Your research : 9 Results for աւետաբեր

Նաւասարդ, ի

s.

the first month of the ancient Armenian calendar, (August).

• փոխառեալ։ Ոմն, Աւետաբեր 1885, էջ 82 նոր սար «լեռ», որ է դար, իբր նոր դար։


Աւետաբեր

adj.

that brings good news, messenger.


Համբարակապետ, աց

s.

intendant, steward, furnisher, purveyor, provider, contractor.

• Պազիլ, Աւետաբեր 1914, էջ 235 ամ-բարակապետ համարում է «բանտա-պետ», իբր պրս. anbār sāhi «պալա-տլ բան։


*Կոպիտ

cf. Կոշտ.

• Տe Պագիլ, Աւետաբեր 1914, էջ 135 կոպտար-անձն հանում է պրս. kaftar «հրեշ» բառից. (բայց սա մեր քաւթար բառն է)։


Վիշապ, աց

s. ast.

dragon;
leviathan;
typhon, vortex, whirlpool, exhydria;
dragon, draco;
— ծովային, araneus piscis, quaviver, weever;
— ձուկն, cachalot.

• Klaproth, Mémoires 1, 438 սանս. višadhara ձևի հետ։ Ինճիճեան, Հնախ. Գ. 22 շ բնաձայնից։ ՆՀԲ վրաց. վէշա՛-պի, որպէս թէ իժ ապ «օձ ջրոյ»։ Wīn-disch. 18, որից և Böttich. ZDMG 1850, 362 և Justi, Zendsp. 277 զնդ. և սանս. visa-«թոյն»։ Հիւնք. Վեսուվ հրաբու-խից։ Muller WZKM 8 (1894), 362 պհլ. (ենթադրեալ) * vīšāp= զնդ. wišhawant «թունաւոր» ձևից։ Ա-լիշան, Հին. հաւ. 152-3 հնդ. Վիշնու աստուածը+ պրս. ապ «ջուր»։ Ս. Բա-նասէր, Բանաս. 1903, 236 նոյնպէս Հնդկաց Վիշնու աստուծոյ անունից։ Փորթուգալ փաշա, Եղիշէ 430 վիշ «թոյն»+āb «ջուր»։ Պազիլ, Աւետաբեր 1914, էջ 234 վշ բացագանչութեամբ + պրս. ապ, որ է «ջուր»։ Մառ ЗВО 25. 324 Թէիշբա աստուածութեան անուան հետ. իսկ ИАН 1926, 391 վրաց. ծղալի «ջուր» բառի հետ։


Գոմէզ, գոմիզոյ

• , ռ հլ. (որ և գումէզ) «կովի մէզ». մէկ անգամ միայն գործածուած է Եղիշ. Բ. էջ 40 «Ձեռք առանց գոմիզոյ (այլ ձ. գումի-զի) մի՛ լուասցին»։ (Զրադաշտական կրօնի մէջ կովի մէզը սուրբ կամ ախտահանե։ Էս և հաւատացեալները նրանով էին լուանում ի-րենց ձեռքերը)։-Սեռ. գումիզի ձևի վրայից սխալմամբ ենթադրուած է ուղղական գումիզ ՆՀԲ և ԱԲ. որ սակայն եթէ իրօք գոյութիւն ու-նեցած լինէր, պիտի տար սեռ. *գումզի և ոչ թէ գումիզի։-Ոմանք՝ ծանօթ չլինելով գռա-դաշտական սովորութեան և առաջնորդուելով Եղիշէի «ձեռք... մի՛ լուասցին» բառերից, են-թադրել են թէ գումէզ մի տեսակ մաքրիչ խոտ է. այսպէս՝ Հին բռ. մեկնում է «օշնան, օճառախոտ», Ստ. Ռոշքեան համառուս է «bubonium, կղմուխ կամ aster atticus, աչուկ բոյսը» (ըստ ՀԲուս. § 516), նոյնը ըն-դունում է նաև Արթինեան, Աւետաբեր, 1913, էջ 688.-Մեկն. բառից Վարդան դրոց, Ձեռ. թ. 200 Bibl. nat. «Գոմէզ խոտ է, ղոր գիրք աճառ լուալեաց ասեն» (ըստ Արթինեան, Ա-ւետաբեր, անդ)։ Սրանք բոլորը սխալ են և ա-ռաջնորդում են մեզ այն տարօրինակ գաղա-փարին, որ իբր թէ քրիստոնեայ հայերը հա-սարակ ջրով միայն լուացւում էին և օշնանը արգիլուած էր մեզ, մինչդեռ պարսիկները պարզ ջրով չէին լուացւում, այլ միշտ և մի-այն օշնանով։


Վարդ, ից

s.

rose;
եղանակ —ից, rose-season;
մշտափթիթ —, monthly —, semper florens;
— հարիւրթերթի, centifolia;
մամռաւոր —, moss rose;
դամասկեան —, damask rose;
վայրի —, wild rose, eglantine;
դեղին —, single yellow rose;
կոկոն, բոլորք —ից, rose-bud;
գոյն —ի, rose-colour;
փայտ —ի, rosewood;
կարմրագեղ, ծիրաներփեան, գեղեցիկ, քաղցրաբոյր, գեղափթիթ, փշալից, թարշամ —, scarlet, purple, beautiful, perfumed or odorous, full-blown, thorny, faded rose;
—ք մանկութեան, այտից, շրթանց նորա, the roses of youth, of his cheeks, of his lips;
պսակ ի —ից, crown or wreath of roses;
քաղել —, to gather roses;
չիք — անփուշ, no — without a thorn;
cf. Իսկութիւն.

• ЗВО 25, 306 հյ. որթ, յն. ῥοα «նուռ» և այլ բառերի հետ յաբեթական արմա-տից։ վարդավառ բառը հներից Մովս. օերթ. Ճառ վարդ. մեկնում է արդ ա-ւար։ Աւելի երկար խօսում է Յայսմ. օգոստ. 6. «Յայնմ աւուր հեթանոսք Ափրոդիտեայ տօնէին և... կոչէին զնա վարդամատն և ոսկեծղի, և զվարդն նմա ընծայ մատուցանէին։ Վասն այ-սորիկ անուանէին զտօնտ զայս վարդա-վառ։ Իսկ ի նորս ասի վարդավառ, զի Քրիստոս ըստ նմանութեան վարդի՝ վարդ ի կոկոնի եր. և յայլակերպիլն ի թաբօր՝ իբր թէ վարդ վառեցաւ»։ Վար-դավառ բառի ստուգաբանութիւնն է ակ-նարկում Նար. գնձ. 482 Գոհար վարոն վառ առեալ ի վեհից վարսիցն արփենից (տաղ Վարդավառի. նկատողութիւն Ստ. Մալխասեանի)։ Մանրամասն խօսում է Տաթև. ամ. 485 և հանելով վարդ բա-ռից, դնում է վարդի և Քրիստոսի հա-մեմատութիւնը։ Նոյնը կրկնում է էջ 498, ուր աւելացնում է բառախաղով արդ աւար և վարդապետ բառերի հա-մեմատութիւնը։ Նորերից ՀՀԲ և ՆՀԲ վարդ վառեալ։ Հիւնք. պրս. վէրտէ «ա-ղաւնեբոյն» և վառանտէն «վարել, քշել» բառերից (այսպէս կոչուած՝ վարդավա-ռին աղաւնի թռցնելու սովորութիւնից)։ Հերպետ, Բազմ. 1902, 291 սանս. վար-դա «ջուր» + վառ «սրսկում»։ Պարո-նեան, Անահիտ 1903, 13 զնդ. աէթրա «կրակ» և հյ. վառել, իբր «հրավառա-թեան տօն»։ Փառնակ, անդ՝ 39-40 սանս. vardh «բարձրացնել» + վառ «քօղ արքայական», իբր Պարսից farr -i-kayānī տօնի օրինակութիւնը։ Լևո-նեան, Աւետաբեր 1914, 906 =բարդա-վառ (խոտի բարդեր այրելու սովորու-թիւնից հանելով)։


Վարդապետ, աց

s.

vartabed, doctor;
lecturer, professor;
master, preceptor;
school-master;
archimandrite;
— օրինաց, doctor of laws, cf. Օրէնսուսոյց;
— աստուածաբանութեան, doctor in divinity;
— բժշկութեան, doctor in physic;
cf. Թեկն;
cf. Օրէնսգէտ.

• տալիս որ զնդ. aēϑrapaiti պիտի տար հյ. հայրապետ կամ այրապետ, բայց ո՛չ վարդապետ. այս վերջինը կա՛մ պէտք է դնել վիրտ «աշակերտ» բառից և կամ իբրև «թաղապետ» մեկնելու է պրս. gird բառից, ինչպէս որ յն. տէո-բոդիս «տանուտէր» բառը հիմայ դար-ձել է «վարդապետ»։ Այս յօդուածով բանավէճը փակւում է։ Սրանի՞ց թէ ան-կախաբար Պատկ. Maтep. I. 15 պրս. vird «աշակերտ»+bad «պետ»։ Աւելի յետոյ Տէրվ. Լեզու 150-152 և Նախալ. 1Ո6 հնխ. var «խօսիլ, սովորեցնել» ար-մատի տակ դնում է «զնդ. var, յն. εἰρω լտ. verbum, գոթ. vaurd և հյ. թերևս վարդապետ. հմմտ. պրս. ა «աշա-կերտ»։ Գարագաշեան (Ամէն. տարեց. 1ՉՈ8, 153) Վարդան «ուսեալ» անուան հետ։ Հիւնք. լտ. veritas «ճշմաոտու-թիւն»։ Թիրեաքեան, Պատկ. աշխ. գր. 208 պրս. վիրտ «աշակերտ»։ Carrière (տե՛ս REA 1 (1929), էջ 1-2) «պսակ-ուած վարդերով», ինչպէս է լտ. coro-natus, որ նշանակում է «պսակեալ» և աբեղաների տիտղոս է։ Յակոբեան, Բանաս. 1900, 37 զնդ. atrapaiti։ Նոյնը նաև Պարոնեան, Անահիտ 1903. 12 և Փորթուգալ փաշա, Եղիշէ 166։ Հիւբշ. ՀԱ 1906, 223 մերժում է դնել արաբ. ❇vird, որ իրանեանների մէջ ստոյգ գոյութիւն չունի։ Ոմն (Ձեռ. թ։ 120 Ղա-լաթիոյ Ազգ. մատ. տե՛ս Ամէն. տարեց. 1908, 153) «գրոց ծաղկանոցէն վարդեր փետող»։ Յ. Ներսիսեան, Ամէն. տարեց. 1908, 153 արաբ. vird «տէրունական աղօթք» բառի հետ։ Ե. Փափազեան (անդ) իբր «պետ զվարս յարդարողաս»։ Տո Պառիւ. Աւետաբեր 1914, էջ 135 աար «կրակ» բառից՝ իբր ատրուշանի աետ։ Մ. Առամեան, Բիւզանդիոն 1914 յուլ. 29 վ+արդ՝ որ է պրս. ատր «կրակ» +պետ, այն է «հրպետ, ատրուշանի պետ»։ Ա. Ահարոնեան REA 9 (1929), էջ. 2 var, vard «գործ, աշխատանք» +պետ, իբր «գործապետ»։։ Ա. Չօ-պանեան, անդ, սանս. warda (անգլ.


Առաջ, ոյ

adj.

front, head;
arm, division, branch;
—ք գետոյ, arm of a river;
յ—ոյ or յ—ոյ կողմանէ, before, in front, at the head of;
զ—ս ունել, առնուլ, to obviate, to be beforehand, to prevent, cf. Սկսանել;
— նաւու, head, prow, how of a ship;
— զօրաց, division of forces;
ընդ առաջ գնալ ելանել, to go to meet.

• ՓՈԽ.-Ցոյները և ռումինացիք ունին ար-ցիվո՛ւրիօն (άρτζιβούριον), արցի՛վուրցի (άρτζίβουρτζι), արթէզֆօռթէզ ևն ձևով բա-ռեր, որոնք փոխառեալ և յարմարեալ են մեր Առաջաւորաց Պահոց անունից, որի վրայ այ-լակերպ առասպելներ են պատմում։ Առաս-պելի հնագոյն վիճակը գտնում ենք Ճառ ընդ-դէմ Հայոց խորագրով յունարէն ընդարձակ մի գրուածքի մէջ, որ վերագրւում է ԺԱ-ԺԲ դարից Սահակ անուն մի հայ կաթուղիկոսի, բայց հաւանօրէն Եւտեմիոսի (ԺԲ դարից) կամ Կալլիստոսի (ԺԴ դարից) խարդախու-թիւնն է (տպ. Migne, Patr. gr. հտ. 132)։ Այս Ճառի մէջ մի առանձին գլուխ կայ՝ որի վերնագիրն է Γερί τῆς σατανιϰῆς νηστείας τοῦ αρτζιβουρίον (Յաղագս դիւական պահոց արցիվուրի, Ա. գլ. ժդ)։ Ահա թէ ի՛նչ է պատմւում յիշեալ գլխում. «Սարգիս անու-նով մէկը, Հայոց մոլորութեան վարդապետ, մի շուն ունէր արցիվուր անունով։ Սակայն այս բառը նշանակում է «առջևից գնացող» (առաջաւոր)։ Սարգիսը սատանայի ազդեցու-թեամբ այս շունը գործ էր ածում իբրև իր ռաւստեան աւետաբեր և յայտարար, ամէն անգամ՝ երբ մի գիւղ, մի քաղաք կամ մի ուրիշ տեղ երթար, ուր իր մոլորութեան ժան-տախտից բռնուած աշակերտներ էին բնա-կում։ Երբ սրանք տեսնում էին շանը, յա-ջորդ օրը թափորով մի քանի մղոն տեղ ընդ առաջ էին գնում իրենց վարդապետին։ Մի անգամ՝ երբ շանը սովորական պաշտօնով մի տեղ ուղարկեց, գայլերը ճանապարհին պատառեցին նրան։ Սարգիսը երկրորդ օրը գնալով նոյն տեղը և տեսնելով որ ոչ ոք իրեն ընդ առաջ չի եկել, ինչպէս սովորութիւն էր, սաստիկ բարկացաւ։ Երբ քաղաք մտնելով ի-հասած, մարդիկ ուղարկեց փնտռելու համար և գտնուած ոսկորներից գուշակելով թէ գայ-լերն են կերել, հրամայեց ամենայն Հայոց՝ որ ամէն տարի, սահմանեալ օրեր, նրա մահուան համար ծոմ պահեն ու մեծ սուգ բռնեն. և այս պասը կոչեց արցիվուրց պաս»։-Նոյն առաս-պելը գտնում ենք նաև Աֆթիմիոս Սեկտատի-նոսի Զէն կատարեալ գրքում. Նիկեֆորոս Կալսթասի Պատմութեան և Աթէնքի Միլե-տիոս արքեպիսկոպոսի Եկեղեցական պատ-մութեան մէջ, որ Ջենատիոս Սքոլարիոս սար-կաւագի ձեռքով համառօտուելով տպուած է նախ Զմիւռնիա (1861) և յետոյ արաբերէն թարգմանութեամբ՝ Երուսաղէմ (1867), այն ժամանակի յունաց Երուսաղէմի պատրիարք Կիւրեղի հրամանով։ Սրա իններորդ գլխի թարգմանութիւնն ունի Երուսաղէմի Սիօն ամ-սագիրը (Չ տարի, 1871, մայիս, թիւ 5, էջ 100), ուր մեր բառը դարձել է յն. արթէզֆոո-թէզ կամ արթէզֆոռ։ Առասպելի մի ուրիշ ձևն ունին ռումինա-ցիք, որոնց մէջ բառը դարձել է արցիվուրցի։ Ռումին առասպելի մէջ արցիվուրցի է կոչւում մի հայ աւագերէցի շունը։ Աւագերէցը անտա-ռով անցնելիս մոլորուել և այդ շան միջոցով կարողացել է գտնել ճանապարհը։ Հայերը աւդ շունը սրբերի կարգն են դասել և ի պա-տիւ նրա՝ Ս. Սարգսի բարեկենդանին պաս են պահում և Զատկի թաթախման երեկոյին էլ նրան նուիրուած մի տօն են կատարում (տե՛ս Պ. քհ. Մամիկոնեան, Ռումանահայոց ներկան և ապագան, Կալաց 1895, էջ 44-45)։