Definitions containing the research եւ : 10000 results

Առասպելօրէն

adv.

fabulously.

· Calfa

NBHL (1)

Զգաղափարսն առնլի է բարոյապէս եւ առասպելօրէն. (Մխ. առակ. ՟Ի՟Ե։)


Առատաբեր

adj.

fruitful, abundant, fertile.

· Calfa

NBHL (1)

Առատաբեր ընծայիւք եւ պաղատանօք։ Առատաբեր զարմտիս առաքինութեանն պտղոյ ընծայեցին. (Պիտ.։)


Առատաբերութիւն, ութեան

s.

abudance, fertility, abundance.

· Calfa

NBHL (1)

Առատութիւն բերօ. եւ առատ պտղաբերութիւն.


Առատաբուղխ

adj.

that flows copiously, abundant.

· Calfa

NBHL (1)

ԱՌԱՏԱԲՈՒՂԽ կամ ԱՌԱՏԱԲՈՒԽ Առատաբար բղխօղ, եւ բղխեալ. յորդաբուղխ.


Առատահոս

cf. Առատաբուղխ.

· Calfa

NBHL (1)

Առատահոս անձրեւ, կամ զեղումն. (Շար.։ Սկեւռ. աղ.։)


Առատաձեռն

adj. adv.

liberal, generous, bountiful;
plentifully, liberally, abundantly.

· Calfa

NBHL (3)

Ընծայէ բան օրհնութեան առատաձեռնիցն եւ բարեսիրացն. (Ոսկ. ՟բ. կոր.։)

Առատաձեռն պարգեւք, կամ ձիրք, ռոճիկք. (Խոր. ՟Գ. 83։ Յհ. կթ.։)

Գտին զայս տեղին ... հովասուն, խոտոյ եւ փայտի առատաձեռն. (Զենոբ.։)


Առատաձեռնեմ, եցի

va.

to give bountifully, liberally, to gratify, to favour.

· Calfa

NBHL (3)

Առատապէս ընձեռել. առատաձեռնութեամբ տալ, բաշխել. շնորհել, պարգեւել.

Առատաձեռնեա՛. եւ այլն. (Նար. ՟Խ՟Բ. ՟Ղ՟Գ։)

Որք սատարեցին ... եւ առատաձեռնին ի մեղաւոր ընչից իւրեանց սրբոյ կարապետիս. (Մամիկ.։)


Առատաձիր

adj.

who gives liberally;
that is given adundantly, abundant, copious.

· Calfa

NBHL (8)

Որ առատ ձիրս բաշխէ. առատապարգեւ. առատատուր. առատաշնորհ.

Ամենազօրիդ, առատաձրի. (Սկեւռ. աղ.։)

Առատաձիր ի պարգեւս. (Յհ. կթ.։)

Արգելում այժմ զիմ առատաձիր լեզու եւ բան. (Մագ. կ։)

Եւ Առատապէս ձրեալ, պարգեւեալ.

Առատաձիր պարգեւօք. (Յհ. կթ.։ Յիսուս որդի.։ Գէ. ես.։ Սկեւռ. ես.։) (Բենիկ.։)

Առատաձիր գանձուց բաշխումն. (որ լինի եւ մ. բաշխման) (Մագ. ՟Ժ՟Դ։)

Առատաձիր բաշխէ պարգեւս. (Սկեւռ. ես.։)


Առատամիտ

adj.

liberal, noble, generous, magnanimous;
ingenious, intelligent.

· Calfa

NBHL (8)

, իբր ռմկ. Ազատական. φιλοτιμώτερος. liberalior. պատուասիրօղ այլոց. մեծանձն եւ առատաձեռն. յօժարամիտ. բարի եւ բարերար.

Չքնաղագեղ, եւ առատամիտ. (որ հայի եւ ի յաջորդ նշ) (Յհ. կթ.։)

Գոյ հնար եւ յաղքատութեանն առատամիտ լինել։ Յորժամ յաղքատութեան իցես, եւ առատամիտ քան զնա լինիցիս. (Ոսկ. հռ. ՟Ի՟Ա։ եւ Ոսկ. մ. ՟Գ. 11։)

Առաքեաց եւ առատամիտ թագաւորն մեր բազում բեռիսն արծաթուց եւ այլն. (Երզն. քեր. յիշատ.։)

Առատամիտ գոլով, եւ այցելու աղքատաց. (Սարգ. ՟ա. պ. ՟Ա։)

Առատամիտ ի պարգեւս լինէին, որ չէր իւրեանց. (Լաստ. ՟Գ։)

Տայցէք մասն ողորմութեան աղքատաց յօժարական եւ առատամիտ կամօք. (Շ. ընդհանր.։)

Փոխատո՛ւ լեր, որպէս վայել է քոյին բարեպաշտութեանդ, եւ առատամիտ առաքինութեանդ. (Վրք. ոսկ.։)


Առատանամ, ացայ

vn.

to abound, to increase, to augment;
to overflow;
to run over;
to be bountiful, generous;
to be proud;
to be angry, to be in a passion.

· Calfa

NBHL (8)

διαπρίομαι, (որպէս թէ սղոցիլ) serra dissecor. Եռալ վառիլ սրտի ի վրէժխնդրութիւն, եւ այլն. որ եւ ասի Զայրանալ կրից՝ հանգոյն գետաց յորդելոց. սիրտը եփիլ, ինքը զինքը ուտել, սիրտը ելլալ, տաքնալ.

Առատ լինել. յաճախել. առաւելուլ՝ ո՛ր եւ է իրօք.

Այնպէս առատացեալ յաւետարանել։ Վասն որոյ եւ առատանամք. զի եթէ յամիցեմք՝ եւ եթէ ելանիցեմք, հաճոյ եւեթ իցեմք նմա։ Առաւել եւս առատանալ, հանդարտել, եւ գործել. (Հռ. ՟Ժ՟Է. 20։ ՟Բ. Կոր. ՟Ե. 9։ ՟Ա. Թես. ՟Դ. 10։)

Առատասցից առ մեզ ողորմութեան պարգեւօքդ. (Խոսր.։)

Մարդիկ սիրելեաց այլեւայլ սեղանօք առատանան. (Լմբ. պտրգ.։)

Առատանային, եւ խորհէին սպանանել զնոսա. (Գծ. ՟Ե. 33։)

Առաւել դրդեալք եռային ցասմամբ ... եւ հերձուին ի սաստիկ բարկութենէն, զոր յայտ առնէ առատանային. (Ոսկ. գծ.։)

Առատանային փղձկալով, եւ չունէին ժոյժ եւ առ վայր մի. (Փարպ.։)


Առատաշնորհ

cf. Առատաձիր.

· Calfa

NBHL (7)

ԱՌԱՏԱՇՆՈՐՀ ԱՌԱՏԱՊԱՐԳԵՒ cf. ԱՌԱՏԱՁԻՐ, իբր ն. եւ կ.

Առատաշնորհ հօրն աստուծոյ կատարեալ տուրք։ Առատաշնոր պարգեւատուին. (Պիտ.։)

Պտղաբերեալ զմեծապարգեւ եւ զառատաշնորհ պտուղ մարգարէութեան. (Թէոփիլ. պհ.։)

Զի ողորմելովն առատապարգեւ լիցի ի մեզ։ Գոհանամք զառատապարգեւ բարերարութեանցդ քոց. (Խոսր. ժմ. եւ Խոսր. պտրգ.։)

Զոր յառատապարգեւն հօրէ ընկալան. (Սկեւռ. ես.։)

Զառատապարգեւ բարիսն. (Յճխ. ՟Ժ։)

Զառատապարգեւս վերընկալեալ զփառս. (Շար.։)


Առատապէս

adv.

abundantly, superabundantly, copiously, plentifully, liberally, greatly, nobly, richly, splendidly;
profusely;
fruitfully.

· Calfa

NBHL (1)

Առատապէ՛ս արկցուք սերմանս, եւ մի՛ խնայեսցուք. (Ոսկ. յհ. ՟Ա. 24։)


Առատատուր

cf. Առատաբաշխ.

· Calfa

NBHL (5)

Բարեգործ առ ամենեսեան, առատատուր, եւ սիրուն յամենայնի. (Ոսկ. ՟ա. տիմ.։)

Որդի հայոյ էր, եւ առաւել քան զհայ առատատուր. (Ասող. ՟Գ. 3։)

Առատատուր եւ զուարթ լրջմտութեամբ. (Մագ. ՟Ժ՟Դ։)

Անխորհուրդ եւ առատատուր (այսինքն շռայլ). (Շիր.։)

Առատատուր պարգեւք. (Պիտ.։ Լաստ. ՟Ա։)


Առատութիւն, ութեան

adv.

abundance, plenty, superabundance, exuberance, copiousness;
fulness, repletion;
fertility, fecundity;
անչափ —, profusion.

· Calfa

NBHL (8)

ἀπλότης. sinceritas. Պարզութիւն. յստակութիւն մտաց եւ սրտի. պարզսրտութիւն, աղէկ սիրտ.

Ցօղագին կամ ցօղալից առատութեամբն (անձրեւաց). (Ագաթ.։)

Ետուր ջուր առատութեան։ Պատկեր առատութեան նորա. (Իմ. ՟Ժ՟Ա. 8։ եւ ՟Է. 26։)

Ճարտարին համարձակեաց արդարութիւն արուեստագիտութեան. (անդ. ՟Ժ՟Դ. 18.) իմա՛ պատուասիրութիւն եւ փոյթ պնդութեան։

Բարուց եւ ձեռացն առատութեամբ։ Ոչ առ առատութեան տայ, այլ առ երկիւղի վատնէ. (Խոր. ՟Ա. 20։ ՟Բ. 42։)

Տեսանե՞ս զառատութիւն պարգեւատուին. (Սարգ. յկ. ՟Զ։)

Ծանր աղքատութիւն նոցա առաւել եղեւ ի մեծութիւն առատութեան նոցա։ Յամենայնի մեծացեալք ամենայն առատութեամբ։ Առատութեամբ հաղորդութեանն ի նոսա եւ յամենեսին. (՟Բ. Կոր. ՟Ը. 2։ ՟Թ. 11. 13։)

Որ սերմանէ առատութեամբ, առատութեամբ եւ հնձեսցէ. (անդ ՟Բ. Կոր. ՟Թ. 6) ըստ յն. օրհնութեամբ։


Առատուկ, տկի, տկաւ

s.

smalled

· Calfa

NBHL (2)

Բերել կոճեղս փայտից, եւ պնդել ուժգին առատկօք, մինչեւ իջանէր արիւն ընդ ծայրս ոտից. (Ագաթ.։)

Պնդէին անհնարին առատկօք իբրեւ ի հիւսանց մամուլս։ Պարանս առատկաց ի գլուխս եւ յոտս նոցա եդեալ, եւ այսր անդր ձգձգեալք, մինչեւ լուծանել միջոյն. (Յհ. կթ.։)


Առատիկ, ակաց

cf. Առատուկ.

· Calfa

NBHL (2)

Բերել կոճեղս փայտից, եւ պնդել ուժգին առատկօք, մինչեւ իջանէր արիւն ընդ ծայրս ոտից. (Ագաթ.։)

Պնդէին անհնարին առատկօք իբրեւ ի հիւսանց մամուլս։ Պարանս առատկաց ի գլուխս եւ յոտս նոցա եդեալ, եւ այսր անդր ձգձգեալք, մինչեւ լուծանել միջոյն. (Յհ. կթ.։)


Առարկանեմ, արկի

va.

to object, to oppose.

· Calfa

NBHL (2)

Երեսուն էք դուք, որ խնդրէք զառակն, եւ մի ես՝ որ առարկիս։ Մեզ սամփսոն առարկեաց։ Տոյժ առարկողին զառակն, եւ շահ նմա դարձեալ. (Փիլ. սամփս.։)

Խնդիր ոմանց՝ որ ի սուրբ տէրունեան գիրս կայ՝ առարկելոց, լուծանէ եւ մեկնէ. (Փիլ. տեսական.։)


Առարկեմ, եցի

va.

cf. Առարկանեմ.

· Calfa

NBHL (2)

Երեսուն էք դուք, որ խնդրէք զառակն, եւ մի ես՝ որ առարկիս։ Մեզ սամփսոն առարկեաց։ Տոյժ առարկողին զառակն, եւ շահ նմա դարձեալ. (Փիլ. սամփս.։)

Խնդիր ոմանց՝ որ ի սուրբ տէրունեան գիրս կայ՝ առարկելոց, լուծանէ եւ մեկնէ. (Փիլ. տեսական.։)


Առարկու, աց

s.

antagonist, adversary, rival, opponent.

· Calfa

NBHL (1)

Առարկու ելեալ թշնամեացն՝ յաղթեաց։ Առ որ ժպրհի բանս յառնել առարկու։ Եւ ոչ նոցա արժան է սորին վասն առարկու մեզ յառնել։ Թէ ոչ էր զօրութիւն փրկչին մերոյ նմին առարկու։ Անգոսնէին՝ զոր ասէր, առարկու (իբր առարկութիւն կամ ընդդիմութիւն) ածեալ ի մէջ զոր ի մովսիսէ խոստումն։ Վկայքն զինէին, եւ զօրագլուխն մարզէին. առարկուքն պնդէին, եւ վարժիչքն քաջալերէին. (Լմբ.։)


Բաժանեմ, եցի

va.

to divide, to separate;
to share, to distribute;
to cut, to decompound, to disjoin, to uncouple, to disunite, to split, to cleave, to scatter, to behead, to make an incision;
— վիճակաւ, to allot.

· Calfa

NBHL (13)

ԲԱԺԱՆԵՄ ԲԱԺԱՆԻՄ. գրի եւ ԲԱՐԺԱՆԵԼ. μερίζω, διαμερίζω , ἁπονέμω, ἁποδιαστέλλω, διαιρέω partio, dispertio, distribuo, divido Բաժին բաժին կամ մասն մասն առնել զմի ինչ բոլոր , եւ բաշխել, վիճակել. մասն բաժին ընել՝ տալ. բաժնել.

ԲԱԺԱՆԵԼ. διαιρέω, διαμερίζω, ἁφορίζω divido, separo Տրոհել, զատուցանել, անջատել. մեկնել յիրերաց. որոշել. քակել. (եւ ըստ այսմ առաւել կրաւորաբար վարի ի սուրբ գիրս ). բաժնել, զատել.

Բաժանեցից զաւարն։ Տո՛ւր ինձ բաժին. եւ նա բաժանեաց նոցա զկեանս։ Ասա՛ ցեղբայր իմ բաժանել ընդ իս զժառանգութիւնն։ Բաժանեցէ՛ք զերկիրն եօթն բաժին։ Դու բաժանեսցես ժողովրդեանդ այդմիկ զերկիրն։ Վիճակաւ բաժանեսցեն զժառանգութիւն նոցա։ Բաժանեա՛ զերկիրս զայս ի ժառանգութիւն ինն ցեղիցն։ Բաժանեաց նոցա ճարակս։ Բաժանէ իւրաքանչիւր՝ որպէս եւ կամի։ Ոչ բաժանեաց նոցա. եւ այլն։

Բաժանեցան զհանդերձս իմ ի մէջ իւրեանց. (Սղ. ՟Ի՟Ա. 19։ Մտթ. ՟Ի՟Է. 35. եւ այլն։)

Բաժանեաց տուն առ տուն, եւ գեօղ առ գեօղ, եւ ագարակ առ ագարակ. (Լաստ. ՟Դ։)

Զայս ամենայն աջողէ մի եւ նոյն հոգի, եւ բաժանէ իւրաքանչիւր՝ որպէս եւ կամի։ Երեւեցան նոցա բաժանեալ լեցուք իբրեւ ի հրոյ։ Բաժանեցից զնոսա ի մէջ Յակոբայ, եւ ցրուեցից զնոսա ի մէջ Իսրայէլի։ Տէր կորո՛ զնոսա, եւ բաժանեա՛։ Բաժանեցան նոքա ի սրամտութենէ երեսաց նորա.եւ այլն։

Կտրեաց եւ բաժանեաց ի միմեանց. (Փիլ. ՟ժ. բան.։)

Զմիաւորեալն ինքն ըստ ինքեան բաժանէր ջուր յերկաքանչիւր կողմանս։ Յիրարաց բաժանեալ սահմանաւ (զճշմարտութիւն եւ զստութիւն). (Պիտ.։)

Առ զզօրն, եւ բաժանեաց յիրս առաջս։ Եւ անտի բաժանի ի չորս առաջս։ Բաժանեցաւ ջուրն յայսկոյս եւ յայնկոյս։ Բաժանեսցի Իսրայէլ ընդ երկու։ Բաժանեսցի հայր յորդոյ, եւ որդի ի հօրէ։ Ամենայն թագաւորութիւն բաժանեալ յանձն՝ աւերի.եւ այլն։

Բաժանի ի մարմնոյն, եւ ոչ բաժանի յընչիցն. (Նեղոս.։)

Եթէ հաւատասջիք, եւ ոչ բաժանեսջիք՝ ի միտս ձեր. այսինքն երկմտեսջիք. (Մծբ. ՟Ա։)

Առնու զգոյացութիւն եւ բաժանէ ի մարմին եւ յանմարմին, եւ զմարմինն ի ներբուսականն եւ յանբուսականն. (Սահմ. ՟Բ։)

Ըստ ձերո՞ց կամաց պարտիցիմ զանձն ինչ բաժանել, եւ ըստ ձերոց հաճոյից վաճառել զարդարութիւն. (Սեբեր. ՟Թ։)


Բաժանորդ, աց

adj. s. partaker, concerned, participant;
subscriber, sharing;
— լինել, to participate, to subscribe.

· Calfa

NBHL (2)

որ եւ ԲԱԺԱՆԱԿԻՑ. συγκοινωνός, μέτοχος, συμμέτοχος particeps, consors Հաղորդ. կցորդ. մասնակից.

Բաժանորդ եղեր արմատոյն, եւ պարարտութեան ձիթենւոյն։ Մի՛ այսուհետեւ լինիք բաժանորդք նոցա։ Երկնաւոր կոչմանն բաժանորդք։ Բաժանորդք եղեաք Քրիստոսի։ Որով ամենքին բաժանորդք եղեն.եւ այլն։


Բաժանումն, ման

s.

division, share, distribution, partition, repartition, dispensation;
decomposition, dismemberment, disengagement, disjunction, distraction, dissolution;
stitch, rupture, departure;
separation, disunion, scission, retrenchment, section, segregation.

· Calfa

NBHL (7)

ԱԺԱՆՈՒՄՆ. διορισμός distinctio Զանազանութիւն. տարբերութիւն. խտիր. որոշումն կմ բաժանումն մտաւոր եւ իմաստասիրական.

Եւ կացուցին զՂեւտացիսն ըստ վիճակի բաժանմանն իւրեանց. (՟Բ. Եզր. ՟Զ. 18։)

Բաժանմամբ յերկուս թագաւորութիւնս։ Խախտեալ եւ քայքայեալ՝ մատնեցաւ ի բաժանումն մեծ իշխանութիւն թագաւորութեան. (Փարպ.։)

Թէ զբաժանմանն իմ խտրոց քակտեսցես։ Արիոսեան բաժանմանն. (Նար. ձ. եւ Նար. մծբ.։)

Էարկ տէր ի մէջ պահպանաց ամբոխումն եւ բաժանումն. (Լաստ. ՟Ի՟Դ։)

Հերձուածք եւ բաժանմունք մտին յեկեղեցիս. (Սարգ. յկ. ՟Ը։)

Բաժաննումն զմինն ի բազումս տրամատէ եւ յանբաւս։ Ի ձեռն բաժանման ստուգաբար զմասունս նորա իմանամք։ Բաժանումն է առաջին հատումն ենթակայի (այսինքն առաջիկայ) իրողութեան. ո՛րգոն, յորժամ ասեմք, եթէ կենդանեացն ոմանք անբանք. (Սահմ. ՟Բ. ՟Ժ՟Է։)


Բաժին, ժնից

s.

part, share, portion, quota, proportion, distribution, equality, parcel, piece;
dose;
lot;
— հարկաց, assessment.

· Calfa

NBHL (6)

μερίς , μερισμός pars, portio, partitio Մասն բոլորի բաշխելոյ՝ վիճակեալ իւրաքանչիւր տռողաց. վիճակ. որ եւ գրի ԲԱԺԻՆ. ... (լծ. եւ լտ. բօ՛րցիօ, պա՛րս. թ. բա՛յ, բարչէ, բարէ՛ )

Մասն արանցդ՝ որ եկին ընդ իս. նոքա առցեն զբաժին իւրեանց։ Բաժին եւ ժառանգութիւն ի տան հօր մերոյ։ Բաժին քո ընդ նոսա մի՛ լիցի, զի ես եմ բաժին քո եւ ժառանգութիւն։ Բաժին իմ ես դու տէր։ Եւ այս են բաժինք, զոր բաժանեաց Մովսէս որդւոցն Իսրայէլի։ Գնել անդ բաժին ի մէջ ժողովրդեանն։ Սոցա ել բաժին վիճակաւ։ Այս վիճակ բաժնիւ դարապանաց՝ որդւոցն կորխայ։ Մասն բաժնի։ Մասն ի բաժնի։ Բաժինք շնորհաց կամ պաշտամանց։ զԻ՞նչ բաժին կայ հաւատացելոյն ընդ անհաւատին։ Այս եղեւ բաժին իմ յամենայն վաստակոց իմոց. եւ այլն։

Սահմանաց եւ բաժնից պայմանս (յն. զերկրաչափութիւն) ուսուցանել. (Եւս. քր. ՟Ա։)

Ասեն... եօթն մոլորակացդ իշխանութեամբ (այսինքն ազատութեամբ) շրջել, եւ ոչ ի բաժնի կալ. (Շիր.։)

Մերթ՝ Բաժանումն. տրոհումն. ի բաց որոշումն. զատումն. կամ երկպառակութիւն. եւ պէսպիսութիւն. զանազանութիւն.

Ո՛չ վասն աւուրն միայն է նոցա բաժին երկմտութեան. թէպէտեւ բաժին պահոց էին, սակայն միաբանութիւն հաւատոցն հաստատուն էր։ (Եւս. ՟Է. 25։)


Բալ, ից

s.

cherry;
large black cherry;
morello cherry;
fog, mist;
pale colour, paleness.

· Calfa

NBHL (4)

Ըստ Բժշկականի, եւ ըստ հայոց վրացւոց՝ է Կեռաս՝ անոյշ եւ թթուաշ պտուղ. κεράσιον cerasum իտ. ciriega պ. պալու, ալու պալու. թ. քիրազ։ Իսկ ըստ այլոց գաւառաց հայոց է այլ տեսակ այն պտղոյն, որ ռմկ. վիշնէ, կամ ֆիշնէ ասի. ըստ լտ. թթու կամ կծու կեռաս. cerasum acidum vel austerum, amarylla. իտ. visciola, marasche

Թանձրացեալ մթասցի բալ եւ մառախուղ՝ խաւար ի վերայ լերանց եւ դաշտաց քոց։ Եւ եղեւ բալ եւ մութ թանձրամած խաւարին ի վերայ երեսաց ամենայն երկրին. (Արծր. Բ. 3։)

Այն գետափն՝ որ յիւրմէ բալ եւ ծուխ վերնայ. (Վստկ.։ ա.մ.)

Զաչաց լոյսն պակասեցնէ, եւ բալ տայ տեսնուլ աչաց ... Խոտ մի կայ, որ այծն ուտէ, բալ գոյն. եւ կուրացնէ զաչքն. (Վստկ.։) Ուր կայ եւ իբր ռմկ.


Բալաձիգ

adj.

nebulous, misty, foggy;
-ք, dull weather.

· Calfa

NBHL (1)

Անձրեւայոյզ, եւ թօնընկէցք, բալաձիգք. (Վեցօր. ՟Զ։)


Բալասան, աց

s.

balm;
balsam;
balsam-tree.

· Calfa

NBHL (2)

որ եւ ԲԱՂՍԱՄՈՆ, եւ ԱՊՐՍԱՄ ասի. βάλσαμον balsamum Անուն ծառոյ եւ ծաղկի նորա, եւ անուշահոտ իւղոյն.

Յերջանիկն արաբիա ... իւղք անոյշք, եւ ծաղիկք ... (յորս է եւ) բալասան. (Խոր. աշխարհ.։ Մաշտ.։)


Բալատեսիլ

adj.

dark, gloomy.

· Calfa


Բալղինջ

s.

gad-fly.

· Calfa

NBHL (1)

Դեւք լցին բովանդակ զայրն զայն բալղինջիկս (տպ. բալղինջիւ) եւ մժեխիւ։ Եհաս անդ բազմութիւն մրջմանց՝ կորուսանել զբալղինջիկսն. (տպ. զբալղինջսն) ըստ օրինի պատերազմողաց. (Վրք. հց. ՟Ը։)


Բալուտ

s. adj.

acorn, tassel;
cloudy, gloomy

· Calfa

NBHL (1)

Ծմակ տեղի եւ բալուտ. (Վստկ. ՟Մ՟Կ՟Բ։)


Բախած, ից

adj.

foolish, wanton, mad, cracked.

· Calfa

NBHL (4)

Թէպէտ եւ ոք ասել (զճշմարիտն) քաջալերցաւ, ամենայն իրօք իբր բախած եւ յիմար ծաղր արարաւ. (Փիլ. լին.։)

Չարախօսեսցէ, եւ բախած կոչեսցէ. (Ոսկ. յհ. ՟Բ. 21։)

Ունէին զնա իբրեւ անմիտ ... մինչեւ անուն կոչել նմա բեխած. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Օտար է այրս այս, եւ ոչ ոք ճանաչէ զսա. եւ ոմանք բախած (կամ փախած) համարէին զնա. (ՃՃ.։)


Բախեմ, եցի

va.

to strike, to beat;
to shock, to knock;
to touch;
to scourge;
—ի քարի զոտս, to strike one's foot in a stone;
— հողմոց զտուն, raging of the wind against the houses;
— զգուռն, ի գրան, to knock at the door;
— զկուրծս, to beat one's breast;
— զքնար, to touch a cithern, harp, lyre;
— ճառագայթից զաչս, to dazzle the eyes;
բախեալ արտասուօք, burst into toars.

· Calfa

NBHL (19)

եւ չ. ԲԱԽԵՄ որ եւ ԲԱՂԽԵԼ, եւ առաւել ըստ յետնոց. (ի ձայնէն առեալ՝ բա՛խ, բախ. ջա՛խ, ջախ) Հարկանել ուժգին՝ մինչեւ ցթնդիւն եւ ի հնչիւնձայնի իրիք. որպէս Բախել զդուրս. κρούω pulso զարնել. չալել

Եւ եւս՝ Բախել զկուրծս, եւ զայլն իրս. Կործել. հարկանել պէսպէս օրինակաւ. τύπτω percutio, πλήσσω ferio զարնել, ծեծել.

ԲԱԽԵԼ, ԲԱԽԻԼ. συνάπτω, συνεφείδω congredior, conjunctis viribus ago, συγκρούω confligo եւ այլն. Հարկանել պատերազմաւ զմիմեանս ընդհարկանիլ. ի դիմի հարկանիլ. ի վերայ յարձակիլ. զարնել՝ զարնուիլ իրարու.

Կալ արտաքոյ, եւ բախել զդուռնն։ Պատեցին զտունն, եւ բախեցին զդուրսն։ Բախեաց զդուրս սենեկին։ Ձայն եղբօրորդւոյ իմոյ բախէ ի դրանն։ Բախեցէք եւ բացցի ձեզ։ Որ բախէ՝ բացցի նմա։ Եւ Պետրոս ստէպ բախէր.եւ այլն։

Բախէին զկուրծս, եւ դառնային. (Ղկ. ՟Ի՟Գ. 48։)

Տաշելով եւ բախելով գործեաց. (Վրդն. ել.։)

Շինեցին հողմք, եւ բախեցին զտունն. (Մտթ. ՟Է. 25։)

Մրրիկ հողմոյ բախեսցէ զհաստուածս մարմնոյ ... յերկրային ծովուս։ Տերեւք տնկոց շարժեալք ի հողմոց ուժգին բախելոց. (Նար. ՟Գ. ՟Կ՟Ա։)

Իբրեւ զանշարժ վիմի բախեալ՝ անդրէն ընդ կրունկն դառնայր. (Պիտ.։)

Այնպէս ի դէպ կոչէր, զի բախէր կոչումն ի վերայ, եւ յետս ի կոչօղն դառնայր (արձագանգն). (Վրդն. ծն.։)

Բախեցին զնա ալիք, եւ ոչ լուծաւ քակտեցաւ նաւ նորա. (Եփր, ծն։)

Ոչ կարաց ժուժկալել, եւ բախեալ արտասուօք, յոգւոց եհան. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Բան մարգարէին իբրեւ կտնդոց բախէր զլեզու կիտոսին, եւ իբրեւ զքնար հնչեցուցանէր զաղի աղէտս ողբոց առ Աստուած. (Անան. Յովն.։)

Ձիավարք զդժուարերասանն ձիոց ոչ փութով խեղդեն սանձօքն, եւ ոչ անդրէն բախեն. (Բրս. յուդիտ.։)

Ոչ միայն զի ոչ ցանկային փառաց, այլեւ զտուեալսն ի բաց բախէին։ (Ոսկ.գծ.։)

Հասին ճակատքն երկոքեան ի միմեանս, եւ ընդ միմեանս բախեցան։ Հասանէին՝ բախէին՝ հարկանէին՝ սպանանէին. (՟Ա. Մակ. ՟Է. 42։ ՟Բ. Մակ. ՟Ը. 30։)

Թէպէտ եւ յանդուգն յարձակմամբ յառաջեալ բախէին, երագապէս եւ դառնային. (Խոր. ՟Բ. 43։)

Պատկեր ծովու ծփեալ ի բազմաց ... եւ ընդդիմական ներհակօք զիրեանս բախեալ, ոմն յաղթէ, եւ ոմն պարտի. (Նար. մծբ.։)

Զինչ եւ անուանեաց Ադամ, այն անուն է նորա. քանզի յարմար բախեցաւ (անունն ընդ բնութեան). (Երզն. մտթ.։)


Բախեցուցանեմ, ուցի

va.

to knock one against another.

· Calfa

NBHL (1)

Նոյն ընդ Բախել, եւ բաբախել. զարնել, ձան հանել տալ.


Բախիմ, եցայ

vn.

to be beaten;
to fight, to combat, to attack;
— ընդ միմեանս, to fight together, to knock, to dash against each other.

· Calfa

NBHL (1)

Արմատ Բախելոյ կամ Բեղխելոյ. Բախումն. ընդհարումն, որպէս եւ պատահումն զօրաց պատերազմաւ ընդ միմեանս. եւ ըստ այսմ ասի՝ յն. եւ լտ. συμβολή commissio, congressio մէկ տեղ կամ իրարու զարնուիլը.


Բախումն, ման

s.

cf. Բախիւն.

· Calfa

NBHL (3)

որ եւ ԲԱԽՈՒԹԻՒՆ. Բախելն եւ բախիլն՝ ըստ ամենայն նշ. հարումն. ընդհարումն. զարկուած. թնդիւն, եւ այլն. զարնելը, զարնուիլը.

Ընդհարումն եւ բախումն գործեսցէ. (Փիլ. այլաբ.։)

Արկանել զնոսա յամենայն չարչարանս, եւ բախմունս կտտանաց ... ի բարկ բախման անչափ աղէտիցն.


Բախտանոց

s.

Temple of Fortune.

· Calfa

NBHL (1)

Ժողովել ի բախտանոցն, եւ ի միասին տօնել։ Եթէ ոչ կամիս զոհել, գոնեա՛ ի բախտանոցն ե՛կ։ Ո՛չ ի բախտանոցն, այլ ի բանդ երթամք. (Ճ. ՟Ա. Գ. եւ այլն։)


Բախտաւոր, աց

adj.

fortunate, lucky.

· Calfa

NBHL (1)

Առ զգայութիւնս ոչ բախտաւորք, ոտիւք եւ ձեռօք հաշմեալք, հիւանդոտք. (Փիլ. նխ. ՟բ.։)


Բախտաւորութիւն, ութեան

s.

happiness, good fortune, luck.

· Calfa

NBHL (1)

Ոչ ընդ աստեղս պչուցանել, թէ նոքա ինչ իցեն պատճառք բախտաւորութեան։ Բարեբախտութեանց եւ չուառութեանց զաստեղսն դնեն պատճառք. (Եզնիկ.։)


Բակ, ից, աց

s.

porch, portico;
halo, red circle round the sun or moon;
sheepfold, fold;
circumference, round, circuit;
— առնուլ՝ արկանել, to enccompass, to surround, to begird, cf. Բոլորեմ, cf. Շրջապատեմ.

· Calfa

NBHL (5)

Զինչ է կրկին այրն. երկու են գերեզմանք՝ այրք ընդ լերամբն, մին արտաքոյ, եւ միւսն ի ներքս. կամ երկու բակք, մի՝ որ փակիցէն, եւ միւսն՝ որ փակեալն լինի։ Որք ի ներքս մտանեն ի մեհենիցն բակս, լոգանօք եւ շրջացանութեամբք մաքրին։ Որք զքաղաքս կազմեն, ոչ երիս կամ չորս կազմել տունս համարին, այլ բազում թուով ըստ մեծութեանն բակին՝ բազմութիւն տանց աճեցուցանելով. (Փիլ. լին. եւ Փիլ. նխ. ՟բ.։)

Իբրեւ զոչխարս արգելեալս ի բակի. (Լաստ. ՟Ժ՟Ը։)

Շուրջ բա՛կ արկանէ եւ իբրու պարիսպ՝ խոհականութիւն զեւիլաթաւ։ Վասն շուրջ զիւրեաւ բակ ունելոյ մորթոյն եւ ծածկելոյ. (Փիլ. այլաբ. եւ Փիլ. լին.։)

ԲԱԿ. ἄλως, ἄλων area, halo, corona, circulus siderum որ եւ նմանութեամբ ասի ԿԱԼ. Շոգի լուսասփիւռ, գունագեղեալ, եւ իբր ծիածան փոքր պատեալ որպէս զկալ ցորենոյ շուրջ զլուսաւորօք. բակ.

Լուսին ի խոնավութենէ օդոց նեղեալ՝ ջանայ յիւրմէ զխոնաւութիւնն ի բաց պարզել. ուստի մերձեալ խոնաւութեանն, եւ եւ ի նա չհասեալ, բակ առեալ ծրանայ շուրջ զնովաւ, որով յայտ առնի անձրեւաց նշանակ. (Եզնիկ.։)


Բակառեմ, եցի

va.

to encompass, to begird;
to contain, to comprehend.

· Calfa

NBHL (4)

Կամ Բակ առնուլ. որպէս շուրջ պատել. առընթեր կալ շուրջանակի. περιΐστημι circumdo, cingo, circum sto եւ παρίσταμαι assisto

Որով տարբերի բոլորն բակառեալ բանական եւ մահկանացու սեր. (Մագ. ՟Ձ՟Թ։)

Բակառեալք ի բանիս եւ այլն. (Երզն. քեր.։)

Իբրեւ զսատանայական թատերբ բակ առեալ (կամ բակառեալ) կայաք եւ հայէաք։ Հրաշտակք ի տանս Աստուծոյ շուրջ բակ առեալ (կամ բակառեալ) զթագաւորաւն. (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. եբր.։)


Բակեղաթ, ի

s.

wallet, bag.

· Calfa

NBHL (2)

Եբեր առնն Աստուծոյ ... նկանակս գարեղէնս, եւ պաղատիտս բակեղաթաւ. ((ա՛յլ ձ. բակեղեթաւ). ՟Դ. Թագ. ՟Դ. 42։)

Գրի եւ ԲԱԿԱՂԷԹ.


Բակլայ, ից

s.

bean;
lupine.

· Calfa

NBHL (4)

κύαμος faba Է ընդեղէն յայտնի. որ եւ ռմկ. բախլա, պագլա.

ՄԱՆՐ ԲԱԿԼԱՅ. որպէս Լովիաս, եւ այլն. ֆասսելիա ... θερμός lupinus (Գաղիան.։) cf. ՈԼՈՌՆ։

Մարմնոյ մեծութեամբ՝ բակլայ եւ սիսեռն պարծէին առ հատ կտաւատի եւ կնճթան. (Մխ. առակ.։)

Բաշխէր բակլայ աղքատաց. (Տօնակ.։ եւ Հ.։)


Բակուղ

s.

stick, staff.

· Calfa

NBHL (1)

ԲԵԿՈՒՂ որ եւ ԲԱԿՈՒՂ, Գաւազան, բիր. մահակ.


Բահ, ից

s.

spade, hoe;
mattock;
բահեմ, to hoe.

· Calfa

NBHL (3)

ξύστρον pala Թի երկաթի, գործի բրելոյ եւ պեղելոյ զհող երկրի. բահ.

Առեալ թագաւորին բահ եւ փայտատ՝ հատանել զգիրս հանգստարանաց սրբոց. (Ագաթ.։)

Բրել ձեռամբ, փայտատօք եւ բահիւք. (Շ. ընդհ.։)


Բահուանդ, ից

s.

necklace, diamond to hang on the neck;
iron collar.

· Calfa

NBHL (3)

Զարդ ինչ կանացի մեծագին կամ ականակապ, որպէս մեհեւանդ, կամ քայռամանեակ, եւ այլ ինչ նման.

Բահուանդս բիւրակունս, եւ վարսակալս վայելավառս. (Ագաթ.։)

Մեհեւանդ. անթանոց, կամ բահուբանդ. (Հին բռ.) որպէս պ. բէյվէնտ, կամ բայպէնտ. որ է ոտնակապ, ձեռակապ. զօդ, կապ, եւ այլն։


Բաղադրեմ, եցի

va.

to compose, to conjoin;
to ally;
to mingle, to mix;
to compound.

· Calfa

NBHL (6)

συντίθημι, προστίθημι compono, appono Ի միասին դնել. կցել. յարել. որ եւ ՇԱՐԱԴՐԵԼ. մէկտեղ դնել.

ԲԱՂ որ եւ ՓԱՂ. (լծ. թ. պիլէ) Մասնիկ նոյնանշան ընդ ձայնիցս՝ կից, համ, հաղ, շաղ, շար, յար, եւ այլն. ըստ յն. συν, συγ-, συλ-, συμ-, συρ- լտ. cum, con-, col-, com-, cor- եւ այլն. cf. ԿՈՂԱԲԱՂ։

Աստուստ եւ անուն հաւաքաբանութեան գտաւ, որ նշանակէ բաղհաւաքումն. քանզի բաղ՝ յորոց վերայ առադրի, բազմութիւն նշանակէ, որպէս մարտակից. (Անյաղթ վերլծ. ՟Թ։)

Որ զնախադատական ապացուցուեանցն զմակերեւութիւն բաղադրեալ հոգիաներկ եւ մարմնաքնար երգողին. (Թէոդոր. խչ.։)

Բաղադրեսցի անուանցն. (այսինքն յարեսցի ընդ անուանս)։ Յատուկ ստորոգեալն յամենայն ձայնս՝ եւ ճշմարտեալք զումեքէ, արդեօք եւ բաղադրեալք ի միասին՝ ճշմարտիցե՞ն զնմանէ. (Անյաղթ պերիարմ.։)

Բանականն եւ մահկանացուն բաղադրեցաւ յենթակայութիւն մարդոյն. (Պորփ.։)


Բաղադրութիւն, ութեան

s.

compound, composition, synthesis, combination, condition, confection, formation, mixture.

· Calfa


Բաղազան

adj.

suitable.

· Calfa

NBHL (2)

(ի բաղ, եւ զան, իբր Ազն). συγγενής cognatus, proximus, adfinis, cohaerens, concivus որ եւ ԲԱՂԱԶԱՆԵԱԼ. որպէս թէ Ազգակից իմն ըստ իմիք, միաբան, ընդակից, յարմար. հանգէտ. քաջադէպ բաղարկոցեալ. յերիւրեալ.

Երաժշտականն բաղազան է, զի ի բանից եւ ի ձայնից եւ յեղանակաց է, եւս ի փողոց եւ ի քնարից։ Բաղազանեալ ասէ զհինգ եւ զտասն, որ է տասն եւ հինգ. եւ թէ տասն երկու հինգ է. եւ այս որ մինչեւ ի տասն է՝ ո՛չ է բաղազան. այլ որ անտի ի վեր չարին՝ թէպէտ չեն յատուկ բաղազան, այլ ասին. (Լծ. սահմ.։)


Բաղազանեմ, եցի

va.

to conform, to make conformable.

· Calfa

NBHL (2)

Զայսոսիկ բաղազանէ ընդ միմեանս, եւ օտարացելոցն բնութեամբ եւ պատահմամբ՝ համեմատութիւն առնէ բարոյից. (Լմբ. առակ.։)

Այս իր՝ է՛ կամ չէ՛, հակասութեամբ բաղազանին, եւ հակադրութեամբ ստորոգին. (Ոսկիփոր.։)


Բաղազանութիւն, ութեան

s.

fitness, relation, conformity, connection;
alliance.

· Calfa

NBHL (3)

Զի՞նչ են բաղազանութիւնքն. կրկնապատիկն առ կէսն, եւ կիսոյն առ կրկնապատիկն։ Ունի երիս բաղազանութիւնս. ի հերակլեայ առ բազմութիւն հերակլեանց, եւ ի բազմութենէ հերակլեանց առ հերակլէս, եւ ի հերակլեանց առ միմեանս. (Անյաղթ պորփ.։)

Ցուցից եւ զիւր գործառնութեանցն բաղազանութիւն. (Մագ. ՟Կ՟Բ։)

Զբաղազանութիւն ցուցանէ երից ներանձնութեանցն՝ ո՛չ պատահաբար, այլ՝ գոյեղապէս. բաղազանութիւն Հոգւոյ եւ Որդւոյ ի ծոց Հօր լիակատար, եւ Հօր եւ Հոգւոյ ի ծոց որդւոյ անթերի, եւ Որդւոյ եւ Հօր ի ծոց հոգւոյն լրմամբ լիացեալ. (Քեր. քերթ.։)


Բաղաձայն, ից

adj.

consonant;
unanimous.

· Calfa

NBHL (4)

σύμφωνος, συνηχῶν consonans որ եւ ասի Ձայնակից. Ձայնորդ. Շարաձայն. Բարբառակից. Տառ կամ գիր հարկաւ կցելի ընդ ձայնաւոր տառից, զի եւ ինքեան մարթասցի տալ զիւր հնչումն, զի ըստ ինքեան կա՛մ է բոլորովին անձայն. զոր օրինակ բ, գ, դ եւ այլն. եւ կամ կիսաձայն, զ, չ, ս եւ այլն.

Այլքն ամենայն (արտաքոյ ձայնաւոր տառից) բաղաձայնք են, բ գ դ զ թ եւ այլն։ Յորժամ յերկուս բաղաձայնս յանգսցի, ո՛րկէն, աղց. (Թր. քեր.։)

Ի ձայնաւորաց տառիցն եւ ի բաղաձայնիցն յարմարելով. (Շ. բարձր.։)

Որոշէ զձայնաւորսն ի բաղաձայնիցն՝ իբր պատուականս, եւ պատճառս ձայնին յարմարման. (Երզն. քեր.։)