cf. Բուժակ.
struck by love, or sadness.
• . գործածւում է իբր ողոքական բացագանչութիւն՝ յետին դարերի տաղաչա-փութեանց մէջ, «ողորմի՛ր, խնայի ը ինձ, քե՛զ եմ ապաւինում» նշանակութեամբ. այս-պէս՝ «Անձն իմ ցաւագար, ի քեզ զինահար, լե՛ր բուժիչ յարմար. Հոգիս ի քեզ զինահար, բարեխօսեա՛ անդադար. Ողորմ արտասուօք ձայնէր, զինահա՛ր, հասի՛ր գերելոյս մա-տամբ Ղազարու» Գնձ. Ոսկիփ. գրուած է զէնեհար Քուչ. 96, զենէհար Յայսմ. մայ. 11։
cure;
remedy.
• , ի-ա հլ. «դեղ, հնար, դարման» Պիտ. բառիս համար չորս ընտիր վկայութեւն է գտնում Նորայր, Հայկ. բառաք. էջ 53 «Բոյժս գտանէ հերձուածողն. տեսանե՞ս, ա-սէ, զի նովաւն՝ սպասաւորութեան գուշակէ» (Սեբեր. Ե. էջ 96. տպուած բոյծս). «Բոյժս իմն ի բանիս գտանեն հերձուածողացն աշա-կերտք» (Սեբեր. Բ. էջ 16, ձեռ. բուժս). «Եւ այ-նու բոյժս իմն գտանեն հերձուածողքն» (Սե-բեր. Դ. էջ 68. ձեռ. բուժս). «Եթե մեք գազա-նիցեմք ընդ նմա, նա չիշխէ գազանել և եթէ մեք թուլամորթք լինիցիմք, նա բոյժս գտա-նէ» (Ոսկ. Եփես. իբ. էջ 923)։ Այս արմատից ևն ծագում բուժել «բժշկել, առողջացնել» Եզն. Ոսկ. մ. բ. 10. յհ. ա. 20. բուժիչ Եզն. բուժակ «բժիշկ» Փիլ. լին. (այժմ «ֆելդշէր»). բուժան «դարման» Պիտ. Նեղոս 690, բուժիկ «բժի՞շկ» Առաք. պտմ. 340. հմմտ. բուժկու-թիւն «բժշկութիւն» Թէոդ. խչ. դժուարաբոյժ Փիլ. նոր գրականում կազմուած են բազմա-թիւ գիտական բառեր՝ ինչ. անասնաբոյժ, վիրաբոյժ, ատամնաբոյժ, բեկաբոյժ, ակ-նաբոյժ, յիմարաբոյժ, ջրաբուժութիւն, ելեկ-տրաբուժութիւն, նմանաբուժութիւն ևն։
physician, doctor.
• = Պհլ. [hebrew word] bižisk, biǰisk «բժիշկ». biǰiskih «բժշկութիւն», նորագիւտ մանիք. պհլ. [hebrew word] bzišk «բժիշկ» (Salemann, Manich. Stud. ЗAH 8, 61), պրս. ❇ bizišk եամ ︎ bjjisk «բժիշկ». սրանց հևա հմմտ. զնդ. baešazyeiti «բժշկում է». ❇ baēšaza-«բուժիչ, բժշկութիւն, դեղ, դարման» (որից կազմուած է պհլ. bēšazak). [other alphabet] ︎ baēšazya-«բժըշ-կող», սանս. [other alphabet] bhēš̌ajá-«դեղ, բժըշ-կող», bhišaǰyáti «բժշկում է», bhišáǰ «բր-ժիշկ, դեղ», bhišák «բժիշկ», bhēšaǰyá-«բուժարար»։ Այս բոլորը ծագում են զնդ. biš=սանս. bhiš-«դեղ» բառից, ըստ Bart. holomae 915, 966-7։ Բառիս հպրս. ձևը յայտնի չէ. եթէ ի նկատի առնենք սանս. ձևերը՝ պիտի ունենայինք հպրս. *biš̌ai կամ *γišaz, իսկ եթէ ի նկատի առնենք զնդ. ձևերը՝ պիտի ունենայինք հպրս. *bišaz։ Պհլ. բառի հնագոյն ձևն էր *bišaǰk կամ *bišazk, որոնց մէջ երկրորդ ձայնաւորը հետևելով առաջինին և š բաղաձայնը հե-աևելով ), z բաղաձայններին, յառաջացան biǰisk և bižišk. վերջինից է հայերէնը։ Կապ չունի բոյժ բառի հետ, որ տե՛ս ա-ռանձին։-Հիւրշ. 120։