Your research : 23 Results for արի

Entries' title containing արի : 326 Results

Definitions containing the research արի : 1353 Results

Տենչ, ից

cf. Տենչանք.

• Հիւնք. տանջել բայից։ Մառ, гp. пр-арм. 205 տենդ բառից։ Patrubány և Pe-tersson տե՛ս տենդ բառի տակ։ Թիրեաք-եան, Արիահայ բռ. 166 պրս. [arabic word] tanǰidan «շաղել, աթթ, գալարել» և հյ. տանջել։


Սթար

s.

horse-trapping, caparison.

• Մխիթարի սոյն հատուածի մէջ, եր-կու բառից յետոյ մի կէտ ընկած լինե-լով՝ ըսթար անցել է յաջորդին և հա-մարուել է «բժշկական մի խոտ»։ Այս-պէս է ԱԲ, որ և Քաջունի, հտ. Գ. էջ 218 համառում է «caparaçon»։ Առաջին անգամ Seidel, Մխ. հեր. § 402 տալիս է վերի ուղիղ մեկնութիւնը։ Ըստ այսմ


Սիմինդր

cf. Սիմինտր.

• ԳՒՌ.-Տփ. սիմինդր և Երև. սիմինդ «եգիպտացորեն», իսկ Մշ. սմինդր, Զթ. սի-մինդռը, Վն. սըմը՛նդր, Սվեդ. սըմընդրmգ, Կր. սմնդրիկ, Տիգ. սմնդրիգ, Արբ. սմինդ, Բբ. սմըրդիք, Հճ. սիմիր, Ակն. Պրտ. սմրուգ, Սեբ. սռմուգ, Եւդ. սըմէռ, որոնք բոլոր նը-շանակում են «մանր ձաւար» կամ «ձա-ւարի խոշոր ալիւր»։


Սիր

s. adj.

damp weather;
effeminate;
sire.

• ՆՀԲ պրս. թիր, թէրի, յորմէ թրք. թէր «քիրտն», իսկ սէրին «զով»։ Թիրեաքե-ան, Արիահայ բռ. էջ 331 պրս. ❇ sīr «կլիմայ» բառն է. ինչ. garmsir «տաք կլիմայ», sardsīr «ցուրտ կլի-մայ»։


Սիրայ, ից

s. adv.

mat;
rush-tress, hay-rope;
սէր ի —է, file by file, line by line, in series.

• ՆՀԲ յն. σεῖρα, լծ. և լտ. series, հյ, շար և թրք. սըրա։ Սագըզեան ՀԱ 1909, 335 սարիք բառի հետ՝ սումեր. sar «կապել»։


Սլաք, աց

s.

shaft, arrow, dart;
stiletto;
style, needle;
— ժամացուցի, hand;
— ժամուց, hour-hand;
— վայրկենից, minute-hand.

• ՆՀԲ լծ. թրք. սիլահ «զէնք» և հյ. սլանալ։ Ուղիղ մեկնութիւնը մտածեց նախ Տէրվ. Altarm. 4, որ համեմատում է սանս. çvla «տէգ» բառի հետ։ Karoli-des, Γ︎. συγϰρ. 211 կապադվկ. σιλευτερ «խաղի սկաւառակ», սանս. çila «քար», լտ. silex «կայծքար» ևն բառերի հետ։ Հիւնք. սլանալ բայից։ Վերի ձևով մեկ-նեց Lidén, Arm. Stud. 78, որ համո-զիչ է գտնում նաև Meillet (նամակ 1931 թ. դեկտ. 18-ից)։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 332 պհլ. çulāk «սլաք, տէգ», որ շատ լաւ պիտի յարմարի, եթէ գոյութիւնը հաստատուի։ Պատահական նմանութիւն ունի եբր. [hebrew word] šelax «ձեռքի նիզակ»։


Սկիպտոս

s.

thunderbolt.

• «գաւազանաձև շանթ արձա-կեալ յօդոյ յերկիր» Արիստ. աշխ. 613։


Սմբակ, աց

s.

hoof;
առ — պզտորել զջուրս, to foul or muddy water by walking through it.

• = Պհլ. *sumbak «սմբակ» ձևից փոխա-ևեալ. հմմտ. պհլ. sumb, sunb, պրս. ❇ sum, [arabic word] summ, [arabic word] sunb, քրդ. sīm, աֆղան. sum, swa, օսս. säft'äg, զնդ. [arabic word] ︎ safa-, սանս. [other alphabet] უ çaphá-«սմբակ»։ Պհլ. *sumbak ձևը թէև չէ աւանդուած, բայց նոյնն է հաստատում արաբ. ❇ sunbak «սմբակ» (նաև sunbuk ըստ Կամուս, թրք. թրգմ. Գ. էջ 95)։-Արիական ձևերը ծագում են հնխ. k'apho-բառից, որից նաև հբգ. huof, գերմ. Huf, հսաքս. hōf, անգլ. hoof, հուլ. hoof, հհիւս. hofr «սմբակ» (Kluge 225, Horn § 745)։ Բառս բնիկ հայ լինեւու պարագային պիտի ունենար *սափ ձևը։-Հիւբշ. 237։


Սմպատակ

s.

basalt;
cf. Փորձաքար.

• -Պհլ. *sunbātak ձևից, որ աւանդուած չէ, բայց նոյնն են ենթադրում պրս. [arabic word] suinbāda ևամ ❇ subāda «է տեսակ իմն քարի, զոր յեսան առնեն և ակնագործք փըշ-իեալ և մանրեալ՝ նովաւ ակունս տաշեն և յղկեն», փոխառութեամբ արաբ. ❇ sunbādaǰ (կամ haǰar-ul-sunbādaǰ) «մի տեռաև քար է, որով սրի ժանգն են առնում, ածելի են սրում և ատամներն են փայլես-նում» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 414 և 727), թրք. stnpare, səmpara, յետին հայ տառա-դարձութեամբ (արաբերէնից և թուրքերէնից) ռմկ. սնպատին, սունպանին, սնփարա Բժշ., գւռ. զըմփառա, զըմփարա «աւազաթուղթ»։ -Հիւբշ. 238։


Սնար, ի, ից

cf. Սնարք.

• , ի հլ. (Ոսկեդարում անեզական) «գլխի ետևը, ծոծրակ, գլխի վերևը» ՍԳր. «անկողնի բարձ» Եղիշ. Ճառընտ. «սարի գը-լուխ» Ագաթ. որից սնարնոց «գլխի բարձ» Տիմոթ. կուզ. էջ 95. անսնար «առանց բար-ձի» ԱԲ։


Սնոպար, ի

bot.

cf. Գինձ.

• «գինձ, coriandrum». մէկ ան-գամ ունի Ոսկիփ. առնելով Իշոխ ասորուց. «Եդաւ ի սիրտն բնական ջերմութիւն ըստ կերպի սնոպարի գոյնն թուխ և կարմիր և խիտ և պինդ անյաղթելի»։


Սող

s. adj.

s. adj. crawling;
creeping;
cringing;
ի — or —ս, creepingly, on all fours.

• «փորի վրայ քսուելով երթալը» Փարպ. «սողացող» Պտմ. աղէքս. 7 որից նողալ Ոսկ. մ. բ. 27, աւելի գործածական՝ սողիլ «փորի վրայ երթալ, կամացուկ ներս մտնել, սպրդիլ, սողոսկիլ» ՍԳր. Սեբեր, Ոսկ. մ. գ. 27. «երեսի վրայ ընկած աղա-չել» Գ. մկ. ա. 10. սողեցուցանել Կոչ. սո-ղուն «զեռուն» ՍԳր. Կոչ. սողնական «սողա-ցող» Անան. պետր. սողնական ախտ «քաղց-ևերղ» Փիլ. ժ. բան. սողնակ «սողուն» Վա-նակ. յոբ. «նիգ, պարզունակ» Վրք. հց. թ։ 189. Ոսկիփ. Յայսմ. փետ. 14. գետնասողու-թիւն Ոսկ. բ. կոր. դիւրասողութիւն Երզն. քեր.-սողալ նշանակում է նաև «կաղալ» Ոսկ. մտթ. 743, որից սողուն «կաղ» Կոչ. 388. Վռր. հզ. ա. 218 (հմմտ. ՀԱ 1910, 369 բ), «ոտքերը բռնուած անդամալոյծ» Շիր. քրոն. 72։ Այս արմատից աճած ձևեր են՝ ՍՈՂԿ, որ գտնւում է միայն սողկագնաց «հո-ղի երեսից իբր սողալով գնացող, երեսկունկ մեծացող (բոյս)» Վեցօր. 96, սողկական «սողալով եղած» Ոսկիփ. բառերի մէջ.-ՍՈՂՄ, որ գտնւում է միայն սողմիլ «սողիլ, սողոսկիլ, սպրդիլ, կամացուկ ներս մտնել» Ոսկ. մ. բ. 12, էջ 557 բառի մէջ. «Եւ տես զիարդ զամենայն զարիս թողեալ և զայն ևեթ դնէ՝ դեռ առժամայն սողմեալ մտեալ արծարծէր». (Վարդանեան ՀԱ 1921, 604 ուղղում է պարզապէս սողեալ մտեալ, քանի որ սողմիլ ձևը բնաւ ուրիշ տեղ գործածուած չէ մեր գրականութեան մէջ).-ՍՈՂՈՍԿ, որից ծառում են սողոսկիլ «սահիլ, ընկնել, ներս սպրդիլ» Նիւս. կազմ. Շիր. քրոն. իգն. Երզն. մտթ. սողոսկուտ «լպիրծ» Մագ. թղ. 145. Երզն. քեր. սողոսկումն Փիլ. սողոսկանք Անան. եկեղ. սողոսկիչ Լմբ. առակ. ռիւրա-նողոսկելի Մաքս. եկեղ. նոյն են նաև սո-ղուսկ «լպրծուն» Փիլ. լին. ա. 41, կրճատ սղոսկել Երզն. մտթ.։


Ռազմ, ից

s.

battle-array, rank, line, order;
battle, war;
— առնել, կարգել զ—ն, to marshal, to array;
— դնել, ի — մտանել, to make war, to fight, to assail;
հատանել զ— պարւուց զօրաց, to put to rout, to disperse, to defeat, to discomfit.

• = Պհլ. [other alphabet] ︎ razm «պատերազմ, ճակա-տամարտ», պրս. ❇ razīn «կռիւ», որ է զնդ. rasman «զօրաբանակ, ճակատ» (Horn § 612 չի ընդունած, բայց այսպէս է ըստ Հիւբշ. 233)։ Իրանեան բառերը ծագում են ղնդ. raz-«շարել, դարսել, կարգաւորել» ար-մատից (Bartholomae, Altir. Wört. 1514), որ է հնխ. reg-«ուղղել». սրա այլ ժառանգ-նեռից յիշատակելի են յն. ὸρέγω «տա-րածել, փռել», ὄρεϰτός «մօտից կռուելու համար զէնքը երկարած», լտ. rego «ուղղել, վարել, կառավարել, իշխել, թագաւորել», rex «թագաւոր», rectus «ուղիղ», rector «վա. ոիչ, կառավարիչ, տէր», regimen «կառա-վարութիւն»>ֆր. règiment «զօրաբանակ», ևնո. arəzu «ուղիղ», razista «ուղղագոյն»։ հպրս. rāsta, պրս. rast «ուղիղ» (բայց նաև «ռաս, խումբ», որից հյ. երաստ «խումբ, կարգ»), գոթ. raihts, հբգ. reht, գերմ. recht, անգսաք. riht, անգլ. right «ուղիղ», հիռը recht «օրէնք», ռուս. су-разинa «կարգ կա-նոն» ևն ևն (Waide 647, Boisacq 710)։-Հիւբշ. 233։


Ռասիմ

s.

troop of explorers.

• «սուրհանդակների զինւորական զունդ». ունի միայն ԱԲ. երկու անզամ գըտ-նում եմ գործածուած Դ. թագ. ժա. 4, 19, «Առ զհարիւրապետսն և զքոռին և զռասիմ և ած զնոսա ի տուն Տեառն. Եւ առ զհարիւրա-պետսն և զքոռին և զռասիմ և զամենայն ժողովուրդ երկրին»։-Հին բառարանների մէջ էլ գտնում ենք ռասիմ «գզիր, սուրհան-դակ, շքրիկ», ռասմիմ «սուրհանդակ», որոնց հետ Մէնէվիշեան ՀԱ 1911, 558 միացնում է Մագ. գամագտ. 13 ռասիմալ բայը՝ ոռ շատ զանազան ընթերցուածներ ունի և որ մեկնում է «օգնել»?

• = Եբր. [hebrew word] rasīm «սուրհանդակ» բա-ռի յն. ῥασίμ տառադարձութիւնից։ Վերի հատ-ուածը բնագրում այսպէս է. [hebrew word] ha-kari və ha-rāsm, որ յոյն թարգմա-նութեան մէջ տառադարձուած է պարզա-պէս τῶν γαῤῥί ϰαί τῶν ῥατὶμ։ Առաջինն է kār։ «թիկնապահ» (թերևս Կարիացի ժողովուրդի անունից), երկրորդը rasīm «սուրհանդակ» (եբր. [hebrew word] rus «վազել» արմատից). հատ. ուածը թարգմանւում է «թիկնապահք և սուր-հանդակք» (Gesenius17 էջ 362 և 752)։-Աճ


Ռատ

adj.

great.

• Բառ. երեմ. էջ 277 և ՀՀԲ մեկնում են «առատ, ճոխ, շատ. 2. առոյգ, քաջ. բարի», որից և ռատնագոյն։ ՆՀԲ «բառ պրս. իմաստուն, ներհուն, հմուտ, ճոխ, պատուաւոր, մեծ»։ ՋԲ «առատ. աաա-ուաւոր, ճոխապէս»։ ԱԲ «բանիբուն, պատուաւոր, գիտուն»։ Lag. Beitr. bktr. Lex. 19 զնդ. ratu «տէր» բառի հետ, որ Armen. Stud. § 1915 մերժելով՝ դնում է նոյն ընդ առատ։ Վերի ձևով նախ Պատև. Maтep. I. 14։ Բազմ. 1895.։ (=Փորթուգալ փաշա, Եղիշէ 439) մեր-ժելով պրս. ❇ rad «առատ. առատա-ձեռն. 2. քաջ, կորովի. 3. գիտուն, մը-տառի և բանախօս, բանաստեղծ», հա-մեմատում է պհլ. rad, պազ. rad, զնդ. ralu «տեռ. գլուխ» բառի հետ, որ իբր պատուանուն տրւում էր Մոգպետաց Մոգպետին։ Հիւբշ. 233 վերի մեկնու-թիւնը տալուց յետոյ՝ էջ 514 յիշում է կասկածով զնդ. ratu, պհլ. rat «տէր»։ Մէնէվիշեան ՀԱ 1911, 555 Մագիստրո-սի ռատնագոյն բառը մեկնելով «քաջա-գոյն», հանում է պրս. rād «քաջ, կորո-վի» բառից։


Սագ, աց

s.

goose;
արու —, gander;
ձագ —ի, gosling;
— վայրի, gannet, soland goose, anser bassanus;
— շչէ, the goose cackles.

• «շենքի կտուրի թեք լանջերը», նո-րագիւտ բառ, որ 3 անգամ գտնում եմ գոր-ձածուած հետևեալ տեղերը. «Եւ ի ձեռն մե-ծահնար ճարտարաց քերածոյ քարամբք և կրաշաղախ ձուլմամբ յօրինէ զսալայարկս ծածևութի գմբեթին և ստորակայ սագիցն և գաւթին, որ ի դրանն (Օրբել. հրտր. Էմինի. էջ 317).-Ձևացաւ կամարանման գմբեթն'և սագերն ամպեղէն» (Յայսմ. հոկ. 6).-գրուածձ սակք՝ Չօր. սարկ. Գ. 42. «Շինեաց... զան-գակատուն և չև ևս էր կատարեալ զսակք տանեացն»։ Սրանից է կազմուած սագաշէն «թեք կտուրներով (ճարտարապետական ձև)» Վրդն. ել. Գնձ. Օրբել. Պտմ. կիլիկ. գրուած սաքաշէն Տաթև. ձմ. Ճժա. որ և սագաձև Յիշատ. ԺԸ դարից (Դիւան, ժ. էջ 191)։

• Սագ նորագիւտ բառը գիտէ միայն Քա-ջունի, Գ. 216, որ գրում է սաք և մեկ-նում է «քարինք յարկի տանեաց»։ Սրա-նից առնելով ԳԲ՝ սաք «տանց յարկի քարեր»։ (Բառիս իմաստը որոշում են պրս. ձևը և տակը գւռ.)։ Միւսները գի-տեն միայն սագաշէն բառը, որ մեկ-նում են հետևեալ ձևով. ՆՀԲ «կա՛մ է քարաշէն (ի պրս. sang, որ և լտ. sa-xum, այն է քար) և կամ տապանաձև նաւակաձև ի նմանութիւն սագի». այսպէս նաև ՋԲ. իսկ ԱԲ «տափակ քարաշէն»։


Սաթ, աց

s.

electrum, amber, yellow amber;
սեւ —, black amber.

• Հիւնք. պրս. sad «հարիւր» կամ sa-daf «սատափ» բառից։ Մառ, Bступи-телвн. и aaкл. cтрoфы.. Uoты (1910), էջ 18 կրճատուած պրս. [arabic word] buissad «բուստ» բառից։


Սալ, ից

s.

anvil;
slab, paving or flag stone;
sheet of metal, plate.

• (սեռ. սալի Սիր. լը. 29, յետնա-բար ի հլ.) «տափակ քարի մեծ հատոր» Փարպ. Նիւս. Յայսմ. Տօնակ. «մետաղի մեծ կտոր» Վրդն. ծն. Պիտառ. «երկաթէ կոճղ որի վրայ դարբինը երկաթ է ծեծում» Յոբ. խա. 15. Սիր. լը. 29. Կոչ. 45. Փարպ. Խոր. որից սալաքար «կոկած կարծր քար» Եզեկ. իդ. 7, 8 (նոր ձևով՝ սալքար Օրբել. հրտր. Էմինի, էջ 169, սալքարուկ Սմբ. դատ. 124). սալակապ «գետինը սալայատակած» Կանոն, Վրդն. պտմ. սալայարկ «սալած, քար քա-շած» Նորագիւտ բ. մնաց. է. 3. սալարկ, սալարկել Յայսմ. սալայատակ Եղիշ. Շիր. Սարգ. ա. պետր.բ (ա տպ. էջ 249). սալա-նալ «քար կտրիլ» Յոբ. խա. 15. Բուզ. դ. 15. Ոսկ. յհ. ա. 1. սալասմբակ Մագ. սալուտ «քարքարոտ» Վստկ. 62. կնասալ յատակ Խոր. բ. 24. սալել «սալայատակ շինել, քար քաշել» (չունի ԱԲ) Հաւաք. 38, 60. Առաք. պտմ. էջ 499. սալայատակել (նոր բառ). յետնաբար կայ նաև սալարակապ «սալար-ևած» Յաւսմ. մըտ. 13. Մին. համդ. 63, որ կարծեմ թէ սալարկ բառի վրայից սխար կազմուած մի ձև է. (հմմտ. նաև Վն. սա-լարսել, սալարսուն).-Բարսեղ Վարագեցու յիշատ. 1591 թուից (Դիւան, Ժ. էջ 34) ունի ռՉևոևու եկեղեցւոյ սալարս», ուր սալարո կարող ենք թէ իբր եզ. առնել և թէ իբր յոգ. բայց այդ հատուածը ամբողջ Վանայ բար-բառով է։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Գոր. Երև. Խտջ. Խրբ. Հմշ. Ղրբ. Մկ. Մշ. Սեբ. Սլմ. Վն. սալ, Սվեդ. սոզ, Ագլ. սօյլ, բոլորն էլ նշանակում են «մեծ և տափակ սալ քար», Զթ. սmլ «դար-ռինի սալ», իսկ Նբ. սալ «դարբինի սալի տակի յենարանը»։ Նոր առումներով են՝ Այն. «միակտուր քարէ փորուած հնձան», Վն. «վէգի ուռած կողմը», Ղրբ. «պանիրի՝ մածունի ևն հարթ ու պինդ շերտ»։ Նոր բա-ռեր են սալք «հնձանի մէջ խաղողը ճմռելու տեղը, որ քարից շինուած կրաշաղախ հարի տեղ է», սալաշար, սալարսել, սալարսուն, նալբանդ, սալքար, սալջարդ, սալհար. սա-լըրկապ։


Սալար, սալարանի

cf. Սաղար.

• «ամբողջ». նորագիւտ բառ, որ երեք անգամ գտնում եմ գործածուած միջին հյ. մատենագրութեան մէջ. Զտարին ու զօրն որ նա սալար լինի կեցել (Անսիզք 67). Նա սալար զգինն ի հետն թող բերէ (Անսիզք 69). Առնու ամէն մէկ զիր բաժինն սալար (Սմբ. դատ. 5ն)։


Սակառ, ի, աց

cf. Սակառի.

• ՓՈԽ.-Քրդ. sekar «ուռուց հիւսած մեծ կողով» (Justi, Dict, Kurde, էջ 242), ն. ատոր. sakur «մեծ կողով» ատրպ. թրք. sa-γar «մեծ կողով»։-Նո՞յն է արդեօք նաև վրաց. საგარი սագարի «պաշարեղէն, ուտելիք» Երեմ. ժա. 5։


Սահման, աց

s.

bound, term, circumscription;
bounds, limits, confines, frontier, borders;
extremity, sphere;
definition;
statute, rule, regulation;
decision, determination;
jurisdiction, extent;
department;
neighbourhood, district, provinces;
—ք, outskirts, suburbs;
—ք հակատոյ, articles of faith;
— երկրի, կալուածոց, landmark;
— հատանել, to fix the boundaries of;
յարդար —ս ամփոփել զիմն, to reduce to its proper limits;
— դնել, to bound, to fix bounds to, to limit, to end;
— դնել անձին, to propose, to deliberate, to resolve;
երդնուլ արդումն —աւ, to bind oneself by an oath;
անցանել ըստ —, to overstep, to pass the limits or boundaries;
—աւ ասել, to say briefly;
յաղետալի — հասուցանել, to reduce to a deplorable state;
cf. Զէն.

• , ի-ա հլ. «որոշեալ չափ, ծայր, վերջ (մանաւանդ երկրի կամ գաւառի), կա-նոն, օրէնք» ՍԳր. Խոր. «տրամաբանական եզր, բացատրութիւն» Դամասկ. Արիստ. վերլ. «Բանական պատճառ» Պրպմ. Դիոն. ածայ. որից սահմանել «որոշել, կարգել» ՍԳր. «վերջացնել» Իգն. «բացատրել» Սահմ. սահմանադրութիւն Գծ. ժէ. 26. ստնմանա պահ Բուզ. սահմանակից ՍԳր. Բուզ. Եւս. քր. սահմանորդ Ոսկ. ես. անսահման Ագաթ. Կոչ. միասահման Վեցօր. միջասահման Փիլ.


Սաղաւարտ, ից

s.

casque, helm, helmet, head-piece, morion;
Armenian mitre.

• ՆՀԲ լծ. լտ. galea «սաղաւարտ» և հյ. աւարտ կամ վերտ, իբր սաղարի գլխարկ։ Böttich. Rudim. 48, 173, Lag. Urgesch. 34 (302), Ges. Abhd. 72, Aeitr. bktr. Lex. 46 ասոր. sanvart և


Սաղմոս, աց

s.

psalm;
psalm-book, psalter;
— ասել, to recite or sing psalms;
to play on the harp, to sound the lyre;
cf. Ծայր.

• = Յն. ῥαλμός «սաղմոս» բառից. այս բա-ռը ծագում է φάλλω «քաշել, աղեղը լարել. թրթռացնել, քնար հարկանել» բայից (Boi-sacq 1073) և հին յն. նշանակում է «աղեղի լարում, թելաւոր նուագարան, քնարի վրայ երգ»։ Սրանից են փոխառեալ նաև լտ. psal mus. անգլ. գերմ. psalm, ռուս. nсаломъ, ֆրանս. psaume ևն։ Մեր մէջ գիտական ձև-ւեր են համարւում փսալմոս, փսաղտ ևն, որ տե՛ս առանձին։ Մեր բառի հետ յատկապէս համեմատելի են հբգ. psalmo, որ շրթնա-կանի անկմամբ շատ անգամ դառնում է salm, salmo, սպան. salmo, դան. psalme և շվեդ. psalm, որոնք հնչւում և նոր ուղ-ղագրութեամբ գրւում են դան. salme, շվեդ. salm «սաղմոս» (Poestion, Lehrb. d. schwoϑ. spr. 25)։-Հիւբշ. 376։


Սայլ, ից

s. ast.

waggon, chariot, cart;
arcturus;
bootes.

• , ի հլ. (յետնաբար կայ գրծ. -ով, -օք) «եզան կոշտ կառք» ՍԳր. «փխբ. Մեծ և Փոքր Արջ համաստեղութիւնները, որոնք սայլի ձև ունին» Յոբ. թ. 9. Շիր. 48, 49, 73. Փիլ. «հիւսիսային բևեռ՝ Փոքր-Արջի հա-մաստեռութեան ծայրը, որ երկնակամարի անշարժ կենտրոնն է» Արիստ. աշխ. «հիւ-սիս» Փիլ. ել. էջ 533. իմ. էջ 75. Իրեն. ցոյցք 26. «առանցք» Նիւս. կազմ. «ԳՁ ձայնին պատկանող մի եղանակի անուն» Մանրուս. (Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 582). ո-րից սայլակ Եփր. ա. թգ. և ա. մն. սայլա-կերպ աստեղք Վեցօր. 135. սասատուն «թափառական, վաչկատուն» Ոսկ. բ. կոր. ժե. սայլորդ Խոր. կամնասայլ ՍԳր. Ոսկ. մ. բ. 27. Բուզ. սայլաթափ «Մեծ Արջի հա-մաստեղութիւնը» Զքր. կթ. (տե՛ս Հին հաւ. էջ 112), սայլապան (նոր բառ) ևն։

• ԳՒՌ.-Սեբ. սալ, Խրբ. սmլ, Ալշ. Երև. Կր. Մկ. Մշ. Սլմ. Վն. Տփ. սէլ։ Նոր բառեր են անսայլ, սայլգնայ, սայլհարի, սայլընկեր. սայլւոր։


Սայր, ից

s.

edge, sharpness;
cf. Սար;
սատակել ի — սուսերի, to put to the edge of the sword.

• ՆՀԲ լծ. ծայր։ Հիւնք. սէր բառից։ Pe-dersen, Հայ. դր. լեզ. 117 հնխ. k'ə «սրել» արմատից. հմմտ. սանս. çicā̄ti «սրում է», լտ. cos «սրոց», catus «սուր». նոյն ըձդ հյ. սուր, սանս. áçri, յն. ἂϰρις, (Ընդունում են Walde 142, Po-korny 1, 454, Petersson. Ar. u. arm Stud. 110)։ Scheftelowitz BВ 28, 284 և 29, 55 սար «բարձրութիւն» բառին արմատակից դնելով՝ կցում է պրս. գւռ. šir «դլուխ»։ Թիրեաքեան ՀԱ 1912, էջ 288 և Արիահայ բռ. 328 պրս. ser «գը-լուխ» բառից, նոյն ընդ ծայր. սար։

• ԳՒՌ.-Բառիս երկրորդ ձևը պահում են Ղրբ. սէռ, Շմ. սըռ «երկու մակարդակների միացման գիծը, ligne d'intersection, arête» օր. պատի սեռը, քարի սեռը, բայց մասնա-ւորապէս մէջքի սեռը «թիկունքի մէջտեղի ուղղահայեաց գիծը», լեռան սեռը «լեռան՝ հորիզոնի հետ միացման գիծը»։ Սրանք ցոյց են տալիս՝ որ սայր բառի բուն իմաստը պէտք է դնել ո՛չ թէ «սուր կողմ», այլ «ծայր»։


Տիպ, տպոյ, տպի, տպաց

s. anat.

type, model, example, pattern;
manner;
figure, image, form;
expression;
style;
impression, stamp, print, mark;
edition;
—ք կերպարանաց, feature, lineament, character;
—ք մեռելոց, phantom, ghost, shadow;
— կերպարանաց բանից, style;
այսու տպով, in this manner or way;
ի —, similar, like, conform, in the form of;
վաթսներորդ —, sixtieth edition;
բերել զ— ուրուք, իրիք, to be like, to resemble, to have likeness to;
hymen, the virginal membrane.

• ՓՈԽ.-Վրաց. ტვიუარი տվիփարի «կնիք, օրինակ»։


Տիտան, այ, ի

s. chem.

cf. Տիտանիք;
Titan;
titanium.

• , ի-ա հլ. «հսկայ, վիթխարի մարդ» Ա. թագ. ե. 18. Եւս. քր. Եզն. Խոր. որից տիտանեան Խոր. Յհ. իմ պաւլ. տի-տանեանք Փիլ. լին.։


Տիր

cf. Տի;
— օ՛ն անդր, — օ՛ն ի բաց տար, oh ! shocking ! fye ! fye upon you ! God forbid !.

• «խիստ, պինդ». ունի միայն Ներ-սէսովիչ, Բառ. լտ. հյ. 465 ա և 559 բ. ա-ւելի յետոյ Կ. Սարաֆեան, Բանալի գիտութ. Սանկպետ. 1788, էջ 65 կարի կամ տիր (тиръ) «крайнīи»։ Նոյն բառը իբր «բոլորո-վին, ամենա-» նշանակութեամբ ունի էֆիմ. էջ 10, 63 (Ի տի՛ր վերջին գլուխն. Տի՛ր նուազ), իսկ «յոյժ, շատ» իմաստով՝ անդ. էջ 65 (Տի՛ր նեղանան «շատ են նեղւում»)։


Տիւփոն

s.

typhon.

• «մրրիկ, փոթորիկ» Արիստ. աշխ. էջ 613։


Տխմար, աց

adj.

simple, foolish, idiotic, ignorant.

• «գիտուն»։ ՆՀԲ թերևս համարում է նոյն ընդ ախմար։ Հիւնք. տրմուղ, կըր-մուղ ձևերից։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 36 պհլ. a-hamār «անհաշիւ, ան-զգոյշ»> ան-համար բառից, ան բա-ցասականի տեղ դնելով տ բացասակա-նը։


Տղայ, ոց

s. fig.

infant, baby, child;
stripling, youth, lad;
simple-minded, innocent;
novice, ignorant;
— մանուկ, little child.

• . ո հլ, (յետնաբար նաև ի հլ.) «փոքր մանուկ, երախայ. 2. մատաղատի. 3. պատանեակ» ՍԳր. Եզն. Եւս. պտմ. Եղիշ. «պարզամիտ, տգէտ» Մեկն. ղկ. Լմբ. պտրգ. Արևելեան գրականում բառս յատուկ է մի-այն արական սեռին, բայց մեր արևմտեան գրականում, ինչպէս և գրաբարում և միջին հայերէնում թէ՛ արական և թէ՛ իգական սե-ռին. հմմտ. Տայր Աննա ստինս տղային և անուանեաց զնա Մարիամ. Եւ առեալ Ան-նա զտղայն Մարիամ (Յայսմ. սեպտ. 8). Ողորմիմ մօրն իմում և քեռն իմում, զի տր-ղայ է (Վրք. հց. ա. 114). Տղայ աղջիկ (այն է «փոքր աղջիկ» Վրք. և վկ. Բ. 422-3). եւ ունէր ի նմանէ դուստր մի տղայ (իմա փոքրիկ) Ռիթայ անուն (Սմբ. պտմ. 116), որոնց համեմատ են գալիս նաև տղայաթաղ, տղացկան, տղաբերք, որոնք անշուշտ միայն արու տղաների համար չեն, այլ և աղջիկնե-րի։ Այս բառից են տղայաբարոյ Ոսկ. ա Թես. տոալագոյն Կոչ. տղայահանճար Բուզ. տղայակոտոր Իմ. ժա. 8. տղայանալ Ա. կոր. ժդ. 20. Եփր. ծն. տղա(յայհասակ Անկ. գիրք նոր կտ. 143, 145, 312. տղայիկ Բուզ. 219. տղարուք (չունի ԱԲ) «որդու ծննդեան տօնը» Տաթև. հարց. 321։


Տնազ

s.

scorn, derision.

• ԳՒՌ.-Ալշ. Դվ. Երև. Ախց. Ղրբ. Մկ. Մշ, Շմ. Վն. տնազ, Ագլ. տնօզ. Հճ. թնօզ, Ննխ. դնազ, դնաձ, ձնաձ «ծաղր» (իսկ Սվ. «բամ-բասանք»). նոր բառեր են տնազել, տնագա-վարի, տնազատեղ։


Տող, ից

s.

line;
row, file, rank;
series.

• (ի հլ. յետնաբար) «ուղիղ շարք (մարգարիտների, շղթայի, բազմականների, խօսքի կամ բառերի)» Ոսկ. ա. թես. Բուզ. 172. որից տողել «ուղիղ շարել, դասաւորել» Եւս. քր. Սեբեր. Ոսկ. Ագաթ. տողեալ «շա-րուած» Վեցօր. 86. Ոսկ. եփես. 915. տողան տշարք, դաս» Եւս. պտմ. 664. տողանի «յա-ջորդական կարգով շարուած» Եւս. պտմ. Բ08. տողաբան «շատախօս» Մծբ. շղթայա-տող Խոր. մարգարտատող Յհ. կթ. տարա-տողել Թէոդ. խչ. քարատող «քարով շա-րուած» Կաղնկատ. 172։ Նոր բառեր են տողաշար (արդէն 1788 թ. ունի Սարաֆեան, Բանալի գիտութ. Սանկպետ. էջ 116, իբր ռուս. тeрaкca), երկտող, երկտողիկ, տո-ղած, տողավարձ ևն։


Վիրապ, աց

s.

oubliette, dungeon of death;
խոր —, deep dungeon, profound gulf, bottomless pit.

• Էմին, Истор. Bарданa, էջ 63 պրն. bi բացասականով āb «ջուր» բառից, որով վիրապ «անջուր (փոս)»։ Հիւնք։ Վեսուվ լեռան անունից։ Թիրեաքեան, Կարնամակ ծան. 72 պհլ. vir-i-āp «հոր ջրոյ, ջրհոր». տես և վիհ։ Պազիլ, Աւե-տաբեր 1914, 641 պարսկերէնից է դը-նում վիրապ «վարի ջուր», ինչպէս կայ պրս. վիրօ «ջրամբար իջնող աստիճան-ները»։ Մառ, Oтцeтъ aнiиcкого музея, 1917, էջ 39 հանում է վիրհ >վիհ բա-ռից՝ -ap յոգնակերտ մասնիկով։


Վիրգ

s.

club, staff;
pebble, stone.

• «ռմբաքար, քարկոծելու մեծ քար» Բ. մկ. ա. 16. Եղիշ. գ. էջ 44. Ճառընտ. Նար. էջ. 150. որից վիրգահան «բաբան կամ քար-տաշի կռան» Արծր. էջ 131. հաստավիրգ «հաստ քարից» Պտմ. ամաս. 57. վրգուտ «քարոտ» Երզն. քեր. ըստ Լեհ.-Նոյն նշա-նակութեամբ պէտք է առնել վիրգ Բ. մկ. դ. 41, որի դէմ ՆՀԲ գտնելով յն. «փայտից թանձրութիւնս» և լտ. «հաստ բիրս», իբր տարբեր բառ դնում է այստեղ վիրգ «բիր». սրան են հետևում նաև ՋԲ և ԱԲ։


Վհուկ, հկաց

s.

conjurer, sorcerer, wizard, magician;
prophetess, pythoness, witch, sorceress.

• Հներից Տաթև. հարց. 388 վիհ բա-ռից. «Վհուկն այն է որ ի վհաց և յան-դընդոց մեռեալս կերպարանեն»։ Հիւնք. արաբ. fiqh «օրէնսգիտութիւն», fāqih «գիտուն»։ Ալիշան, Հին հաւ. 374 վեհ կամ վիհ բառից, կամ կելտ. ֆրանս. fç'e, ficca «վհուկ»։ Պատահական նը-մանութիւն ունի թրք. ❇ ❇ būyū «կա-խարդանք»։ Արդեօք հպրս. vahav, vahu, զնդ. vanhav-, vanhu-, vohu-«բարի (կրօնական և բարոյական առումով, գործածուած նաև աստուածների հա-մար)» բա՞ռն է պհլ. -uk վերջաւորու-թեամբ. այս պարագային հնագոյն ձեն է վոհուկ. հմմտ. աղէկ մանուկ, մէնէ աղէկներ ևն։


Վճար

s.

payment, pay, requital, retribution, compensation;
discharge;
acquittance, receipt;
end, finish;
ի —, received;
— առնել, to finish, to bring to an end or conclusion, to accomplish.

• = Պհլ. ❇ vičār ձևից. հմմտ. [other alphabet] vlčārtan «բաժանել, լուծել, զատել, բացա-տրել, մեկնել, կատարել», [other alphabet] viča-rišn «բացատրութիւն, փոխարինութեամբ հատուցումն, վճար», vičārtar «իմաստուն, խոհական, բանիմաց», պազ. guzārešn «հա-տուցումն մեղաց, ապաշաւանք», vazārdan «բաժանել, մեկնել, մեկնաբանել», vazarešn «բաժանում, արձակում», vazār «բասատ-րութիւն», պրս. [arabic word] guzārdan «պարտ-քը վճարել, փարատել, անցնիլ, լքանիլ, թող-նել», [arabic word] guzār «անցք, վճարումն պար-տուց», [arabic word] guzārā «պարտքը վճարող», քրդ. ❇❇ bezārtīn «կեղուել, հատեղէն-ները ընտրել», bežarin, «ընտրել», bežare «ընտիր, կտրիճ» (Horn 917)։-Հիւբշ. 248

• ԳՒՌ.-Ջղ. վճարել, Երև. վճարէլ, Ռ. Սեբ. վջարէլ, Ննխ. վջարէլ, ուջարէլ «սպառիլ, վերջանալ», վջարք «վերջ, ծայր», վը-ջարցնէլ «սպառել», Տփ. վջարիլ, Զթ. վջայիլ, վջարիլ, Սչ. վիջարել։ Նոյն արմատից են Պլ. վջարանք «մզկիթ», Սեբ. վջարէլ «նամազ առնել». հմմտ. պրս. namāz guzārdan «նա-մազ առնել» (որ է բուն «նամազ վճարել»)։ =Նախաձայնի անկումով Սվեդ. ջmրիլ «վը-ճարել»։


Վնաս, ուց

s.

wrong, prejudice, injury, detriment;
damage, harm, hurt, loss, grievance;
ill, fault, sin, injustice, mischief;
հասուցանել, տալ, գործել, cf. Վնասեմ;
—ուք վաճառել, to sell at a loss;
ի — ուրուք, at the peril, at the loss, at the detriment, at the expense of a person;
ոչ մեծ ինչ է —ն, there is no great harm done;
ի — իւր շրջեցաւ իրն, the affair turned out to his disadvantage;
էր գիր —ու նորա գրեալ, his accusation was written above;
զի՞նչ — է իմ, what fault have I ?
— է քեզ գինին, wine is bad for your health;
որ — գործէ նոյն եւ հատուսցէ, he that does the damage must answer for it.

• , ու, ի, հլ. «զեան, զեն. 2. տու-գանք. 3. յանցանք, մեղք, չարիք» ՍԳր. Ոսկ. մ ա. 19 և ես. Եզն. որից վնասել ՍԳր. վնա-սակար «չար, յանցաւոր» ՍԳր. Եզն. վնա-սապարտ Գ. թագ. ա. 21. վնասասէր Առակ.


Վոհմակ, աց

s.

herd, drove, flock of animals.

• ՆՀԲ պրս. պէհմ, պէհէմ, պիւհէմ (իմա՛ ba-ham «միասին»)։ Հիւնք. վհուկ բառից։ Պարոնեան, Բանաս. 1900. 122 զնդ. վոհումանօ «բարի միտք»։


Վտանգ, աց

cf. Վտանկ.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն սեռ -ի՝ ոսկեդարեան վկայութեանց մէջ, յետ-նաբար ի, ի-ա հլ.) «փորձանք, աղէտ, նե-ղութիւն» ՍԳր. Ագաթ. «յանցանք, ատտռ-հաս» Արիստ. աշխ. Կանոն. որից վտանգել Դտ. ժզ. 16. Ագաթ. վտանգիլ ՍԳր. վտան-գագործ Ոսկ. գաղ. վտանգակից Ոսկ. բ. տիմ. վտանգութիւն Ոսկ. ես. անվտանգ Յհ, կթ. Մագ. բազմավտանգ Նար. գրուած է նաև վտանկ։-Բառիս մի նոր առումն է «հիւանդ, տկար». հմմտ. Անկ. գիրք Նոր կտ. 229-230. «Աղքատ եմ յոյժ և տնանկ ռոլով և վտանկ մարմնով... Տեսանես զիս որ այսպէս վտանկ եմ և ոչ կարեմ կանզ-նել... Ոչ տեսեալ որ զայսպիսի վտանկս կա-րող իցէ մարդ դեղով ողջացուցանել». (տե՛ս իմ Հայ. նոր բառեր, Բ. 234)։


Վտիտ, վտտի

adj.

lean, meagre, scraggy, skinny, gaunt, spare, slender, thin, lank, sorry, dry;
— մարմնով, leanfleshed.

• «նիհար, ճռզած» Ծն. խա. (քանիցս) Մաղաք. ա. 13. Վրք. հց. որից վտտիլ «նի-հարիլ, տկարանալ» Եզեկ. լդ. 29. «հիւանդ-կախ, միշտ տկար լինել» Անկ. գիրք Հին կտ. Ա. 103. վտտել «տկարացնել (հաւատքը)» Ոսկ. մ. գ. 36. «նւազեցնել (պատիւը)» Ոսկ. ես. 227. «նեդել, չարչարել» ՍԳր. Ոսկ. ես. վտտանալ Մամբր. ըստ Լեհ. անվտիտ Դտ. ժզ. 8. Խոր. գրուած է նաև վատիտ Յայսմ. փետր. 29։


Վրան, աց

s.

tent, pavilion;
— ժամու, Tabernacle;
— հարկանել, կանգնել, to pitch a tent, to dress a pavilion;
ի —ս բնակել, to dwell in tents;
բառնալ զ—ն, to strike a tent.

• ՆՀԲ «ի վերայ արկեալն. լծ. և յն. ուրանօ՛ս «երկինք» իբր վրանաձև ի վերայ մեր. վասն որոյ և ի յն. բռ. ասի, ռան թագաւորական»։ Մորթման, Բևեռ. արձ. թրգմ. Ապտուլլահ, էջ 56 բևեռ. varini «վրան»։ Եագրճեան, Արևելք 1884 հոկտ. 17 սանս. yr. yar «ծածկել» արմատից։ Հիւնք. յն. ούρανός «երկինք, քիմք»։ Patrubány ՀԱ 1910, 119 հնխ. upēr «վրայ» բառից։ Karst, Յուշարձան 401, 403 սումեր. bara «վրան»։ Թիրե-աքեան, Արիահայ բռ. 185 խորան հո-մանիշից։ Մառ, ЯՓ. cборн. 2, 163 վը-րան և խորան, յն. ούρανός, γρόνος և լտ. templum, tempus իրար կցելով՝ դնում է յաբեթական։


Վրէժ, վրիժուց

s.

revenge, vengeance;
ի —, in return, in requital;
առնուլ, խնդրել, հանել զ—ն, —ս պահանջել, հանել զքէն վրիժուն, to avenge, to revenge, to avenge oneself, to take vengeance, to be revenged, to have revenge;
—ս լուծանիլ, պահանջիլ, տալ, to suffer vengeance, to bear punishment, to pay dear for, to smart for;
ի — նախատանաց դստեր իւրոյ, to avenge his daughter;
առից ի նմանէ զ— իմ, I will revenge myself or him, he shall pay me dearly;
խնդրեաց զ— զրկելոյն, he avenged the wrongs of him who suffered;
հատուցից —ս թշնամեաց իմոց եւ ատելեաց իմոց հատուցից, I will be avenged of my enemies and I will requite them who hate me;
եօթն —ս լուծցէ, he shall be avenged seven fold.

• ԳԴ պրս. [syriac word] važ «ցասումն կամ բարկութիւն»։ Bezzenberger և Fick BВ 6 (1881), 240 հսաքս. wráka «պատիժ, վրէժ»։ Տէրվ. Նախալ. 107 սանս. varǰ, գոթ. vrikan «հալածել», vraks «հալա-ծիչ», հսլ. yragū «թշնամի», գերմ. Rache «վրէժ» և հյ. հալածել բառերի հետ՝ հնխ. varg «հալածել, վրէժ խընղ-րել» արմատից։ Հիւնք. պրս. պատա-ֆէրաշ «պատուհաս» բառի վերջի մա-սից։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 357 պրս. [arabic word] fariz «փետել, քերթել», [arabic word] faris «յարձակիլ, աւարել» բառե-րից։


Տաբատ

adj. s.

linen, of linen;
pantaloons, trousers.

• . անստոյգ նշանակութեամբ բառ. մէկ անգամ գործածուած է Ել. լթ. 27. «Ա-րարին... զանդրավարտիսն տաբատ ի նիւ-թոյ բեհեզոյ», որի դեմ եբրայեցին ունի «զանդրավարտիսն կտաւեայս (բուն bad «կտաւ, կտաւէ շոր») ի բեհեզոյ մա-նելոյ», իսկ յոյնը τα πεοισxελη ἐϰ βὸσανιι--ϰλωσμὲνης, ուր տաբատ բառի համապատաս-խանը պակասում է։-Ըստ այսմ հայերէնի մէջ տաբատ յաւելուած կամ մեևնառանա-թիւն է անդրավարտիք բառին, և կամ ցոյս է տալիս նիւթը (իբր եբր. «կտաւեայ»)։ Բառ. երեմ. էջ 304 մեկնում է տաբատ «միջօք չափ և բարձիւք», ՀՀԲ «կտաւեղէն», ՆՀԲ «անդրավարտիք», ՋԲ «կտաւ կամ անդրա-վարտիք», ԱԲ «անդրավարտիք»։ Արևմտեան գրականում ընդունուած է «pantalon, շալ-վար, դրսի անդրավարտիք» նշանակութեամբ և գրւում է նաև տափատ ձևով։


Տակ, ի, ից, աց, ուց

s. bot.

bottom, under part or side;
root;
beet;
— առնուլ, to take root, to be rooted;
մամլոյ —, in the press;
race, row, range, string;
խոտս —աւ մեծաւ, great provision.

• «մարգարիտների շարք, հիւսուածք» Փարպ. «կանաչեղէնի մէկ տրցակ, կապոց» Վրք. հց. բ. 254. «շարք, պատուածք» Յայսմ. սեպտ. 1 (եօթն տակ պարիսպ). որից երեք տակէն կամ երեքտակեան «երեք շարքով» Խոր. բ. 7. Ասող. ա. 6. համատակ Նար. և։ 383 (գրծ. համատակօք), որի հետ նոյն է համտակք Բաբիղ. յհ. մկ. (ՆՀԲ այս վերջի-նը անուշադրութեամբ համարում է անստոյգ բառ և մեկնում է «ստորոտք կամ վայրաբր մասունք», ԱԲ «զգեստի վարի մասունք»)։


Տակառ, աց

s.

barrel, cask, puncheon, butt;
tun;
խից —ի, spigot;
ծորակ —ի, tap;
շերտ or կողք —աց, staff.

• ՓՈԽ. -Վռաց. თაგარი տագարի «տաշտ ուր վազում է քամած խաղողի հիւթը»։


Տաղանդ, աց, ոց

s. fig.

talent (weight);
talent, ability, parts, attainments;
— ոսկի, golden talent.

• = Յն. τάλαντον բառն է, որ բուն նշանա-կում է «կշռի նժար», յետոյ «կշիռ, ծանրու-թիւն, քաշ» և մասնաւորապէս «ծանրութեան և դրամի չափ, որ տեղի և ժամանակի հա-մեմատ փոփոխւում էր. Աթէնքի մէջ սովո-րաբար տաղանդը իբր կշիռ՝ 26 kil. էր, իսկ իբր դրամական չափ՝ արծաթը արժէր 56Որ ֆրանկ, ոսկին՝ 56,000 ֆրանկ»։ Բառս փո-խառութեամբ անցել է շատ լեզուների. ինչ. լտ. talentum, ֆրանս. անգլ. talent, ռուս. талантъ, վրաց. ტალანტი տալանտի ևն։ Ծագում է հնխ. tel-, tol-, tl-«քաշել, կշռել» արմատից. հմմտ. յն. ταλαντεύω «կշռել, հաւասարակշռել», τάλας, τάλαν «դժբախտ, որ չարիքներ և թշուառութիւն է քաշում», ταλασ-σαι «կրել, տանիլ, տառապիլ», τολμάω «կըշ-ռել, քաշել», սանս. tulá «կշիռք», tulayati «կշռել», լտ. tollo «բարձրացնել», tolero «կրել, տառապիլ», հլտ. tulere «կրել», գոթ. hulan, անգսք. ֆolian, հբգ. dolen, գերմ. dulden «տանիլ, համբերել», Geduld «համ-բերութիւն» ևն (Boisacq, էջ 937-9, Kluge, էջ 169 ևն)։-Հիւբշ. 383։


Տաղաւար, աց

s.

tabernacle, tent, booth;
hut, lodging, cabin, vine-arbour;
scene, stage;
— մրգապահաց, fruit-house.

• , ի-ա հլ. «հիւղ, վրան, մացա-ռով շինուած խրճիթ» ՍԳր. Եւս. պտմ. «թատ-րոն» Ոսկ. ա. կոր. «վրան փերեզակաց» Պղատ. օրին. «պարտիզպանի հիւղակ» ՍԳը. որից տաղաւարահարք կամ տօն տաղաւա-րահարար ՍԳր. տաղաւարակից Փիլ. ել. Կիւրղ. կոյս. տաղաւարիկ Վրք. հց. տաղա-ւարիլ «բնակիլ» Յհ. իմ. եկեղ. Ճառընտ. ևն. -ՋԲ ունի նաև տալաւար ձևը. շատ յետին է տեղաւար կամ տեղավար Օգոստ. բաջ. 10, 15։

• ՆՀԲ թրք. dal «ճիւղ»+հյ. վայր բա-ռերից, իբր «բնակարան ի վայրի կըրկ-տեալ յոստոց»։ Այվազովսքի, Յղ. հընչ-ման 16 վրաց. տալավարի։ Հիւնք. սկա-վառակ բառից։

• ՓՈԽ.-Վրաց. ტალავარი տալավարի «վը-րան» Մտթ. ժէ. 4. Մրկ. թ. 5, ბალავრობა տալավրոբա «տաղաւարահարաց տօնը»։


Տաղտ

s.

disgust, distaste, loathing.

• «ձանձրութիւն, նողկանք, զզուանք, դժուարը գալը». այս իմաստով առանձին գործածուած չէ. փխբ. կայ միայն «յղի կա-նանց արտակարգ ցանկութիւնը» Բժշ. որից տաղտաղտ «ձանձրալի» և տաղտաղտիլ «ձանձրանալ» Պիտ. և Երզն. մտթ. առ լեհ. բայց յատկապէս -ուկ մասնիկով աճած՝ տաղտուկ «ձանձրալի» Ոսկ. մ. բ. 13. Վեռռռ. 170, «ձանձրութիւն» Բ. մկ. գ. 17 (ինչպէս և արդի գրականում), տաղտկութիւն Բ. մկ. գ. 17. տաղտկալից Ոսկ. մ. ա. 15, բ. 28. տաղտկալ, տաղտկանալ ՍԳր. Ոսկ. ա. թես. և եբր. (նիւթական իմաստով ունի Սարգ. բ. պետ. ե. էջ 464 (բ տպ.). «Ջուր զքարինս... ոչ ի խորս անդնդոց իջուցանէ՝ տաղտկաց-եալ ծանրութեամբն», իբր «ծանրութեան չդի-մանալ, ծանրութեան տակ ընկճուիլ»). ան-տաղտուկ Ոսկ. մ. ա. 15. ծանրատաղտուկ Վեցօր. Եւս. քր. Ոսկ. ես. և մ. ա. 15, 16 ևն։


Տաճար, աց

s.

temple, fane, church;
palace, court, hotel;
banqueting-hall;
banquet, feast;
— խորհրդոյ, council-hall, House of Parliament.

• ՆՀԲ մրաց. տաձարի, պրս. տայիր. տէյր, ի տավէր «Աստուած և դիք»։ Հին հայկաբանները մեկնում էին «տայ ճար»։ Ուղիղ մեկնեց նախ Gosche 38, որին հետևում են միւսները։ Հիւնք. պրս. թէճէր, թաշիյր, չարկեահ, չարթաք. հպրս. թասարա (1), լտ. quatuor, պրս. չատիր, թրք. չատըր, յն. τέτταρα։ Ալիշան, Հին հաւ. 428 պրս. թէճէր և ետրուր. tage չաստուածը։ Պատահական նմա-նութիւն ունի չին. [hebrew word] tá'-ciá «մեծ տուն»։

• ՓՈԽ.-Վրաց. ყაძარი տաձարի, გაძარო տաձարո «տաճար, եկեղեցի, պալատ, դա-տարան, պանդոկ», ტაძრეული տաձրեուլի «պանդոկապետ», თაძრობა տաձրոբա «ընթ. րիք, խնջոյք», թուշ. ტაძარ տաձար «եկեղե-ցի», քրդ. տաճար «եկեղեցի» (այս ձևով է գործածուած Աւետարանի քրդերէն թարգմա-նութեան մէջ, տպ. Պօլիս, 1857, Մտթ. իգ. 16-17 ևն)