «բարեկամ» ևն ևն (Po-korny 2, 86-7)։ Հայերէնի, ինչպէս և յու-նարէնի մէջ, այս արմատը չէ պահուած։ Իրանեանից են փոխառեալ նաև ուտ. afre «աղօթք, օրհնութիւն», afrep'esun «աղօթել, օրհնել»։ Հայերէնի մէջ պհլ. *āfrinam տու-ած է նախ աւհրնեմ, որ թէև անսովոր, բայց պահուած է էջմիածնի հնագոյն Աւետարա-նում (տե՛ս Rey. des ét. arm. 1, 168), յե-տոյ շրջմամբ աւրհնեմ։
• ՆՀԲ մեկնում է «օ՜րդ հնասցի» ձևով։ Gosche 23 տանս. vr, զնդ. yərə «պա-տուել, ընտրել, որոշել»։ Müller, Kuhns ս Schl. Btrg, 5, 381 զնդ. aiwifri-na, որ նոյն է վերի մեկնութեան հետ, մի-այն ā նախդիրի տեղ դրուած aiwi-։ Թօփուզեան, Արծիւ Վասպ. էջ 44 օր հիմնել։ Canii, Et. étym. 172 սանտ arh «լարգել»։ Bugge KZ 32, 29 օր և հին բառերից, իբր «հին օր (երկար ևեանք) բաղձալ»։ Մառ ЗВО 5, 320 և Meillet դնում են զնդ. āfrinami «օրհ-
• նել», որ կասկածելի է գտնում Հիւբշ. 511։ Հիւնք. օրէնք բառից կամ պրս. աֆէրիյն «կեցցես», զնդ. աֆրիդի «ըս-տեղծել»։ Ալիշան, Հին հաւ. 449 զնդ. ահուրա։ Հիւբշմանի մերժումը տե՛ս նաև IF Anz 8. 48։ Meillet, Esq. 13 նոր պատճառաբանութեամբ, վերի ձե-ւով ընդունելի է դարձնում մեկնութիւ-նը։
• ԳՒՌ.-Ջղ. օրհնել, Ակն. օռհնէլ, Տիգ. օր-հէլ, Ասլ. էօրհնէ՝լ.-Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Պլ. Ռ. օրթնէլ, Հմշ. օրթնուշ, Ննխ. Սեբ. օռթնէլ, Ագլ. Շմ. օռթնիլ.-Ալշ. Մշ. օրշնել, Խրբ. օռշնիլ, Սվեդ. ուշնիլ.-Սչ. օրխնել, Ջղ. Սլմ. Վն. օխնել, Երև. Մրղ. օխնէլ, Մկ. Տփ. օխնիլ, Զթ. ուխնիլ, ույհնիլ, ուրհնիլ (այլ թաղերում ուշնօձ «օրհնած»)։ Այս-տեղ է պատկանում նաև գւռ. Լ. Ղրբ. խնօ. թուն, Նբ. ուխնէթեն «սրբի գերեզմանից իբր ռեղ վերցրած հող», որ է օրհնութիւն կամ օրհնութեան հող Երև. և որի հին մեաւա-թիւնը ունի Վրք. և վկ. Ա. 338 (օրհնութեան հող).-պատահական նմանութիւն ունի ա-սոր. [arabic word] xənāyā նոյն նշ. -նոր բառեր են անօրհնել, անօրհնէք, օրհնանք, օրհնիթք, օրհնիթքահող, օրհնիթքագիր, օրհնուկ, օրհ-նուման.-հետաքրքրական է կրակը օրհնի՝ Ղրբ. «կրակը հանգցրու» բացատրութիւնը, որ հրապաշտական դարերի մնացորդ է համարւում (Ազգ. հանդ. Բ. 194)։