Your research : 17 Results for առն

Entries' title containing առն : 587 Results

Definitions containing the research առն : 1951 Results

Կուլ

s.

swallowing.

• ԳՒՌ.-1. Ախց. Երև. Կր. Մկ. Մրղ. Շմ. Ջղ. Վն. Տփ. կուլ տալ, Ննխ. Սեբ. Սչ. գուլ դալ, Հմշ. գուլ դվուշ, Գոր. Ղրբ. Ոզմ. կօլ տալ, Սլմ. ղ'ուլ տալ. 2. Զթ. գօլնօլ, գօլնոլ, Հճ. գmլնուլ, Ակն. Պլ. Ռ. Սեբ. գըլլէլ, Ասլ. գըլլէ՝լ, Տիգ. գլլmլ, Խրբ. գըլլալ (թրքախօս հայերից՝ Ատն. թրք. -lemek մասնիկով՝ կլլէլլէմէք), որոնք ծագում են կլանել բա-յից՝ անցնելով կլնել ձևից։ Չորրորդ լծոր-դութեան են պատկանում Ալշ. Մշ. կլում, կկլում «կլանեմ, կկլանեմ»։ Առանձնապէս հետաքրքրական ձևեր են Ագլ. կէլ «կոկորդ», կէլ տօլ «կուլ տալ», Ղզ. կուլ, Ղրբ. կօլ «կոկորդ, ադամախնձոր», որից Ղրբ. կoլ անէլ «կոկորդը վերև տնկել,» կօ'լավ ըղնէլ «գրկախառնուիլ», կըլվըկօ՜լ անէլ «իրար փաթաթուիլ», կուլա՛տակ «խպիպ», կուլըկա՛-տըէգ՝ «ծնօտ», կօլտան «ծնօտը կապելու թաշկինակ», Ղզ. կուլ կուլի տալ «գրկախառ-նուիլ», Շշ. կուլկապ «վզի թաշկինակ» ևն։ (Ագլ. կէլ ձևի մէջ է պէտք չէ դնել իբր հնխ. e՝ gel-արմատի մէջ, որովհետև հյ. *կել պիտի տար Ագլ. *կիլ. անշուշտ Ագլ. կէլ ծա-գում է կուլ ձևից, ինչպէս կէժ՝ ծագում և կուժ ձևից)։ Նոր բառեր են կլամ կլամ անել, կլաթան «կոկորդ», կլան լինել «կորչիլ, ան-հետանալ», կլուցել «կուլ տալ», կլցնել, կուլտում։


Կուլ, ի — տամ ou * — տամ

sv.

to swallow, to gulp down.

• ԳՒՌ.-1. Ախց. Երև. Կր. Մկ. Մրղ. Շմ. Ջղ. Վն. Տփ. կուլ տալ, Ննխ. Սեբ. Սչ. գուլ դալ, Հմշ. գուլ դվուշ, Գոր. Ղրբ. Ոզմ. կօլ տալ, Սլմ. ղ'ուլ տալ. 2. Զթ. գօլնօլ, գօլնոլ, Հճ. գmլնուլ, Ակն. Պլ. Ռ. Սեբ. գըլլէլ, Ասլ. գըլլէ՝լ, Տիգ. գլլmլ, Խրբ. գըլլալ (թրքախօս հայերից՝ Ատն. թրք. -lemek մասնիկով՝ կլլէլլէմէք), որոնք ծագում են կլանել բա-յից՝ անցնելով կլնել ձևից։ Չորրորդ լծոր-դութեան են պատկանում Ալշ. Մշ. կլում, կկլում «կլանեմ, կկլանեմ»։ Առանձնապէս հետաքրքրական ձևեր են Ագլ. կէլ «կոկորդ», կէլ տօլ «կուլ տալ», Ղզ. կուլ, Ղրբ. կօլ «կոկորդ, ադամախնձոր», որից Ղրբ. կoլ անէլ «կոկորդը վերև տնկել,» կօ'լավ ըղնէլ «գրկախառնուիլ», կըլվըկօ՜լ անէլ «իրար փաթաթուիլ», կուլա՛տակ «խպիպ», կուլըկա՛-տըէգ՝ «ծնօտ», կօլտան «ծնօտը կապելու թաշկինակ», Ղզ. կուլ կուլի տալ «գրկախառ-նուիլ», Շշ. կուլկապ «վզի թաշկինակ» ևն։ (Ագլ. կէլ ձևի մէջ է պէտք չէ դնել իբր հնխ. e՝ gel-արմատի մէջ, որովհետև հյ. *կել պիտի տար Ագլ. *կիլ. անշուշտ Ագլ. կէլ ծա-գում է կուլ ձևից, ինչպէս կէժ՝ ծագում և կուժ ձևից)։ Նոր բառեր են կլամ կլամ անել, կլաթան «կոկորդ», կլան լինել «կորչիլ, ան-հետանալ», կլուցել «կուլ տալ», կլցնել, կուլտում։


Կուլակ, ի

s.

tonsure, shaven crown.

• «քունքի վրայ կախուած մազի փունջը» Քուչ. 45 (Թուխ աչք ու թուխ ունք ունիս, թուխ մազեր, կուլակդ ի հոգիս). «2. գլխի մազը» Առաք. պտմ. 274. կենդանի և արդի բարբառներում. այսպէս՝ Բբ. Սեբ. գուլագ, Ակն. գուլիգ (<կուլակ, կուլիկ)։ Նոյն բառն է անշուշտ կուլակ «կաթոլիկ կրօ-նաւորների գագաթի վրայ ածիլուած տեղը», որ ունին միայն ՀՀԲ և ՋԲ իբր գաւառական բառ, Նորայր Բառ. ֆրանս 313բ՝ իբր մի-ջին հյ. բառ։


Կուլիբայ

s.

colyba, colyva, boiled grain.

• (գրուած նաև կոլիվայ, եու լիպայ, կուլիփայ, կոլիբայ, կոլըմբայ, քու-լիպա, քուլըմբայ) «հատիկ, շաքարի փո-շիով խառն խաշած ցորեն, որ յոյները ռա-ժանում են հարևաններին իբրև հոգու հաց» Յայսմ. նոյ. 13 (Մեղրով կուլիփայ եկեր, այս է հատիկ). Երզն. մտթ. 447. Գնձ. «խա-շած ցորեն» Յայսմ. փետ. 17. (Ասէ սուրբն. կուլիփա կերիցեն... Զի՞նչ է կուլիփայն։ Ասէ սուրբն. եփած ցորեն, զի մեք յԵւխա-յիտայ՝ եփած ցորենոյն կուլիփա ասեմք)։


Կուղթ

s.

large boiler or caldron used in torture.

• (կամ կղութ) «մետաղէ աման՝ մէջը կուպր կամ ձիւթ հալեցնելու համար». նորագիւտ բառ, որ երկու ձևերով մի մի ան-գամ գործածուած եմ գտնում Վրք. և վկ. Ա. 508 «Հրամայեաց դատաւորն բերել ձէթ և ձիւթ և ծծումբ և կուպը, և խառնել ի միա-սին ի կուղթ երկաթի և ջեռուցանել քաջ և արկանել զգլխով նորա.... մատուցին զկր-ղութն մինչդեռ եռայր և հեղին զգլխովն նո-րա»։ Նոյն վկայաբանութեան երկրորդ խըմ-բագրութեան մէջ՝ բառը երկու անգամ էլ կուղթ ձևն ունի.-«Կուպր և ձիւթ և ծծում խառնեցէք և արկէք ի կուղթ երկաթի... և մատուցին զկուղթն մինչդեռ եռայր» (էջ 510)։


Կում

s.

draught, mouthful.

• «մէկ ումպ» Մխ. բժշ. 44, 51. ո-րից կմաճաշակ «թեթև իմն ճաշակել, մի քիչ համը նայիլ». մէկ անգամ ունի Մագ. թղ. 50 «Երեկ զկաղնեացն իմաստասիրել քեզ մասնաւոբաբար ի մերոցն կարասեաց կմաճաշակ շատացեալ ընկալաք ի քէն գո-հութիւն»։ Նոր երանգ ստացած մի ձև է կումք «բերանի երկու թուշերը՝ ներսի կող-մից, ուր ջուր ևն առնելով՝ կարելի է պա-հել». նորագիւտ բառ, որ երկու անգամ ունի Վստկ. «Առ հոռոմ ձէթ ի կումքդ և ի կոյզն փչեա՛», էջ 133 «Եւ թէ ի կումքդ առնուս և ի բոյնն կամ ուր լինին՝ փչես, ամէնն փախ-չին», էջ 197։

• ՆՀԲ (հտ. Բ, էջ 1064բ) գիտէ գւռ. կում ձևը, որ լծորդ է դնում խում բա-ռին. բայց չանդրադառնալով սրա վրայ՝ կմաճաշակ բառը մեկնում է «իբր քմա-ճաշակ և կամ կմկմալով կիսաբերան»։ Պատահական նմանութիւն ունին առառ [arabic word] qam', արամ. [hebrew word] gəma՝, եբր. [hebrew word] gmā «կում կում խմել»։

• ԳՒՌ.-Երև. Ղրբ. Մկ. Շմ. Ջղ. Տփ. կում, Ննխ. գում, Սլմ. ղ'ում «մի ումպ. մի ան-գամից կուլ տալու չափով հեղուկ». որից կում անել Երև. Ղրբ. «մի ումպ խմել, թու-քը հաւաքել և կուլ տալ», կմել Խտջ. «բե-րանը ջուր առնել պահեւ»։


Կունդ

adj.

bald, hairless.

• «ծառի կամ փայտի կոճղ». հնից չէ՛ աւանդուած, բայց կայ նոր բարբառների մէջ՝ զանազան ձևերով. այսպէս՝ կոնդ Ախց. Ախք. «գերան», կոնդ Բբ. Խտջ. «տանիքի գերան», կոնդ, կենդ, Ղրբ. «խաղի կեռ գա-ւազան», կոնդ Կղզ. Մշկ. «ծառի ճիւղ», կոնդ Ղզ. «անտաշ, անհարթ», կոնձի Ղզ. «անտաշ, անհարթ», կոնձի Ղզ. «գերան». մի քիչ աւելի հնից ունինք կունո «մահա-պարտի վիզը կամ ոտքը կապելու կոճղ» Հքր. սարկ. Բ. 3, 4. «Եւ ապա բերեալ կունդ՝ եդ ի պարանոցն և կախեաց ի բարձր որմէ.. և ջարդեաց զկունդն». Բ. 41. «Դնել կունդ ի պարանոցն» ևն։

• Այս մեկնութիւնս հրատարակուած է նախ Գաւ. բառ. էջ 591։ փրցնել՝ Վստկ. 139. «չարչարել, կեղեքել, հարստահարել» Մխ. դատ. կնդակ կամ կըն-տակ «ճաղատ», Դ. թագ. բ. 23. կնդանալ կամ կնտանալ «ճաղատ դառնալ, մազերը թափիլ» Եզեկ. իթ. 18. կնդութիւն կամ կնտութիւն «ճաղատութիւն» ՍԳր. Եւս. գ. 24, ժե. 2։

• ԳՒՌ.-Ոզմ. կունդ «ճաղատ», Երև. կունդ անել «պատուաստելիք ծառի ճիւղերը բոլոր կտրատել», որից Մշ. Սլմ. կնդել, Ջղ. կնդել, կունդել, Շմ. կնդիլ, Պլ. գնդէլ «գլխի մա-զերը խոր կտրել» (նոյնն ունին նաև Ախց. Արբ. Եւդ. Մն. Խրբ. Սվ. Վն.), Ասլ. Արբ. «այծերի և ոչխարների բուրդը խուզել», Աստ. «ածիւել», Երև. «թուփի կամ ծառի բնից վեր գտնուած ճիւղերը բոլոր կտրա-տել», կնտլոզ Մշ. «մերկ», կնտոտել Երև «բոլորը կնտել», կնտուկ Տ. «մազերը խոր կտրած»։-Այս բառն է՝ որ շփոթուելով կամ նմանեցնելով գունդ բառի հետ՝ դարձել է զնդել «մազերը խուզել», ինչպէս ունինք Հճ. գ'mնդել։

• . անստոյգ բառ. մէկ անգամ գոր-ծածուած է Ոսկիփ. «Կին մի կախարդ և կունդ՝ չարագործացն բարի առնէր և բարե-դործացն պատուհաս»։


Կուռն, կռան

s.

back;
մերձ առ կռան կայ, it is not far distant.

• , ն հլ. (սեռ. կռան) «կռնակ, մէջք, թիկունք» Կանոն. Մխ. դտ. էջ 182. Վրդն. սղ. ճլա, էջ 445. «թևի և ուսի կպած տեռը» Տաթև. հրց. 241. «կողքը, թրք. եան» Տաթև. ամ. 118 (յիշում է հետևեալ առածը. Որ յամառն շրջի ի կռնէ ի կուռն, ի ձմեռն շոջի ի դռնէ ի դուռն). որից առ կռան լինել «ճիշտ մօտը՝ կողքին գտնուիլ» Ոսկ. մ. օ-11. կռնակ Վրդ. առ. 23. Մագ. թղ. 60, Վստկ. 48. կռնապանակ «թևի զրահ» Զքր. սարկ. Ա. 86. յետին ձև է կուռ, որից հյց. զկուռս Կրպտ. ոտ։


Կուր, կրի, կրաւ

s.

skiff;
boat, barge, bark;
hod, tray;
cf. Կեր.

• Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. էջ 118 պրս. քիւր՝ որ անծանօթ է։ Հիւնք. կո-րիւն բառից։ Bugge KZ 32, 51 հիռլ. čurach «նաւակ» բառի հետ։ Schefte. lowitz BВ 28, 304 սանս. kundá-«կուժ, պտուկ» բառի հետ։ Pedersen, Հայ. դր. լեզ. 78 յն. γωρντός «աղե-ղակալ»։ Գ. Փառնակ, Անահիտ 1906, 233 հայերէնից փոխառեալ է դնում ալ-բան. korité «նաւակ»։ Lidén, Arm. Stud. էջ 117 հնխ. geu-«ծռիլ, կորա-նալ» արմատից. հմմտ. յն. γυρός «ծը-ռած, կլոր», γῦρος «կորութիւն». նոյն արմատից ուրիշ մասնիկով կազմուած ձևեր են՝ հբգ. kiol «նաւ», իռլ. guala «կաթսայ», յն. γαιλός «կաթ կթելու աման, կուժ, փեթակ» ևն։ Boisacq 142 և 160, Pokorny 1, 557 և 2, 575 դնում են Lidén-ի մեկնութիւնը՝ մեր-ժելով Bugge-ի և Pedersen-ի մեկնու-թիւնները։


Կուրծ

s.

gnawing;
core;
— կաղամբի, cabbage-stump;
— անկոց, ծառոց, pith;
sap-wood.

• «կրծել, ատամներով պոկելը». այս արմատից են կրծել «ատամներով պո-կել փրցնել» Ա. թագ. դ. 24. «կծել, յափըշ-տակել, կորզել» Բուզ. կրծուլ «կրծել» Եփր. թգ. կաշառակուրծ Բուզ. կաշառակրծութիւն Ոսկ. լհ. կրծլի (կամ կծլի) «կծծի, ագահ» Խոր. գ. 68. Նոր վկ. էջ 24. կրծլութիւն Մաշկ. -Ունինք նաև կուրծ «կաղամբի հաստ և կարծր միջուկը, զոխ» Վրք. հց. =կաղամ-բակուրծ Վրք. հց. Ա. էջ 93, որ կարող է թէ՛ այս արմատից լինել (իբր կրծելու բան) և թէ յաջորդից (իբր կաղամբի կուրծքը՝ մի-ջուկը)։ Անստոյգ է Կոչ. զ. հատուածում. «ինքեանք անգործք և զգործոց զկուրծս և զվաստակս ուտեն». յն. «զգործողացն ու-տեն». թերևս ըստ այսմ հայ բառն էլ պէտո է հասկանալ «կաշառք». համեմատէ՛ գւռ. կրծօն։


Կուրտ, կրտաց

adj. s.

castrated, gelded;
eunuch.

• , ի-ա հլ. «ներքինի, ներքինացեալ» Ոսկ. ես. 244 (բացատրութեամբ միասին գրում է. Առնիցեն կուրտս. իսկ այլքն ներ-օինիք ասեն). Հերձ. 137. (Վրդն. պտմ. հրտր. Էմ. էջ 141 դրուած է Կուրտ՝ իբր յա-տուև անուն, մինչդեռ պէտք է հասկանալ կուրտ, ինչպէս որ նոյնի Վենետկեան հռա-տարակութեան մէջ, էջ 106, սրա փոխարէն գտնում ենք հոմանիշ ներքինի ձևը)։ Այս արմատից է կրտել «ներքինացնել», որ մի-այն արդի գրականում և գաւառականների մէջ է գործածական։

• ԳՒՌ.-Շմ. կրտիլ, Սլմ. կռտել, Մկ. կըո-տիլ, Ալշ. Մշ. կոդել, Հճ. գmրդել, Ղրբ. կօռ-տէլ «ամորձատել, նեքինացնել»։ Ղրբ. կօռ-տէլ նշանակում է նաև «ցորենի հասկի տա-կից ու վրայից կտրել, որով միջին մասը լաւ սերմացու է դառնում»։ Վերջին առումը ցոյց է տալիս, որ բառիս հետ նոյնարմատ ևն կռտոց Ղրբ. «մանգաղաձև կեռ դանակ, որով գդալի մէջն են փորում», կռտիլ Եւդ. «մարմնի կաշին փոթփոթիլ՝ տաք ջրի մէջ խաշուելուց», Արբ. «միսը լավ չեփուելով՝ վրան փոթ փոթ լինել», Նբ. «կաշին այրուե-լով կուչ կուչ գալ», Ակն. «այրիլ, խանձիլ», Արբ. Մն. Պլ. «ծաղկախտից չեչոտիլ», Դվ. Մն. Մշ. Պլ. «լոբին ևն աղի ջրի մէջ եփուե-լուց կռնծիլ և այլ ևս չեփուիլ»։


Կոփ

cf. Կուռ.

• ԳՒՌ.-Շմ. կօփիլ «զարնել, ընդհարկա-նել» (օր. տափին կոփել «գետին զարնել»). նոյն են նա կոփել Խն. «տաշել», կոփեցնել «բռունցքով զարնել», ձայնաւորի փոփոխու-թեամբ ունինք Զթ. Սվեդ. գիփիլ և Հճ. գի-փել (ևս Կիւր.) «տաշել», որից կեփիչ Զթ. «լուացքը ծեծելու տոփան», կուպել Մրղ. «ծեծել», կուփի կուփի անել Ղրբ. «հրել, ցնցել, շարժել», կուփի տալ Ղրբ. «մի հար-ուած տալով տեղից հանել, հրել», կո՛ւփէճ Ղրբ. «ոստայնի թելերը նստեցնելու գոր-ծիք», կուփկուփել Ղրբ. «կոփիչով զառնե-լով ոստայնի թելերը նստեցնել», կիփին Հճ. «լուացքը ծեծելու փայտ» (Թէրսեան. Ամէն. տարեց. 1924, էջ 197)։


Կռան, աց

s.

hammer;
pick;
chisel.

• Ամիրտովլաթից առնելով ուղիղ մեկ-նեց ՀԲուս։ Նոյնը Նորայր ՀԱ 1926, էջ 68։


Կռիւ, կռուոյ, ոց

s.

scuffle, struggle;
strife, contest, debate, dispute, squabble, difference, contention, quarrel, wrangling;
skirmish, combat, battle;
— ոտից, place to put one's foot;
ի — կալ, to oppose, to resist, to contend, to contest, to combat;
to come to blows;
ի — արշաւել, to take the field, to open the campaign;
ի — կոչել, to throw down one's glove, to defy, to challenge.

• , ո հլ. «վէճ, պատերազմ» ՍԳր. Ոսկ. ես. որից կռուիլ «վիճիլ, կռիւ անել» ՍԳր. կռուական Ոսկ. ես. կռուակից Եւագր. Իւս. քր. կռուանոց Ոսկ. մ. ա. 11. Եզն. կռուասէր Ոսկ. յհ. բ. 18. կռուարար Եւս. քր. Ոսկ. մ. բ. 10. կռուեցուցանել Ոսկ. ա. կոր. գազանակռիւ Ոսկ. ղկ. գօտեկռիւ Ոսկ. ի կոյսն. բանակռիւ Բ. տիմ. բ. 14. Ոսկ. բ. տիմ. մենակռիւ Ագաթ. մերկակռիւ Եւս. քը. նաւակռուութիւն Պիտ. նաւակռիւ Լմբ. յայտ. խե. բռնակռիւ Բրս. ապաշխ. լծակռիւ Ոսկ եբր. կապակռիւ Մծբ. ընդդիմակռուել Յհ. կթ. ղիւրակռուելի Բրս. թղթ. անկռուե-լի Ոսկ. ա. կոր. անկռիւ Տիտ. գ. 2. Եփր. ծն. գրուած է բանակռովութիւն Կնիք հաւ. է» 77։-Սրանց հետ նոյն է նաև կռիւ «ոտք ղնելու՝ հաստատուելու տեղ» Ա. մակ. ժ. 72, որից կռուիլ «կառչիլ, կպիլ, փակչիլ» ՍԳր. Ոսկ. յհ. ա. 29. Եփր. համառ. 86. 202 (ասուած է փոշու և կեղտի համար, որոնք շորերին կամ մորթին են կպել), Ոսկ. ե-փես. 804 (բոյտի սերմի համար, որ պա-տահմամբ մի տեղ ընկնելով արմատ է բըռ-նել). Նանայ 411 (զմռսուած մարմնի հա-մար, որ կտաւին է կպել). կռուան «ոտքը դնելու տեղ» Ոսկ. բ. կոր և մ. 4, 87. «սրի շեղբի և կոթի միացման տեղը՝ որ մի քիչ դուրս ցցուած է լինում» Ոսկ. եփես. 822 (երկիցս) և հռ. 314 (վկայութիւնները տե՛ս Նորայր, Բառ. ֆր. 587ա). կռուեցուցանել «կպչիլ տալ, կառչեցնել» Շիր. անկռուելի Պիտ. ոտնկռիւ Ոսկ. ես. և լհ. ա. 10. ան կռիւ «անհաստատ» Ոսկ. պօղ. ա. 598։-Բոլորի նախնական նշանակութիւնն է «կպիլ, կպչիլ, փակիլ, փակչիլ», որից՝ արևելեան ըմբշամարտութեան ձևից առնելով՝ ւառա-ջացել է «կռուիլ» նշանակո։թիւնը. հմմտ. գւռ. կպիլ, կպչիլ «փակչիլ, յարիլ», որ նոյն-պիսի զարգացմամբ դարձել է Ապ. Խլ. Հմշ. Տփ. «ըմբշամարտիլ», Արբ. «յարձակուիլ, զարնել», այսպէս նաև կպցնել «փակցնել», Աևն. Երև. Զթ. Խն. Հմշ. Շմ. «ծեծել, զար-նել», կպուր կպուրի գալ (հրմ. կպո՛ւր «փակցրո՛ւ, կպցրո՛ւ» ձևից) «ծեծկուիլ, կռուիլ», թրք. yapəšmaq «կպչիլ, փակչիւ» = կումուկ. yabəšmak «փակչիլ, կռուիլ, մարտնչիլ»։


Կտապ, ի, ոյ

s.

bun, cake;
ginger-bread.

• = Պհլ. *kutap ձևից, որ թէև չէ աւան-դուած, բայց նոյնն է հաստատում պրս. [arabic word] kūdab կամ gudāb «մի տեսակ կե-րակուր, որ պատրաստում են մսով, բրըն-ձով, սիսեռով և ընկոյզով. վրան անց են կացնում քացախախառն ռուպ» (ըստ Bur-hān-i-Oati), «տեսակ ինչ կերակրոյ. 2 ռուպ» (ըստ ԳԴ), «մի տեսակ փլաւ» (ոսա այլոց)։ Այս բառից է փոխառեալ նաև ա-րաբ. [arabic word] jūδab «շաքարով, մսով և բրնձով պատրաստուած մի տեսակ կեռա-կուր» (Կամուս, թրք. թրգմ. Ա. էջ 90)։

• ԳՒՌ-Մող. Սլմ. Վն. Երև. կուտապ, Ղրբ. կօ՜տապ, Ագլ. կօ՛տափ. սրանց նշանակու-թիւնը տեղից տեղ տարբերւում է. օր. Ղրբ. մէջը կանաչեղէն կամ ծեծած ընկոյզ լցրած խմորեղէն է. Րրև.՝ փորը զանազան համե-մեղէններ, կանաչի և չամիչ լցրած ու փու-ռը դրուած ձուկ է (Մազիստրոսի կտապին նման) կամ մաշով ու լոբիով լցրած պահոց հաց (տե՛ս Ամատունի, Հայոց բառ ու բան էջ 368բ)։ Այս բոլորը գալիս են կուտապ ձևից (և ո՛չ թէ կտապ), որի առաջին ձայ-նաւորր համապատասխան է պրս. uառն է նաև կո-տակ (Քաջունի) «բոված կաղինի և շաքարի խառնուրդով զանգուած ուտելիք», Ննխ. զօդագ (<կոտակ) «ալիւրով ու շաքարով շփոթ, որից մի գդալ դնելով մի բարակ շո-րի մէջ՝ դնում են մանկիկի բերանը, որ ծծէ»։


Կտաւ, ոց

s. adj.

flax;
linen;
linen-cloth or cotton-cloth;
linen-garment;
linen.

• Arm. stud. § 1193 արաբ. kattan, պրս. katan և թերևս խպտ. šento, որից ծագել է յն. σινδών։ -Հիւնք. կատու բառից։ Bugge IF 1, 453 դնում է պրս. katan հոմանիշից՝ համարելով թէ ն կարող է երբեմն դառնալ ւ, որին իբրև օրինաև ւիշում է առաւիր, աւարտ, գաւակ, ա-ւեր, աւար։ Müller WZKM 9, 83 փո-ևառեաւ է ասոր. qehtau=ն. ասոր. qe-tō բառից, որի վրայ տե՛ս տակր։ Scheftelowitz BВ 28, 313 սանս. ksauma «կտաւ» բառի հետ։ Kars։ Յուշարձ. 405 սումեր. kud «վուշ»։

• ՓՈԽ.-Հայերէնից են փոխառեալ (ըստ Հիւբշ. Arm. Gram. 308) ասոր. (յետին բառ) [other alphabet] qəttau «բամբակ» և ն. ասոր qeto «բամբակի բոյսը»։-Սակայն այս բա-ռը տարածուած է Առաջաւոր Ասիայից մին-չև Եւրոպայի արևմտեան ծայրը խօսուած բազմաթիւ լեզուների մէջ։-Ամէնից կա-նուխ ունինք ակկադ. kitū և սումեր. gada «կտաւ», որից n աճականով ասուր. kitinnū «կտաւ»՝ փոխառութեամբ տարածուած բո-լոր սեմական լեզուների մէջ. ինչ. ասոր. [syriac word] kettānā «կտաւ», ❇ kutīnā «մտի վրայից հագած երկար շապիկ կամ վերարկու», ն. ասոր. k'itt'än «քթան», k'it'ā-nä «բամբակ», արամ. [hebrew word] kittana եբր. [hebrew word] kutonet «մարմնի վրայից հագած երկար կտաւէ շապիկ», եթովպ. [hebrew word] 2 kətān «վուշ, կտաւ», [other alphabet] Z kədan «շոր, հագուստ», արաբ. [arabic word] kattan (գւռ. kittān) «կտաւ, քթան», [arabic word] quln, qutun «բամբակ»։ Եբրայականից են ծագում հոմեր. յն. γιτών, լոն. [arabic word] «կտաւէ վերարկու» (Boisacq 1061)։ Արա-բերէնից են փոխառեալ մի կողմէց պրս. [arabic word] katān «վուշ» և միւս կողմից իտալ. cotone, ֆրանս. čoton, անգլ. cotton, հոլլ. katoen, մբգ. kottun, նբգ. kattun (Kluge 246), որից էլ լեհ. katun, չեխ. kartoun և ուրիշ սլասական ձևեր (Berneker 653)։ Ա-րաբ. [arabic word] qutni ձևից է փոխառեալ նոյն-պէս թրք. qutni «բամբակախառն մետաք-սեայ կտոր», որից էլ ռուս. кутня՛ (Berne-ker 653) և հյ. գւռ. լութնի, խութնի։ Պարս-կերենի միջոցով են ստացուած թրք. [arabic word] keten, քրդ. ketan, օսս. քաթան, վրաց. კა-თანი քաթանի, սերբ. c'etan և վերջապէս հալ. քթան (տե՛ս այս բառը)։ Եթէ Հայաս-տանո հայրենիքն է կտաւի, ուրեմն այս բո-լոր բառերը ծագում են Հայաստանից, այն է Հայաստանի բնիկ խալդիների լեզուիգ. ո-րից փոխառեալ է նախ ասուրերէնը և այս-տեղից էլ տարածուած ամէն կողմ։ (Schef-telowitz BВ 29, 71 հայերէնը դնում և խալդերէնից, իսկ ասուրականն էլ հայերէ-նից)։


Կտիտ, կտտի

s.

dung, muck.

• «խուսարկութիւն, փնտռտուք». առ-բատ առանձին անգործածական, որից կազ-մուած են կտտել «մանրազնին կերպով ոռն-նել, պրպտել, խուզարկել» Նար. երգ. 308 Վստկ. մանրակտիտ առնել «մանրամասն քննել» Ագաթ. Կորիւն։-Տե՛ս և կտուտ։


Կտուր

adj.

cut, cut out;
— լինել ի միմեանց, to be disunited, at variance.

• «հարթ տանիք». հին գրակա-նութեան մէջ չէ՛ աւանդուած. կայ արդի բարբառներում. բայց սրանից ունինք քա-բակտուր «բերդի քարեղէն տանիք» Ուրհ էջ 320։


Կրակ, ի, աւ

s. fig.

fire, flames;
fire, heat, flame, spirit, ardour;
— լուցանել՝ վառել, to kindle, to light, to make a fire;
արծարծել զ—, to stir, to poke the fire.

• ԳՒՌ.-Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Մկ. Մրղ. Շմ. Ոզմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. կրակ, Ալշ. Մշ. կրագ, Խրբ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Մչ. գրագ, Ասլ. գրագ, գրայ, Տիգ. գրmգ, Ագլ. գ'ըրօկ, Հճ. գmյօգ, Զթ. գօյօք, գօրոք, Սվեդ. գրիւք։-Նոր բառեր են անկրակ կրակահան, կրակամայր, կրակաման, կրա-կառ, կրակառնի, կրակացնել, կրակափայտ. կրակենի, կրակթափի. կրակընկոց, կրակ-խառնի. կրակխորով, կրակծուիլ, կրակսէր. կրակոց, կրակտալ, կրակտարոց, կրակ-ցած, կրակքաշ, կրակքուց, կրակքրքրոց, կրամոխիր (փխ. կրակամոխիր)։


Կարթ, ից

s.

fish-hook, fishing-line;
line, rod;
spur;
hook, crook;
nosering;
shin-bone, tibia;
— ընկենուլ, to throw a hook, to cast a line.

• lusti, Zendsp. 80 զնդ. karota «դա-նակ» բառի հետ կասկածով։ Տէրվ. Նա-խալ. 70 որթ, խրճիթ, լտ. crates «հիւ-սուածք», յն. ϰάρταλος «որթ, կողով», սանս. kart-«հիւսել» ձևերի հետ՝ հնխ. kart «հեւսել» արմատից։ Հիւնք. թա-կարդ բառից։ Scheftelovitz BВ 28, 303 և 29, 29 լտ. cardo «ծխնի» բառի հետ։ Սրա արմատն է հնխ. sqerād «դառնալով շարժիլ, ճօճիլ», որ չի կա-րող տալ հայ. կարթ. ուստի մերժելով՝ ուղիղ մեկնութիւնն է տալիս Liden, Arm. Stud. էջ 36-37 (նոյնը կրկնում է Walde 131 և 332)։


Կարիճ, րճաց

s. astr. fig.

scorpion;
scorpion;
thorny cudgel or stick;
իւղ կարճի, scorpion oil.

• (ըստ որում այս խեցեմորթի գլուխը շատ ուժեղ է և մարմնի մեծագոյն մա-սըն է կազմում)։ Boisacq 413 յիշում է այս մեկնութիւնը առանց դիտողութեան. Pokorny 1, 404 ձևական դժուարու-թիւններն ի նկատի ունենալով՝ շատ հաւանախան, բայց ո՛չ վերջնական է համարում։ Իմ տուած մեկնութեամբ բառիս այսպիսի ծագումը եթէ չի ջընջ-ւում, առնուազն Փոքր-Ասիա է փոխա-դըրւում։ Ըստ այսմ հյ. կարիճ բառի հետ կապ չունի կոր հոմանիշը, որ տե՛ս առանձին։ Իմ մեկնութիւնս ընռունում է նաև Meillet (նամակ 1930 դեկտ. 8)։


Կարծր, ծերք, ծունք

adj. fig.

hard, rough, harsh;
stiff;
solid, firm, steady;
harsh, severe.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. g2rg1-արմատից. որի միւս ժառանգներն են յն. γοργός «ուժ-գին, զարհուրելի, սաստիկ, վայրենի», հիռլ, garg, gargg «կոշտ, բիրտ, վայրենի», մբգ. kare «ուժեղ, բիրտ», որոնց հետ ոմանք միացնում են նաև հսլ. groza, լեհ groza «վախ, սարսափ, սոսկում», ռուս. гpoзa «երկիւղ, սարսափ, արհաւիրք, սպառնալիք, փոթորիկ», rpoзнo «խստիւ, սպառնալեօք. յոխօրտաբար», грoзныи «խիստ, սպառնա-լի, ահարկու, ահռելի», սլ. grózno «յոյժս ևն (Boisacq 154, 1103, Berneker 354-5. Pokorny I, 354)։ Pokorny I, 537, համե-մատութեանց մէջ աւելացնում է նաև լիթ. grazóti «սպառնալ» (Trautmann 95). ար-մատը դնում է հնխ. garg'-կամ grag'-«սարսափ, սարսափելի» (չի յիշում մբգ. karc «ուժեղ, բիրտ» ձևը)։


Կարկամ, ից

adj. fig.

bent, curved, bowed;
twisted;
contracted, ancbylosed, stiff;
precluded, impeded, impotent;
tenacious, niggardly, sordid.

• , ի հլ. «խիստ ոլորուած, կորա-ցած, կծկուած»Վրք. հց. Ա. 560. Նար. Տաղ. «ժլատ, կծծի» Սիր. դ. 36. Մխ. այրիվ. էջ 38. որից կարկամել «կծկել, կորացնել» Ոսկ ես. կարկամեցուցանել «ծռել, խոնարհեցնել (անձը)» Ես. ծը. 5. կարկամիլ «կծկուիլ, քաշուիլ, կռնծիլ» Ղկ. ժգ. 11. Ողբ. բ. 10. կարկամութիւն «մորթի վրայ կնճիո» Ոսկ եբր. -արդի գրականում կարկամիլ նշանա-կում է «անդամները բռնուիլ, անդամալոյծ ղառնալ»։


Կարկուտ, կտի

s.

hail.

• , ի հլ. «կարկուտ» ՍԳր. Մծբ. որից կարկտեայ Ոսկ. եբր. կարկտաբեր Եփր. պհ. կարկտախառն Եղիշ. յես. Շիր. կարկտածեծ Վստկ. էջ 116. կարկտածու Խոր. կարկտահար Լծ. Կոչ. կարկտահոս Արծր. քարէկարկուտ Նխ. յես։ (Անստոյգ բադեր են կարկտումն Վրդն. սղ. և կարկըտ-չել Փիլ. նխ. 63. այս բառերը ՋԲ չի լիշում. ՆՀԲ մեկնում է կարկտումն «փոխարկումն անձրևոյ ի կարկուտ կամ տեղատարափ կարկտի և կամ սարսռումն», կարկտչել «տեղալ կարկտի, կարկտել, մանաւանդ դո-ղալ ի ցրտոյ՝ որ յերեսաց կարկտի, կամ բաբախել ատամանց ընդ միմեանս»։ Առա-ջինը ըստ այլ ձեռ. կարդալու է կրկտմամբ, իսկ երկրորդը պէտք է ուղղել ըստ իս կար-կաչել «ատամները իրար զարնել, զոփալ». հմմտ. կարկաջումն, ատամնակարկաջ բա-ռերը՝ կարկաչ արմատի տակ։ Տե՛ս նաև վարը կրկիտ)։

• նախ Klaproth. Asia poly. 101 հա-մեմատես սլ. gradú, լտ. grando բա-ռերի հետ։ ՀՀԲ և ՆՀԲ քարէ կուտ։ Ու-ղիղ մեկնութիւնը վերի ձևով տուաւ նախ Տէրվ. Նախալ. 82, որից անկա-խաբար յետոյ Meillet MSL 10, 280։ Հիւնք. կարկատել բայից։ Bittner WZKM 14 (1900). 161 պրս. [arabic word] tagark հոմանիշի հետ։ Karst, Յու-շարձ. 420 թթր. kar «ձիւն, եղեամ, սառոյց» և հյ. սառն բառերի հետ։


Կարճին

s.

root.

• «ռոյսի արմատ». մէկ անռամ ունի Ագաթ. § 548 «Չարաթոյն օդոցն շընչ-մամբ խստութեան դառնութեան՝ խորշակա-հար ցամաքեցուցանէ զվարսաձև բոյսս դա-լարոյն, մօտ առ կարճինսն այրեցուցանէ»։ (Ձեռ. կաճինսն, կարճիսն, կարճիսկսն. ՆՀԲ դնում է կաճին, նոր տպագրութիւնը՝ կար-նինսն, բայց ուզում է կարդալ «մօտ առ կարճ իսկ սնարեցուցանէ». կրկնագրում պա-կասում է. յն. և արաբ. թարգմանութիւնները յապաւած են այս մասերը)։ Թէ ուղիղն է կարճին՝ ցոյց է տալիս նրանից ածանցուած կարճնովին «արմատաքի, արմատով միա-սին» բառը, որ գործածուած է մէկ անգամ Սղմ. կէ. 22 «Փշրեսցէ զգլուխս թշնամեաց իւրոց և զհերսն կարճնովին» (այլ ձեռ. կար-ճովին)։


Կարմիր, մրոյ, մրով, մրաւ

adj. s.

red;
rubicund, ruddy, rosy;
red, red colour, vermilion.

• -Պհլ. *karmir հոմանիշից, որ իրանեան գրականութեան մէջ աւանդուած չէր և վեր-ջերս միայն երևան եկաւ (տե՛ս Gauthiot, Gram, sogd. 143 և MSL 17, 247) սոգդիա-ևան krm'yr (կարդա՛ karmir) «կարմիր» ձևով։ (Բայց ըստ Մարքվարտ (անձնական) կայ պհլ. [syriac word] ︎ kalmīr «կարմիր»)։ Նոյ-նից փոխառեալ է նաև եբր. [hebrew word] karmil «որդանի կարմիր գոյնը և նրանով ներկուած բան». հմմտ. նաև սանս. kirmira։ Բոլորի արմատն է պրս. [arabic word] kirm, զնդ. kərəma (?), տանս. krmi «որդ», որի ցեղա-կիցներն են ալբան. krum, krimp, իռլ. cruim, լիթ. kirmis, հպրուս. girmis «որդ», ընդհանուր նախաձևը հնխ. q'rmi-։ «Որդ> կարմիր» նշանակութեան զարգացման պատ-ճառն այն է, որ հին ժամանակ ծիրանի կարմիր գոյնը պատրաստում էին մի տե-սակ որդից (coccus ilicis կամ coccus polo-hicus), որ կաղնի ծառի վրայ աճող մի մակաբոյծ էր։ Հմմտ. ուրիշ լեզուներից նշանակութեան նոյնպիսի զարգացմամբ՝ յն. ϰὄϰϰος «որդ» և ϰὸϰϰινος «կարմիր», հսլ. čirmi «որդ» և čruminu «կարմիր», լտ. ver-mis «որդ» և vermiculus «որդան»>իտալ. vermiglio, ֆրանս. vermeil «կարմիր», հսլ. *v'rmi «որդ» և ուկր. vermjanyj «կարմիր», հպրուս. wormyan «կարմիր»։ Այնուհետև իրանեան բառը տարածուեց Արևելք և Արև-մուտք (Եւրոպա մտաւ արաբների միջոցով) հՍմտ. թրք. [arabic word] qərməz «որդան», qər-məzə «կարմիր», քրդ. kərməz, արաբ. kir-miz, kirmizi, սպան. alquermes, ֆրանս. μermèა ետաւ. carmesino. գերմ. Karmesin, լեհ. kiermes, alkiermes, բուլգար. hrimiz, սերբ. grimis, ռուս. кармазинъ, միջին հյ. խրմզի, ղըրմըզի «ծիրանի», գործածական յետին ռամիկ լեզուի մէջ, ինչ. Կոստ. երզն. էջ 114, 120 ևն (Boisacq 245, 844, Berne-ker 169, 490)։-Հիւբշ. 167։


Կացի, ցւոյ

s.

child, youth;
scholar, pupil.

• ՆՀԲ «լծ. թրք. genj կամ իբր յան-դիմանակաց տեառն իւրում. վրաց. կացի». իսկ համբակ բառի տակ կալ, կացի ձևից՝ իբր «նոր ոտք երած»։-Scheftelowitz BВ 28, 287 զնդ. kasu «փոքր» բառին ցեղակից։


Կեղեւ, ոց

s. fig.

bark;
peel;
rind;
husk;
shell;
outside.

• ԳՒՌ.-Ներկայանում է 12 ձևով, որոնք կարելի է դասաւորել հետևեալ ձևով. 1. Զթ. և Սվեդ. գիղիվ (<կեղև). 2. Սեբ. գէղէբ (<*կեղեբ). 3. Ակն. գէղօփ (<*կեղոփ). 4. Մկ. քէղվունք՝, Տիգ. քէվիխ՝ որ շրջուած է *քէխիվ ձևից (<քեղև). 5. Ալշ. քէղեբ (<*քեղեբ) 6. Բլ. Մշ. քէղեփ, Ոզմ. քեղէփ (<*քեղեփ). 7. Երև. կլէպ (<*կլեպ). 8. Շլ. քլէպ (<*քլեպ). 9. Ղրբ. քլէվ (<*քլև). io. Արբ. Եւդ. Երզ. քլէֆ (<*քլեֆ). 11. Սեբ. քէ-լէֆ (<*քելեֆ). 12. Տր. ղալաբ։-Այս բո-լորը կարելի է վերածել 4 խումբի.-1. կեղև, կեղեբ, կեղոփ. 2. քեղև, քեղեբ, քեղեփ. 3. կլեպ. 4. քլեպ, քլև, քլեֆ, քելեֆ, ղալաբ։ Երբեմն երկու ձևերն էլ գործածական են միևնոյն բարբառում, տարբեր առումներով. օր. Սեբ. գէղէբ «ընկուզի կամ ծառի կեղև», քէլէֆ «ձուի կեղև»։ Բայական ձևով ունինք ի մէջ այլոց՝ Ակն. գէղվիլ, Պրտ. գէղբէլ, Ասպլ. գէ՛ղբէլ, Սվ. գէբէղէլ (շրջուած *գեղե-բել ձևից), Ալշ. քէղբել, Մշ. քէղփել «կեղե-ւել, ստկել, կեղևը հանել»։ Նոր բառեր են կեղուել, կեղևուիլ, կեղեւահան, կեղվտուք, կլպել, անկլպել, կլպահան, կլպոտել։ Նկա-տելի է որ բառիս հոմանիշ խեճեպ ձևն էլ ներկայ բարբառների մէջ այսքան զանառան կերպարանքներ ստացել է և տարակոյս չը-կայ՝ որ խեճեպ և կեղև իրար վրայ փոխա-դարձաբար ազդած և իրար կերպարանա-փոխած են։ Այնուամենայնիւ կեղև և կլեպ այնպէս հեռու են իրարից և այնպէս ան-վերածելի, որ անհրաժեշտ է ընդունիլ թէ սրանք ասորի բառի զանազան տառադար-ձութիւններն են՝ տարբեր շրջաններում փո-խառեալ։-Կլեպ ձևի վկայութիւնն ունինք 1788 թուից, Կ. Սարաֆեան, Բանալի գի-տութ. Ս. Պետերբ. էջ 68։

• ՓՈԽ.-Ըստ Գ. Փառնակ, Անահիտ 1906, 233 հայերէնից է փոխառեալ ալբան. kê-lénh. որ նշանակում է «պատեան»։ (Սա-կայն ըստ իս պարզապէս թրք. qələf, ռմկ. խըլըֆ «պատեան» բառն է. հայերէնի մէջ կեղև կամ կլեպ՝ «պատեան» նշանակու-թեամբ գոյութիւն չունի)։-Հայերէն բառի հետ համեմատելի են սակայն լազ. ղլեպա «ընկոյզի կանաչ կեղև», վրաց. ղ'վլեփա «կեղևը հանել, ստկել, կլպել. 2. կողոպտել» (խիլիփա «футляръ для лука, աղեղի պատեան» թրք. qələf բառից է), որոնք հա-ւանաբար հայերէնի միջոցով անցած են Կրվկասեաններին։


Ծածուկ

adj. adv. s.

hidden, secret, occult;
stealthy, clandestine, underhand, furtive;
—, ի —, in secret, privately, secretly, by stealth, clandestinely;
—ք, hiding-place;
the secrets;
the private parts;
—ք սրտի, bottom, the inmost recess of the heart;
— հրամանք վերին Տեսչութեան, the inscrutable ways of Divine Providence.

• ԳՒՌ.-Վն. ծածկել, Ախց. Երև. Կր. ծածկէլ, Ագլ. Մկ. Ոզմ. Տփ. ծածկիլ, Հճ. Մշ. Սչ. ձաձգել, Ննխ. ձաձգէլ, Զթ. Խրբ. Տիգ. ձաձգիլ, Հմշ. ձաձգուշ, Գոր. Ղրբ. ծասկէլ, Պլ. Ռ. Սեբ. ձազգէլ, Ապլ. ձազգէ՝լ, Սլմ. տասկել, Դվ. Մրղ. տասկէլ, Շմ. տասկիլ.-արմատը պահում են Ղրբ. Պլ. Սչ. ձաձուգ, Ոզմ. ծածօկ. կովկասեան բարբառներում չկայ։-Նոր բառեր են ծածկերես, ծածկե-բնակ, ծածկորդ, ծածկուկ, ծածք։ Վերջինը ենթադրում է *ծած արմատ, որ սակայն գոյութիւն չունի. ուստի պէտք է կարծել՝ որ կազմուած է ծածկ-ել բայից. դրա համար էլ գրւում է նաև ծածկ։


Ծամ, աց, ոց

s.

hair, head of hair;
կեղծ —, wig, periwig, peruke.

• ՓՈԽ.-Հայերէն բառից փոխառեալ է թւում կապադովկ. ζ'ιαμες (ցա՛մէս) «կա-նանց և աղջկանց վարսերի հիւսքերը բռնող գեղեցիկ ժապաւեն՝ արծաթէ և ոսկէ դրամ. ներով»։ Այս բառը Karolides, Γλ. συγϰρ. 83 կցում է յն. ἰμας «փոկ», իռլ. siaman «ժա-պաւէն», անգսք. sima «կապ», սկանդ. sey-ni «թել» բառերին, իսկ հյ. ծամ բառի հետ կապակցութիւնը մերժում է։-Մերժումը արդարացնելու համար առանձին պատճառ-ներ չկան. որովհետև 1) ծամ բառը ռռւու-թիւն ունի Կը ճիւղի բարբառների մէջ (այս-պէս՝ Ալշ. Ապ. Ակն. Բլ. Բղ. Խլ. Խտջ. Մշ. Նբ. Վն.).-2) Մոկաց բարբառով նշանա-կում է արդէն «մազերի կապ, ծամկապ».-կասկածելի է միայն ծ>ց։


Ծառ, ոց

s.

tree;
մատաղատունկ —, sapling;
հինաւուրց՝ զառամ —, old -;
պտղատու —, fruit -;
— արուեստի, the ten Aristotelian categories;
ելանել ի —, to climb trees;
to mount a -;
յօտել, յապաւել զ—ս, to prune;
to lop;
պատուաստել զ—ս, to graft;
ծաղկին —ք, the trees flourish;
փթթին —ք ծաղկօք, ծաղկազարդին —ք, the fruit trees are in full bloom or blossom;
— կացուցանել զհերս, to cause the hair to stand on end;
իւրում —ոց ի վերայ ելանել, to do according to one's will or pleasure, to follow one's own bent.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. g'rso-ձևից, որ ստորին աստիճանի ձայնդարձն է g'ers «ո-լորել. 2. ճկուն ճիւղերից, թփերից ու մա-ցառներից բան հիւսել» արմատի։ Սրա ժա-ռանգներն են կրետ. γάρρα «ցուպ, գաւա-զան», γάρσανα «մացառ», յն. γέ́ρρον (<*γέρ-συν) «ուռուց հիւսած բան. ցանկա-պատ, ցից, սլաք ևն», հհիւս. kjarr (*ker-za-) «թուփ, թաւուտ, մացառուտք», նորվ. kjarr, kjerr «ծառերի և թփերի ճիւղեր ու-տերևներ», շշվեդ. գւռ. kars, karse «ուռուց հիւսած կողով՝ յատկապէս ձկան համար» ևն (Pokorny 1, 609, Boisacq 145)։

• Հներից Տաթև. հրց. 214 մեկնում է զանազան ձևերով. նախ՝ իբր ծառալ, «զի բոյսք և տունկք միշտ ծառայք են». երկրորդ՝ ծուռ, «զի ծառն ծռեալ ունի զգլուխն ի վայր և զոստսն ի վեր. կամ թէ ծռեալ ունի զոտս (կարդա՛ զոստս) և զստեղունս յայտկոյս և յայնկոյս», եր-ռորդ՝ ծեր, որովհետև մարդկանցից ա-ռաջ են ստեղծուած։-Նորերից առա-ջին անգամ Klaproth, Asia polygl. (1823) համեմատեց բասկ. zura «փայտ» բառի հետ։ Brosset JAs.

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Գոր. Ակն. Երև. Կր. Ղրբ. Մկ. Մշ. Մրղ. Շմ. Ոզմ. Ջղ. Սլմ. Վն. ծառ, Տփ. ծար, Ասլ. Խրբ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. Տիգ. ձառ, Ագլ. ծօռ, Զթ. ձօռ, ձոռ, Հճ. ձօր։-Ղրբ. մնկ. ծա՛ծաս «ոտի վրայ կանգնիլ»։-Մառզարդար բառը (վը-կայուած է 1221 թուի մի արձանագրութեան մէջ, տե՛ս Ամատ. Հայոց բառ ու բան, էջ 304) դարձել է Ջղ. ծառազարդ'ար, Մշ. ծառ-զարդ'ար, Երև. ծառզարթար, Սեբ. ձառզար-թար, Ոզմ. ծառզmրդ'mր, Մրղ. Սլմ. ծաո-qmրթmր, Վն. ծառզmրտmր, Մկ. ბmռეmր-տmր, Կր. ծառզադ'ար, Շմ. ծառազmրթmք (<*ծառազարդարք ձևից), Ասլ. Պլ. Ռ. զար-զարթար, Մժ. զmզmրթmր, Ղրբ. զըրզm՛ռ-թmռ կամ պարզապէս զm՛րթmռ, Գոր. զըրը-զm'րթmռ, Ատն. (թրքախօս հայոց մէջ) զար-զաթթար (Բիւր. 1900, 454), որոնց մէջ նախաձայն ծ վերածուած է զ-ի՝ յաջորդ զ ձայնի նմանութեամբ. հմմտ. զոյժ>ժոյժ, ծաղկազարդ>Սչ. զաղգա-զարդ'. որի հակառակն է Ախց. ծարծաթար (Վարդանեան, Ժող. անգիր բնստ. էջ 9՝ ե-րեք անգամ). Մրշ. ծօռծառթօր (կարդա՛ ձօռձառթօր. Գաբիկեան, Ամէն. տարեց, 1922, 325)։-Նոր բառեր են ծառաբար. ձառծակուկ, ծառապտուղ, ծառել, ծառժա-ռոտ, ծառկոտրունք, ծառտակ, ծառշուք, ծառուտք, ծառնիվեր, ծառնոց, ծառնուկ, ծառնամէջ. վերջինների մէջ արմատը դար-ձել է ծառն, ինչպէս որ այլուր ունինք սեռ. ծառան, Ախց. յգ. ծառներ, հնից յգ. սեռ. ծառանց Խոսր. պտրգ։-Սէօլէօզի մէջ (Բիւ-թանիա) ծառ յատկապէս նշանակում է «ձի. թենի, ձիթաստան»։

• ՓՈԽ.-Վրաց. ծարավի წარავი «մացա-ռուտ, թփերով և մացառներով լցուած տեղ». կամ წარაუი ծառափի «ուռիների փոքր ան-տառ». (=հյ. ծառափն)?-Bugge, Etr. u. arm. էջ 86 հայերէնից փոխառեալ է դնում Կիւրին. tar «ծառ», կազիկում. tar «սոճի»։ Ուտ. zäräzärt'är, «ծաղկազարդի տօնը» (<ծառազարդար ձևից)։


Ծառան

s. anat.

s. anat. penis.

• «առնի անդամ». յիշում է միայն Լծ. փիլ. իբրև գաւառական բառ. «Ծառան բառ է գաւառի. զպոչն ասէ»։ Սակայն նոյն բառը Բառ. երեմ. էջ 149 մեկնում է «ուս-տըր»։


Ծարիր, րրոց

s.

antimony black;
ամալ — յաչս, to blacken with antimony, to paint the eyebrows;
ի— եւ ի սնգոյր շպարել, to put on rouge, to paint one's face;
— քար, ծարուր, ծարրաքար, antimony, stibium;
ծարատ, antimoniate.

• , ո, ի-ա հլ. (գրուած նաև ծարիւր. ծարոյր, ծարուր) «աչքի քաշելու սև դեղ» Եզեկ. իգ. 40. Երեմ. դ. 30. Ոսկ. ես. և մ. ա. 10, բ. 5. որից ծարրաքար կամ ծարիր քար «թութի» Բժշ. Գաղիան. ծարրել «աչքին ծարիր քսել» Դ. թագ. թ. 30 (գրուած նաև ծարուրել Բանք իմ. 59, ծարիւրել Սասն էջ 71)։ Սրանց հետ նոյն են նաև ծարուր, ծարուրիկ բոյսերը՝ իբր թրգմ. թրք. թու-թիա հոմանիշի. (ունի միայն ՀԲուս. § 1128 առնելով Կամարկապցուց և Սալաձորցուց)։

• ԳՒՌ.-Խրբ. Տիգ. ձmրիր «ծարոյր»։ Նոյն բառն է նաև ծարուր Բն. «ծեծած կարմեր պղպեղ», Ղրբ. «ցորենի մուր, սևացած ու ածխացած հատիկ»։ Բայական գործածու-թեամբ՝ Ջղ. ծարրել, ինչպէս նաև ծարու-րել Ակն. որից ծարրման Տիգ. «աչքերին ծարիր քսած»։


Ծեծ, ի

cf. Գան;
cf. Հարուած.

• «գան, հարուած, ծեծելր» Յհ. գառն. Տաթև. ձմ. ճլբ. որից ծեծել ՍԳր. Ա-գաթ. Ոսկ. Եւս. պտմ. 90, 622. ծեծած «վու-շի ձարձրուք, փիւրիւզ» Ես. ա. 31. Ոսկ. հռովմ. 303. բրածեծ Ագաթ. Բուզ. Ոսկ. գա-նածեծ Չօր. կթ. թրածեծ Յայսմ. կարկտա-ծեծ Վստկ. ձիւնածեծ Պտմ. աղէքս. ոզորա-ծեծ Ագաթ. կասկածելի ձև է ծեծածած (իմա︎ ծեծած) Կանոն։


Ծեփ, ոց

s. chem.

plaster, stucco;
cement, mortar;
lute.

• =Նոյն է վրաց. წება ծեբա, წობა ծոբա «մխրճել», დაწება դածեբա «սուզել, մր-խըրճել», მწუბება մծուբեբա «ցեխի մէջ թաւալիլ», წ.ბება ծեբեբա «կպցնել, փակ-ցընել», წებო ծեբո «խէժ, սոսինձ», მეწებება մեծեբեբա «իրար կպցնել», დაჭებება դա-ծեբեբա «իրար կպցնել» բառերի հետ (վեր-ջաձայն բ-ի համար հմմտ. հյ. թեփ, սեռ. րեփոյ> վրաց. თებო թեբո)։ Բայց այս նը-շանակութիւնները այնպէս են, որ չեն կա-սող իրարից բխիլ. վրացին աւելի ընդհա-նուր իմաստ ունի, ուստի աւելի նախնական է. մինչդեռ հյ. «ծեփել» մի մասնաւոր ա-ռում է միայն, ուստի պիտի ասէինք թէ փո-խառեալ է վրացականից. բայց ճիշտ այս ի-մաստը պակասում է վրացերէնում։ Ընդհա-կառակը «կպցնել» իմաստը գտնում ենք այնպիսի հայ բարբառների մէջ (Բուլանըխ, Մարաղա, Սալմաստ), որոնք ո՛չ մի կապ չունին վրաց հետ։ Այս բոլորից հետևում է այն՝ որ թէ՛ հայր և թէ վրացին փոխառեալ ևն մի երրորդ ընդհանուր աղբիւրից, որ Հա-յաստանի նախաբնիկների լեզուն է։ Խալդե-րէնը ունիծ (s) ձայնը. հմմտ. [other alphabet] si և [other alphabet] su վանկերը։-Աճ.


Ծէս, ծիսից

s.

rite, form, ceremony.

• =Փոխառեալ է վրացերէնից. հմմտ. վը. րաց. წეbი ծեսի «կարգ, բնութեան օ-ոէնք, կարգադրութիւն, կանոն, եկեղեցա-կան ծէս, սովորութիւն, բնութիւն, բարք», წესა ծեսա «կոչել, անուանել, կարգել, հաստատել, կանոն դնել», წეხება ծեսեբա «կարգադրել, կանոնաւորել, կարգաւորել», გაწვხება գածեսեբա «կանոն, հաստատու-թիւն, հրաման, կարգ» կամ բայական գոր-ծածութեամբ՝ «հաստատել, կարգել, ևանո-նաւորել», განწეხება գանծեսեբա «կար-զադրութիւն, կարգադրել, կանոնաւորել» მოწეხე մոծեսե «ընկերութեան անդամ, քահանայ, աբեղայ, կրօնաւոր», უწესო ու-ծեսը «անկարգ, խառնակ, անկանոն», უδე სօბა ուծեսորա «խառնակութիւն, անկար-ռութիւն»։ Հայերէն բառը յետին, ռամիկ և գործածութեան մէջ չմտած մի ձև է. մինչ-դեռ վրացերէնը ցոյց է տալիս ճոխ ու կեն-դանի գործածութիւն։ Բացի սրանից վրացին ունի բառիս նախանշանակութիւնը. հմմտ. წეხა ծեսա «կոչել, անուանել, կարգել, հաստատեւ»։ Այս պատճառով չի կարող վրացին հայերէնից փոխառեալ լինել, այլ ընդհակառակը։-Աճ.


Ծիտ, ծտի

s. ornith.

s. ornith. sparrow;
ճճուէ —, the chirrups.

• = Փոխառեալ է կովկասեան լեզուներից։ հմմտ. վրաց. ჩიტი չիտի «թռչնիկ, ճնճը-ղուկ», ვარდის ჩიტი վարդիս չիտի «սո-խակ» (իբր թէ «վարդի թռչուն»). մինգ. չի.. տի «թռչնիկ, ճնճղուկ», ինգ. չիտ «ծիտ, ճնճղուկ»։ Հայերէն բառը փոխառեալ է, ո-րովհետև, նախ՝ յետին է և քիչ գործածուած, և երկրորդ՝ որ այսօր էլ միայն կովկասա-հայ բարբառների մէջ գոյութիւն ունի։ Զար-մանաւի է սակայն՝ որ Չուբինով 15zā վրացին հայերէնից փոխառեալ է դնում.-Աճ.


Ծիր, ծրի

s. adj. geog.

circle, circumference;
round, circuit;
out-line, border;
spread, diffused;
— արտեւանանց, edge of eye-lids;
— անուոց, wheel-track;
rut;
— հանդերձիկ, skirt, border, piping;
the tropics;
— գնաց, colure;
— տեսութեան, horizon;
—ք աստեղաց, chorus of the stars;
— կաթին, galaxy, milky way;
— խաւարման, ecliptic;
— գիշերահաւասարի, equinoctial;
— ածել, to gird, to surround;
ընդ —ս եղերաց, throughout the world;
որ ոչ ընդ ծրաւ անկանի, unbounded, infinite.

• ՆՀԲ լծ. յն. γύρος, լտ. gyrus, թրք [arabic word] čevre, արաբ. ❇ davr «շըր. ջան»։ Պատկ. և Müller, Armen. VI յն. γυρός, լատ. gyrys «ծիր, շրջան»։ Հիւբշ. 457 մերժում է այս հա-մեմատութիւնը, որովհետև γυτός համա պատասխանում է մեր ծուռ բա-ռին։ Հիւնք. ბրար բառից։-Scheftelo-witz BВ 28, 296 հբգ. keran, մբգ. ke-ren «դառնալ»։ Karst, Յուշարձան 404


Ծիւ, ք

s. adv.

piece, patch;
flake;
in rags, in tatters.

• «կտոր, պատառ (մանաւանդ շորի»). արմատ առանձին անգործածական, գտնը-ւում է մեայն արդի բարբառների մէջ (տե՛ս տակը գւռ). որից ծուէն «շորի պատռած կր-տոր» Դ. թագ. բ. 12։ Նար. «փայտից կըտ-րած կտոր» Մագ. թղ. 219. ծիրանածուէն «ծիրանիից շինուած շոր» Նար։


Կերտ

s.

building, construction.

• պրս. kard, gird, garvāda «կերտուած». Սրանից յետոյ ՆՀԲ՝ իբր պրս. kard։-Neumann ZKM 1, 247 հաւանաբար սանս. kջ «անել, շինել»։ Lassen ZKM 6. 79 յիշում է Հեսիքիոսի աւանդածը, բայց ինքը համարում է սեմ. qeret, qiryā «քաղաք»։ Gosche 37 սնս. karta և օսս. քարթ «բակ»։ Böttich. ZDMG 1850. 356 սանս. kar, krtá։ Justi Zen. dsp. 80 զնդ. karet «կտրել», 84 զնդ. kərəta, սանս. krta, իբր kar «շինել» արմատից, իսկ էջ 269 զնդ. varəd «յա-ռաջացնել»։ Lag. Gesam. Abhd. 199 Arm. St. § 1151 Հեսիւքոսի αμαζαϰάραν ձևը ուղղելով ἀμαζαϰάρδαν՝ կցում է այստեղ։ Müller SWAW 38, 572-3 և 45, 538 ևն սանս. krt, օսս. awkardan զնդ. aiwikərənt։ Տէրվ. Նախալ. 69 հնխ. kar «շինել» արմատից է դնում, կցելով նաև հլտ. čerus «արարիչ», լտ. creare «առնել, ստեղծել»։-Կերտ ռա-ռի վրայ ընդարձակ մի վէճ ունին Հիւ-բըշման և Մորթման։ Առաջինը ZDMG 30, 138-141 իր Iranisch-Armenische Namen auf karta, kert, gird վերնա-գրով նամակի մէջ հաստատում է թէ կերտ բառը զուտ իրանեան փոխառու-թիւն է, քանի որ հայերէնը չունի ան-ցեալ դերբայի -ta մասնիկը և թէ կերտ նշանակում է ո՛չ թէ «քաղաք», ինչպէս աւանդում է Հեսիւքոս, այլ «շինեալ»։ Սրան պատասխանեց Մորթման ZDMG 32, 724-8, ուր պնդում է թէ պրս. [arabic word] նշանակում է «քաղաք» և ո՛չ թէ «շի-նել», որի համար իբրև ապացոյց մէջ է բերում Բուրհան-ի-Կատիի հետևեալ վկայութիւնը. «gird «քաղաք» նշանա-կութեամբ, ինչպես Darābgird-ի և Sisa-vušgird, որոնք Darāb-ի և Siyayus-ի քաղաքն են նշանակում»։ Մորթման՝ պրս. gird դնում է girdidan «դառնալ» բայից. հմմտ. յն. πόλις «քաղաք» և τԱλ︎έω «դառնալ». իսկ պրս. girdidan միացնում է սանս. vrt և հյ. ուր բառե-րին. վերջինը պահուած ուրուր և պա-բուրել ձևերի մէջ։ Նոյն խնդրի մասին


Կթղայ

s.

drinking-glass;
— ընկեր, bottle-companion.

• = Ասոր. ❇ qədxa «բաժակ, գա-ւաթ», որ փոխառեալ է համարւում արաբ. [arabic word] qadah «բաժակ» բառից (Brockelm. Lex. syr. 312)։ Նոյն արաբ. բառն է՝ որ դարձել է օսմ. qadeh, ռմկ. խատեխ «բաժակ»։-Աճ.


Կիծ

s.

burn, ustion;
smart;
crumb, bit, piece.

• . այս արմատի ընդհանուր իմաստն է ճխածնել, կծել, փրցնել, պոկել, խայթել, կճել, ցաւացնել, մարմաջեցնել», որոնցից ծագում են՝ կծաճել «կծել, խածնել» Ա. մակ. թ. 8. «բրդել, հացը կտրատել և բա-ժանել» Եփր. բ. թես. և ա. կոր. 72 (կտ. եզ. գ. դէմք կիծ «ուտելու համար բաժա-նեց»). կծել «մարմաջել, խայթոց զգալ» Եզն. «տանջել, չարչարել» Լմբ. ժբ. մարգ. էջ 213 (Զաք. ժա. 11) (Կապել կծել տանջա-նօք). «խայթել» Վրք. հց. Բ. 16. կիծ «եռք, սաստիկ քոր գալը» Շիր. Վրք. ոսկ. «կտոր, բրդուճ» Հին բռ. կծատել «խածնել» Ոսկ յհ. ա. 3. կծեցուցանել Երզն. մտթ. կծտալ «խածնել» Ոսկ. յհ. ա. 3 (էջ 57). ջերմակիծ Հկիղիչ» Վեցօր. 115. Ագաթ. Շիր. 56. բո-ցակիծ Նար. 177. գաղտակծութիւն «ծածուկ ցաւ» Յհ. կթ. զաղտակիծ «չհաջելով կծող (շուն)» Ոսկ. եփես. 836. կսկծակիծ Ոսկ. յհ. ա. 28. կծու (իբր *կիծու. կազմուած է ու մասնիկով. հմմտ. հատու, աղու, թթու, ազղու) «բարկ, դառն, դաժան» (բուն նշա-նաևում է «խայթող, կծող». նախ համի հա-մար ասուած և յետոյ փոխաբերաբար) Կոչ. Ոսկ. յհ. ա. 9. Եփր. աւետ. որից կծուու-թիւն Ոսկ. յհ. ա. Եղիշ. կամ կծութիւն Նիւս. բն. Վրք. հց. կծուագոյն Բրս. մախ. Խոսը կծուակիծ Եւագր. 267 ( կծուակիծ առնել «կսկծացնել»). կծուագին Տօնակ. կծուահամ Վստկ. կծուին Մագ. ևն. այսպէս է նաև կծուել «պտուղ քաղել, փրցնել» Ածաբ. Պրպմ. 329. Սարգ. բ. պետր. գ (էջ 431), որի համար էլ հմմտ. կծանել «բրդել»։-*կծիլ (կազմուած զ սաստկականով) «սիր-տը ղառնանալ, բարկանալ, զայրանալ» Փարպ. «կատաղիլ, կրքով ջեռնուլ» ՍԳր. զկծեցուցանել «սիրտը ցաւացնել, մորմո-քեցնել, զայրացնել» Յոբ. ժզ. 5. Հռ. ժ. 19. Ոսկ. ես. Եզն. զկծագոյն «սաստիկ կծու» Փիլ. իմ. զկծանք «սրտի ցաւ, կսկիծ» Խոր. ևն.-կսկիծ (կազմուած կիծ արմատից կոր-կընութեամբ, իբր *կիծկիծ>*կծկիծ, ուր ծ յաջորդ բաղաձայնի պատճառաւ ատամնա-կան մասը կորցնելով՝ կսկիծ) «ցաւ» Եփր. գաղ. Ոսկ. մ. բ. 18. որից կսկծեցուցանել Տոբ. ժա. 8. Ես. ժը. 3. Ոսկ. մ. ա. 19 կսկծիլ Ոսկ. մ. բ. 15 և յհ. բ. 21. կսկծա-կան Ոսկ. ես. կսկծակիծ Ոսկ. յհ. ա. 28. կսկծանք Բուզ. կսկծելի Բ. մակ. ժ. 34. ժբ. 14. չարակսկիծ Ճառընտ. Ոսկիփ. շատակըս-կիծ Սարգ. դառնակսկիծ Շար. ևն։-տիճ «կարիճի՝ մեղուի խայթոցի սուր ծայրը՝ որ խայթած տեղը՝ վէրքի մէջ է մնում. աւան-դուած չէ հին գրականութեան մէջ, բայց գտնւում է արդի բարբառներում. յիշում է նաև Բառ. երեմ. էջ 137. որից կազմուած են կճել «խայթել», կճան «եղիճ», կճաւոր «խայթող», կճիկ «սիրտ կսկծացնող», կնիչ «խայթոց». կճի «ատամ», որոնք բոլոր ռա-ւառական բառեր են և չեն աւանդւած հին մատենագրութեան մէջ։ Նոյն բառն է նաև Երև. ճիճ «մոծակի խայթոց» (տես Պռօ-շեան, Կռուածաղիկ ա. տպ. 175, բ. տպ. 306)։-Վերի կիծ և կին արմատներից կազ-մուած ձևեր են դարձեալ կծմթել «մատնե-րով մորթը ճմլել» միջին հյ. բառ, որ ունի նորայր, Բառ. ֆր. 943բ (pincer բառի տակ) և կճմթել, որի շրջուած կմճթել ձևի հնագոյն վկայութիւնը ունի Կ. Սարաֆեան, Բանալի գիտ. Սանկտպետ. 1788, էջ 69։


Կինճ, կնճաց

s. zool.

s. zool. wild boar;
— մատակ, wild sow.

• կամ ԿԻՆՋ (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «վարազ, արու վայրի խոզ» Մծբ. Խոր. որից կնջուղտ (թերևս ուղ-ղելի ընջուղ) «կինճից և ուղտից խառնակ կենդանի» Յայսմ. կնճադէմ «խոզի կերպա-րանք ունեցող» (նորագիւտ բառ) Տաթև. ձմ. ղէ. կնճանալ «հպարտանալ, ամբարտաւա-նիլ» Գ. մակ. գ. 12։


Կինք

s.

sole of the foot;
trace, track, foot-print.

• «ոտքի ներբանը, հետք» Յոբ. ժը. 12, որից առնում են նաև Իսիւք.. լոբ. 249 և Վանակ. յոբ։ (Վանակ. սխալմամբ մեկ-նում է բառս «շառաւիղ, ծունկ, արմուկ»)։ Սրանից է կնի, որ առանձին գործածուած չէ, այլ զ նախդիրով՝ զկնի «յետևը, յետևից» ՍԳր. Ագաթ. Կիւրղ. ել. թգ. զկնիք «յաջորդ-ները, հետագայք» Փիլ. Խոր. Բրս. զկնիա-գոյն Բուզ. դ. 8. զկնիընթացաբար Յհ. կթ. սակայն նախդիրը տեղափոխուելով՝ մի զմիոյ կնի, զմեր կնի ՍԳր. որոնց մէջ կնի պարզ ձևը յայտնի կերպով երևան է գա-լիս։ Այս բոլորի հետ՝ ձևի, կազմութեան և նշանակութեան կողմից հմմտ. հետք. հե-տի, զհետ, մանաւանդ կրուկ «գարշապար». ընդ կրուկն «անմիջապէս յետոյ» Եփր. թգ. 396 և արաբ. [arabic word] aϑar «հետք և զկնի»։


Կիր, կրոյ, ով

s. chem.

lime;
calx.

• , ո հլ. «կիր, թրք. kireǰ» Զենոբ. էջ 33. Խոր. Յհ. կթ. Արծր. Վստկ. «փխբ. մի տեռաև սպիտակ բշտիկ, խաղաւարտ» Գա-ղիան. որից կրագործութիւն Արծր. կրագուբ Ճառընտ. կրակապ Կանոն. կրահամ Մխ. ե-րեմ. կրամած Ճառընտ. կրաշաղախ Օրբել. կրաջուր Ուռհ. նոր բառեր են կրային, կրա-հող, կրախառն, կրափուռ։

• , ի հլ. «մի ներգործութեան ենթար-կուիլը» Պղատ. օրին. և տիմ. «գործածու-թիւն» Փիլ. այլաբ. «մարմնի կարիք, բնա-կան զգածմունք, որակութիւն, բնաւորու-թիւն» (անեզաբար գործածուած) Պիտ. Յճխ. Յհ. իմ. եկեղ. «զատիկ, պասեք» Իրեն. ցոյցք, էջ 20 (յն. πϰσγα բառը πά́σχειν «չարչարել, կրել» բայից հանելով, ըստ Վարդանեանի բացատրութեան՝ ՀԱ 1910, 303), որից ի կիր ածել, ի կիր աո-նուլ, ի կիր արկանել «գործածել, գործա-դրութեան դնել» Ագաթ. Եւս. քր. կրել «բառ-նալով տանիլ» ՍԳր. Ագաթ. «չարչարանքի ենթարկուիլ, տանջուիլ, տոկալ» ՍԳր. «ու-նենալւ, վրան կրել» ՍԳր. Եւս. քր. բարեկիր Բ. մակ. գ. 31. Բուզ. բարեկրիլ Պիտ. զի-նակիր ՍԳր. Եւս. քր. դժուարակիր Մտթ. իգ 4. դիակիր Փիլ. Յհ. կթ. դիւրակրելի Պիտ. իմաստակիր Ագաթ. խաչակիր Ագաթ. Կո-րիւն. խորհրդակիր Եւագր. ծանրակիր Ագաթ. ծիրանակիր Մծբ. կիրառութիւն «գործածու-թիւն» Թէոդ. մայրագ. կիրընդունակ Խոսրո-վիկ. կրաւորական Նար. Երզն. քեր. հրեշ-տակակիր Ագաթ. բեռնակիր Գ. թագ. բ. 35, 4ա 28. րեռնակրութիւն Ոսկ. ես. յհ. ա 4 ևն։ Այստեղ է պատկանում նաև կրօն, որի վրայ տե՛ս առանձին։ Նոր բառեր են կիրառել, կիրարկել, անհամակիր, անհամա-կրելի, կրքոտ ևն։-Բոլորի հիմնական ի. մաստն է «բառնալով տանիլ»։

• րանք, քարշել. իսկ կիր «պէտք» լծ. հյ, իր, յն. χρεία «պէտք»։-Bugge KZ 32, 12 լտ. gestare, յն. βασταζω «կրել, տանիլ» ձևերին ցեղակից։ Հիւնք. կիրք և կրել դնում է կարել «կարենալ» ձևից. իսկ ի կիր առնուլ=յն. γρεία։ Schef-telowitz BВ 29, 13 լիթ. keliu, լտ. cello ևն բառերի հետ, որոնց իմաստն է «բարձրացնել»։ (Մերժում են Walde 150 և Pokorny 1, 435՝ հնխ. qel-ար-մատե տակ)։ Թիրեաքեան, Արիահաւ բռ. 202 ի կիր արկանել=պրս. [arabic word] kār «գործ» բառից, իսկ էջ 209 կրել «տա-նիլ»=պրս. [arabic word] gir (ինչպէս՝ bar-gīr «բեռնակիր»)։ Մառ, Яз. и Лит. L 252 ռասև. ekari «կրել», ափխազ. akərá «բռնել», վրաց. ekarebo «դիպ-չիլ» ևն։ Pokorny 1, էջ 37 ըստ Bug, ge-ի լտ. gero, gessi, gestum «կրել» որ հնխ. ag' «ածել, վարել» արմատի աճած g-es-ձևից է։


Կիրթ

adj.

well-bred, well-educated, versed, expert, experienced, practised;
— ախորժակ, exquisite taste;
ընդ — անցանել, to exercise, to practise, to experience;
ընդ — անցուցանել, to instruct, to teach, to educate, to bring or train up;
ի — անկանել զհետ իրիք, to devote, to dedicate oneself to;
ի — ձգեալ հասանել ումեք, to gain or close up with one running;
cf. Կիրթք.

• «մարորւած, վարժուած, սովո-րած» Ովս. ժ. 11. Եբր. ե. 14. «մարզանք. հրահանգ, կրթութիւն» Ագաթ. Վեցօր. որից կրթել «մարզել, հրահանգել, վարժեցնել» Ա. տիմ. դ. 7. Եբր. ժբ. I1. Ագաթ. «լօժա-րիլ, փափագիլ, մի բանի ձգտիլ, հետամուտ լինել» Փարպ. Եղիշ. զհետ կրթիլ «յետևից ընկնել, հալածել» Խոր. Յհ. կթ. կիրթ ի մտի ունել «լաւ միտքը պահել» Ոսկ. եբր. 529. ի կիրթ ձգիլ «մէկի յետևից շտապ եր-թալ՝ հասնելու համար» Բուզ. Դ. 23 (այս երկու կարևոր ոճերը չեն նշանակած բա-ռարանները). յապուշ կրթել «ապուշ դարձ-նել, զարմացնել» Սեբեր. յապուշ կրթիլ «ապշիլ, զարմացած մնալ» Ոսկ. կիրթերա-սան «ընտել ձի» Առ որս. կրթութիւն Ա։ տիմ. դ. 8. Իմ. ը. 18. Եւս. պտմ. կրթա-գոյն Կոչ. բարեկիրթ Պարապմ. դժուարա-կիրթ «կնճռոտ, դժուարիմանալի» Լծ. պրպմ. 595. դեռակիրթ Համամ. առկ. ընդելակըր-րիլ Պիտ. անկիրթ Եղիշ. Յհ. կթ. նախակըր-թութիւն Եւագր. յարակիրթ Կղնկտ. ևն։ Այս բոլորից դուրս կրթել նաև ոստաւնան-կութեան վերաբերեալ բառ է, ինչպէս գըտ-նում եմ Տաթև. ամ. 398 և հարց. 712 «Բե-հեզն... կրթելով առնու զսպիտակ գոյնն». (հմմտ Գւռ. բառ. քռթել, քռթիչ)։


Կից

adj. adv.

united, joined, conjoined, connected, annexed;
contiguous, adherent, adhesive, sticking;
adjoining, abutting, lying close to;
conjointly, together, at the same time;
— ընթանալ, to run together;
to concur with, to cooperate;
to compete;
— լինել, to be annexed;

• «իրար մօտ, կպած» Կիւրղ. ծն. «միա-սին, հետը» Դան. ժգ. 24. Եւս. քր. «միա-սին, միաբան, ամէնքը միասին և միևնոյն ժամանաև» Բուզ. Եւս. քր. «ճանապարհնե-իի իրար միացած տեղը, ճամբի գլուխ» Ես. ծա. 20. Կոչ. որից կցել «միացնել, զօդել, կպցնել» ՍԳր. «երգակցիլ, ձայնակցիլ» Բ. մակ. ա. 23. Ոսկ. մ. ա. 11. «արգիլել, չթող-նել?» Անսիզք 49. կցան Սեբեր. 103. կցկցել Ոսկ. ես. Կոչ. Եզն. կցկցանք Ոսկ. փիլիպ կցորդ «կից» ՍԳր. «մի տեսակ երգ» Ոսկ ա. տիմ. Փարպ. որ և կցուրդ Յհ. իմ. (ըստ Մ. Աբեղեան, Արրտ. 1912, 729-731 այս-պէս էին կոչւում այն հոգևոր փոքրիկ եր-գերը՝ որ հին ժամանակ Ս. Գրքի սաղմոս-ներից և օրհնութիւններից յետոյ՝ իբր յաւե-լուած էին երգում, նրանց կից, իբրև յառա-սութիւն. հմմտ. նաև կացուրդ). կցորդիլ Իւս. պտմ. կցորդութիւն Ագաթ. կցուած Սիր. իէ. 2. Վեցօր. կցուածոյ Եւագր. կցըր-դասաց «երգասաց» Մխ. դտ. կցկցոտ Ոսկ. յհ. ա. 10. կցկցութիւն (նորագիւտ բառ) Թղ. պրոկղ. (ՀԱ 1921, 18), թերևս նաև կցխանի, կցղաք «կախանի համար փունջ փունջ կա-պած պտուղներ» Վստկ. 134, 187 ևն։ Կից բառով բարդուած են բազմաթիւ ձևեր, ո-րոնք «նոյն» կամ համ մասնիկի նշանակու-թիւնն ունին. այսպէս օր. ձայնակից Գ. մակ. դ. 6. գողակից Ես. ա. 23. գործակից ՍԳր. գերեկից Հռ. ժզ. 7. Ոսկ. ա. տիմ. ժդ. գա-ւառակից Փարպ. զինուորակից Փիլիպ. բ. 25. Փիլիմ. 2. դրակից Փարպ. դատակից Եփր. զուարթակից Ագաթ. զարդակից Ոսկ. եբր. իը. երամակից Վեցօր. երդակից Ել. գ. 22. ընդդիմակից Ես. կդ. 2. ընդելակից Կորիսն. թևակից Կոչ. ժամանակակից Եզն. Եւս. քր. ժառանգակից ՍԳր. եι-րակից Բուզ. լանջակից Ոսկ. ա. տիմ. ժե. լծակից ՍԳր. Եզն. խաչակից Հռ. զ. 6. Ագաթ. ծառայակից ՍԳր. կենակից ՍԳր. նիզակակից ՍԳր. Ագաթ. ևն, ո-րոնց վրայ արդի գրականը աւելացրել է շատ ուրիշ նոր ձևեր. ինչ. յանցակից, գա-ղափարակից, մեղսակից ևն։ Այստեղ է պատկանում նաև կիցք «անասունի յետևի մասը» Սմբ. դատ. 60, որից «աքացի, քա-ցի», այսպէս՝ կիցս ընկենուլ Ոսկ. ես. Եփր. համաբ. կիցս հանել Մանդ. իբր «աքացել, քացի տալ» կամ փխբ. «խեռել, անսաստել», որից կիցընկէց կամ կիցսընկէց Կանոն. կցատող Սեբեր. 200. կցածել կամ կցացել «աքացել» Ոսկ. մ. և յհ. ա. 3 (էջ 57), կցար-կող «կից զարնող» Սարգ. ա. պետ. ը. էջ 326բ (չունի ԱԲ). հմմտ. պրս. [arabic word] ǰui-ta, թրք. [arabic word] čiite «ձիու, էշի քացի, կիցք», որ ծագում են պրս. ǰuft, թրք. čift «զոյգ, կից» բառից։-Նոյն բառն է նաև կցակ, որ ՆՀԲ և ԱԲ մեկնում են «գրտակ. նկանակ», բայց բուն նշանակում է «զոյգ, երկու հատ». հմմտ. «Ա՛ռ ընդ քեզ զքառա-ռուն կցակս հացի» Վրք. հց. Ա. 636. «Առ քեզ քառասուն կցակս հացից» Լմբ. սղ. սր-րանց մէջ կցակս հացի(ց) պէտք է մեկնել «մի զոյգ հաց», իբր թրք. bir čitt ekmek. նոյն է նաև գւռ. կից հաց Չմշ. «իրար կաած զոյգ հաց՝ որ հարաանիքի ժամանակ դրացի-ներին են բաժանում»։ Արմատի երկրորդ ձևը կամ նրա ձայնդարձն է կուց, որ ան-կախ գործածութիւն չունի. յետնաբար մի-այն գտնում ենք կուց Յայսմ. յնվ. 3 «երկու բուռը միասին կցած՝ գոգաւոր մի խոռոչ հմմտ. կից՝ նոյն նշանակութեամբ, նորա-ռիւտ բառ, որ երկու անգամ գտնում եմ գործածուած Տաթև. ձմ. ճծը. «Արիստոտէլ ասէ թէ ա՛յնչափ նիւթ կայ ի մին կից հողն, սրպէս ի հազար կից հուրն». (մի քիչ յետոյ՝ «Ի մին ագահ և աշխարհասէր մարդն՝ որ է իբրև զմին ափ հող, հազար այնչափ նիւթ կայ, որ է մարմնական հեշտութիւն, զինչ ի հազար հոգևոր մարդն որ է իբրև զհուր). հմմտ. նաև գաւառականները, որոնք երկու ձևերն էլ պահած են. այսպէս՝ Ակն. Ապ. Ղզ. Մկ. Վն. կուց, Մրղ. կուց, Ոզմ. կօզ, Հմշ. Ղզ. Ղրբ. կից, Ակն. Սեբ. կիս, Մշ. կիցք, Ղրբ. կիսք, բոլորն էլ «ափկից, բուռ», որից նաև Ղրբ. կի՛սքէլ (<*կիցքել) «մի բանից երկու բուռ միասին առնել»։


Կիւրակէ, ից

s.

sunday;
cf. Կիրակէ.

• Հներից Երզն. մտթ. 612 «կիւրակե անուանեցին հարքն սուրբք, որ լսի օր տէրունի»։ Լմբ. էր ընդ. եղբ. էջ 14 «Կիւրակէն ի մերս բարբառ՝ տեռունա-կան թարգմանի»։ Տաթև. ձմ. ճխբ. «Կի-րակէն տէրունի թարգմանի ի յունառն ի մերս». նոյնը նաև Տաթև. ամ. 505։ Նորերից ուղիղ մեկնեցին նախ Schrö. der, Thesaur. 47, ՀՀԲ և ՆՀԲ։


Կլափն, փին

s.

jaw, jawbone.

• ԳՒՌ.-Երև. Լ. Ջղ. կլափ, որից կլափին անել, կլափին տալ «բերանը բացուխուփ անել (քաղցից կամ մանաւանդ մեռնելու ժամանակ)». նա Ղզ. կլտափ «կլափ, կզակ, կոկորդ»?-թուի թէ միևնոյն բառն է Երև. կլամ «կոկորդի բերանը» (ըստ Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 343), որ և Երև. Բլ, «գութանի և արօրի առատամի բօղազը»։


Կլիմ, ի

s.

clime, climate.

• «երկրի կամ երկնքի բաժանմունք, մաս» Վրդն. պտմ. էջ 3, Միխ. ասոր. էջ 9. Ոսկիփ. որ և կլեմ Տաթև. հարզ. 241. կլեմ Մխ. ապար. կլիմայ Խոր. ա. 14 գրուած նաև կղիմայ, կղէմ. -արդի գրա-կանում ընդունուած է միայն կլիմայ «օդի բարեխառնութիւն», որից կլիմայական ևն։