Definitions containing the research ական : 10000 results

Քակտութիւն, ութեան

s.

cf. Քակտումն.

· Calfa

NBHL (1)

Ջրհեղեն նշանակաւ հոգական քակտութիւն է։ Արդ է ապականութիւն՝ բոլոր իրի քակտութեան պատճառ. (Փիլ. լին.։ Յհ. իմ. երեւ.։)


Քակտումն, ման

s.

dissolution, decomposition, separation, rupture, destruction, total ruin.

· Calfa

NBHL (1)

Ջրհեղեն նշանակաւ հոգական քակտութիւն է։ Արդ է ապականութիւն՝ բոլոր իրի քակտութեան պատճառ. (Փիլ. լին.։ Յհ. իմ. երեւ.։)


Քահանայագործեմ, եցի

va.

to consecrate;
to ordain priest.

· Calfa

NBHL (2)

Քահանայագործել զքո անարատ մարմինդ եւ զպատուական արիւնդ։ Քահանայագործեալ հօր ղիւր մարմինն։ Քահանայագործել հաճոյական պատարագ զանձինս ձեր։ Իշխանական համարձակութեամբ զփրկութիւն մեր քահանայագործէ։ Քահանայգործելն քրիստոսի է սրբելն զմեզ. (Պտրգ.։ Պրպմ. ՟Լ՟Բ։ Շ. ՟ա. պ. ՟Ի՟Գ։ Լմբ. պտրգ. եւ Լմբ. սղ.։)

Դնէ զարարչական զձեռն իւր ի վերայ սրբոց իւրոյ առաքելոցն, եւ քահանայագործէ զնոսա. (Զքր. կթ.։)


Քահանայագործութիւն, ութեան

s.

consecration.

· Calfa

NBHL (1)

Սա յայտնեաց զեգիպտական քահանայագործութիւն ելլենացւոցն. (այսինքն է քրմութիւն եւ պաշտամունք նորա). (Նոննոս.։)


Քահանայապետ, աց

s.

priest, chief priest;
pontiff;
hierarchy;
—ն, հռովմայ, sovereign pontiff.

· Calfa

NBHL (1)

Քահանայապետք առաջին։ Քահանայապետք երկրորդ։ Առաջին յերկինս քահանայապետք։ Երկրորդին դասու քահանայապետք։ Երրորդ ի յերկինս քահայապետք։ Ի գերիմտցական քահանայապետութենէն քահանայապետք. (Շար.։ Շ. հրեշտ.։)


Քահանայապետեմ, եցի

vn.

to be or become high priest or pontiff;
to perform the duties of pontiff.

· Calfa

NBHL (1)

Իբրու ի նոյն իսկ յաստուածութենէ քահանայապետիլ նոցունց։ Երիցագոյնն եւ մերձ առ Աստուած իմացութեանց բարեզարդութիւն ի կատարողապետականէն լուսափայլութենէ քահանայապետեալ. (Շ. հրեշտ.։ Դիոն. երկն.։)


Քահանայապէս

adv.

like a priest, sacerdotally.

· Calfa

NBHL (1)

Ո՛չ քահանայապէս ըստ ահարոնեան տկար օրինին մատետր։ Զուարթնոցն բան իմն ընծայեցեր մարդկօրէն փրկական քահանայապէս եւ քաւչապետաբար մաղթել. (Նար. ՟Ժ՟Դ. ՟Լ՟Դ։)


Քահանայավարութիւն, ութեան

s.

sacerdotal order or function.

· Calfa

NBHL (1)

Վարումն քահանայութեան. քահանայական պաշտօն եւ քաաղաքավարութիւն.


Քահանայացուցանեմ, ուցի

va.

to ordain priest.

· Calfa

NBHL (1)

Ձեռին իմն երեւեալ ըստ օրինի քահանայապետին, եւ ըստ խորհրդոյն քահանայացուցանել զնա։ Ի մարմնական շահավաճառութեան պէտս քահանայացաք, եւ քահանայացուցաք. (Նիւս. ՛խսքանչ։ Լմբ. պտրգ.։)


Քահանայութիւն, ութեան

s.

priesthood;
hierarchy.

· Calfa

NBHL (2)

Եղիցի նոցա այն՝ ինձ ի քահանայութիւն յաւիտենական։ Պահեսջիք զքահանայութեան ձերոյ։ Զպատմուճանս քահանայութեան։ Յանձն արարին նմա զքահանայութիւնն (այսինքն զքահանայապետութիւն)։ Ի փոփոխել քահանայութեանն՝ հարկ էր եւ օրինացն փոփոխումն լինել.եւ այլն։

Ո՛վ քահանայապետ սուրբ (գրիգոր), վերնոյն եւ հրեշտակական քահանայութեանն կարդակից։ Միջին եւ վերջին քահանայութիւն անմարմնոցն. (Երզն. լս. եւ Երզն. ՟ժ. խորան.։)


Քաղ, ից

s. bot.

he-goat, goat;
weedings;
— հանել, cf. Քաղահան առնեմ.

· Calfa

NBHL (2)

Զի զչար քաղն խլելով՝ բունսերմանցն մատուսցի յօդնականութիւն։ Զեկամուտ քաղն չար կամացն եւ չար խորհրդոց խլել խոստովանութեամբ. (Պիտ.։ Յճխ. ՟Զ։)

Այնչափ յանդգնեալ սատանայական հոգւովն, մինչեւ ի պատգամանց հոգւոյն սրբոյ քաղհանել, զկէս աւետարանի ընտրել առնել, եւ զկէսն իբրեւ զխոտան ի բաց թողուլ։ Ելանէ սերմանահանն՝ կա՛մ ի վար, կամ ի քաղհանել զվնասակար բանջարս. (Եզնիկ.։ Ոսկ. մ. ՟Բ. 19։)


Քաղակ, ից

s.

young kid.

· Calfa

NBHL (1)

Փաղաքշական. (ո՛րգոն, այրիկ, քարուկ, խոճկորակ, քաղակ. Թր. քեր.։)


Քաղաքայարդար

adj.

built with taste, embellished.

· Calfa

NBHL (1)

Ըստ մասանց գիտոյից օժնդակութեան քաղաքայարգար ապարանից թագաւորական պաղատի. (Արծր.)


Քաղաքաշինութիւն, ութեան

s.

civic order, police.

· Calfa

NBHL (1)

Ի հանճարոյ, յարդար դատողութենէ, յարուեստականութենէ, ի քաղաքաշինութենէ, ի պատերազմաց յաղթութենէ. (Սկեւռ. ես.։)


Քաղաքավար, աց

adj.

political;
civil, polite, courteous, mannerly.

· Calfa

NBHL (2)

Հոգւով միայն տեսողացն՝ երկնի եւ աշխարհի քաղքավարաց։ Անկշռելի սմա ի դասս քաղաքավարացն ամենեւին ոք գտցի պարագիտեալ. (Փիլ. տեսական.։ Պիտ.։)

πολίτης, πολιτικός civis, civilis, urbanus. Որ վարի ի քաղաքի ըստ օրինի եւ կարգի քաղաքակցութեան եւ քաղքականութեան. քաղքական առաքինի. մարդավար.


Քաղաքավարեմ, եցի

vn.

cf. Քաղաքավարիմ.

· Calfa

NBHL (3)

Ըստ կամացն Աստուծոյ քաղաքավարիլ ... Հրեշտակական կրօնաւորութեամբ քաղաքավարեալք։ Քաղաքավարեալ ի մարմնի անարատ վարուք։ Որ ըստ անմարմնոցն ի մարմնի քաղաքավարեալ առաքինութեամբ ի մանկութենէ։ Ի չարիս մաշին անկարգ քաղաքավարեալքն. (Սարգ.։ Շար.։ Նախ. ժող.։)

πολιτεύω administro, curo. Վարել զտնտեսութիւն քաղաքական, եւ անցուցանել զկեանս առաքինի քաղաքավարութեամբ.

ՔԱՂԱՔԱՎԱՐԵՄ, եցի. չ. ՔԱՂԱՔԱՎԱՐԻՄ, եցայ. ձ. πολιτούμαι, συμπολιτεύω, -ομαι rite versor (in civitate), conversor. վարիլ արժանաւոր քաղքականութեամբ. բարւոք կեալ կամ կենցաղավարիլ. առաքինանալ.


Քաղաքավարիմ, եցայ

vn.

to behave well, to conduct oneself honestly;
to rule with wisdom.

· Calfa

NBHL (2)

ՔԱՂԱՔԱՎԱՐԵՄ ՔԱՂԱՔԱՎԱՐԻՄ. πολιτούμαι, συμπολιτεύω, -ομαι rite versor (in civitate), conversor. վարիլ արժանաւոր քաղքականութեամբ. բարւոք կեալ կամ կենցաղավարիլ. առաքինանալ.

Ըստ կամացն Աստուծոյ քաղաքավարիլ ... Հրեշտակական կրօնաւորութեամբ քաղաքավարեալք։ Քաղաքավարեալ ի մարմնի անարատ վարուք։ Որ ըստ անմարմնոցն ի մարմնի քաղաքավարեալ առաքինութեամբ ի մանկութենէ։ Ի չարիս մաշին անկարգ քաղաքավարեալքն. (Սարգ.։ Շար.։ Նախ. ժող.։)


Քաղաքավարութիւն, ութեան

s.

behaviour;
policy;
police;
good breeding, civility, urbanity, courtesy, politeness, affability;
— կենաց, personal conduct;
անսագիւտ —, unimpeachable morality or integrity;
ծայրացեալ —, deep policy.

· Calfa

NBHL (2)

Ունիք զզօրականաց քաղաքավարութիւն, եւ ո՛չ զայնոցիկ՝ որ ի քաղաքս իցեն բնակեալ, այլ որպէս զձիս շամբուշ յերամակի՛ ճարակեալս ընդարձակ. (Պղատ. օրին. ՟Բ։)

πολιτεία, πολίτευμα respublica, civitatis regimen եւ vita civilis. Վարչութիւն կամ տնտեսութիւն քաղքական. քաղքականութիւն. կառավարութիւն քաղաքի, եւ մարդավարութիւն.


Քաղաքացի, ցւոյ, ցեաց

adj. s.

the same country;
townsman, citizen, burgess;
—ք, towns-people, towns-folk.

· Calfa


Քաղաքաւորութիւն, ութեան

s.

civility, politeness;
honesty, virtue.

· Calfa

NBHL (1)

Քաղաքավարութիւն. քաղաքականութիւն. եւ Առաքինութիւն.


Քաղդէարէն

adv.

in Chaldean.

· Calfa

NBHL (1)

ՔԱՂԴԷԱՐԷՆ ՔԱՂԴԵԷՐԷՆ. եւս եւ ՔԱՂԴԷԱՑԵՐԷՆ. χαλδαϊκῶς, -κός chaldaice, -cus. Քաղդէական լեզուաւ, գրով. եւ Քաղդէական.


Քաղեմ, եցի

va. fig.

to gather, to gather together, to collect, to assemble, to amass;
to draw, to extract;
to pick, to pluck up, to take away;
— զոգիս, զշունչ ուրուք, to keep in suspense, to amuse, to keep at bay;
— բանս ի բերանոյ ուրուք, to catch something out of one's mouth;
to get, to obtain his secret surreptitiously;
սկսաւ ոգի նորա քաղիլ ի նմանէ, he began to faint away;
լոյս իմ քաղի, my life is consuming;
cf. Ընկոյզ.

· Calfa

NBHL (1)

Զառաջի ճակատոյն միայն զհերսն քաղեն. (Փիլ. տեսական.։)


Քաղոց, ի

s.

the fifth month of the ancient Armenian calendar.

· Calfa

NBHL (2)

Ամիս հայոց՝ ըստ անշարժ տումարի յայսմաւուրաց, կամ ըստ ժամանակի թարգմանչաց՝ համեմատեալ մասին դեկտեմբերի եւ մասին յունվարի ըստ հռովմայեցւոց. իսկ ըստ շարժականին անկանի յայլեւայլ ժամանակս։ Ըստ ՟Ա, ասի.

Ի սոյն ամի՝ որ էր ՟Ն՟Լ՟Ը թուականին, նիզակաւոր աստղն կրկին անգամ երեւեցաւ յամսեանն քաղոց, որ օր ՟Ժ՟Է էր ամսոյն՝ ի տօնի փոխման ամենասուրբ՝ կուսին. (Ասող. ՟Գ. 27։)


Քաղցրախառն

adj.

mixed with sweetness, sweet;
mild, soft, temperate;
— բանք, honeyed words.

· Calfa

NBHL (1)

Չեն ինչ օգուտ հեշտական քաղցրախառն օդք. (Ոսկ. ես.։)


Քաղցրախորժ

adj.

agreeable to the taste, sweet to the palate.

· Calfa

NBHL (1)

ՔԱՂՑՐԱԽՈՐԺ ՔԱՂՑՐԱԽՈՐԺԱԿ ՔԱՂՑՐԱԽՈՐԺԵԼԻ. Քաղցրութեամբ ախորժելի. քաղցր եւ ախորժական.


Քաղցրախօս

adj.

cf. Քաղցրախօսիկ.

· Calfa

NBHL (1)

Եւ գիշերոյ՝ հաւ քաղցրախօս զուարճական. (Երզն. ոտ. երկն.։)


Քաղցրահայեաց

adj.

mild-looking;
fine, graceful.

· Calfa

NBHL (1)

Ո՛րչափ ինչ քաղցրահայեաց եւ ցանկալի իցէ տեսիլ լուսոյն։ Զքաղցրահայեաց նշուլից արեգականն։ Քաղցրահայեաց ճառագայթից. (Վեցօր. ՟Բ. ՟Ե։ Շիր.։ եւ Ճ. ՟Ա.։)


Քաղցրաձայնութիւն, ութեան

s.

sweet-voice. melody, harmony, euphony, music;
քաղցրաձայնութեամբ իւրով, by his harmonious voice.

· Calfa

NBHL (1)

Երաժշտական երգոցն քաղցրաձայնութիւն։ Ազգի ազգի նուագաւոր հընչմանցն քաղցրաձայնութիւնք։ Ի քաղցրաձանյութիւն հոգեւոր օրհնութեամբ։ Քաղցրայայնութեամբ օրհնէին զԱստուած. (Լմբ. սղ.։ Պիտ.։ Խոր. հռիփս.։ ՃՃ.։)


Քաղցրաղի

adj.

well turned, harmonious.

· Calfa

NBHL (1)

Իբրեւ զքնար ոսկիականակապ քաղցրաղի. (Ոսկ. յհ. ՟Ա. 1։)


Քաղցրաճաճանչ

adj.

gently beaming.

· Calfa

NBHL (1)

Առ քաղցրաճաճանչ ճառագայթս արեգականն ոչ հայեցան. (Միսայէլ խչ.։)


Քաղցրանամ, ացայ

vn. fig.

to become or grow sweet, mild;
to soften down, to relent.

· Calfa

NBHL (1)

Զմահացու կերակուրն փոխանակ օգտակարին ջամբեալ՝ քաղցրանան։ Դնէ առաջի ազգ մի կերակրոյ. քաղցրանաս ի նոյն առաւել՝ քան ի սոսկ հացն։ Ունկանն յերաժշտական ձայնսն քաղցրանալ. (Սարգ. ՟ա. պ. ՟Դ։ Լմբ. սղ. եւ Լմբ. ժղ.։)


Քաղցրանուագ

adj.

causing harmonious chants to be heart.

· Calfa

NBHL (2)

Երգո հոգեւորականս քաղցրանուագս։ Քաղցրանուագ հնչեն օրհնութիւնք։ Եհան յեղանակս քաղցրանուագս. (Եղիշ. միանձն.։ Խոր. վրդվռ.։ Ճ. ՟Ա.։)

Երգ ներբողական՝ քաղցրանուագ հնչմամբ. (Տաղ.։)


Քաղցրասիգ

cf. Քաղցրաշունչ.

· Calfa

NBHL (1)

Ի քաղցրասիք հողմոց հոգւոյն՝ ալէկոծութիւնք ծփականք խաղաղանան. (Լծ. ածաբ.։)


Քաղցրավաճառ, աց

s.

confectioner.

· Calfa

NBHL (1)

Քաղցրաբանութեամբ պատրեն ... յանմեղ մարդիկ վաճառականս լեալ, նոքին եւ քաղցրավաճառք են. (Եփր. աւետար.։)


Քաղցրատես

cf. Քաղցրատեսիլ.

· Calfa

NBHL (1)

Առնուլ զքաղցրատեսակն (կամ զՔրիստոսեական) հանգիստ։ Ոչ ասացից աղօթս քաղցրատեսակս. (Դիոն. եկեղ. եւ Դիոն. թղթ.։)


Քաղցրատեսիլ

adj.

fine-looking, graceful, handsome.

· Calfa

NBHL (1)

Առնուլ զքաղցրատեսակն (կամ զՔրիստոսեական) հանգիստ։ Ոչ ասացից աղօթս քաղցրատեսակս. (Դիոն. եկեղ. եւ Դիոն. թղթ.։)


Քաղցրացուցանեմ, ուցի

va. med. fig.

to sweeten, to render, sweet;
to edulcorate;
to soften, to temper, to calm, to allay.

· Calfa

NBHL (1)

Լեզու ունիս, որով հոգեւորական հացն նմա քաղցրացուցանես։ Զդառնութիւն ջուրցն քաղցրացոյց։ Քաղցրացոյց ճաշակօքն զհրեշտակս եւ զմարդիկ. (Սարգ. ՟ա. պ. ՟Գ. ՃՃ.։)


Քաղցրեմ, եցի

vn.

cf. Քաղցրանամ.

· Calfa

NBHL (1)

Նույնիսկ եւ սովորական իմաստութիւնն քաղցրեաց նոցա. (Ագաթ.։)


Քաղցրութիւն, ութեան

s.

sweetness, suavity;
saviour;
softening;
gentleness;
affability, meekness, amiability, benignity, amenity, urbanity;
քաղցրութեամբ, sweetly, softly, gently, mildly;
քաղցրութեամբ օձն ի ծակէն ելանէ, a smooth tongue draws (gentleness is better than force).

· Calfa

NBHL (1)

Քաղցութեան երգոցն արուեստականաց։ Ի ձայն քաղցրութեան գոհանային զԱստուածոյ. (Ոսկ. յհ. ՟Ա. 1։ ՟Գ. Մակ. ՟Է. 11։)


Քամակ, աց

s.

back, back-bone, spine.

· Calfa

NBHL (1)

Ի վերայ թիկանց եւ քամակի նոցա արկանէին։ Սրունք եւ բարձք, եւ քամակ եւ կողք։ Գօտի ածեալք՝ ի վեր կոյս զհանդերձսն ժողովեալ, զառաջի կողմանէսն խոնարհագոյն Քրիստոս զբարձսն ի ներքոյ ծնկին. իսկ զկնիսն ի վեր սակաւ մի ընդ քամակաւն. (Եւս. պտմ. ՟Ը. 12։ Փիլ. լին. ՟Գ. 8. եւ Փիլ. տեսական.։)


Քամահանք, նաց

s.

contempt, scorn, disdain.

· Calfa

NBHL (1)

Զմեծամտութիւն փոխանակ քամահանաց յարգեալ։ Կարի մեծ քամահանօք ի վերայ յարձակէին։ Զօրինացն քամահանս։ Ոչ քամահանօք ինչ։ Ապականացու ստացուածք, քամահանաց (արժանի) տաժանմունք. (Փիլ.։ Պիտ. Յհ. կթ.։ Նար. ՟Խ՟Ը։)


Քայլ, ից

s. adv.

pace, step, stride;
— մի ոտին, a foot of earth;
— առ —, — —, step by step;
ընդ — —, at each step;
հազար —, mile;
առնուլ զառաջին —, to take the first step, to break the ice;
—ս փոխել, to step, to walk;
եւ — առ —յուշիկ ընթաց՝ վարեալ տանի քաջ անդր ի բաց, fair and softly goes far in a day.

· Calfa


Քայլափոխեմ, եցի

vn.

cf. Քայլեմ.

· Calfa

NBHL (1)

Քան զայդ տեղիդ՝ յորում կասդ այլ մի՛ եւս քայլափոխեր։ Պա՛րտ է ոճով առնել զբաժանումն, ոչ գերազանցական աշտիճանաւ քայլոփոխել. (Սարգ. յկ. ՟Զ։ Անյաղթ պորփ.։)


Քայլեմ, եցի

vn.

to step, to take a step, to walk, to stride, to go.

· Calfa

NBHL (1)

Քայլեաց ի վերայ գնդիցն, եւ ոչ ափշեցաւ ի դասապետաց։ Առիւծն իբրեւ ետես զեղբայրն ի վերայ ճանապարհին իւրոյ, եւ հեզութեամբ եւ սիրով քայլեաց ի վերայ նորա, եւ գնաց յորս։ Այլ ի վերայ ծովուն քայլէր թեթեւական. (Ճ. ՟Գ.։ Վրք. հց. ՟Դ։ Երզն. ոտ. երկն.։)


Քայռ, ից

cf. Քայռամանեակ.

· Calfa

NBHL (2)

Արկանէր ապարանջանս ի ձեռս իւր, եւ արկանէր քայռս յականց պատուտականց ըստելուզեալս մարգարտով ի պարանոց իւր. (Յուդթ. ՟Ժ. 4։)

κλιδών monile. որ եւ ՔԱՌԱՄԱՆԵԱԿ. Զարդ կանաց մարգարտայեռ եւ ականակապ զպարանոցաւ յառաջոյ. ... տե՛ս եւ ՔՕՂԷՔ եւ ՄԵՀԵՒԱՆԴ.


Քայռամանեակ

s.

necklace, collar, carcanet.

· Calfa

NBHL (1)

Զառաջնորդականին իմոյ կախեալ զպարանոցէ զոսկետեսակ քայռամանեկին զգեղեցկութիւն. (Յհ. իմ. ատ.։) Այլ առաւել գրի Քառամանեակ, զոր տեսցես ի կարգին։


Քայքայեմ, եցի

va.

to dissolve, to undo, to destroy, to take to pieces;
to disperse, to break up;
— զմիտս, to dissipate, to distract;
— զխաւար, to chase the darkness.

· Calfa

NBHL (3)

Զոմանս ի փոխուստ ցրուեալ քայքայեցին։ Զբազում խաւարն ցրեալ քայքայէ։ Քայքայի եւ ցրուի։ Ոչ տայ բաժանել եւ քայքայել զհասարակաց բարին։ Զարեգականն եւս ճառագայթս խախատէր եւ քաքայէր (յն. յաղթէր)։ Ոչ ախտն քայքայեաց (յն. շփոթեաց) զմիտս նորա. (Փիլ.։ Յճխ. ՟Ժ՟Ա։ Ոսկ. մ. ՟Ա. 5։ ՟Բ. 1։)

Խաւարն քայքայեալ ցրուեսցի յիմանալի ճառագայթից քոց։ (Յերեսաց արեգական) քայքայի սակաւ տեսիլն ականն ի տկար զօրութենէ լուսոյն զոր ունի։ Որ քայքայէ զտեսիլ աչացդ լուսաւորաց, որ ոչ ետ ճշգրտիւ նշմարել. (Սարկ. աղ.։ Շիր.։ Վեցօր. ՟Զ։)

διασκεδάζω, ἁνασκεδάζω, σκεδάζω , σκορπίζω discerpo, dissipo եւ այլն. գրի եւ ՔԱՔԱՅԵԼ. (հակառակն Կա՛յկայելոյ. եւ սաստկականն Խախտելոյ եւ քակտելոյ) Խախտել իսպառ. քակելով քակել. քակտել. բաժանել զմիութիւն զօդելոց ո՛ր եւ է օրինակաւ. ցնդել. խախտել, զատել, բաժնել.


Քանակաւոր

adj.

having a quantity.

· Calfa

NBHL (1)

Ժամանակական բերմամբ առլցեալ քանակաւոր ձեւով ըստ հասարակաց բնութեան մարդկան։ Քանակաւորն. եկաց ադամ այնքան, եւ այսքան մանասէ, եւ այնպիսիքն. (Զքր. կթ.։ Երզն. քեր.։)


Քանակեմ, եցի

va.

to assign the quantity;
to measure;
to contain, to comprehend.

· Calfa


Քանակութիւն, ութեան

s.

quantity.

· Calfa

NBHL (1)

Վասն է՛ր ոչ ունի ընթացս բանք աղօթիցս ընդարձակգոյն, այլ՝ ի քանակութիւն տանց է բաժանեալ։ Աստուած ի յօդուածոց քանակութենէ մարմնական անդամոց օտար է. (Լմբ. սղ.։)